Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ ապարատի, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հետ հանդիպմանը երկրի նախագահ Սերժ Սարգսյանը համարյա ծրագրային ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին շփումների բոլոր ուղղությունների վերաբերյալ: Ծավալուն այս ելույթից առանձնացրինք միայն Արցախի խնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածը` նկատի ունենալով հանրության հետաքրքրությունն այս զգայուն հարցերի ...
Հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների հաստատմանը բնականաբար հաջորդելու է տնտեսական հարաբերությունների հաստատումը: Պատրա՞ստ է դրան Հայաստանի տնտեսությունը, ի՞նչ դրական եւ բացասական հետեւանքեր կունենա: Սրանք հարցեր են, որոնց քննարկումներն ու տեսակետների բախումը շարունակվելու են մինչեւ հայ-թուրքական սահմանի հավանական բացումը, եւ ներկա պահին գոնե միանշանակ պատասխաններ չկան: Սակայն որոշ եզրակացություններ կարելի է կատարել:
ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը` սկսելու երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցություններ: Բակոյանիսը նշել է, որ հարաբերությունների նման զարգացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը:
«Ներքին խորհրդակցություններ» հաստատելու, դիվանագիտական հարաբերություններ սկսելու եւ երկկողմ հարաբերություններ զարգացնելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի տարածած մամլո հաղորդագրությանն արձագանքել են եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներ ու միջազգային հեղինակավոր կառույցներ: Պաշտոնական հայտարարության մեջ Ֆրանսիայի կառավարությունը` նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորությամբ, ողջունել եւ խրախուսել է Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների որոշումը:
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը սեպտեմբերի 1-ին վերլուծական նյութ է հրապարակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ երկու երկրների սահմանը բացելու որոշումը «թեթեւ տարակուսանք» է առաջացրել Ադրբեջանում:
Երեկ առավոտից արտասահմանյան հայտնի թերթերն ու էլեկտրոնային պարբերականները անդրադարձել էին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված երկկողմ հարաբերություններ զարգացնելու հաղորդագրությանը: Թուրքական եւ ադրբեջանական կայքերը ողողված էին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ամենատարբեր կարծիքներով ու մեկնաբանություններով: Հայտարարության մասին իր յուրահատուկ տեսակետներով հանդես եկավ նաեւ Վլադիմիր Ժիրինովսկին: Լուռ էին միայն վրացական ԶԼՄ-ները: Ամբողջ օրվա ընթացքում ...
Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների գործընթացը սկսելու մասին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի համատեղ հայտարարությունը, ինչպես եւ սպասվում էր, խիստ ցավագին է ընդունվել հարեւան Ադրբեջանում: Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովն այդ կապակցությամբ ասել է, որ յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է հարաբերությունների հաստատումը այլ երկրների հետ, բայց նկատի ...
Համաձայն Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների, այս տարվա հունվար-հուլիսին այդ երկրի ՀՆԱ-ն աճել է 2,7 տոկոսով: Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալը գրեթե մնացել է նույնը (աճել է 0,1 տոկոսով), գյուղատնտեսական արտադրանքինըՙ աճել 6,6 տոկոսով: Սաՙ ընդհանուր ցուցանիշների մասին: Ինչ վերաբերում է տնտեսության ճյուղերին առանձին-առանձին, ապա պատկերն այնքան էլ չի համապատասխանում ...
ԼՂՀ անկախության հռչակումից հետո անցել է 18 տարի: Ասել է թե` այդ ժամանակահատվածում մի ամբողջ սերունդ է ծնվել ու մեծացել, որի համար անկախ գոյատեւումն այլընտրանք չունի: Եվ դա պարզապես հայրենասիարական քարոզչության արդյունք չէ: Նոր սերնդին ինչպե՞ս կարող ես համոզել, օրինակ, որ հնարավոր է ապրել մեկ ուրիշ ազգի տիրապետության ներքո, անգամ ...
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի օգոստոսի 31-ի հանդիպմանը քննարկվեցին համահայկական համաժողովների արդյունավետության բարձրացմանը, նախարարության եւ միության համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունների, համահայկական ծրագրերի իրականացմանը երիտասարդ մասնագետների ներգրավման վերաբերյալ հարցեր:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Շվեյցարիայի դեպարտամենտի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների տարածած մամլո հաղորդագրությանը` ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ըստ քաղաքագետի` փաստաթղթում առկա են դրական միտումներ: Ստեփան Գրիգորյանը նկատում է, ...
2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը:
Երեկ, հայ-թուրքական դիվանագիտական եւ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ զույգ արձանագրությունների հրապարակումից հետո, տեղեկատվության, ողջունողների եւ դժգոհողների հայտարարությունների մի հեղեղ էր սկսվել, որ հոսում էր մինչ երեկո: Հատկապես տեսանելի էր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, եվրոպական կառույցների ակտիվությունը ողջունողների մեջ: Սակայն մեզ համար առավել կարեւոր է Հայաստանի քաղաքական դաշտի արձագանքն այս փաստաթղթերին, որոնք, կարելի ...
- Պարոն Մանասերյան, ըստ ՀՀ կառավարության ներկայացուցիչների տվյալների, տարեվերջին Հայաստանի տնտեսության անկման ցուցանիշը կլինի 10-15 տոկոս, մինչդեռ շատ տնտեսագետներ, քաղաքական գործիչներ տարբեր եզրակացություններ են ներկայացնում` ավելի իրատեսական համարելով 20 տոկոս անկումը: Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասում մեր տնտեսությանը եւ որքանո՞վ են իրատեսական նման կանխատեսումները:
Աշնան առաջին օրը հանրապետության բոլոր կրթական հաստատություններում սկսվեց ուսումնական տարին, եւ հնչեց առաջին զանգը: Գիտելիքի օրվա միջոցառումները յուրօրինակ էին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Վահան Թեքեյանի անվան իննամյա դպրոցում: Կրթօջախի տնօրեն Անահիտ Խալաթյանը, փոխտնօրեն Մարիամ Խաչատրյանն ու ուսմասվար Սուսաննա Ղազարյանը ուսումնական տարվա նախօրեին դպրոցի բակում թեքեյանցիներին շնորհավորեցին, բարի երթ ու բարձր առաջադիմություն ...
Վիլյամ Սարոյանի տարեդարձից հետո օրացույցը Գիտելիքի օրն է ազդարարում, իսկ հաջորդ օրըՙ սեպտեմբեր 2-ին, այսինքնՙ այսօր, այդ օվկիանոսից մի մեծ գետ է սկսվումՙ պարզ, զուլալ, հուժկու, հզոր, ինչպես իր ձայնն է, արեւի ու լույսի արտացոլանքով, ինչպես իր տեսքն է, որտեղ «լողալիս» նախ սրբագրում ես բառդՙ ծովի հետ գործ ունես, իսկ ...
Ֆրանսիական «Սոմոժի» (SOMOGY) հրատարակչությունը լույս է ընծայել սփյուռքահայ մշակութային գործիչ, հայագետ-պատմաբան Կլոդ Մութաֆյանի «Գրելու կախարդանքը» գիրքը: Այս մասին նամակով մեզ տեղեկություններ է հաղորդում բեյրութահայ նկարիչ, այժմ Փարիզում բնակվող Հարություն Թորոսյանը: Գիրքը հրատարակվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության եւ ֆրանսիական «Ակրիքոլ» դրամատան մեկենասությամբ, Մարսելի քաղաքապետ պրն Կլոդ Կոտենի հովանավորությամբ եւ առաջաբանով:
ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը: Հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը 2773 վարկանիշով եզրափակում է ուժեղագույն շախմատիստների եռյակը` զիջելով միայն բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովին (2813) եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին (2788): Նախորդ ցուցակի համեմատ Արոնյանն իր վարկանիշն ավելացրել է 5-ով եւ մեկ հորիզոնականով բարձրացել ...
Օգոստոսի 31-ինՙ Երեւանի ժամանակով 23.00-ին հրապարակվեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հաղորդագրությունը, որտեղ հրապարակվում են Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունների միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» եւ «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին» զույգ արձանագրություններըՙ իրագործման ժամանակացույցն ու տարրերը մատնանշող հավելվածով հանդերձ:
Չինաստանի Նինգբո քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը, որի 10 մասնակիցների թվում է Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանու մարզիչ Արսեն Եղիազարյանը հավաքականում ընդգրկել է բոլոր ուժեղագույններին: Առաջին խաղատախտակի վրա հանդես կգա Էլինա Դանիելյանը: 2-րդ խաղատախտակին հայտավորվել է Լիլիթ Մկրտչյանը, որի խաղընկերուհիները կլինեն նաեւ Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոնուհի Լիլիթ ...
Վարուժան Հակոբյանին առայժմ չի հաջողվում հաղթել Մոնրեալի շախմատի մրցաշարում: 5-րդ տուրում նա հերթական ոչ-ոքի արդյունքը գրանցեց Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ պարտիայում: 5 տուրից հետո Հակոբյանը վաստակել է 2 միավոր:
Միլանում իրենց մրցավեճն են սկսել բռնցքամարտի աշխարհի առաջնության պարգեւները վիճարկող բռնցքամարտիկները: Հայ բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը: Նրա մրցակիցը Ղրղզստանի ներկայացուցիչ Ազատ Ուսենալիեւն էր: Դերենիկը վստահ անցկացրեց մենամարտն ու հաղթեց 11-9 հաշվով: Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը, որը առավելության էր հասել ...