Օգոստոսի 22-ի համարում «Ազգը» նշել էր, որ ԱՄՆ դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիայի նահանգում ընդունված օրենքը, որը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին իրավունք է տալիս ապահովագրական ընկերություններից պահանջելու իրենց հարազատների ապահովագրական գումարները: Մեր թերթում միաժամանակ ընդգծվել էր դատարանի այս մոտեցման հիմնավորումըՙ Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված հայերի ...
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունից հետո հայ-թուրքական հարաբերություններում արձանագրել է, այսպես կոչված, պայմանական դադար: Ինչո՞ւ պայմանական, որովհետեւ, ըստ Բեքարյանի դառնալու ենք ինչ-ինչ գործողությունների ականատես, որոնց ընթացքն ամենայն հավանականությամբ կհստակեցվի սեպտեմբերին:
Մեկ տարի առաջ, նույն այս օրը Ռուսաստանի Դաշնությունը, շատերի կանխատեսումներին հակառակ, ավելի վատթարացրեց Վրաստանի ու աշխարհի մի շարք երկրների հետ հարաբերությունները` ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Ու թեեւ Ռուսաստանի օրինակին միայն մեկ պետություն հետեւեց, այնուամենայնիվ, Ռուսաստանը չհրաժարվեց իր որոշումից, չնայած բազմիցս ու տարբեր մակարդակներում այսպիսի հորդորներ, խնդրանքներ ու անգամ ...
Ըստ panarmenian.net-ի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հանդեպ կարող է դատական հետաքննություն անցկացվել: Թուրքիայի ծանր հանցագործությունների դատարանի նախագահ Օսման Քաչմազը պահանջել է շարունակել «Բարօրություն» կուսակցության «կորած տրիլիոնի» գործով դատը` հարցաքննելով Գյուլին եւ Էրդողանին, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` վկայակոչելով Anadolu-ին: Խոսքը 1990-ական թթ. երկրորդ կեսին կառավարող ...
ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Դեյվ Կոգդիլի գրասենյակի շրջանային տնօրենուհի Մարի Ալիս Գալուստյանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ սենատոր Կոգդիլը հետեւյալ հայտարարությունն է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կարգադրությամբ նախկին պետական սենատոր Չաք Փուչիկյանիՙ որպես վերաքննիչ դատարանի (5-րդ տարածաշրջանի) արդարադատության դատավորի օգնական նշանակվելու առթիվ:
Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որ 2009-ի հուլիսի 31-ին Թբիլիսիի Գլդանիի 8-րդ մեկուսարանից տեղափոխվել էր Ռուսթավիի 2-րդ ընդհանուր ռեժիմի գաղութ, 2009-ի օգոստոսի 21-ին նորից տեղափոխվել է` այս անգամ արդեն Ռուսթավիի 6-րդ խստացված ռեժիմի գաղութ:
ԲԵՅՐՈՒԹ, 25 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայկազյան համալսարանի եւ Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ սեպտեմբերի 3-4-ը համալսարանում կանցկացվի «Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը» թեմայով միջազգային ակադեմիական խորհրդաժողով: Ինչպես տեղեկացնում է Հայկազյան համալսարանի եւ Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակի համատեղ մամլո հաղորդագրությունը, խորհրդաժողովում գիտական տեսանկյունից կքննարկվեն Հայոց ցեղասպանության ...
Լոս Անջելեսում լույս տեսնող հայալեզու «Ասպարէզ» օրաթերթն անդրադարձել է ԱՄՆ դաշնային դատարանի որոշմանը, որի համաձայն հակասահմանադրական է ճանաչվել Կալիֆոռնիայի նահանգում ընդունված օրենքը: Հիշեցնենք, որ օրենքը հնարավորություն էր տալիս ցեղասպանության զոհերի ամերիկացի ժառանգներին ապահովագրական ընկերություններից դատի միջոցով պահանջելու սպանված հարազատների գումարները: Կալիֆոռնիայի նահանգային ատյանը 2000 թվականին իրավունք էր տվել Հայոց ցեղասպանության ...
