Բոլորն այժմ խոսում են այն մասին, թե Արցախի հարցը կարող է լարումների եւ ներքաղաքական սրացումների պատճառ դառնալ քաղաքական աշնան սկզբին: Այդ սպասումները ծայր առան եւ քիչ-քիչ սաստկացան իրար հաջորդող մի շարք իրողությունների արդյունքում` համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, մադրիդյան սկզբունքների քողազերծումը, Բրայզայի իրարամերժ եւ հետին նպատակներով արվող հայտարարությունները բերում են այն ...
Թուրքագետ, «Ազգ» օրաթերթի քաղաքական վերլուծաբան Հակոբ Չաքրյանը նկատում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է մեկնի Թուրքիա: Եթե նախագահը, համաձայն վերջին հայտարարության, հրաժարվի այցելել Թուրքիա, ապա միջազգային հանրությունը Հայաստանին կհամարի կայունությանը, երկխոսությանն ու համագործակցությանը դեմ անհաշտ երկիր, որ չի ցանկանում վերականգնել ...
ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը համոզված է, որ հոկտեմբերի 14-ին Սերժ Սարգսյանը չի գնա Թուրքիա, եթե հավատարիմ մնա խոստմանը` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու գնալ կա՛մ բաց սահմանով, կա՛մ` եթե լինենք սահմանի բացման նախաշեմին:
Միջինարեւելյան խաղաղության ինստիտուտում ԱՄՆ-ի երբեմնի նախագահ Քարտերի, նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի, անվտանգության գծով նախագահի նախկին խորհրդականներ Բրենդ Սքոուկրոֆի եւ Զբիգնեւ Բժեզինսկու մասնակցությամբ մշակված այս ծրագիրը ներկայացվել է Բարաք Օբամային: Դա, ինչպես երեկվա համարում նշել է «Հյուրիեթը», նախատեսում է Իսրայելի վերադարձը մինչեւ 1967-ի վեցօրյա պատերազմը գոյություն ունեցող սահմանները, ապառազմականացման պաղեստինյան պետության ...
ԱՍՏՐԱԽԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իրանի իրավասուների մասնակցությամբ Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ Աստրախանում կազմակերպված քննարկումների արդյունքում Թեհրանն ու Մոսկվան համաձայնություն են ձեռք բերել ծովի մակերեսը ափ ունեցող երկրների միջեւ հավասարապես կիսելու մասին:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր պատրաստվում է հրապարակել իր կառավարության նորացված կազմը: Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել էր, որ պատրաստվում է առնվազն 3 կին նախարարի թեկնածու առաջադրել կառավարությունում: Կին նախարարների նշանակումը 21 անդամներից բաղկացած կառավարությունում Իրանի Իսլամական Հանրապետության 30-ամյա պատմության մեջ աննախադեպ քայլ կլինի: Որոշ աղբյուրներ պնդում են, թե արտգործնախարարի պաշտոնում ...
Օգտվելով Հայաստանի հետ այսպես կոչված մերձեցման գործընթացի ընձեռած հնարավորություններիցՙ Թուրքիան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությամբ եւ հարավօսական պատերազմից հետո Հարավային Կովկասում սկսեց քաղաքական ակտիվություն դրսեւորել: Այնուհետեւ նա ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, իսկ Հայաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարությունների հետ ապրիլի 22-ի միաժամանակյա համատեղ հայտարարությամբ փաստի ...
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն որոշել է այլեւս չմասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքներին: Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Յուշչենկոն չի մասնակցելու Քիշնեւում հոկտեմբերի 9-ին նախատեսված ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը:
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթին վերջերս հաջողվել է ձեռք բերել որոշ փաստաթղթեր օսմանյան արխիվներից: Ստորեւ թարգմանաբար ներկայացվողՙ այդ թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը մանրամասնություններ է պարունակում այդ մասին:
Այդ մասին օգոստոսի 18-ի թղթակցությամբ տեղեկացրել է Հարավային Կովկասում BBC-ի սեփական թղթակից Թոմ Էլսմոնտը: Ահա թե ինչ է գրել նա BBC-ի թուրքական ծառայության կայքէջում. «Եվրոտեսիլի երաժշտական մրցույթ-փառատոնում հարեւանները որպես կանոն քվեարկում են միմյանց օգտին, ինչը մեծապես հուզում է մյուս երկրներին: Իհարկե, կան նաեւ բացառություն կազմող հարեւաններ, ինչպես, ասենքՙ Լեռնային Ղարաբաղի ...
Օրեր առաջ աշխարհի 7 երկրներից ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլին Հայաստան ժամանած շուրջ 70 երիտասարդներն ու աղջիկները, այցելելով մայր հայրենիքի տեսարժան ու պատմական վայրերը, անջնջելի տպավորություններով հրաժեշտի երեկոյի հավաքվեցին Երեւանի Սիրահարների այգում: Այնտեղ նրանց սպասում էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը , քաղաքապետ ...
2009-ին Հայաստանի 16.3 տոկոս տնտեսական անկումը պայմանավորված է 2008-ի վերջին եռամսյակում կատարված վատ աշխատանքով: Այն ժամանակ իշխանությունները կանխատեսում էին տնտեսական աճ, մինչդեռ գրանցվեց մոտ 20 տոկոս անկում: Երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը : Նրա խոսքով, ներկա պայմաններում աճ ...
Արձակուրդային սեզոնը շարունակվում է, եւ հարցը, թե որտե՞ղ անցկացնել հանգիստը, շատերն են իրենց տալիս: Բնականաբար, բոլորն էլ ցանկանում են ընտրել լավագույն տարբերակըՙ հնարավորինս բարձր սպասարկման որակՙ հնարավորինս ցածր արժեքով: Հայաստանո՞ւմ հանգստանալ, թե՞ դրսում, եթե դրսում, ապա Աջարիայում, Թուրքիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, թե՞ մեկ այլ տեղ: Ահա այս հարցերը զուտ անձնականից վերածվում ...
Այս փաստերի մասին երեկ հայտարարվեց կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակՙ արձանագրելով, որ մսամթերք ներմուծող հայկական 15 կազմակերպությունների համար բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ինչ ազդեցություն կունենա նրանց ներկրած միսը մեր բոլորի առողջության վրա:
Արդեն մի քանի օր ինտերնետում հայտնի սոցիալական բոլոր ցանցերում երիտասարդները քննարկում եւ պարզում են «S.O.S. Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի պաշտպանության հարցը: Երեկ շուրջ 50 երիտասարդ հավաքվել էր ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքի մոտ, ուր Մարիամ Սուխուդյանը հարցաքննության էր հրավիրվել:
«Լեւոն Թորոսյանը իր բոլոր նախաձեռնություններում բարձր արհեստավարժություն ցուցաբերող, խորագիտակ ու նվիրյալ գործիչ է: Նաեւ հետաքրքիր, հարուստ հոգեմտային աշխարհով օժտված անհատականություն: Նրա մեծ արժանիքներից մեկն այն է, որ չափազանց բծախնդիր է իր գրած եւ ասած ամեն խոսքի նկատմամբ, դրա բուն էության մեջ թափանցող եւ արծարծող: Մեծ արժեք ունեն նրա ստեղծած բառարանները, ...
Վրացի լրագրող Թամարա Բալաձեն վերջին անգամ Երեւան է այցելել նախորդ տարի, երբ տեղի ունեցավ «Կնոջ ձայնը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը: Այդ ժամանակ շատերը հարցրեցին` ինչո՞ւ կնոջ ձայնը, իսկ որտե՞ղ է տղամարդու ձայնը, ո՞վ պետք է լսի նրան: Հենց այս հարցերի պատասխանի փնտրտուքն էլ հիմք հանդիսացավ, որ լույս տեսնի «Կանայք եւ ...
Ներկայումս Ավստրալիայում ապրող Երուսաղեմի հայոց պատրիարքարանի նախկին մամլո քարտուղար Արթուր Հակոբյանը 15-ամյա ընդմիջումից հետո կարճատեւ այցելությամբ վերադարձել է հինավուրց քաղաք: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք նրա տպավորությունների առաջին մասը:
Սեպտեմբերի 27-ին եւ 28-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը: Գանձասարի օծմամբ 20 տարի առաջ վերաբացվեց Արցախի թեմը: Այդ առթիվ Արցախում տեղի ունենալիք միջոցառումներին մասնակցելու են Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանի պետական բարձր պաշտոնյաներ, հյուրեր սփյուռքից, բարերարներ: Տոնը համընկնում է Վարագա Սուրբ Խաչի տոնին, իսկ այդ առթիվ սեպտեմբերի ...
Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանին առաջին մեդալը պարգեւեց մինչեւ 51 կգ քաշային Կարեն Այլազյանը: Քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով հաղթելով մոլդովացի Իգոր Օսիպովին, Կարենը մտավ կիսաեզրափակիչՙ իր համար նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալ: Եզրափակիչի ուղեգրի համար մրցավեճում նրա մրցակիցը կլինի լեհ Դոմինիկ Պոլակի եւ բուլղարացի Ստեֆան Իվանովի մենամարտի ...
Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ առաջնության 15-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը, որի նկատմամբ հետաքրքրասիրությունը մեծ էր: Վերջին շրջանում երկրի չեմպիոնի ելույթները չեն գոհացնում ոչ միայն թիմի մարզիչներին, այլեւ ֆուտբոլասերներին: Հենրիխ Մխիթարյանի Դոնեցկ մեկնելուց հետո «Փյունիկը» լուրջ հիմնախնդիրներ ունի հարձակման գծում եւ պատահական չէ, որ վերջին 7 հանդիպումներից 4-ում չի կարողացել գրավել ...
Կայացան ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին 5 հանդիպումները: Այդ փուլում հաջողության հասած 10 ակումբները կընդգրկվեն խմբային մրցաշարում:
Աբու Դաբիի շախմատի մրցաշարի 7-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորող ստվար խմբից առաջատարի դերը ստանձնեցին Աշոտ Անաստասյանը, ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովը եւ եգիպտացի Բասեմ Ամինը, որոնք վաստակել են 6-ական միավոր: Անաստասյանը սեւերով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Անտոն Ֆիլիպովին, Ամինը պարտության մատնեց Դմիտրի Բոչարովին, իսկ Ռահմանովը սեւերով առավելության հասավ Հրանտ Մելքումյանի նկատմամբ: Վերջինիս հաշվին ...