Երեկ առավոտյան Հայաստանի նախագահ եւ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ԱԱԽ ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից զատ մասնակցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նիստում, ինչպես եւ սպավում էր, քննարկվել ...
Լոս Անջելեսի «Հայաստան»-ից գալով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ օրը ժամանեց սփյուռքի երբեմնի «մայրաքաղաք» Բեյրութ: Մինչ նա ջերմորեն դիմավորվեց լիբանանահայ գաղթօջախի եւ Հայաստանի դեսպանության անձնակազմի կողմից, հայ երկու կուսակցությունների եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք արցախյան ազատամարտի օրերին 4 երիտասարդ հերոսներ էին միայն կարողացել ուղարկել, բուռն բողոքի ցույցեր եւ հայաշատ Բուրջ ...
Հոկտեմբերի 7-ին «Ուոլ սթրիթ ջոռնըլ»-ը հրապարակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում վերջերս արած հարցազրույցի այն հատվածի սղագրությունը, որը Հայաստանին է առնչվում: Այդ մասին տեղեկացնում է Նյու Յորքի թուրքական կայքէջը: Ըստ հրապարակված սղագրության, Էրդողանը ամերիկյան թերթին հայտնել է, որ շաբաթ օրը` հոկտեմբերի 10-ին կստորագրվեն ...
Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցի համաձայնՙ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու տասնամյակ ձգվող բանակցությունների ընթացքում հիմնական սկզբունքների նախնական ձեռքբերումները կարող են հաջողությամբ պսակվել:
ԱրմԱր-ի փոխանցմամբՙ Եվրոխորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջը քննարկումներ են ընթացել: Եվրոխորհրդարանի պատգամավոր Բրոքը Թուրքիային խորհուրդ է տվել հետեւել Գերմանիայի օրինակին եւ քաղաքական կամք ցուցաբերելով, կանգնել պատմության դեմ հանդիման: Նիստի խոսնակ Հիլդա Թզչոբալան հայտարարել է, որ եթե Հայաստանի եւ Թուրքայի միջեւ ստորագրվեն արձանագրությունները, ապա իմաստավորված կլինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Հոկտեմբերի 7-ին Փարիզ ուղեւորվելուց առաջ Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Թուրք լրագրողները, ինչպես Նյու Յորքի թուրքական կայքէջն է նշում, նրան հարցրել են Հայաստանի նախագահի Թուրքիա գալու-չգալու, համահայկական ուղեւորության ժամանակ վերջինի դեմ սփյուռքահայ շրջանակներում բարձրացված բողոքի ալիքի մասին, իսկ Գյուլի պատասխանները ...
«Նորավանք» գիտակրթական համալիրի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքովՙ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը որեւէ կերպ չի ազդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա. «Առհասարակ ես կարծում եմ, որ Հայաստանում եւ սփյուռքում բողոքի ակցիաները ավելի պետք է ակտիվացնեն ցեղասպանության դատապարտման պնդումները: Սա ինչ-որ չափով «արթնացրեց» հայությանը», երեկ «Նովոստի» մամուլի ակումբում հայտարարեց ...
ՀՅԴաշնակցությունը պատրաստ է ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել նույնիսկ իշխանությունների հետ,- երեկ «Էրեբունի» բիզնես կենտրոնում կայացած խորհրդաժողովում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ շարունակել: - Բայց եթե տեսնի, որ դա անարդյունավետ ու անօգուտ է, պատրաստ է գնալու մինչեւ վերջ, ի նկատի ունենալով իշխանափոխությունը, որը, սակայն «ինքնանպատակ չէ, եւ չենք ...
Նախորդ օրը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2008-ի տարեկան հաշվետվությունը եւ խախտումների ու չարաշահումների այնպիսի փունջ էր ներկայացրել, որ այսօր շարունակվող քննարկումներում անգամ իշխանական կոալիցիայի պատգամավորներն էին արմացած-զարմացած մնացել: ՎՊ-ն 2008-ի բյուջեի ծախսերից ընդամենը կարողացել էր ստուգել 47 մլրդ դրամի ծախս, որից 8 մլրդի վերաբերյալ խախտումներ, հավելագրումներ, չկատարված, բայց ...
Հոկտեմբերի 6-ից 8-ը Երեւանում տեղի ունեցած Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստում քննարկվել են համապատասխան օրենսդրության խախտման համատեղ հետազոտությունների արդյունքները, առավել նշանակալի իրադարձությունները, գների մոնիտորինգի մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմների հեռանկարային մոդելների մշակումը եւ այլն:
Մինչ հայկական սփյուռքի մի հատվածը շարունակում էր հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ բողոքի ալիք բարձրացնել ընդդեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, սփյուռքահայ եւ հայաստանաբնակ գործարարներ հանդես եկան Թուրքիայում ներդրումներ կատարելու պատրաստակամությամբ: Այդ մասին գերմանական dw-world.de կայքէջում նշում է թուրք լրագրող Օքթայը, վկայակոչելով Թուրք-հայ բարեկամության խմբի համանախագահ Եներ Աթլըին, որը Հայաստանից բացի, հանդիպումներ է ...
Հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում եւ ԱՊՀ այլ երկրների հայաշատ համայնքների , կազմակերպությունների ու կառույցների մասնակիցների հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին նվիրված հանդիպմամբ ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը:
Հայերի հոսքը ԱՄՆ, որը սկզբնապես պանդուխտների ժամանակավոր բնույթ կրող տեղաշարժ էր, Օսմանյան կայսրությունում հայության նկատմամբ գործադրված պարբերական ջարդերի եւ Հայոց ցեղասպանության (1894-1896 թթ., 1909 թ., 1915-1923 թթ.) հետեւանքով վեր էր ածվել զանգվածային գաղթիՙ ընդգրկելով տնտեսական, քաղաքական, մշակութային ու կրոնական ապահով կյանքի հեռանկարներից զրկված եւ հասարակական ու սեռատարիքային բոլոր շերտերը ներառող ...
ՀՀ սփյուռքի ու նաեւ մշակույթի նախարարությունների հովանավորությամբ Կանադայում հայտնի մշակութային գործիչ Կարո Նշանյանի նախաձեռնությամբ Մոնրեալի Թեքեյանի մշակութային միությունը կազմակերպեց ու անցկացրեց «Թատրոնի եւ ֆիլմերի փառատոն»: Փառատոնը մեկնարկեց օգոստոսի 14-ին եւ ընթացավ 40 oր: Փառատոնն սկսվեց Երեւանից հատուկ այդ ծրագրի իրականացման համար հրավիրված ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի դասախոսությունների շարքով: ...
ՍՏՈԿՀՈԼՄ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ռումինիայում ծնված գերմանուհի Գերտա Մյուլլերը դարձել Է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի 2009 թվականի դափնեկիր: Շվեդիայի ակադեմիայի ներկայացրած հիմնավորման մեջ ասված Է, որ բարձր կոչումը շնորհվել Է մի հեղինակի, «որը պոետիկ եւ առարկայորեն ներկայացնում Է թշվառության պատկերը»:
Մակեդոնիայում ընթացող շախմատի եվրոպական գավաթների խաղարկությունում հաղթարշավն է շարունակում տղամարդկանց «Միկա» թիմը: 4-րդ տուրում մեր շախմատիստները 3,5-2,5 հաշվով պարտության մատնեցին առաջատարին` գերմանական «Բադեն Բադենին»: Մեր թիմից մրցակիցներին հաղթեցին Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը: Երկուսն էլ մրցաշարում անդրանիկ հաղթանակները տոնեցին: Հակոբյանի մրցակիցը ֆրանսիացի Էթիեն Բաքրոն էր, Փաշիկյանն առավելության հասավ Արկադի Նայդիչի ...
«Արմենպրեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը. «Այսօր շեշտը դնում ենք բասկետբոլի մանկապատանեկան թիմերի վրա, չէ՞ որ նրանք մեր ապագան են: Տարվա ընթացքում բազմաթիվ ուսումնական վարժանքներ ենք անցկացնում եւ այդ ընթացքում հատուկ ուշադրություն ենք դարձնում լավագույն խաղացողների վրա»: Ըստ նրա` բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ...
Շախմատի Գրան պրիի մրցաշարի 9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ցզյույ Վենցզյունի հետ եւ 5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Ռուսաստանցի Բահիրա Կովանովային հաջողվեց կանգնեցնել ֆրանսիացի Մարի Սեբագի հաղթարշավը, որը մինչ այդ 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Բահիրովան հաղթեց, իսկ Սեբագը զրկվեց առաջատարի դիրքից: 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորեցին Սյույ ...
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հոկտեմբերի 25-ից հանրապետությունն անցնում է ձմեռային ժամանակի: Ինչպես հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, այդ օրը ժամը 03-ին ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամով ետ տեղափոխել: