Միլանում իրենց մրցավեճն են սկսել բռնցքամարտի աշխարհի առաջնության պարգեւները վիճարկող բռնցքամարտիկները: Հայ բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը: Նրա մրցակիցը Ղրղզստանի ներկայացուցիչ Ազատ Ուսենալիեւն էր: Դերենիկը վստահ անցկացրեց մենամարտն ու հաղթեց 11-9 հաշվով: Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը, որը առավելության էր հասել Բուրունդիի ներկայացուցիչ Ռունանգայի նկատմամբ: Ալոյան-Գիժլարյան մենամարտը կկայանա սեպտեմբերի 4-ին: