Հուլիսի 28-ին Սերբիայի նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը թեեւ ֆուտբոլային պատասխան հանդիպման համար հրավեր ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլից, սակայն պատասխան այցի համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր ապահովել, ավելացնելով. «Ես կընդունեմ հրավերը միայն ձեռքբերված պարտավորվածությունների կատարման դեպքում, այսինքնՙ Թուրքիա կմեկնեմ, եթե ունենանք ...
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Քիշնեւում: «Ինտերֆաքսի» տեղեկացմամբ, ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հանդիպմանը ծրագրվում է մի շարք կարեւոր հարցերի քննարկում պաշտպանության, սահմանային վերահսկողության, արտակարգ իրավիճակներում ու բնական աղետների հետեւանքների վերացման ժամանակ համագործակցության առնչությամբ:
Մինչ «Ազգ» թերթի կոլեկտիվը արձակուրդային տվայտանքների մեջ էր, Ռուսաստանի քաղաքական կյանքում արձանագրվեց մի իրադարձություն, որն ինչ-որ տեղ համարվեց ուղենշային. նշվեց երկրի բարձրագույն իշխանական կառույցում Վլադիմիր Պուտինի գտնվելու տասը տարին` ութըՙ որպես նախագահ, եւ երկուսըՙ որպես վարչապետ: Բնականաբար, ռուսաստանյան եւ համաշխարհային լրատվամիջոցներում բազմաթիվ նյութեր հրապարակվեցին «պուտինիզմի» էության, ...
ԱՄՆ դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիայի նահանգում ընդունված օրենքը, որով հնարավորություն էր տրվում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները պահանջելու: Այդ մասին երեկ հայտնեց «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «Լոս Անջելես թայմս» թերթի երեկվա համարը: 2000 թվականին ընդունված օրենքը Կալիֆոռնիայի դաշնային դատարանում քննության է առնվել ցեղասպանության ...
Հայաստանի Հանրապետության գրեթե յուրաքանչյուր քաղաքացի կարող է վստահաբար պնդել, որ երեխայի իրավունքները հաճախ են խախտվում սեփական ծնողների կողմից դեռ անհիշելի ժամանակներից: Մեր այս հոդվածի դիտարկումները պարզեցին, որ այդ խախտումները, մեղմ ասած, շարունակություն են գտնում արդարադատության պահապանների թեթեւ ձեռքով նաեւ մեր օրերում: Հատկապես ծանր է այն երեխաների վիճակը, ովքեր սոցիալապես անապահով ...
«Նովոստի» մամուլի գործակալության հյուրերը երեկ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանն ու «Ճանապարհային երթեւեկության ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Պողոս Շահինյանն էին: Նրանք ներկայացրեցին վերջերս կառավարության ընդունած ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը:
Երեկ Վայոց ձորի մարզային կենտրոնումՙ Եղեգնաձորում, տեղի ունեցավ Արմենական-ՌԱԿ «Եղեգնաձոր» ակումբի բացումը: Ակումբի բացման արարողությանը ներկա էին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության ատենապետ Արմեն Մանվելյանը, վարչության անդամներ Գայանե Մուրադյանը եւ Սուրեն Սարգսյանը: Ակումբի ստեղծման նախաձեռնող խումբը ողջունեց Արմենական-ՌԱԿ-ի ստեղծումըՙ նշելով, որ վաղուց էր հասունացել պահը Հայաստանում ունենալու ավանդական կուսակցության հենքի ...
Երեկ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ Նորին Սրբությանը շնորհավորեց եւ իր բարեմաղթանքները հղեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Կա՞ մի ուրիշ պետություն, որտեղ ամեն օր թերթերի ու լրատվության թեմաների 90 տոկոսը քաղաքականությանը վերաբերի: Կա՞ մի ուրիշ պետություն, որտեղ ազգը քնի ու արթնանա մտասեւեռումներով` ի՞նչ ասացին, կերան, խմեցին, իրար ի՞նչ թթու ու քաղցր խոսք ասացին երկու-երեք տասնյակ մի քանի պատգամավոր ու իշխանավոր: Ու վերջ` միայն դա լինի կյանքը, դրա ...
Ռոբերտ Սաֆարյանը (ծնվ. 1954, Թեհրան) Թեհրանի ԻՐԻԲ քոլեջում ուսանել է կինոյի պատմություն եւ պարսկական գրականություն: Անգլերենից պարսկերեն է թարգմանել Քրիստիան Մեցի «Կինոյի նշանաբանություն», Ռոբին Վուդի «Հումանիզմը կինոքննադատության մեջ», Դեյվիդ Բորդուելի եւ Քրիստիան Թոմսոնի «Կինոյի պատմության ներածություն» աշխատությունները: Միքելանջելո Անտոնիոնիի «Արկածի վերլուծությունը», Ալֆրեդ Հիչքոքի «Կասկածի ստվերի» վերլուծությունը» գրքերի թարգմանիչն է: Իրանական ...
Ամերիկահայ կինոբեմադրիչ Էրիք Նազարյանի «Կապույտ ժամը» ֆիլմը, որն անցած տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացավ մի քանի մրցանակի, օգոստոսի 22-ին կցուցադրվի Գլենդելի կենտրոնական գրադարանի դահլիճում: ֆիլմը վերջերս ընդգրկվել է «Voice Award» մրցանակին հավակնող ֆիլմերի շարքում: Այս մրցանակաբաշխությունն անցկացվում է Մ. Նահանգների առողջապահության եւ սպասարկման դեպարտամենտի, ինչպես նաեւ Արեւ-մտյան Ամերիկայի գրողների գիլդիայի ...
Պետերբուրգում օրերս ավարտվել է կարճամետրաժ ֆիլմերի «Open Cinema» փառատոնը, որի փակման արարողությունը տեղի է ունեցել Պետրոպավլովյան ամրոցի լողափում, ուր եւ ցուցադրվել են մրցանակակիր ֆիլմերն ու հանձնվել են մրցանակները: Չորս անվանակարգերի համար ընտրված 77 ֆիլմերից միայն երեքն են արժանացել գլխավոր մրցանակի: «Անիմացիա» անվանակարգում մրցել են 10 ֆիլմեր, ժյուրիի անդամների թունդ բանավեճերից ...
Շուտով եվրոպական ամենահայտնի հեռուստաընկերությունները կցուցադրեն «Հայաստան` Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը: Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի վստահեցմամբՙ այն կօգնի Հայաստանի վարկանիշի բարձրացմանն ու կնպաստի զբոսաշրջության բիզնեսի ընդլայնմանը երկրում: 52-րոպեանոց վավերագրական-ճանաչողական ֆիլմում Հայաստանը պատկերված է որպես գրավիչ զբոսաշրջային երկիր:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Բուենոս Այրեսի ՀԲԸՄ Մարի Մանուկյան վարժարանի ավարտական դասարանի ուսանողներն այցելեցին Հայաստան: Հայրենիք ճամփորդության ավանդական դարձած այս ծրագիրն իրականացվում է ողջ ուսումնական տարվա ընթացքում ՀԲԸՄ կենտրոնում վարժարանի աշակերտների եւ նրանց ծնողների կազմակերպած դրամահավաք միջոցառումների, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի շնորհիվ: Հուլիսի 25-ից օգոստոսի 7-ը վարժարանի 34 ...
Ո՞ւմ համար են օրենքներ ստեղծվում: Եթե կարծում եքՙ բոլորի, սխալվում եք, գոնե այնպիսի երկրների դեպքում, ինչպիսին, ցավոք, Հայաստանն է: 100-ամյակներ պետականություն չունենալու պատճառով ձեւավորված մերօրյա հայըՙ լինի ամենասովորական քաղաքացի թե բարձրաստիճան պաշտոնյա, անկախ կրթական ու այլ ցենզերից, վարժված չէ հարգելու օրենքները, էլ չասենք, որ նրան դեռ երկար ժամանակ չի «սպառնում» ...
Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ռինգ դուրս եկած հայաստանցի 8 բռնցքամարտիկներից մեդալների համար պայքարն է շարունակում միայն Կարեն
Ջերմուկում ընթացող շախմատի մրցաշարի 11-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների մասնակցությամբ հանդիպումներն էին: Առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին Կասիմջանովն ու Լեկոնՙ խաղատախտակի մոտ անցկացնելով ընդամենը մեկ ժամ: Սեւերով խաղացող Լեկոն կիրառեց նախորդ օրն իր հետ մրցավեճում Հակոբյանի կատարած տակտիկական քայլըՙ հավերժական շախի միջոցով 31-րդ քայլում հասնելով ոչ-ոքի արդյունքի: Իսկ ահա մյուս առաջատարըՙ ...
Աբու Դաբիում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը, որի 141 մասնակիցների թվում էին Հայաստանի 5 ներկայացուցիչներ: Նրանք բավական հաջող հանդես եկան: Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր: Ավարտական տուրից առաջ մրցաշարի հաղթող դառնալու լավ հնարավորություններ էր պահպանում Աշոտ Անաստասյանը, սակայն 9-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց ...
Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին հանդիպումները: Պատասխան խաղերից հետո հայտնի կդառնան այն երջանիկ թիմերը, որոնց բախտ կվիճակվի հանդես գալու խմբային մրցաշարում:
Ֆուտզալի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի 2-րդ խաղում ՀՀ չեմպիոն «Էրեբունին» ոչ-ոքի (3-3) ավարտեց հանդիպումը իսրայելական ԱՍԱ թիմի հետ: Խաղը շատ անհաջող սկսվեց մեր թիմի համար: Արդեն 4-րդ րոպեին իսրայելցիները խաղը շահում էին 2-0 հաշվով Գոլդբերգի խփած երկու գոլերի շնորհիվ: Բայց մինչեւ ընդմիջում Արամ Քոսայանը եւ Հակոբ Ուզունյանը վերականգնեցին հավասարակշռությունը: Ընդմիջումից ...
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը ամփոփեց անցած 6 ամիսների հանցավորության վիճակը եւ դրա դեմ ոստիկանության ստորաբաժանումների տարած պայքարի աշխատանքները: Ոստիկանապետը նշեց, որ համակարգի բոլոր ուղղություններով աշխատող ստորաբաժանումներում վեց ամսվա կտրվածքով արձանագրվել են շոշափելի արդյունքներ` 10 տոկոսով աճ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ...
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանին ծեծի ենթարկող երկու երիտասարդները հայտնաբերվել են եւ ըստ հարուցված քր. գործի (117-րդ հոդված)ՙ ժամանակավոր բաց են թողնվել մինչեւ դատական նիստի օրը: Պարզվել է, որ համալսարանի ուսանող տղան Նվերին շփոթել է իր սիրած աղջկա հոր հետ: Երիտասարդները մանրամասն պատմել են ...
Երեկ Երեւանի Կենտրոն-Մարաշ դատարանում քննվում էր քաղաքացիական գործ` Ժորա Վարագյանի հայցն ընդդեմ «Խուլերի միավորում» ՀԿ-ի ներկայիս ղեկավարության: Ժորա Վարագյանը 26 տարի աշխատել է «Խուլ-համրեր» ՀԿ-ում որպես նախագահ: Սրանից երկու տարի առաջ, ըստ Ժ. Վարագյանի, կազմակերպված ձեւով տեղի է ունեցել համագումար, որտեղ վերջինիս պարտադրել են հրաժարական տալ:
Երեկ առավոտյանՙ 9:34 րոպեին, Գառնի գյուղից 17 կմ հյուսիս-արեւելք տեղանքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի սեյսմիկ ծառայությունը: