Հարցադրումը կատարել է Նյու Յորքի Turkishny.com կայքէջը օգոստոսի 17-ի նույն վերնագրով հրապարակված նյութում: Հրապարակման համար հիմք է ծառայել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի ելույթը օգոստոսի 13-ին «Հայ-թուրքական հարաբերություններըՙ անցյալն ու ապագան» թեմայով Երեւանում կազմակերպված սեմինարում, որին հաջորդ օրը արձագանքել էր թուրքական մամուլը, վկայակոչելով Panarmenian.net-ին:
Վրաստանում բնակվող հայերը նամակ են հղել Հայաստանի կառավարությանը, որում խնդրում են իրենց պաշտպանել վրացիներից եւ Վրաստանում բնակվող ադրբեջանցիներից: Այսպիսի տեղեկություն է տարածել «Գրուզիա օնլայն» կայքէջը` հղում կատարելով վրացական «Ախալի թաոբա» թերթին:
2009-ի օգոստոսի 17-ին ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանը փորձել է այցելել իր պաշտպանյալին, որ պահվում է Վրաստանի Ռուսթավի քաղաքի թիվ 5 գաղութում: Սակայն գաղութի ղեկավարությունը հրաժարվել է թույլ տալ տեսակցությունը, պատճառաբանելով, որ փաստաթղթերը, որով հայ փաստաբանը նախկինում իրավունք ուներ հանդիպելու Վահագն Չախալյանի ...
Բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը վստահ է, որ Վրաստանի` ԱՊՀ կազմից դուրս գալու արձագանքները բուռն են, որովհետեւ այն մեկ տարվա խոսակցություններից հետո վերջապես իրավական լուծում ստացավ: ԱՊՀ կազմից դուրս գալու դիմում Վրաստանը ներկայացրել էր մեկ տարի առաջ` օգոստոսյան պատերազմի ավարտից հետո. կանոնակարգի համաձայն` այն իրավական ուժ է ստանում, եթե 1 ...
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը պատրաստվում է ակտիվ գործողություններ սկսել Կիպրոսի խնդրի լուծման ուղղությամբ, ինչի համար կղզու խնդրի լուծման ամիս ընտրել է առաջիկա դեկտեմբերը:
Հայտնի ցեղասպանագետ, Զորյան ինստիտուտի տնօրեն, Հայաստանի ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Վահագն Տատրյանի եւ թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի համատեղ աշխատությունը` «Ստամբուլում «Իթթիհատ վե Թերաքիի» դատավարության արձանագրությունները» գիրքը, մեծ արձագանք է ունեցել Թուրքիայում: Այս թեմայով պրոֆեսոր Տատրյանը համաձայնեց պատասխանել «Ազգի» հարցերին:
Երեկվանից արձակուրդում գտնվող Ազգային ժողովի փոխնախագահ, մարտի 1-ի դեպքերը քննող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ «Ազգը» զրուցեց մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ սեպտեմբերին ԱԺ-ին ներկայացվելիք զեկույցի եւ ներքաղաքական խնդիրների մասին: Վերջին թեմային կանդրադառնանք հաջորդ համարներում:
Օգոստոսի 17-23-ը Երեւանում են Բելառուսի Հանրապետությունից ժամանած Բելառուսի բանկերի արհմիությունների ներկայացուցիչները` Բելառուսի բանկային եւ ֆինանսական կազմակերպությունների արհմիությունների ֆեդերացիայի հանրապետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լիխտարովիչը, Բելվնեշէկոնոմբանկի նախագահի տեղակալ եւ Բելառուսի բանկերի միության նախագահի տեղակալ Գենադի Խոխլովը եւ Բելինվեստբանկի նախագահի տեղակալ եւ բանկի արհմիության նախագահ Ալեքսանդր Բորովիկը:
Երեկ Մասիս քաղաքի տպարանում էին հավաքվել Արմենական-ՌԱԿ մի խումբ համակիրներ, որոնք ՌԱԿ հնագույն անդամներից Սուսաննա Ղազարյանի նախաձեռնությամբ որոշել էին վերստեղծել «Մասիս» ակումբը, որը նախկինում արդեն գործել էր: Հավաքին ներկա էին Արմենական-ՌԱԿ ատենապետ Արմեն Մանվելյանը, վարչության անդամներ Գայանե Մուրադյանը եւ Սիրո Գեւորգյանը: Վերջիններս պատասխանելով ներկաների հարցերինՙ նշեցին, որ կուսակցությունը ստեղծվում է ...
Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարազատներին` Իջեւանում գտնվող նրա հայրական տանը, բարոյապես աջակցելու համար անազատության մեջ գտնվող իր համախոհի ընտանիքին:
Աշխատանք փնտրողները շատ են, աշխատատուները` քիչ: Աշխատանքի տեղավորման գործակալություններում դիմողներին գրանցում են, բայց խոստումներ դժվարանում են տալ: Երբեմն նաեւ հրաժարվում են գրանցել, հատկապես երբ դրսում արձակուրդային շրջան է:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը մշակել եւ ՀՀ կառավարությանն է ներկայացնելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մի նախագիծ, համաձայն որի Հայաստան ներմուծվող ոչ պարենային ապրանքները 2010-ի հուլիսի 1-ից պետք է պարտադիր մակնշվեն հայերեն լեզվով:
Հուլիս ամսից սկսած տարածքային հարկային ստորաբաժանումներում, ինչպես եւ խոստացել էր «Հրանտ ձյաձյան», սկսեցին վճարել նախորդ երեք ամիսներիՙ ապրիլի, մայիսի, հունիսի ընթացքում ՀԴՄ կտրոնների համար սահմանված բոնուսները (պարգեւավճար): Հիշեցնենք, որ մինչեւ սեպտեմբեր ամսվա վերջը, բոլոր նրանք, ովքեր դեռ չեն դիմել վերոնշյալ պարգեւավճարները ստանալու համար, կարող են դա անել: Իսկ թե ինչպես ...
