Երեկ կայացան Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները` «Նախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը», որոնք շատ մարդաշատ էին` ո՛չ դահլիճում, ո՛չ լրագրողական կորպուսում ասեղ գցելու տեղ չկար, այնքան որ շատ էին հրավիրյալները: Սակայն կարծում ենք, որ այս ձեւաչափը, ելույթ ունեցողների բազմաթիվ լինելու պատճառով, նախ հնարավոր չէ ոչ ...
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի շրջանակների պատվիրակներին, ովքեր Հայաստանում են Արմենական կուսակցության հետ համատեղ համաժողովի առիթով:
Սեպտեմբերի 30-ին, վերադառնալով Նյու Յորքից հայրենիք, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օդանավակայանում կազմակերպեց մամուլի ասուլիս, որտեղ վերստին անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Նա հարաբերությունների շրջանակում, ինչպես նշել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, արծարծեց հոկտեմբերի 14-ին Բուրսայում նշանակված Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան խաղի համար ՀՀ նախագահի Թուրքիա ժամանելու հարցը:
Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը օգոստոսի 31-ին համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջը. «Արձանագրություն երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:
Հոկտեմբերի 9-ին Ստամբուլում նախատեսվում է Հարավարեւելյան Եվրոպայի երկրների արտգործնախարարների հանդիպումը, իսկ հոկտեմբերի 10-ին, ըստ թուրքական կողմի, Ցյուրիխումՙ հայ-թուրքական արձանագությունների ստորագրումը: Հոկտեմբերի 13-ին Թուրքիան Սիրիայի հետ կստորագրի նաեւ ռազմավարական բարձրակարգ համագործակցության խորհրդի ստեղծման համաձայնագիրը, ապա կկայանա Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը:
ժամանակին, երբ Հայաստանի հարցն էր քննարկվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձայնից զրկելու առնչությամբ, հնչում էին նաեւ մտքեր, թե կարիք չկա բարդացնելու իրավիճակը, քանի որ ձայնից զրկված պատվիրակությունը չի կարող պատասխանել իր կառավարության քայլերի փոխարեն: Միեւնույն ժամանակ, բավականին շատ էին բարձրաձայնումները, թե Եվրոպայի խորհրդի այն անդամները, որոնք չեն հետեւում ընդհանրական կանոններին, ...
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է արտերկրում ձեռք բերել հարստացված ուրան, ինչպես նաեւ այն ստանալ սեփական թույլ հարստացված ուրանի դիմաց: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրեսը` վկայակոչելով իրանական ISNA լրատվական գործակալությանը:
«Ազերիե» ռազմավարական հետոզոտությունների կենտրոնի ղեկավար Մալխաս Գուլաշվիլին «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով Երեւան-Կիեւ տեսակամուրջի ժամանակ անդրադառնալով «Խաղաղ Կովկասի» կոնցեպցիայի իրականացմանը, անհրաժեշտ համարեց նախ կարգավորել տարածաշրջանի կոնֆլիկտները: Նա նկատում է, որ կոնցեպցիայի համար էական նշանակություն ունի ապահովել Կովկասի անվտանգությունը, տարածաշրջանում տնտեսական համատեղ նախագծեր իրականացնել: «Տարածաշրջանի պետությունները պետք է սթափ գնահատեն ...
Հայաստանում է Վրաստանի նոր դեսպան Գրիգորի Տաբատաձեն, որի թեկնածությունը վրացական խորհրդարան էր ներկայացվել դեռեւս ամռանը, սակայն հաստատվել է վերջերս: Հիշեցնենք, որ նա կփոխարինի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին:
Ադրբեջանական Day.az լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել, թե ղարաբաղյան հակամարտության շփման գծով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողներին տեղեկացրել էր, թե հայկական ստորաբաժանումները նահանջում են դեպի արեւմուտք եւ դուրս են գալիս զբաղեցրած դիրքերից: Ադրբեջանական կողմի ստահոդ տեղեկությունները հերթական անգամ հերքելու նպատակով ՀՀ ՊՆ լրատվության եւ հասարակայնության հետ ...
«Ես ասում եմ որպես մարգարե. մինչեւ Եղեռնի 100-ամյակը Թուրքիան ճանաչելու է այն: 6 տարի հետո կհամոզվեք իմ խոսքերի ճշմարտության մեջ: Իսկ որպես փոխհատուցում ես կգերադասեի ոչ թե փող, այլ հող, մեր հողերը», երեկ հայտարարեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը երեկ «Հայելի» ակումբում ասաց, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը տապալված է:
Երեկ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի կողմից վեհաժողովի բանաձեւերի կատարումը, թե ինչպես կիրառվեց համաներումը: Ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, մոնիտորինգի հանձնաժողովում ներկայացվել են նաեւ մարտի 1-2-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի որոշ դրույթներ եւ մի շարք հարցեր, թե ինչ փուլում են գտնվում տարբեր բարեփոխումները: Ելույթ է ...
Վերջին 12 ամսում 400 ամենահարուստ ամերիկացիներն ընդհանուր առմամբ «աղքատացել» են 300 մլրդ դոլարով: Դրա վկայությունը Forbes հանդեսի կազմած նոր ցանկն է, որի համաձայն նրանց համախառն հարստությունը 1,57-ից իջել է 1,27 տրիլիոն դոլարի:
DigiRec Expo 2009 ցուցահանդեսի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս տեղի ունեցավ երեկ, որին մասնակցում էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ ցուցահանդեսի հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Բնակչությանը համակարգիչներով ապահովման պետական ծրագրի վերաբերյալ, որն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ այն նախնական փուլում է: Ներկայումս վաճառվել է 500 համակարգիչ եւ եւս 450ՙ ավելացվել է: Հետագայում դրանց թիվը կավելանա մի քանի հազարով: Այս փուլում դրանք վաճառվում են շուկայականից 10 տոկոս էժան: Իսկ երբ եկող տարվա ...
Վանաձորում երեկ տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին, Հաղպատ վանական համալիրները, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի «Ծովեր» լիճը, ինչպես նաեւ հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի եւ Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել զբոսաշրջության կենտրոնՙ անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն: Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվեց վեցամսյա ...
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը Հայաստանի տարածք կարող են ներմուծվել առանց կրկնակի հարգորոշման եւ հարգադրոշմման: Նման հնարավորություն է ընձեռվում «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում կառավարության հավանության արժանացած լրացմամբ: Օրինագծի ընդունմամբ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել եւ շրջանառել եվրոպական ստանդարտներին համապատասխանող թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:
Խաղատների եւ խաղասրահների գործունեությունը կանոնակարգելուն էին ուղղված հարկային օրենքներում կառավարության երեկ հաստատած փոփոխությունները: Այս առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս ոլորտին վերաբերող որոշումները հաճախ խեղաթյուրվում են: Խնդիրը վերաբերում է այդ օբյեկտներից, անկախ գործող սեղանների թվից, տարեկան հաստատագրված վճար գանձելուն: Կատարված փոփոխությունների համաձայն, խաղատները կվճարեն 400-ական միլիոն դրամ, իսկ խաղասրահները` ...
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը թեպետ նկատելիորեն փոխել է ներհայաստանյան քամիների ուղղությունը, որոշ շտկումներ, անգամ հստակություն է մտցրել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգում, սակայն հասարակական-քաղաքական փոթորիկ կարծես չի խոստանում: Միաժամանակ, թյուր եւ խաբուսիկ է այն պատկերացումը, թե կարգավորման գործընթացն այլեւս պարզորոշ է, եւ այն թափանցիկ եւ բաց դաշտում է շարունակվում: ...
