Սեպտեմբերի 14-ին «Զամանը», վկայակոչելով լեհական լրատվամիջոցներին, տեղեկացրել էր, որ Հայաստանը պատրաստվում է ապրանքատար 3 գնացք ձեռք բերել Պոզնանսկու վագոնների արտադրման գործարանից, ընդգծելով. «Գնացքները հարմարեցված են թուրքական երկաթուղու ռելսերին եւ նախատեսվում են Գյումրի-Կարս երթուղու համար»:
Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը պատճառ է դարձել, որ միջազգային շրջանառության մեջ դրվի տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ներգրավման հարցը: Այդ առումով ուշագրավ էին Եվրոպայում եւ Թուրքիայում հնչող հայտարարությունները, որոնցում շոշափվում էր Հայաստանի մասնակցությունը ՆԱԲՈՒԿԿՈ-ի նախագծին:
Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին` Եվրոմիության համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի զարգացումներին:
«Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» ադրբեջանցի տնօրեն, ճանաչված իրավապաշտպան Լեյլի Յունուսի կարծիքով` Ադրբեջանում խախտվում են ժողովրդավարական ազատության եւ մարդու իրավունքների բոլոր դրսեւորումները:
Օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը: Վերաբերմունքն ու գնահատականները, մոտեցումներն ու եզրահանգումները տարբեր եղան: Ընդհանրության մեջ, սակայն, տպավորություն կարող էր մնալ, թե որեւէ մեկը կարող էր անել ավելին, բայց չարվեց` անհասկանալի պատճառներով:
Վենեսուելան պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի անկախությունը: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` վկայակոչելով Աբխազիայի ԱԳՆ տվյալներ: Վերջիններիս համաձայն, սեպտեմբերի 15-ին Վենեսուելա այցելած աբխազական պատվիրակությանը հանձնվել է համապատասխան նոտա: Մոտ ժամանակներս երկու երկրները համաձայնագիր կստորագրեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:
«Միտք» վերլուծականի կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանին ներկա դրությամբ մտահոգում է, թե որ պայմանագրի հիման վրա է գծվելու հայ-վրացական սահմանը: Սարգսյանն առաջակում է փոքրիկ պատմական էքսկուրս անցկացնել` հասկանալու խնդրի լրջությունը: «1921-ի նոյեմբերի 6-ի պայմանագիրը չի կարելի հիմք ընդունել, որովհետեւ կնքողները միջազգային կողմերի սուբյեկտներ չեն, իսկ սահմանը միջազգային ուժերի կողմից չի ճանաչվել: ...
Դեսպան Ջեյմս Ջեֆրին, այցելելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին, այնուհետեւ պատասխանել է լրագրողներիՙ հայ-թուրքական «հաշտեցմանն» առնչվող հարցերին: Նա, «Զամանի» երեկվա համարի վկայությամբ, ասել է. «Մենք պաշտպանում ենք հաշտեցման գործընթացը: Դա պետք է շարունակվի ծավալվել: Վերջնական որոշումն, ինչ խոսք, բանակցություններում տալու են Թուրքիան եւ Հայաստանը: Սակայն մենք ընդհանուր ...
Սեպտեմբերի 15-ին Անկարայում արտգործնախարար Դավութօղլունՙ հանդիպելով Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալի հետ, Հայաստանի հետ «հաշտեցման» գործընթացի մասին մանրամասներ է հաղորդել: Հանդիպումից հետո Բայկալը լրագրողներին հայտարարել է, որ իրենք կարեւորություն են տալիս հայ-թուրքական «հաշտեցմանը», սակայն Հայաստանն առ այսօր չի ճանաչում Կարսի պայմանագիրը, շարունակում է օկուպացված վիճակում պահել Ադրբեջանի տարածքը, ցեղասպանության պնդումներով ...
ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով, ՀՀ կառավարության առընթեր նույնանուն կոմիտեի երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնը 2007-09 թթ. կազմել ու տպագրության է պատրաստել ԼՂՀ ատլասը հայերեն ու ռուսերեն լեզուներով: Ատլասը տպագրվել է վերջերս «Տիգրան Մեծ» հրատարակչությունում:
Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ «Էրեբունի-պլազա» հյուրանոցում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր զեկույցը պատրաստած «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային զեկույցում 2009-2010-ին Հայաստանը 133 երկրների շարքում զբաղեցրել է 97-րդ տեղը: Նա երեկ նույնպես անդրադարձավ այդ ցուցանիշին` նշելով, որ Հայաստանը 2009-ին անցում ...
Երեկ մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ժամանակավոր հանձնաժողովի 15 ամսվա աշխատանքի արդյունք վերջնական եզրակացությունը սկսեց ներկայացնել պատգամավորներին: Զեկույցը 138 էջ է, հանձխաժողովի նախագահը ժամը 14:30-ից մինչեւ 16:00-ն հասավ ընդամենը 53-րդ էջին, մի քանի անգամ ջուր խմեց, բայց միեւնույն է, դեռ առյուծի բաժինն այսօր ...
Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք անձամբ արտաքին գործերի նախարարը ունենալ հանդիպումներ հայաստանյան քաղաքական, նաեւ հասարակական կազմակերպությունների հետ` օգոստոսի 31-ին նախաստորագրված փաստաթղթի քննարկումներ անելու համար: Երկրորդ հարցին` ծանո՞թ է արտաքին գործերի նախարարությունը արձանագրություններում ...
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀՅԴ առաջարկած փոփոխությունները սկզբունքային պահերին են վերաբերում: Նախ առաջարկվում է առանց նախապայմանների բարելավել ու խորացնել երկկողմ հարաբերությունները` փաստաթղթում առկա «երկկողմ հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու» փոխարեն:
Համակարգչային վիրուսների, սպամների եւ հաքերային գրոհների դեմ անվտանգության համակարգերի արտադրության առաջատար ընկերություն «Կասպերսկու լաբորատորիան» եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը երեկ պայմանագիր ստորագրեցին տեղեկատվական անվտանգության համակարգում համագործակցության մասին: Այդ արարողությանը հաջորդող մամուլի ասուլիսում պայմանագրի դրույթները ներկայացրին «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
«Սեքս անելն ի՞նչ է», կրկնելով հեռուստացույցից լսածըՙ հարցնում էր վեցամյա Վահանը, իսկ ես ու կինս չլսելու էինք դնում: Հազիվ էր երեխան մոռանում իր հարցադրումը, երբ ցուցադրվող հայկոմկոյական հերթական «սրամտության» (ավելի ճիշտ` սեռամտության) հերոսները մեծ ոգեշնչությամբ կրկին ու կրկին շեշտադրում էին այդ արտահայտությունը: Խեղճ փոքրիկը նորից էր տալիս նույն հարցը, սակայն ...
Դիմացինին չճանաչելով` անհարկի վիրավորական խոսքեր ասելը, դժբախտաբար դարձել է, մեր օրերում առավել եւս, հայի կարեւոր հատկանիշներից մեկը: Ավելին, այդ խոսքերը պետք է անպայման զուգորդվեն նաեւ գերակայությամբՙ դիմացինի նկատմամբ, մոռացության մատնելով այն, որ նա էլ մեկ ուրիշ բնագավառում կարող է մասնագիտացած լինել:
Նախկինում երբեք չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված Արշիլ Գորկու 28 ստեղծագործությունները (գծանկարներ եւ կտավներ) ներկայացված են լինելու Մասաչուսեթսի «Ուիսլըր Հաուս» արվեստի թանգարանի «Պարկեր» սրահում կազմակերպված ցուցահանդեսում, որը բացվելու է սեպտեմբերի 17-ին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Երեկ «Ուրբաթ» ակումբում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը. «Հայաստանում եւ ԼՂՀ-ում այս պահին իրականացվող ծրագրերի մի ստվար զանգված դպրոցաշինությունն է: Կառուցվում են նոր դպրոցներ Արցախի Վաղուհաս, Գիշի, Ճարտար գյուղերում եւ Սպիտակաշեն համայնքում: Սպիտակաշենի դպրոցի պաշտոնական հանձնումը կլինի մեկ ամսից: Սկսում ենք Տող գյուղի ...
Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը մոտ երկու տարվա ընդմիջումից հետո վերադարձել է հարազատ կոլեկտիվ: Շվեդական ԳԱԻՍ-ը, որի հետ հայ ֆուտբոլիստը 2008-ի սկզբին քառամյա պայմանագիր էր կնքել, Լեւոն Փաչաջյանին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ է շնորհելՙ չեղյալ համարելով գործող պայմանագիրը:
Թուրքիայում ավտովթարի զոհ է դարձել տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը: Վթարի հետեւանքով մահացել են նաեւ մեքենայում գտնվող Կարեն Խաչատրյանի կինն ու որդին:
2010-ի փետրվարի 7-ին Վարշավայում կկայանա ֆուտբոլի 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Մասնակից 51 երկրների հավաքականները վիճակահանությամբ կբաշխվեն ընտրական 9 խմբերում: Դրանցից 6-ում կընդգրկվեն 6-ական թիմեր, 3-ում` 5-ական: Եվրո-2012-ի ուղեգրեր կնվաճեն խմբերի հաղթողները եւ երկրորդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունքի հասած ընտրանին: Մյուս չորս ուղեգրերն անցումային խաղերում կվիճարկեն ...
30-ամյա գեղեցկատես Նաիրա Աշոտի Շահբազյանը, որ մանկուց խնամում է ծանր հիվանդ երկու հաշմանդամ ծնողներին, շուտով կարող է դառնալ հաշմանդամ: Նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ, որի վիրահատման եւ հետվիրահատական բուժման համար մեծ գումար է հարկավոր: Ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում գտնվող երիտասարդ աղջկա կյանքը խիստ վտանգված է: Մեկ գեղեցիկ կյանք փրկելու ...