Դամասկոսում հուլիսի 9-ին տեղի ունեցած ԳՈՀԱՐ-ի փայլուն համերգի լուրն ավելի էր ոգեւորել Հալեպի հայությանը, որն անհամբեր սպասում էր Հայաստանից ժամանած ավելի քան 150 արվեստագետների ելույթին` պատմական բերդի ամֆիթատրոնում: Հուլիսի 16-ին եւ 17-ին նախատեսված համերգների տոմսերն անմիջապես սպառվել էին եւ ԳՈՀԱՐ-ի պատասխանատուները հոգացել էին, որ հայ երգի անաղարտ հնչյուններին ականջալուր լինեն ...
Շինարարական ասպարեզի հայ մասնագետների «Կամար» ընկերության գործունեությունը սկսվել է գարնանը: Իր տեսակով միակն է, որ Կանադայում համախմբում է հայ ճարտարապետներին, ճարտարագետներին: Կազմակերպության գլխավոր նպատակներից է Հայաստանի եւ սփյուռքի այլ գաղթօջախների հայ ճարտարապետների հետ հարաբերություններ հաստատել` հետագա գործակցության նպատակով:
Օգոստոսի 4-6-ը Ջավախք էին այցելել Մայր աթոռ Սբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի եւ Արաբկիրի հայորդաց տների սաներըՙ առաջնորդությամբ հոգեւոր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վրդ. Հովնանյանի : Խմբի ղեկավարության կազմում էին նաեւ հայորդաց տների ուսումնական գծով փոխտնօրեն տիկին Աիդա Անդրեասյանը , Արաբկիրի հայորդաց տան ...
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող, հուլիսի 15-ին վթարված «Տու-154» ինքնաթիռի սեւ արկղերը դեռեւս վերծանման փուլում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, արդեն hաստատվել է այն տեղեկատվությունը, որ թռիչքից 24 ժամ առաջ ինքնաթիռը Մինվոդիում ամբողջական տեխզննում է անցել եւ թռիչքի պահին գտնվել է ...
Լեհաստանի Շեցին քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որի պարգեւները վիճարկողների մեջ են նաեւ Հայաստանի 8 բռնցքամարտիկներ: Մեր հավաքականի կազմում են Կարեն Այլազյանը (51 կգ), Ալեքսանդր Շահյանը (54 կգ), Արամ Ավագյանը (57 կգ), Վլադիմիր Մարգարյանը (64 կգ), Հարություն Աբրահամյանը (69 կգ), Գոռ Արիստակեսյանը (75 կգ), Ազատ Դավթյանը (91 կգ) ...
Ջերմուկում ընթացող Գրան պրիի 9-րդ տուրում էլ հայ շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը սեւերով 34-րդ քայլին հաշտություն կնքեց Էթիեն Բաքրոյի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը 49-րդ քայլին ոչ-ոքի համաձայնեց Դմիտրի Յակովենկոյի հետ մրցավեճում:
Աբու Դաբիի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում առաջատարների շարքում գտնվող Աշոտ Անաստասյանն ու Զավեն Անդրեասյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Անաստասյանը հաշտություն կնքեց միջազգային վարպետ, հնդիկ շախմատիստ Ռահման Լակսմանի հետ, իսկ Զավենը խաղաղ դաշն կնքեց եգիպտացի Բասեմ Ամինի հետ: Մյուս առաջատարն էլ` ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովը եւս ոչ-ոքի ավարտեց մրցավեճը Էհշան Ղաեմի հետ: ...
Մեկ տուր մնաց «Ակրոպոլիսի գավաթի» խաղարկության ավարտին, որում հանդես է գալիս Էլինա Դանիելյանը: 8-րդ տուրում նա սեւերով հաղթեց Ալիսա Մարիչին եւ վաստակեց 5 միավոր: Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Բորկի Պրեդոեւիչը, Խրիստոս Բանիկասը, Իոանիս Պապաիոանուն եւ Աթանաս Կոլեւը:
Ինչպես տեղեկացանք «Հայհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի» պետ Գագիկ Սուրենյանից, օգոստոսի 19-ի երեկոյան օդերեւութաբանական իրավիճակը հանրապետությունում կփոխվի, հյուսիս-արեւմուտքից հանրապետություն կթափանցի ցուրտ մթնոլորտային ճակատ, օդի ջերմաստիճանի նվազում կնկատվի օգոստոսի 20-ից հետո: Իսկ 21-ին օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով: Օգոստոսի 20-21-ը տեղ-տեղ սպասվում են անձրեւ եւ կարկուտ, քամի, որի ուժեղացումը կլինի մինչեւ ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ընդունում է առաջարկներ պաշտոնական գործուղումների հետ կապված ճամփորդական ծառայությունների մատուցման վերաբերյալ: Առաջարկ ներկայացնողները պետք է լինեն Հայաստանում ճամփորդական ծառայությունների ոլորտի գործող ընկերություններ եւ հնարավորություն ունենան մատուցել մեծ ծավալների հասնող ծառայություններ: Հետաքրքրված կազմակերպությունները, սկսած ս.թ. օգոստոսի 17-ից, կարող են առաջարկների ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ձեռք բերել ԱՄՆ ...