Թէքէեան մշակութային միութեան Մոնթրէալի մասնաճիւղը իր գոյության մօտ 45 տարիներու ընթացքին միշտ փաստած է իր մշակութային-գեղարուեստական գործունէութեան առաւելագոյն չափի արդիւնաւորութիւնըՙ ամենաբարձր մակարդակի ձեռնարկներով:
Երեկ հիշարժան օր էր Հայաստանի ազգային արխիվում: 3,5 միլիոն գործերի թվին ավելացավ Կիլիկիայի ազգային ազատագրական շարժման գործիչ, Կիլիկիայում Ամբողջական Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Միհրան Տամատյանի կյանքին ու գործունեությանը վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերով: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ջերմորեն ընդունեց Միհրան Տամատյանի թոռնուհունՙ Նորա Ազատյանին եւ գրականագետ, հասարակական, քաղաքական, ...
Երկու տարվա հետեւողական աշխատանք, 35 միլիոն դոլար ներդրում են պահանջվել «Կասկադը» լիովին վերափոխելու եւ աշխարհի ամենահայտնի ժամանակակից արվեստի կենտրոններից մեկը դարձնելու համար: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացումը կնշանավորվի նոյեմբերի 7-ին «Կասկադի» մոտ տոնական հրավառությամբ, իսկ օր անցՙ նոյեմբերի
Կրքի, պայքարի, հաղթանակի, պարտության պարըՙ տանգոն օր առաջ հայտարարվել է համաշխարհային մշակությին ժառանգություն: Նման որոշում է կայացվել Աբու Դաբիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանման միջկառավարական հանձնաժողովի նիստում: Որոշումը հրապարակել է Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին ու ընդգծել. «Հպարտ եմ, որ հարուստ երաժշտությունն ու զգացմունքային պարը, որպես մեկ ամբողջությունՙ ...
Frekans կազմակերպությունը Թուրքիայում անցկացրել է սոցիալական հարցում` պարզելու թուրքերի վերաբերմունքն այդ երկրում ապրող այս կամ այն ազգությունների նկատմամբ:
Սեպտեմբերի 18-21-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչական ժողովի անդամ Դր. Երվանդ Զորյանը եւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանն այցելեցին Մոսկվա` հանդիպելու տեղի հայ համայնքի եւ հայ ուսանողների հետ, եւ նրանց ներկայացնելու Միության կրթական եւ երիտասարդական ծրագրերը, մասնավորապես Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ)` ՀԲԸՄ կրթական նորագույն նախաձեռնությունը:
Ավստրական der Standard-ից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 1-ին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Ավստրիայի մասնաճյուղը հաղորդել է, թե Մամուլի ազատության 12 000 եվրո մրցանակը (Press Freedom Award) 9-րդ անգամ հանձնվելու է ադրբեջանցի ազատազրկված երկու լրագրողներիՙ Գանիմաթ Զահիդովին եւ Եվնուլլա Ֆաթուլլաեւին։Ադրբեջանցի լրագրողներին պարգեւը տրվել է քաջության համար, որ արտահայտել են իրենց ...
Մեկօրյա հանգստից հետո շախմատի պատանեկան օլիմպիադայի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 7-րդ տուրում հայ շախմատիստները մրցեցին Վրաստանի հավաքականի հետ ու վստահ հաղթանակ տոնեցին 3,5-0,5 հաշվով: Միակ կես միավորը մրցակցին զիջեց 3-րդ խաղատախտակի վրա խաղացող ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանըՙ հաշտություն կնքելով Նոդար Լորտկիպանիձեի հետ:
Շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի 3-րդ տուրն անհաջող էր Լիլիթ Մկրտչյանի համար: Հայ շախմատիստուհին սպիտակներով պարտվեց Սյույ Յույհուային: 3 տուրից հետո Լիլիթը մեկ միավորով Շեն Յանի եւ Մարի Սեբագի հետ բաժանում է 9-11-րդ տեղերը: Աղյուսակը եզրափակում է թուրք Բեթյուլ Յիլդիզը, որը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Վենցզյունից:
«Ազգը» երեկ գրեց սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Մոսկվայի Ցարիցինո միկրոշրջանում պատահած զանգվածային ծեծկռտուքի եւ 5 վիրավորների մասին: «Կոմսոմոլսկայա պրավդան» հոկտեմբերի 1-ի համարում հաղորդում է հավելյալ մանրամասնություններ: