Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` հիմա ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններում, այլեւ Թուրքիայի շուրջը ընդհանրապես տեղի են ունենում որոշ հետաքրքրական գործընթացներ: Երեկ «Հայացք» ակումբում հայ-թուրքական հարաբերություների վերաբերյալ խոսելիս բանախոսը նկատեց, որ Թուրքիան փորձում է փոխել իր դերը տարածաշրջանում եւ դառնալ ավելի նշանակալի խաղացող:
Մասնատման այս կանխագուշակումը երեկվա համարում արել է մոսկովյան «Պրավդան»ՙ նշելով, որ 150 միլիոն բնակչություն ունեցող միջուկային տերություն Պակիստանը հայտնվել է տնտեսական եւ քաղաքական կազմալուծման շեմին, պետության գանձարանը դատարկ է, իսկ կառավարությունը ֆինանսական միջոցներ հայթայթելու ապարդյուն ջանքեր է գործադրում:
Ֆրանսիայում գործող հայկական հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունը մտահոգություն է հայտնել ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի առումով վերջին զարգացումների կապակցությամբ: Ս.թ. օգոստոսի 13-ին «Չոբանյան» հաստատությունը «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ» վերնագրով նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ֆրանսիա-Վրաստան» բարեկամական խմբի նախագահ Դենիել Պոլին: Ըստ նամակի, որ փոխանցել է «Երկիր» միությունը, «Չոբանյան» հաստատությունը ...
Այդ մասին գրում է Լոնդոնի «Գարդիանը»ՙ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահին հասցեագրված մեղադրանքների պատճառը Երուսաղեմում հրեա վերաբնակների համար նոր բնակավայրերի կառուցումը դադարեցնելու Իսրայելին նրա ներկայացրած պահանջն է: Անգլիական թերթը միաժամանակ տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը վայելող Սենատը Երուսաղեմում նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի գործունեությունը ամերիկյան արտաքին քաղաքականության տեսադաշտից դուրս մղելու ...
Ինչպես իրավացիորեն նշում է հոդվածի հեղինակը (Արա Մարտիրոսյան), մեր երկրի հանգստյան տներում գները բավականին բարձր են, չնայած սպասարկման մակարդակը բավականին ցածր է: Դրանում համոզվեցի, երբ նախքան հանգստի մեկնելը հետաքրքրվեցի Դիլիջանում, Հանքավանում, Ծաղկաձորում եւ Աղվերանում գտնվող հանգստյան տներով, եղա դրանցից մի քանիսում: Պարզվեց, որ նվազագույն պայմաններով (մշտական սառը եւ տաք ջուր, ...
Հաշիվը կորցրել ենք, թե քանի անգամ են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները այցելել Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու, փորձելով Լեռնային Ղարաբաղի կնճռոտ հարցին լուծում գտնելՙ բանակցելով հայերի եւ ազերիների հետ: Յոթ անգամ էլ նախագահական մակարդակով հանդիպումներ են տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ: Սակայն դեռեւս ոչ մի առաջընթաց չի արձանագրվել:
ԲԱՔՈՒ, 24 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չպետք Է հույս ունենա, թե Արեւմուտքը կամ ԱՄՆ-ը կլուծեն հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան հակամարտությունը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանը :
Օգոստոսի 22-ին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության երեւանյան գրասենյակում էին հավաքվել Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի մի խումբ բնակիչներ, ովքեր եկել էին ծանոթանալու կուսակցության ստեղծման գործընթացին եւ նրա ծավալած գործունեությանը: Ներկաների առաջ ելույթ ունեցան Արմենական-ՌԱԿ-ի ատենապետ Արմեն Մանվելյանը , վարչության անդամ Սիրո Գեւորգյանը , ...
Երեկվանից Ազգային ժողովում սկսեց գործել լրագրողների հավատարմագրման նոր կարգ, որը մի շարք մտահոգություններ է առաջացրել խորհրդարանական լրագրողների եւ լրատվամիջոցների ղեկավարների շրջանում:
Կենտրոնական բանկը թողարկել է 100 հազար դրամ արժողությամբ թղթադրամներ: Այդ կապակցությամբ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը հայտնեց, որ դրանք նախատեսված են տնտեսվարող սուբյեկտների միջեւ գործարքներ կատարելու համար, որի շնորհիվ նաեւ արտարժույթով գործարքներից կխուսափեն: Նա հայտնեց, որ մինչ 100 հազար դրամանոց թղթադրամի ...
