Քաղաքական, տնտեսական եւ հասարակական հետազոտությունների հիմնադրամիՙ SETA-ի փորձագետ, պրոֆ. Բյուլենթ Արասը Եվրոմիության բյուլետենում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: «Եվրոնյուզի» թուրքերեն տարբերակի վկայությամբ, հոդվածում նա նշել է, որ Թուրքիան ընթանում է փշոտ ճանապարհով, ապա եւ ավելացրել. «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացումը, թերեւս, առաջնահերթ խնդիր պետք է լինի Անկարայի համար «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ...
Այդ մասին երեկ նշել է Նյու Յորքի TurkishNY կայքէջը: Ըստ տեղեկության, Միլլի Մեջլիսի նախկին նախագահ եւ փոխվարչապետ Ռասուլ Գուլիեւը, ելույթ ունենալով Այլընտրանքային քաղաքականությունների կենտրոնում, արձանագրությունների լույսի տակ գնահատել է Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը:
Հետաքրքրական ու լարված քաղաքական շաբաթ ենք մուտք գործում. նախ` հայ-թուրքական արձանագրությունների 6-շաբաթյա քննարկման երրորդ շաբաթն է մեկնարկում, եւ ըստ էության քննարկումներ, որպես այդպիսին, չեն եղել, սա հենց սկզբից փաստենք: Անգամ Դաշնակցության սկսած հացադուլն ու նստացույցը ոչ թե քննարկում են ըստ էության, այլ սնելու են մարդկանց զգայական մակարդակը, իսկ միջին հայաստանցուն, ...
Ի՞նչ ազդեցություն կունենա օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունը Հայաստան-սփյուռք հարաբերությունների վրա: Այս հարցի վերաբերյալ երեկ «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը :
Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների հրապարակումը բուռն հակազդեցություն է առաջ բերել ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ սփյուռքում: Ընդդիմադիրները դրանք որակում են թուրքերին արված միակողմանի զիջում եւ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանություններին մեղադրում են Կարսի պայմանագրի, Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերում Թուրքիայի տեսակետներին տուրք տալու մեջ:
Հայաստանի քաղաքական գործիչները եւ կուսակցությունները բաժանվել են երկու խմբի, մի մասն ասում է, որ հրապարակված արձանագրությունների նախագծերում նախապայմաններ կան (Թուրքիայի կողմից), մյուս մասը պնդում է, թե դրանք չկան, ու հիշում են եզան տակի հորթին: Ու փոխադարձաբար մեղադրում են միմյանց:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է 2009-ի օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված փաստաթղթին:
31 Օգոստոս 2009-ին, Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւնը, Զուիցերիոյ Արտաքին Գործոց Դաշնակցային Բաժանմունքին եւ Թուրքիոյ Արտաքին Գործոց Նախարարութեան հետ համատեղ, հրապարակեց Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման եւ զոյգ երկիրներու միջեւ փոխ-յարաբերութիւններու զարգացման նախագիծերուն վերաբերեալ երկու վաւերագրեր, որոնք կը մանրամասնեն երկու երկիրներուն միջեւ յարաբերութիւններու բնականոնացումի, հիւպատոսական ներկայացուցչութիւններու հաստատման եւ ...
Այսօրվանից Հայ հեղափոխական դաշնակցությունը մի շարք միջոցառումներով իր անհամաձայնությունը կարտահայտի օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Մասնավորապես դաշնակցական մի շարք գործիչներ իրենց բողոքը կարտահայտեն հացադուլով եւ նստացույցով: Դրանք կմեկնարկեն ժամը երկուսին արտգործնախարարության եւ կառավարության շենքերի դիմաց: ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հացադուլը համարում ...
ՀՅԴ 24 անդամ, այդ թվոււմ` Ազգային ժողովի դաշնակցական պատգամավորներ եւ ղեկավար այլ անձինք են հացադուլ անելու Հայաստանի կառավարության եւ արտգործնախարարության շենքերի առջեւ` բողոքելով նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների դեմ, նրանց կմիանա նաեւ նստացույց անող 50 դաշնակցական:
Նախագահ Սարգսյանն այցելել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հավաքի մասնակիցներին, Ծաղկաձոր: Հանդիպման ժամանակ, հայ-թուրքական երկխոսությանն անդրադառնալով, նախագահն ասել է, թե Հայաստանը մտել է դժվարին, բայց անհրաժեշտ գործընթացի մեջ, որտեղ առաջնորդվում է քայլերը լավ կշռադատելու սկզբունքով. «Ոչինչ չանելն ամենահեշտն է: Դժվարն ինչ-որ խնդրի լուծում նախաձեռնելն է եւ այնպես անելը, որ հաջողության ...
Թուրքական լրատվամիջոցներից մեկը երեկ տեղեկություն էր տարածել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքական երկխոսության շրջանակում սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում հնարավոր է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը լուրն արտատպած հայկական լրատվամիջոցներին պարզաբանել է, թե Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսությունը եւ հարաբերությունների կարգավորման ձգտումն ինքնին ...
Պարզվում է, որ անկախ նրանիցՙ ուրախալի իրադարձություն է հետդ կատարվում, թե ցավալի, ստիպված ես բախվել որոշ պետական կառույցների բացահայտ կաշառակերության փաստերին: Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունում, գերեզմանոցներում նման վիճակի անթույլատրելիության մասին մի քանի ամիս առաջ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ խնդիր դրեց արմատական փոփոխություններ կատարել այս ոլորտներում: Կառավարության վերջին ...
ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան երկրի շրջանային իշխանություններից պահանջել է պատրաստ լինել գործազուրկների թվի աճին: Նախարարության պաշտոնյաների կանխատեսումների համաձայն, դա տեղի կունենա արդեն ընթացիկ աշնանը: Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանում գործազուրկների թիվը կավելանա 400 հազարով եւ, ըստ պաշտոնական տվյալների, կհասնի 2,5 միլիոնի: Նախարարությունում կարծում են, որ ...
Եթե հետագայում լսեք, որ Միշել Լեգրանն ու իր տիկինը հայերի եւ ընդհանրապես Հայաստանի մասին բացասական վերաբերմունք ունենան ու հայերին դասեն աշխարհի ամենաանքաղաքակիրթ, աննրբանկատ եւ անշնորհք ժողովուրդների շարքը, չզարմանաք, դրա պատճառը նրանք լիովին ունեն: Ապացույցը երեկ «Երեւան» հյուրանոցում կայացած «ասուլիսն» էր (ցավոք, հանդիպման իրական արտացոլանքը բառերով հնարավոր չէ արատահայտել):
Հուլիսի 30-ին բազմաժանր երաժշտության գալահամերգով բացվեց «Բաց երաժշտություն» փառատոնը, որի կազմակերպիչներն ի սկզբանե խոստացան երաժշտական հրավառություն եւ անակնկալների շարք: Ու թեեւ փառատոնի 23 համերգների մի մասը դեռ տեղի չի ունեցել, սակայն արդեն կարելի է ասել, որ երկու խոստումներն էլ կատարված ենՙ դատելով ունկնդիր-հանդիսատեսի ակտիվությունից եւ յուրաքանչյուր համերգում առկա անակնկալից: Այս ...
Բրիտանական լեգենդար ռոք խումբըՙ Uriah Heep, հոկտեմբերի 16-ին հանդես կգա Երեւանում: Համերգը, որ նվիրված է «Շանթ» հեռուստաընկերության 15-ամյակին, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին տեղեկացնում է «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, որը «Արզնի» հանքային ջրերի գործարանի եւ «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ է կազմակերպել Uriah Heep-ի համերգը: Այն ներառված է ...
Շաբաթ օրվա համարում «Ազգ» -ը տեղեկացրել է արդեն Իսրայելի ներքին գործերի նախարարության որոշման մասին, համաձայն որի կասեցվել է երկու հայ ճեմարանականների` Նարեկ Հովհաննիսյանի եւ Դավիթ Հարությունյանի երկրից արտաքսումը: Լուրը խմբագրությանը հաղորդող Երուսաղեմի հայոց պատրիարքարանի նախկին մամլո քարտուղար Արթուր Հակոբյանը հավելում է, որ պատրիարքարանը ...
Սեպտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնի սրահում կբացվի «Սիրելի՛ եղբայրս. Հայերը Թուրքիայումՙ 100 տարի առաջ» Օռլանդո Կառլո Կալումենոյի բացիկների հավաքածուի ցուցադրությունը: Ցուցահանդեսի նյութերը պատրաստել են Օսման Քյոքերի եւ Բիրզամանալարի հրատարակչությունները:
Թեմատիկ եւ ոճային բազմազանությունն է բնորոշը Ղարիբ Եղիազարյանի այն ցուցադրությանը, որ այս օրերին ընթանում է նկարիչների միության 2-րդ հարկի սրահում: Տարիների աշխատանքի հունձք, ակնհայտորեն մեկը մյուսից տարբերվողՙ հիմնականում գրաֆիկական գործեր: Դեռ հայացքդ չընտելացած մեկինՙ միտքդ տեղափոխվում է մեկ այլ նկարչական արտահայտություն, եւ այս բազմազանությունը դիտումն ավելի աշխույժ է դարձնում, նկարչի ...
«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի բարեգործության շնորհիվ Մաշտոցի անվան Մատենադարանը հարստացավ եւս մեկ ձեռագրով` գրված Տաթեւում 1689 թվականին, Մահտեսի Արիստակեսի գրչով:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրենց մրցավեճն ավարտեցին ձյուդոյիստները: Եվրոպայի երիտասարդական առաջնության պարգեւներն էին վիճարկում 38 երկրների 294 ձյուդոյիստներ: Հայաստանի հավաքականի կազմում տատամի էին դուրս եկել 8 ձյուդոյիստներ եւ 5 աղջիկներ: Նրանցից միայն երեքը դարձան մրցանակակիրներ:
Լեւոն Արոնյանն իր մարզական կարիերայում հերթական մրցաշարը շահեց: Բիլբաոյում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության նախավերջինՙ 5-րդ տուրում հաղթելով Իսպանիայում բնակվող Ալեքսեյ Շիրովին, Արոնյանը ապահովեց 1-ին տեղը: Իսկ ավարտական պարտիան Սերգեյ Կարյակինի հետ նա ավարտեց ոչ-ոքի:
Իսրայելում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող մրցելույթները շարունակեցին հայ ծանրորդները: Մինչեւ 94 կգ քաշային կարգում Համլետ Պողոսյանը երկամարտի 303 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում նա հաջող բարձրացրեց 130 եւ 135 կգ-անոց ծանրաձողերը, իսկ 3-րդ փորձի ժամանակ չկարողացավ իրեն ենթարկել 138 կգ ծանրությունը: Համլետը պոկում վարժությունում բրոնզե մեդալ ...
Հայաստանի 9 բռնցքամարտիկներից միայն մեկըՙ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) դարձավ Միլանում անցկացված աշխարհի առաջնության մրցանակակիր: Հայ բռնցքամարտիկը հասել էր մինչեւ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբաս Աթոեւն էր: Ցավոք, Անդրանիկը շատ անհաջող անցկացրեց մենամարտըՙ զիջելով 0-9 հաշվով: Հակոբյանը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով:
«Արմատ» ակումբում հյուրընկալվել էին իտալական Ֆերմո քաղաքում մինչեւ 18 տարեկանների շախմատի Եվրոպայի չեմպիոն հռչակված Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաեւ միայն վերջին տուրում մեդալներից զրկված Վահե Բաղդասարյանն (16 տ.) ու Միքայել Մկրտչյանը (10 տ.): Սամվելի համար սա առաջին հաջողությունը չէր: Մինչ այդ նա 2003-ին հռչակվել էր մինչեւ 10 տարեկանների Եվրոպայի չեմպիոն եւ ...