Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:
Երեկ ուշ գիշերին, երեք մայրաքաղաքներիցՙ Բեռնից (Շվեյցարիա), Երեւանից եւ Անկարայից միաժամանակ հրապարակվեց մամլո միացյալ հաղորդագրություն, ըստ որի Հայաստանն ու Թուրքիան սկսում են «իրենց ներքին խորհրդակցությունները» դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ «երկկողմանի հարաբերություններ զարգացնելու» շուրջ, հիմք ընդունելով համապատասխան զույգ պրոտոկոլները, որոնք, ինչպես հաղորդագրությունը, հրատարակում ենք նույնությամբ: Առայժմ ձեռնպահ մնալով մեկնաբանություններից, ուզում ենք ...
«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բխում է ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերից», երեկ Հայաստանի ամերիկյան դեսպանատանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը. այստեղ բացվել էր սգո մատյան` ի հիշատակ օգոստոսի 25-ին իր մահկանացուն կնքած սենատոր Էդվարդ Քենեդիի: Յովանովիչը նկատել է նաեւ, թե ԱՄՆ-ը առաջընթաց ...
Երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը հանդիպեց «Սովորենք հանդուրժողականություն անգլերենի միջոցով» միջազգային ճամբարի մասնակիցների հետՙ տեղեկանալու, թե ի՞նչ տպավորություններով են նրանք վերադարձել եւ ի՞նչ տվեցին այդ ձեւաչափով հանդիպումները: Թուրքիայի Չանակկալե քաղաքում կազմակերպված ամառային ճամբարը, որին մասնակցել են 14-17 տարեկան 15 հայ, 19 թուրք եւ 10 ամերիկացի աշակերներ, իրականացվել է Թուրքիայում ...
Մինչ Թուրքիայում հասարակական-քաղաքական շրջանակները ակտիվորեն քննարկում էին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «քրդական» նախաձեռնությունը, օգոստոսի 30-ին, «Հաղթանակի» տոնին, Իրաքին եւ Իրանին սահմանակից Շեմդինլի գավառում բախման մեջ մտնելով թուրքական անվտանգության ուժերի հետ, PKK-ն սպանում է չորս թուրք զինծառայողի: Սպանությունը նախ մթագնում է «Հաղթանակի» օրվա տոնական հանդիսությունները, ապա եւ, Էրդողանի վկայությամբ, կացնահարում քրդական ...
Երեկ Թբիլիսիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հայտարարել է, որ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ջալագանիան նշել է, որ հանդիպումը ծրագրվել է երկու կողմերի միջեւ կնքված համաձայնագրով: «Գրուզիա օնլայն» էլեկտրոնային պարբերականի տվյալներովՙ Վաշաձեն կհանդիպի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսված են հանդիպումներ ...
Օգոստոսի 26-ի համարում «Ազգը» «Լիբանանում տեղի կունենա Հայոց ցեղասպանություն թեմայով միջազգային գիտաժողով» վերնագրով տեղեկացրել էր, որ գիտաժողովի կազմակերպումը նախաձեռնել են Բեյրութի Հայկազյան համալսարանն ու Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակը, եւ դա կանցկացվի սեպտեմբերի 3-4-ին: Տեղեկության համար հիմք էր ծառայել «Նոյան տապանի» հաղորդագրությունը, որտեղ նշված էին նաեւ քննարկման ենթակա հարցերը:
Օգոստոսի 1-15-ը Մյունխենում տեղի ունեցավ Հոլոքոսթին նվիրված միջազգային երիտասարդական համաժողով եվրոպական եւ ամերիկյան մի շարք երկրների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացված էր «Երիտասարդության եւ ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոն » (ACE) հասարակական կազմակերպության 8 անդամներով, ովքեր հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ են: Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
Ըստ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի, միասնական քննություներով այս տարի պետական եւ պետարտոնագրված բուհերում տեղի է ունեցել որոշ բաժինների թերհամալրում: Մասնավորապես, Արցախի պետհամալսարանի անվճար եւ վճարովի տեղերում կառավարության պլանավորած թվից պակաս է ընդունվել 111 ուսանող:
Հնդկաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Նիլիկանտա Ռավիի հետ:
Ազգային ժողովի կողմից հաստատված տարեկան ծրագրին համապատասխան ՀՀ Վերահսկիչ պալատը սեպտեմբերի 2-ից ստուգումներ է իրականացնելու Շիրակի մարզում: Մարզի համայնքների, մարզային ենթակառուցվածքների եւ մարզպետարանի վարչությունների ղեկավարների հետ անցած հինգշաբթի Գյումրիում կազմակերպված հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նախատեսվում է մարզի համայնքներում ստուգել 2007-2008 թթ., հնարավոր է` նաեւ ...
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ աշնանը քաղաքական զարգացումներում փոփոխություն տեղի չի ունենա, քանի որ հաղթահարված չէ ճգնաժամը: Այն սկսվեց մարտի 1-ին, հետո իշխանական էլիտան իր մեջ ուժ չգտավ ասելու, որ իսկապես քաղաքական ճգնաժամ կա եւ ժամանակի ընթացքում ավելի կխորանա: «Քաղաքական ճգնաժամ կա, որովհետեւ մարտի 1-ի ...
Հայաստանի գյուղական ճանապարհների վերանորոգման նպատակով Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 36,6 միլիոն դոլարի վարկային ծրագիրը, որը կաջակցի Հայաստանի կառավարությանը` գյուղական բնակչության համար հիմնական ճանապարհային ցանցի հասանելիության բարելավման ու աշխատատեղերի ստեղծման ջանքերին: Այն Հայաստանին կօգնի նաեւ մեղմելու տնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Այս առթիվ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԲ երեւանյան գրասենյակի ...
Այս տարվա հուլիսին (15-ին եւ 24-ին) տեղի ունեցած երկու ճակատագրական ավիավթարների պատճառով Իրանի իշխանությունները արգելել են երկրի օդային ծառայություններ մատուցող ընկերություններին վարձակալել կամ գնել ռուսական օգտագործված ինքնաթիռներ, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի օգոստոսի 22-ի համարըՙ հենվելով «Ռոյթեր» գործակալության լրատվության վրա:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանինՙ ահազանգելով Եկմալյան 1-ին փողոցի ընտանիքների անօթեւան վիճակում հայտնվելու կապակցությամբ: Խմբագրությանը տրամադրված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Երեւանի Գլխավոր պողոտայի քաղաքաշինական ծրագրի իրականացման կապակցությամբ վերոնշյալ փողոցի բնակիչները պայմանագրեր են կնքել «Գրադինվեստ» ՍՊԸ-ի հետՙ վերջինիս կողմից տվյալ տարածքում մինչեւ 2008-ի հունիսը կառուցվելիք ...
Մեկամյա վերականգնողական աշխատանքներից հետո արվեստասեր հասարակությունը կարող է հմայվել Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարով, որն, ինչպես խոստովանում են մասնագետները, բնօրինակից ոչնչով չի տարբերվում: Որմնանկարի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին: Մինչ այդ «Նովոստի» մամուլի կենտրոնում Ջաջուռի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանն ու իտալացի մասնագետներն անդրադարձան Մինասի ...
Անցած շաբաթը զարյանական կարելի է համարել: Բացվեց հայր եւ որդի Կոստան եւ Արմեն Զարյանների հուշատախտակըՙ Աբովյան 17 հասցեում: Մի փոքր վաղ լույս էր տեսել գրողի «Բառերի ոսկին» բանաստեղծական ստվար ժողովածունՙ պետպատվերի շրջանակներում («Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատ.): Ուրբաթ օրը ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց Արմեն Զարյանի աշխատանքների ցուցահանդեսը, ներկայացվեց նորընծա «Արմեն ...
Թատերական կյանքը Երեւանում բուռն կերպով կմեկնարկի աշնանը: Սեպտեմբերի 8-20-ը կմեկնարկի Շեքսպիրյան փառատոնը: Երկու տարի էՙ փառատոնն ընդլայնել է շրջանակները: Շարունակելով բարի ավանդույթը, բացի մոնոներկայացումներից, հանդիսատեսի դատին կներկայացվեն նաեւ մեծ կտավի գործեր: Այս տարվանից փառատոնը կկրի հանրաճանաչ դերասան Վահրամ Փափազյանի անունը: Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից եւ Իրանից:
Օգոստոսի 28-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել փիլիսոփա Կարպիս Քորթյանի հուղարկավորության արարողությունը: Նա հայտնի մտավորական էր ոչ միայն սփյուռքում (մասնավորապես Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում եւ Սիրիայում), այլեւ Հայաստանում, ուր պատրաստվում էր ժամանել սեպտեմբերի սկզբներին` վեց շաբաթ դասավանդելու նպատակով, ինչպես խոստացել էր անցյալ տարիՙ «Ազգի» ...
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ ճանաչված արվեստագետ, նկարիչ Քաջազունի Քեչեճյանի այրուն` գրականագետ, «Քաջազ» գրքի հեղինակ Սաթենիկ Քեչեճյանին, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանին եւ փոխտնօրեն Աննա Ասատրյանին:
Ոչ հեռու անցյալում Հայաստանում նույնիսկ համաշխարհային մասշտաբի գիտական սեմինարների, գիտաժողովների ու դասընթացների մասին ինֆորմացիան մենաշնորհային տեսք ուներ: Ինչպես տնտեսության, այնպես էլ գիտության մեջ կային որոշ մարդիկ կամ ինստիտուտներ, որոնք փոստով կամ հեռախոսով ինֆորմացիա էին ստանում, եւ միայն իրենք օգտագործում կամ թաքցնում-պահում էին: Սա չուզվորությունից առավել վտանգավոր միտում էլ էր զարգացնում, ...
Հանրակրթության նոր օրենքը հստակ ամրագրում է մասնավորապես այն դրույթը, որ կրթության ընդհանուր մատչելիության, շարունակականության ապահովման համար անհրաժեշտ է, որ հանրակրթության յուրաքանչյուր բաղադրիչ, օղակ հավասարապես կարեւորվի: Շիրակի մարզի մանկավարժների օգոստոսյան ավանդական խորհրդակցությունում իր զեկուցման մեջ նշելով այս մասին, մարզային կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը հատուկ կանգ առավ ...
Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ բոլորեց կյանքի 55-րդ տարին: Այդ առթիվ հեռախոսով նրան շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանը: Ռ. Քոչարյանին շնորհավորական հեռագիր են ուղարկել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանկ եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ազգը» միանում է շնորհավորանքներին:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրերի հանդիպումներում բավական հետաքրքրական իրադարձություններ են արձանագրվում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ տուրում, անկանխատեսելի եւ մեծ անակնկալ էր: Խոսքը «Կիլիկիա»-«Միկա» հանդիպման մասին է, որում առաջնության հետնապահներից մեկն արդեն առաջին խաղակեսում 3 անպատասխան գնդակ էր խփել առաջատարների շարքում գտնվող «Միկայի» դարպասը: Մինչ այդ հանդիպումը, ...
Հունաստանի Կալամարիա քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որի մասնակիցների թվում էին Հայաստանը ներկայացնող Աղասի Ինանցն ու Դավիթ Զաքարյանը: Ավելի հաջող էր Զաքարյանի ելույթը, որը 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 18-րդ տեղը: 8-րդ տուրում Դավիթը հաղթեց Աննա Մուզիչուկին, իսկ ավարտական պարտիան Պավել Ջարազի հետ ավարտեց ոչ-ոքի:
Մոնրեալի շախմատի մրցաշարում առայժմ համեստ ցուցանիշ ունի Վարուժան Հակոբյանը: 4 տուրից հետո նա վաստակել է 1,5 միավոր եւ առայժմ չի ճաշակել հաղթանակի բերկրանքը: 2-րդ եւ 4-րդ տուրերում նա հաշտություն կնքեց Բհատի եւ Բլյուվշտեյնի հետ, իսկ 3-րդ տուրում պարտվեց Յուրի Շուլմանին:
Այսօր Միլանում մեկնարկում է սիրողական բռնցքամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Հայաստանի հավաքականը Միլանում պետք է հանդես գար քաշային 8 կարգերում: Սակայն մրցավայր մեկնելու վերջին պահին հավաքականի կազմը համալրվեց եւս մեկ բռնցքամարտիկով: Այնպես որ Հայաստանը ներկայացված չի լինի միայն 81 կգ եւ գերծանր քաշային կարգերում:
Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկրի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մեկ քառորդը եւ սիրողական խաղացողների 54,2 տոկոսը ծխում են: Ընդ որում, ծխող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների 73,8 տոկոսն օրական մեկ ծխախոտ է ծխում, 24,6 տոկոսը` 3-4 օրը մեկ: Հարցումն անցկացվել է 2008/09-ի մրցաշրջանին մասնակցած 360 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջեւ: Սիրողական ֆուտբոլիստների 86,2 ...
Թբիլիսիի լրագրողների կովկասյան դպրոցը (GIPA-Georgian Institute of Public Affairs) հայտարարում է հայ ուսանողների ընդունելություն 3 տեղի համար: Դիմորդները պետք է ունենան բակալավրի կամ բուհի ավարտական վկայական որեւէ մասնագիտությամբ: