Հոկտեմբերի 10-ին Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրանը հաջորդեց նախագահ Սարգսյանի մեկնումը Մոսկվա: Երեկ Հայաստանի նախագահը ուղեւորվեց Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մեկնումից առաջ նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` 2009 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու համար: «Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 2009 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ: Հայաստանը մեծապես ողջունում է աշխարհում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանն ուղղված Ձեր ...
Թեեւ մազ էր մնացել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում խափանվեր, սակայն այն, ինչ հայ հանրությունը փորձեց իրար կցմցել պաշտոնական եւ ոչ պաշտոնական հաղորդագրություններից, ստորագրման արարողության ժամանակ աշխարհի հզորների դեմքերի արտահայտություններից, դիվանագիտական կեղծ ժպիտներից եւ ողջագուրվելու «ընթացակարգից», հետեւյալին էր հանգում. աշխարհի հզորները մի կերպ դզեցին-փչեցին փլվող ստորագրումը: Սակայն ստորագրությունը ոչ թե ...
Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթ «Ռոսիյսկայա գազետան» հանդես է եկել սենսացիոն մանրամասնություններով, որոնցով բացահայտել է Ցյուրիխում տեղի ունեցած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ուշացումի պատճառները:
Հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների ցյուրիխյան ստորագրումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական TRT1 ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները «խաղաղության թուրքական նախագիծ» են, նրա խոսքերով. «Թուրքիան գիտի` ուր է գնում եւ ինչ է անում»:
«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը մինչեւ ղարաբաղյան հարցի լուծումն ու հայկական զորքերի դուրսբերումը չեն բխում Ադրբեջանի շահերից: Ադրբեջանի դիրքորոշումն ակնհայտ է», հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: «Ադրբեջանական կողմը վստահ է եւ հույսը դնում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք հայտարարել են, որ հայ-թուրքական սահմանի բացումը ...
«Ինտերֆաքսի» հաղորդմամբՙ այսօր Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները կայցելեն Թուրքիա, որպեսզի քննարկեն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: «Իմ գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որտեղ ընդգրկված են Միլի մեջլիսի 10 պատգամավորներ, երեքշաբթի կմեկնի Թուրքիա, որպեսզի թուրք հասարակությանը հասցնի ադրբեջանական կողմի դիրքորոշումը Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վերաբերյալ», հայտարարել է ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Նիզամի Ջաֆարովը ...
Շաբաթ ուշ երեկոյան Ցյուրիխում թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրումը լայնորեն եւ զգալի լավատեսությամբ լուսաբանվեց աշխարհի լրատվամիջոցներում: Բայց արդեն կիրակի օրը ֆրանսիական RFI միջազգային ռադիոկայանը հաղորդեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի նոր պայմանի մասին, ըստ որի թուրք-հայկական սահմանի բացումը շաղկապվում է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ:
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը , պատասխանելով ռուսական «Կոմերսանտ» թերթի թղթակցի հարցերին, ի միջի այլոց հայտարարել է, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախապատրաստական փուլում է. «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, լինելով մեր ռազմավարական դաշնակիցը եւ Հայաստանի առաջնային գործընկերը` մասնավորապես այս ոլորտում, կլինի մեր գործընկերը նաեւ այս ...
«Նոր գլուխ թուրք-հայկական հարաբերություններում» վերնագիրն է զետեղել ԳԴՀ արտգործնախարարությունն իր պաշտոնական կայքէջի առաջնորդող բաժնումՙ տպագրելով Նալբանյան-Դավութօղլու ձեռքսեղմումի գունավոր լուսանկարը:
Գերմանագիր կայքերը, տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցները, ինչպես եւ սպասվում էր, լայնորեն արձագանքել են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանի դահլիճում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրության արարողությանը: Առանձնացնենք խոսուն վերնագրերով մի քանիսը: Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգ» -ի կիրակնօրյա հրատարակությունը «Դիվանագիտական դետեկտիվ «Դոլդեր» հյուրանոցում» ...
«Վրաստանը միանշանակ դրական է գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը»: Այս մասին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Ջալագանիան : APSNY էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբՙ Ջալագանիան ասել է, որ Վրաստանը բարեկամական եւ գործնական հարաբերություններ ունի երեք հարեւանների` Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Վրաստանի արտգործնախարարը դրական ...
Օսմանյան կայսրության ձեւավորման եւ զարգացման պատմությունը սերտորեն կապված է նրա ռազմական կառույցի ձեւավորման ու զարգացման հետ: Օսմանցի թուրքերը մշտական նվաճողական պատերազմներ էին վարում, սակայն սկզբնական շրջանում բավարար քանակությամբ ռազմական ուժ չունեին, քանզի փոքրամասնություն էին կազմում իրենց գրաված տարածքներում: Քրիստոնյա հպատակների ռազմական ուժը գործածելու եւ իրենց ռազմուժի շարունակ աճող կարիքները հոգալու ...
Հանրապետության հրապարակում հացադուլ ու նստացույց անող, երթ ու հանրահավաք կազմակերպող Հայ հեղափոխական դաշանակցությունը, որ մի քանի ամիս շարունակ ՀՀ արտգործնախարարի հրաժարականն էր պահանջում, փաստորեն բավարարված կլիներ, եթե Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 10-ի ուղերձը հնչեր ավելի շուտ: Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո ՀՅԴ հայտարարության մեջ գրված է, որ իրենց ներկայացրած մտահոգությունները հստակ արտահայտվեցին, ...
ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն արձանագրությունների ստորագրման հետաձգումը համարում է երեւույթ, որը բացահայտեց թուրքական ռազմավարությունը` Հայաստանի հետ նենգ խաղ խաղալ եւ հնարավորության դեպքում նոր պահանջներ դնել ու զիջումներ կորզել: «Իր բանեցրած նենգ խաղից ոգեւորված` Թուրքիայի ԱԳ նախարարը նենգորեն ժպտում էր»: Նա նկատում է, որ Թուրքիայի այս ռազմավարությունը թեստ էր Հայաստանի համար: ...
Չնայած իրավապաշտպան Հրայր Թովմասյանը հայ-թուրքական արձանագրությունների մեջ չի տեսնում միջազգային իրավունքի մասնագետի, թուրքագետի ու տնտեսագետի ձեռք, այնուամենայնիվ, ըստ նրա, արձանագրություններում չկա որեւէ կետ, որ կհակասի մեր սահմանադրությանը: «Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ միջպետական պայմանագրերը կառավարությունն անմիջապես պառլամենտ է իջեցնում` որպես օրենքի նախագիծ, Հայաստանում այս փաստաթուղթը մինչը ԱԺ ներկայացնելը դեռ պետք է ...
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօր հանդիպեց ԱՄՀ տարածաշրջանային տնօրենների պատվիրակության հետ, որի կազմում են Մեգ Լունդսագերը (գործադիր տնօրեն ԱՄՆ-ի համար), Ախե Բակերը (գործադիր տնօրեն Հայաստանի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսրայելի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Ռումինիայի եւ Ուկրաինայի համար), Ամրուազ Ֆայոլը (գործադիր տնօրեն Ֆրանսիայի համար), Հե Ժիանսյոնգը (գործադիր տնօրեն ...
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ընթացքում կարեւորելով ԱՄՀ ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությունը մեր երկրին` կողմերը Հայաստանի կառավարության ու միջազգային ֆինանսական այս կառույցի փոխգործակցությունը գնահատել են գերազանց:
Հայ սպառողը երբեմն նախապատվություն է տալիս օտարերկրյա, շատ թանկ ապրանքներին, մինչդեռ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, հայկական արտադրանքը որեւէ բանով չի զիջում արտասահմանյան արտադրանքին:
Հոկտեմբերի 11-ին Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ կատարվեց Սեւան քաղաքի նորակառույց եկեղեցու հիմքերի օրհնության արարողությունը:
Արդեն երեւում են մեզ քաջածանոթ Ակապուլկո նավահանգստի (Մեքսիկա) լույսերը: Դա նշանակում է, որ ավելի ու ավելի ենք մոտենում Կենտրոնական Ամերիկայի պետություններին եւ երկու Ամերիկաները միացնող վիթխարի ցամաքալեզվակին: Այդ ամենը շատ մոտ է հասարակածին: Անձնակազմի անդամների մեջ ամենածանրը ես եմ տանում արեւադարձային եղանակը: Վարժված եմ Կամչատկայի հյուսիսի եւ Չուկոտկայի սառնամանիքներին, շոգին ...
Մեծ Լոռեցու ծննդյան 140-ամյակը շարունակվում է մեծ շուքով նշվել ողջ Հայաստանում եւ նրա ծննդավայր Դսեղում: Այդ առթիվ Թումանյանի տուն-թանգարանի բակը կրկին մարդաշատ էր: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ եւ Լոռու մարզպետարանի անմիջական աջակցությամբ տոնական հանդիսություն էր հրավիրվել: Սա Թումանյանական տարվա ամփոփիչ միջոցառումների շարքն էր: Մեծ գրողի հարկի տակ հավաքվել էին ...
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը անց է կացնում «Վերադարձի» դասական երաժշտության 3-րդ փառատոնը: Երեկ լրագրողները հանդիպեցին փառատոնի 4-րդ համերգին հրավիրված երաժիշտների հետ:
Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացմանը ներկա կլինեն լեգենդար Ջոն Լենոնի եւ Ջորջ Հարիսոնի նախկին կանայք Սիթան ու Փեթին, որոնք կենտրոնի այցելուներին կպատմեն իրենց ամուսինների անսովոր կյանքից: Ցանկացողները հանդիպումից հետո հնարավորություն կունենան «Լենոն» եւ «Հիասքանչ երեկո» գրքերը ձեռք բերելու հեղինակների ստորագրությամբ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին վերջապես հաջողվեց խոցել Իսպանիայի հավաքականի դարպասը: 58-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխի հարվածով խփած գոլը ցնծության ալիք առաջացրեց «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաներում: Իհարկե, կարելի է հասկանալ հայ ֆուտբոլասերներին, որոնց այնքան էլ չտխրեցրեց Եվրոպայի չեմպիոնից նվազագույն` 1-2 հաշվով կրած պարտությունը: Հյուրերն իրենց կարգով իրոք բարձր էին ...
Թեթեւագույն քաշային կարգում WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում իր հերթական հաղթանակը տոնեց: Գերմանիայի Ռոստոկ քաղաքում հայ մարզուհին հերթական անգամ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները` նվաճելով նաեւ WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: Նրա մրցակցուհին Գերմանիայում բնակվող թուրք մարզուհի Յուլի Սահինն էր:
Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում ավարտված շախմատի եվրոպական գավաթների խաղարկությունում Հայաստանը ներկայացնող տղամարդկանց «Միկա» թիմը գրավեց 2-րդ տեղը: 7 մրցախաղերում մեր շախմատիստները տոնեցին 6 հաղթանակ ու վաստակեցին 12 միավոր: Միակ պարտությունը նրանք կրեցին 5-րդ տուրում Սարատովի «Էկոնոմիստից», որը շահելով բոլոր մրցախաղերը, դարձավ մրցաշարի հաղթող: Փաստորեն, «Միկայի» համար այդ պարտությունը ճակատագրական եղավ: 11 ...