Մեկ տարի առաջ` օգոստոսի 26-ին Ռուսաստանը, օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից քիչ անց, հայտարարեց, որ ճանաչում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Այս տարի այդ նույն օրը Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն կմեկնի Էստոնիա, որտեղ Էստոնիայի իր գործընկերոջ հետ նախատեսվում է ստորագրել «տեղեկատվական հռչակագիր» Թբիլիսիի եւ Տալլինի միջեւ:
Վերջերս Հայ եկեղեցին նշեց Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը համապատասխան արարողություններով եւ խաղողօրհնությամբ: Մեր ժողովրդի կողմից այնքան սիրված այդ տոնը, սակայն, հետզհետե ավելի է շեղվում իր բուն իմաստից եւ ստանում է բոլորովին այլ բնույթՙ փերեզակների եւ ամեն տեսակ մուրացկանների պատճառով: Այդ մասին է ստորեւ լույս տեսնող գրությունը:
Երբ մոտենում է ուսումնական տարին, դպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների հոգսերը կրկնակի ծանրանում են: Խանութից շուկա շրջելովՙ փորձում են իրենց գրպանի պարունակությանը համարժեք առեւտուր անել, որպեսզի սեպտեմբերի 1-ին իրենց երեխաներին, ինչպես ասում են, կազմ պատրաստ դպրոց ուղարկեն: Սակայն շատ քչերին է հաջողվում իրենց ուզած ապրանքներն ու գրենական պիտույքը գնել: Պատճառը ...
Եվս մի քանի օր եւ ուսումնական նոր տարին կսկսվի: Տոնավաճառներում եւ փողոցներում սկսվել է դպրոցական մեծ առեւտուրը: Ամենուր կարելի է տեսնել գրենական տարբեր պիտույքներ, ըստ ճաշակի` տարբեր մեքենաների, արտասահմանյան երգիչ-դերասանների եւ, ով զարմանք, հայ հայտնի մարդկանց նկարներով տետրեր: Բազմաճաշակ հագուստի ընտրանին, անշուշտ, ավելի մեծ է: Վերջերս քաղաքի տոնավաճառներից մեկում նկատեցի ...
ՀԲԸՄ-ի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կազմակերպության Փասադենայի (Գլենդել) մասնաճյուղի Ալեք Մանուկյան կենտրոնում սեպտեմբերի 11-13-ը տեղի է ունենալու միջազգային ճանաչման արժանացած ֆոտոլրագրող Հարրի Քունդակչյանի լուսանկարների ցուցահանդեսըՙ հեղինակի մասնակցությամբ:
Լիբանանահայ արաբախոս հայ կաթոլիկ ձեռներեց Ժոզեֆ Պողոսը իր եղբոր` Աբբուդի հետ տարիներ առաջ հիմնել է «Պողոս» ՍՊԸ-ն, որն զբաղվում է ոսկու եւ թանկարժեք մյուս մետաղների միջազգային առեւտրով: Երկու եղբայրները Լիբանանի հայ կաթոլիկ համայնքի երեւելիներից են:
Ջերմուկում ավարտվեց շախմատի Գրան պրիի մրցաշարի նախավերջին` 5-րդ փուլը: Մասնակիցների տեղերի վերջնական բաշխման վրա մեծ ազդեցություն ունեցան վերջին երկու տուրերում գրանցված արդյունքները:
Լեհաստանի Շեցին քաղաքում վերջնագիծը հատեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Գերազանց հանդես եկավ Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Ալյազյանը (51 կգ), որն իր տպավորիչ ելույթներով արժանիորեն նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում Կարենի մրցակիցը ռուսաստանցի Գրիգորի Նիկոլայչուկն էր: Ինչպես եւ նախորդ մենամարտերում, այս անգամ էլ հայ բռնցքամարտիկը զգալի առավելության հասավ մրցակցի նկատմամբ` պարտության ...
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստները բազմիցս են հիասթափեցրել ֆուտբոլասերներին միջազգային մրցասպարեզներում: Փոխարենը ուրախանալու առիթ տվեցին ֆուտզալի ներկայացուցիչները: Այդ մարզաձեւի Հայաստանի չեմպիոն «Էրեբունին» հաջողությամբ հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը, որի հանդիպումներն անցկացվեցին Ավստրիայում:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում կենտրոնականը «Միկայի» եւ «Ուլիսի» մրցավեճն էր: Հաղթելու դեպքում «Ուլիսը» կշրջանցեր «Միկային» եւ տեղ կզբաղեցներ 2-րդ հորիզոնականում: Իսկ «Միկայի» հաջողության դեպքում «Ուլիսը» 5 միավորով հետ կմնար մրցակցից:
Կարելի է կասկածել, թե Ռուսաստանում դաշնային մակարդակով որեւէ բարձրաստիճան չինովնիկի դեմ մահափորձը տեղի լրատվամիջոցներում կառաջացներ այնպիսի աժիոտաժ, ինչպիսին նկատվեց քրեական աշխարհի «լեգենդար» ներկայացուցիչ, «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի դեմ կատարված սպանության փորձի կապակցությամբ: Լայնորեն ազդարարվեցին միջադեպի տեխնիկական մանրամասնությունները, տուժածի առողջական վիճակի վայրիվերումները, վերհիշվեց նրա «պանծալի» անցյալը, շռայլ կանխագուշակումներ արվեցին կատարվածի ...
Շահադիտական նպատակներով սուտ մատնության մեջ մեղադրվող Մարիամ Սուխուդյանի շուրջը բարձրացված աղմուկը չի դադարում: Բողոքի ակցիա կազմակերպելուց հետո երեկ երիտասարդական հասարակական մի շարք կազմակերպություններ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով վերջ տալ լռությանն ու պաշտպանել Մարիամ ...