ԴԱՆԻԵԼՅԱՆԸ 21-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հունաստանում ավարտվեց շախմատի «Ակրոպոլիսի գավաթի» 24-րդ խաղարկությունը: Էլինա Դանիելյանը 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, գրավեց 21-րդ տեղը: Ավարտական տուրում նա ոչ-ոքի խաղաց Սթելիոս Հալկիասի հետ: Չորս շախմատիստներՙ բոսնիացի Բորկի Պրեդոեւիչը, հույն Խրիստոս Բանիկասն ու Իոանիս Պապաիոանուն եւ բուլղարացի Աթանաս Կոլեւը վաստակեցին բոլորից շատՙ 6,5-ական միավոր: Հաղթող ճանաչվեց Բորկի Պրեդոեւիչը, որն իր հակառակորդներին գերազանցեց լրացուցիչ գործակիցներով: Ավարտական տուրում այս քառյակի միջեւ կայացասծ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Միավորը կիսեցին Բանիկասն ու Պրեդոեւիչը, Պապաիոանուն ու Կոլեւը: |