Մայիսի 10-ին «Հաբերթուրք» հեռուստաալիքով Մուրատ Բարդակչին ներկայացրեց «Պատմության վարագույրները» հաղորդաշարը, որտեղ խոսվելու էր նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Պելին Բատունՙ թուրք հռչակավոր դերասանուհին, անկեղծորեն եւ շիտակությամբ հայտարարեց, որ 1915-ի դեպքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ուղղակի ցեղասպանություն: Երիտասարդ կինը, ատելով կեղծավորությունը եւ երեսպաշտությունը, զարմացրեց իր շրջապատին` անընդհատ կրկնելով այդ հայտարարությունը: ...
Ինտերնետային կայքից վերցված նյութը իրազեկում է, որ «Դեյ.Ազ» (Day.AZ) ադրբեջանական տեղեկատվական կայքին տված հարցազրույցում Արաբական Միացյալ Էմիրություններում ադրբեջանական համայնքի առաջնորդ Սամիր Իմանը, բավական տարօրինակ նկատառումներով, իր համայնքի փոխարեն խոսել է տեղի հայկական համայնքի մասին, տալով մանրամասնություններ թվաքանակի, հանդիպման վայրերի, աշխատանքային ունակությունների, արաբերեն լեզվի իմացության եւ այլ հարցերի վերաբերյալ: Նա եզրափակել ...
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մեր ընթերցողներին ներկայացնելու հարկ թերեւս չկա: Նա վերջին տասնամյակների հայ իրականության ամենավառ կին քաղաքական գործիչներից մեկն է, անդադար աշխատանքային եռուզեռի մեջ, անընդհատ անհանգիստ ու պրպտող, անսահման աշխատասեր ու նվիրված իր գործին ու շրջապատի մարդկանց: Սփյուռքի նախարարության նրա սենյակը վերածվել է սփյուռքահայերի հետ հանդիպման փնտրված վայրի: ...
Երբ կառավարությունում հաստատվեց Հայաստանի եւ Երեւանի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը, հերթական անգամ տեղի ունեցավ մեզանում հաճախ կրկնվող անհեթեթությունը: Այսինքնՙ տարիներ շարունակ հասարակությունը, լրատվամիջոցները պայքարում են ինչ-որ խնդրի լուծման համար, քննադատում են իշխանություններին ու կառավարությանը այդ հարցի լուծումը չտալու կամ ուշացնելու համար, բայց երբ այդ լուծումը տրվում է, հայտնվում են ...
Ամառը շուտով կավարտվի, բայց կան դեռ մարդիկ, որոնք կա՛մ իրենց արձակուրդն են անցկացնում, կա՛մ էլ նոր են պատրաստվում մեկնել հանգստանալու: Հայաստանը, ձգտելով դառնալ զբոսաշրջիկների համար հետաքրքրական, ունի լուրջ խնդիրներ: Մայրաքաղաքի փողոցներում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ երեւանցիների ճնշող մեծամասնությունը գերադասում է կամ կգերադասեր հանգիստն անցկացնել արտերկրում, բայց ոչ այստեղ: ...
Հոկտեմբերի 2-4-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի 5-րդ Digitec ցուցահանդեսը: Արդեն ավանդական դարձած այս միջոցառումը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի տարվա կարեւոր իրադարձություն է:
Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկի» մամուլի ծառայությունից, բանկի բոլոր մասնաճյուղերը սկսել են սպասարկել RIA միջազգային դրամական փոխանցումների համակարգը: Նոր համակարգը հնարավորություն է տալիս «Արդշինինվեստբանկի» հաճախորդներին կատարելու արագ դրամական փոխանցումներ աշխարհի ավելի քան 100 երկրներում տեղակայված շուրջ 70 հազար սպասարկման կետերի միջոցով:
Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ բանկերը զգուշավորություն են ցուցաբերում վարկերի տրամադրման հարցում: Իսկ բարձր տոկոսադրույքով տրամադրելու դեպքում էլ վերջիններս իրենց ապահովագրում են բարձր ռիսկերից:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օպերատիվ հետազոտություն է անցկացրել շուկայում վերջին երկու օրերին շաքարավազի գների փոփոխման եւ սպառողների մտահոգությունների առթիվ: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի լրատվական ծառայությունից, համաձայն այդ հետազոտության, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շաքարավազի հումքի խոշոր մատակարար Հնդկաստանում այս տարի ցածր բերքատվություն է արձանագրվել, ինչի հետեւանքով շաքարավազի գինը միջազգային շուկայում բարձրացել է: ...
Երեկ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Հայկական գրադարանների միջազգային համագումարը»: Անդրանիկ համագումարին մասնակցում էին հայաստանյան գրադարանների ներկայացուցիչները, նաեւՙ Պոլսո պատրիարքարանից, Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանություններից, Հարվարդի, Միչիգանի եւ ամերիկյան այլ հեղինակավոր համալսարաններից ու գրադարաններից: Մասնակցում էին նաեւ մասնագետներ Ֆրանսիայից ու Ռուսաստանից:
Մոտենում է սեպտեմբերի 10-ը` 20-րդ դարի համաշխարհային գրականության հայտնի դեմքերից մեկի` հայ ժողովրդի վաղեմի բարեկամ, գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելի ծննդյան տարելիցը: Մի մարդու, որն իր «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպով առաջինն արձագանքեց օսմանյան կայսրության բարբարոսությանը եւ գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը ներկայացրեց համայն ...
Մարզային խմբագիրները, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի միջոցով, խնդրանքով դիմել էին վարչապետ Տիգրան Սարգսյանին` որ ընդունի մարզային քաղաքային թերթերի խմբագիրներին: Ըստ վերջիններիս` նրանք դուրս են մնում բոլոր գործընթացներից, եւ ստացվում է, որ Հայաստան ասելով` լրատվական դաշտի առումով նկատի է առնվում միայն Երեւանը, մինչդեռ մարզային խմբագիրները լուրջ անելիքներ ունեն ամեն ...
«Արմենիա» առագաստանավը եզրափակիչ փուլ է մուտք գործել Խաղաղ օվկիանոսում: Մեր միակայմ նավը դանդաղորեն, բայց հաստատապես մոտենում է Լոս Անջելեսին: Բանն այն է, որ Պանամայից հետո արդեն 3 շաբաթ մեր զբոսանավը իր սուր քթով եւ փոքր առագաստներով ամեն պահ փորձում է անվերջանալի զիգզագներով հաղթահարել դիմացից եկող ալիքները եւ խաբել հանդիպակաց քամուն: ...
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին Միլանում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: Այս օրերին մեր հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Արարատի «Այգ» մարզահամալիրում: Մինչ այդ նմանատիպ հավաք էր անցկացվել Ծաղկաձորում:
Միլանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ, սեպտեմբերի 10-ին, մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի գործկոմի նիստում պետք է որոշվի 2010-ի Եվրոպայի առաջնության կազմակերպիչ երկիրը: Մրցաշարի կազմակերպմանը հավակնում են Երեւանն ու Մոսկվան: Ըստ ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վլադիմիր Սուրկովի, Մոսկվայի հաղթելու հնարավորությունները գերադասելի են, ինչն ընդունում են նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները: Բայց ...
Associated Press գործակալությունը օգոստոսի 24-ին լրատվություն է տարածել, թե Կալիֆոռնիայում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս Նորայր Ղալումյանը Սանտա Անայի դատարանում նույն օրը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում իր դեմ առաջադրված խարդախության մեղադրանքի համար: