Սեպտեմբերի 4-6-ը Ստոկհոլմում հրավիրվեց Եվրոմիության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ Ահմեդ Դավութօղլուն: Նա Անկարա վերադառնալիս ինքնաթիռում որոշակի պարզաբանումներ է արել «Սաբահ» թերթի թղթակից Էրդալ Շաֆաքին, իսկ թղթակիցը Դավութօղլուի պարզաբանումները շարադրել է սեպտեմբերի 7-ի համարում:
Հայաստանում գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության տնտեսության եւ առեւտրի նախարար Ամեր Հոսնի Լուտֆիի գլխավորած պատվիրակությունը երեկ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում (ՀԱԱՊ) հանդիպում ունեցավ ՀԱԱՊ փոխնախագահ Արամ Վարդանյանի հետ: Ողջունելով հյուրինՙ Արամ Վարդանյանը հայտնեց, որ հայ գործարարների պատվիրակությունը եղել է Սիրիայում եւ կապեր հաստատել Հալեպի ու Դամասկոսի իրենց գործընկերների հետ:
Այս հայտարարությունը սեպտեմբերի 5-ին Կեսարիայում արեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Էստոնիա ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից առաջ, որին նա ներկա էր եղել: Էրդողանի հայտարարությանը հաջորդ օրը անդրադարձավ թուրքական հանրային հեռուստատեսությունը, կայքէջում գրելով. «Հայաստանի հետ պատասխան խաղի առնչությամբ վարչապետ Էրդողանն ասաց. «Մեր հարգարժան նախագահը Հայաստան գնաց եւ ցույց տվեց հաշտության նկատմամբ ...
Ինչքան էլ փորձենք չհավատալ դավադրական տեսություններին, Թուրքիայում կատարվող ամենօրյա բացահայտումները գալիս են, այնուամենայնիվ, ապացուցելու, որ դրանք իրականանալի տեսություններ են:
Ռուսաստանի Պետական դուման չորեքշաբթի առաջին ընթերցմամբ կքննարկի մի օրինագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանը կկարողանա իր զինված ուժերի ստորաբաժանումներն օգտագործել երկրի սահմաններից դուրս:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից քիչ անց վերլուծաբանական որոշ աղբյուրներ եւ քաղաքական դիտորդներ զգուշորեն կանխատեսում արեցին, որ պաշտոնական Բաքուն, հավանական է, ուժերի վերադասավորման խնդիր ունի: Մասնավորապես, նկատել էր տրվում, որ հնարավոր է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը: Այս առթիվ վերջերս ակնարկ արվեց նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ի` «ինքնությունը բացահայտել չցանկացած մի պաշտոնյայի» ...
Կալիֆոռնիայի նահանգի վերաքննիչ դատարանի որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգներին կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցման հնարավորություն տվող օրենքը, չի տարածվում «Աքսա» ապահովագրական ընկերության գործով սկսած գործընթացի վրա:
Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություններին միանգամայն դրական վերաբերմունք է ցուցաբերել Վաշինգտոնը: Շվեյցարիայի միջնորդությամբ նախաստորագրված այս արձանագրությունները Հայաստանի եւ հատկապես Թուրքիայի ընդդիմության որոշ շրջանակներ պայմանավորում են ԱՄՆ-ի անմիջական նախաձեռնությամբ, նշելով նաեւ ԵՄ-ի դերը:
Խաչատուր Սուքիասյանը, որն օրերս ներկայացել էր իրավապահ մարմիններին եւ նրա խափանման միջոցն ընտրվել էր ստորագրությամբ երկրից չհեռանալը, երեկ հայտարարություն է արել մանդատը վայր դնելու մասին. «Ազգային ժողովի պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման եւ անհասկանալի քվեարկության հետեւանքով իմ եւ ԱԺ իմ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգման, որ ...
Երեկ լուրեր տարածվեցին, թե «Ժառանգության» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: «Ժառանգության» մեր աղբյուրը լուրը հաստատեց, իսկ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը առաջարկեց ուշ երեկոյան զանգել` լուրը ճշգրտելու: Ավելի ուշ Ա. Մատիրոսյանը հաստատեց Հովհաննիսյանի մանդատը վայր դնելու լուրը, որպես պատճառ նշելով անձնական եւ ազգային կարեւորագույն ...
ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունն առայժմ տեսական փաստաթուղթ է, որ միգուցե դառնա որոշակի զարգացումների սկիզբ: «Երբ մեռյալ կետում ես, որեւէ տեղաշարժ դրական միտում ունեցող է թվում: Գործ ունենք տեսականորեն հնարավոր զարգացումների հետ: Հիմնական խոսքը պետք է մեզ մնա, բայց մենք հիմնականում խոսում ...
Հայ-թուրքական արձանագրությունների հանրային քննարկումների 6 շաբաթից մեկը գլորեցինք, եւ այդ քննարկումներում շատ կարեւոր նրբաշեշտ կարող է ավելացնել «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքէջի վերլուծությունը այն պարզ պատճառով, որ այնտեղ արտահայտված տեսակետները հավասարապես կամ գուցե նախ եւ առաջ հիմնադրամի նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանինն են, որը շատ լավ գիտի այդ հարաբերությունների ալֆան եւ ...
Ըստ երեկ ԱԺ հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության, 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հրավիրել է նիստ` քննարկելու նախ հանձնաժողովի զեկույցին առնչվող հարցեր, ապա եւս մեկ անգամ քննության առնելու Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները:
«Դիջիթեք էքսպո- 2009» ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի հոկտեմբերին կմեկնարկի 5-րդ անգամ` Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: «Ձեր թվային ապագան» խորագրով ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ հիսուն ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց առաջադեմ տեխնոլոգիաները: Այցելուների քանակն, ըստ կազմակերպիչների, ակնկալվում է 11-12 հազար:
Որեւէ գաղափարի անսովոր, անակնկալ մարմնավորման Երեւանում կարելի է հանդիպել ՆՓԱԿ-ում: Այս ցուցադրավայրը ունի ինչպես համախոհ արվեստագետների, նույնպես այցելուների իր խմբերը: Նորագույն արվեստի պայմանական լեզուն որքան ազատ, արտահայտչամիջոցները նույնքան բազմազան են` սկսած ամենօրյա գործածության կենցաղային առարկաների, ինչպես մշակված, այնպես էլ անմշակ ձեւերից: Դիտորդն էլ ազատ է մտածողական կամ զգացմունքային շերտեր որոնել-չորոնելու ...
«Ազգ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) կազմակերպած միջոցառումներին` կարեւորելով հատկապես այն հանգամանքը, որ արվեստի այս կենտրոնում առաջնահերթությունը տրվում է երիտասարդ արվեստագետներին: Սկսնակ նկարիչը, քանդակագործը, աշխատանքների զգալի պաշար ունենալով, դժվարությամբ է կարողանաում ներկայանալ: Այդ հնարավորությունն ընձեռում է ՆԱՄ-ը` անվճար տրամադրելով իր փոքրիկ հյուրընկալ ցուցասրահը: Սեպտեմբերի 5-ին ՆԱՄ-ում նշեցին ...
«Արի տուն» ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրի 4-րդ փուլը, որին մասնակցում են 40 սփյուռքահայ երիտասարդներ Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Թբիլիսիից ու Բաթումից, երեկ մեկնարկեց: Ինչպես նախորդ երեք փուլերի ընթացքում, այս անգամ էլ երիտասարդները կմասնակցեն հայագիտության, հայկական պարի դասընթացներին, կայցելեն թանգարաններ, պատկերասրահներ, կծանոթանան պատմամշակութային հուշարձաններին, կլինեն մարզերում:
Աբովյանի կրթահամալիրին կից «Արեւային պոլիգոնում» կազմակերպվում են փորձնական պատանեկան խաղ-մրցույթներ բնապահպանական թեմաներով: Խաղերի նպատակն է հայ դպրոցականների մեջ զարգացնել հետաքրքրությունը էկոտեխնոլոգիաների նկատմամբ, տալ համապատասխան գիտելիքներ, մասնավորապեսՙ հելիոտեխնիկայի եւ հելիոտեխնոլոգիաների վերաբերյալ, առաջարկել եւ զարգացնել նոր գաղափարներ այդ բնագավառներում:
Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրենի հաստիքի կրճատման պատճառով այդ պաշտոնը զբաղեցրած Արշակ Բանուչյանը տնօրենության որոշմամբ եւ իր իսկ խնդրանքով նշանակվել է հնագրագիտական որոնումների խմբի ղեկավարՙ գիտատեխնիկական անձնակազմում: Խումբը դեռեւս գտնվում է սաղմնավորման փուլում, կկայանա՞, թե՞ ոչՙ ցույց կտա ժամանակը:
«Օտարության մեջ «Վեմը» կարողացավ վառ պահել հայոց պատմության եւ մշակույթի խորապես հայեցի ընկալումը». այս տողերը օրերս վերահրատարակված «Վեմ» հանդեսի նախաբանում գրել է խմբագիր Գեւորգ Խուդինյանը` նշելով, որ «Վեմը» լույս է տեսել 1933-1939 թթ. Փարիզում, եւ այդ ընթացքում իր 25 համարներում հասցրել է լուրջ ներդրում ունենալ հայագիտության ասպարեզում: Նրա խմբագիրն է ...
«Ես շատ, շատ ուրախ կլինեմ, որ սահմանը բացվի, սակայն պետք չէ սխալվել, նման բաները հեշտ չեն արվում, երկու կողմում էլ մարդիկ կան, որոնք դա չէին ցանկանա», հայ-թուրքական երկխոսության մասին այսպես է արտահայտվել աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը «Ազատություն» ռադիոկայանին: Ըստ նրա` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր են շատ ...
Ինչպես տեղեկացնում է թուրքական Yeni Safak թերթը, ադրբեջանական ծագումով բրիտանացի երգիչ Սամի Յուսիֆը, «Եվրոտեսիլ-2009» երգի մրցույթում առավել հավանելով Անուշ եւ Ինգա Արշակյանների ելույթը, ասել է, որ ինքը մտադիր է համերգով հանդես գալ Հայաստանում: «Մեր եւ հայերի միջեւ ոչ մի տարբերություն եւ խնդիր չկա: Հակամարտության պատճառը քաղաքականությունն է: Դպրոցում ես հայ ...
Երեկՙ կեսգիշերին, Երեւանի իր բնակարանում սրտամկանի սուր ցավերից բուժօգնության է դիմել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի եւ ՊՊ ծառայության պետ, գեներալ-մայոր Գրիշա Սարկիսյանը (Սարկիսով): Երեք շտապօգնության բրիգադներ փորձել են ամեն կերպ թեթեւացնել հիվանդի վիճակը, նրան տեղափոխել են Պռոշյան փողոցի շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Սակայն նրա կյանքը փրկելՙ կրկնակի ինֆարկտի ...
Երուսաղեմի Սուրբ քաղաքի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբի հրաշագեղ վանքը, ինչպես նաեւ Բեթղեհեմում գտնվող Սբ Ծննդյան եկեղեցու հայկական մասը շտապ վերանորոգման կարիք ունեն, հայտարարել է, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, Ամերիկայի հայոց եկեղեցու արեւմտյան թեմը: Քրիստոնեության այս երկու սրբավայրերը գտնվում են Երուսաղեմի պատրիարքարանի Սբ Հակոբի միաբանության հոգատարության ներքո:
Շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 4-րդ տուրում մեր հավաքականը շատ անհաջող խաղաց` ընդամենը կես միավոր վաստակելով Չինաստանի 1-ին հավաքականի հետ մրցավեճում: Այդ կես միավորը Չժաո Սյուեյի հետ պարտիայում վաստակեց Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը զիջեց Հոու Յիֆանին, Լիլիթ Գալոյանը պարտվեց Ցզյու Վենցզյանին, իսկ Նելլի Աղինյանը տանուլ տվեց Խուան Ցյանի հետ մրցախաղը: ...
Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ հանդիպման ավարտից 5 րոպե առաջ նման մակագրությամբ ցուցապաստառ պարզեցին արեւելյան տրիբունայում հավաքված ֆուտբոլասերները վանկարկելով ամոթ, ամոթ, Մինասյան, հեռացի՛ր: Ոստիկանությունը շատ արագ արձագանքեցՙ առգրավելով ցուցապաստառը, ինչը մարզադաշտում հավաքված սակավաթիվ հանդիսականների դժգոհությունը հարուցեց, արդարորեն:
Իսպանական Բիլբաո քաղաքում մեկնարկել է «Մեծ սաղավարտի» շախմատի եզրափակիչ մրցաշարը 4 շախմատիստների մասնակցությամբ: Լեւոն Արոնյանը (2773), Ալեքսանդր Գրիշչուկը (2733), Ալեքսեյ Շիրովն (2730) ու Սերգեյ Կարյակինը (2722) երկու շրջանով անցկացվելիք մրցաշարում կվիճարկեն գլխավոր մրցանակը: Մրցաշարում միավորների այլ հաշվարկ է կատարվում, ինչպես ֆուտբոլում: Հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի դեպքումՙ մեկ միավոր:
Մոնրեալի շախմատի մրցաշարի հերթական 3 տուրերում Վարուժան Հակոբյանը մեկ միավոր վաստակեց: 8-րդ տուրում նա պարտվեց Սեբաստիան Մազին, իսկ հաջորդ երկու պարտիաները Անտոն Կովալյովի եւ էթիեն Բաքրոյի հետ ավարտեց ոչ-ոքի:Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Հակոբյանը 4,5 միավորով Ալեքսանդր Օնիշչուկի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը: Ավարտական տուրում Հակոբյանը կխաղա Սերգեյ Տիվյակովի հետ:
Մինչ քույրերը դատարանի դահլիճում լաց էին լինում, Վարդան Աբրահամյանը գլուխը կախ, ձեռքերի մեջ պահած լսում էր դատավորի մեղադրական խոսքը, որով դատապարտվում էր ցմահ բանտարկության, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի օգոստոսի 22-ի համարը, հիմնվելով «Սակրամենտո Բի» թերթի տվյալների վրա:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 00.08-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 22 շենքին հարակից շինանյութի շուկայում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ կրակը մեկուսացվել է շատ կարճ ժամանակում, ժամը 00.38-ին: Հրդեհից այրվել է Վ. Ղարաբաղցյանին եւ Է. Պետրոսյանին պատկանող հինգ կրպակ: