Մինչ այս տողերը կարդալը, ընթերցողն արդեն իմացած կլինի գիշերը Թուրքիայի Բուրսա քաղաքում տեղի ունեցած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային մրցման արդյունքը, սակայն ոչինչ չի իմանա խաղից առաջ, ընթացքում ու հետո «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնող Սերժ Սարգսյանի եւ նրա թուրք պաշտոնակցիՙ Աբդուլլահ Գյուլի միջեւ կայացած խոսակցությունների մասին, թերեւս բացի պաշտոնական եւ ոչինչ չասող հաղորդագրություններից: Մանրամասնությունները, ...
Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ու սահանի բացման համատեքստում քննարկվելիք հարցերը բազմաթիվ էին` տնտեսականից մինչեւ կրթական, մշակույթ ու բիզնես եւ այլն: Բայց չգիտես ինչու կարծես մոռացության մատնվեց Թուրքիայում բնակվող ու բավական մեծ թիվ կազմող կրոնափոխ հայերի` մասնավորապես համշենների խնդիրն ու կեցությունը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը փաստում է, որ Թուրքիայում ...
«ՆԱՏՕ-ի գործողությունների առաջնային նպատակն է դաշինքի անդամ երկրների անվտանգության ապահովումը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխումը», այսպես սկսեց Երեւան-Բրյուսել հեռուստակամուրջը ՆԱՏՕ-ի գործողությունների վարչության պետ Էրիկ Սանդալը : Խոսելով ՆԱՏՕ-ի լայնածավալ գործողություների մասինՙ Սանդալն առանձնացրեց հատկապես Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող աշխատանքները: Վերջերս ՆԱՏՕ-ն գործողություններ է իրականացնում նաեւ ծովահենության դեմ: ...
Գերմանիայում թուրքական համայնքի նախագահ Քենան Քոլաթը պահանջում է մահմեդական տոնացույցի կարեւոր տոներից մեկիՙ Ռամադանի վերջին օրը Գերմանիայի դպրոցներում արձակուրդ հայտարարել: «Գտնում եմ լավ կլինի, որ բոլոր դպրոցահասակներն այդ օրը արձակուրդ ունենան: Ոչ մահմեդական երեխաներին արձակուրդ տրամադրելը նշան կլինի հանդուրժողականության», «Բեռլիներ ցայթունգին» ասել է Քոլաթը եւ նկատել տվել, թե բազմաթիվ մոլի ...
«Ազգ»-ը հոկտեմբերի 13-ի համարում գրել էր, որ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովը ձեռագիր նամակ է ուղարկել Նալբանդյանին` հորդորելով նրան համաձայնել ստորագրմանը` առանց ելույթների: Հիշեցնենք, որ այս մասին տեղեկացրել էր Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթ «Ռոսիյսկայա գազետան»: Բայց ահա երեկ ռուսական Regnum լրատվական գործակալությունը հերքել է այս տեղեկությունը` հենվելով ՀՀ ...
Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում եւ Արցախումՙ Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Հոկտեմբերի 16-ին տեղի կունենա կլոր սեղան «Ռուսաստանի հայերի միությունը 10-ամյա հոբելյանի նախաշեմին» խորագրով: Տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշախարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի հավաքածուի երկհատորյակի շնորհանդեսը: Կբացվի «Ռուսաստանի հայերի միության ...
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն ընդամենը սկիզբն էին: Գործողությունների հետագա զարգացումը խոստանում է լարվածություն, թեժ քննարկումներ ու բանավեճեր: Շուտով երկու երկրների խորհրդարանները կքննարկեն արձանագրությունները` վավերացնե՞լ, թե՞ ոչ:
Գաղտնիք չէ, որ Երեւանում կանաչ տարածքները սակավաթիվ են: Հակառակ միջազգային չափանիշներին` քաղաքում ավելացնել կանաչ գոտիները, մենք` ընդհակառակը, դրանք օգտագործում ենք հանրախանութներ, սրճարաններ, էլիտար շենքեր կառուցելու համար: Նախորդ դարի 50-ականներին ստեղծված երեք կանաչապատ գոտիների մեծ մասը, որ կատարում էին առողջարարական դեր եւ մաքրում քաղաքը չորացնող քամիներից, էլեկտրաէներգիայի ճգնաժամի տարիներին ոչնչացվեցին: Բազմաթիվ ...
Արարատյան հայրապետական թեմը եւ ՀՀԿ կանանց խորհուրդը հրավիրում են բոլորին մասնակցելու Ս. Թարգմանչաց տոնին եւ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված տոնախմբությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ին Ազգային ժողովի այգում: Տոնախմբությունը կեզրափակվի խաչապտույտով, որը կառաջնորդեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Խաչապտույտը ...
Հայ-թուրքական հարաբերությունները ներկայումս գտնվում են ակտիվ զարգացումների փուլում: Ընդ որում, դրանք, սկսվելով պաշտոնական շփումներով, այժմ թեւակոխել են ավելի լայն հարթություն` գրավելով բազմաթիվ տնտեսագետների ու քաղաքական գործիչների ուշադրությունը, ովքեր դեռեւս փորձում են գնահատական տալ, թե ի՞նչ ազդեցություն կունենա սահմանի բացումը տնտեսական մի շարք ցուցանիշների վրա:
«Հայաստան-Եվրոմիություն» համագործակցության ծրագրի շրջանակում բարեփոխումներ կիրականացվեն նաեւ Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում: Կներդաշնակեցվեն Եվրոմիության անդամ պետությունների եւ Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգերը, կձեւավորվի համագործակցության ցանց:
«Սիվիլիթաս» հիմնադրամը տարածել է հերթական վերլուծությունը հայ-թուրքական հարաբերությունների եւ ստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Մեջբերենք մի փոքրիկ հատված այդ ծավալուն վերլուծությունից. «Շաբաթ օրը Հայաստանի նախագահը հանդես եկավ ուղերձով, որը հրապարակվեց արձանագրությունների ստորագրման ծրագրված պահից 1 ժամ առաջ: Ուղերձի բովանդակությունն ուղղակի հակասում է արձանագրությունների բովանդակությանը: Կարելի է նույնիսկ ասել, որ նախագահի ուղերձում բերված ...
Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը դիտելով` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «շատ է ափսոսացել». «Զզվանքս եկավՙ նայելով այդ արարողությունը», երեկ «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց նա: Ըստ բանախոսիՙ բոլորին էլ պարզ դարձավ, որ այս հարցում էապես շահող կողմը Թուրքիան է. «Դա երեւում է նաեւ ստորագրումից հետո տարբեր ...
Հայաստանի քաղաքական դաշտը հստակվեց ինքն իրեն, առանց առանձնակի եւ կողմնակի ջանքերի (որ դրանք կան` ապացույցներ շատ էլ պետք չեն` «Ժառանգության» հետ պատահածը հերիք է), այլ միայն հայ-թուրքական արձանագրությունները եւ հայ-թուրքական հարաբերությունները որպես ինդիկատոր ունենալով: Չգիտենք, դա Աստծո նվե՞րն էր իշխանության, Դաշնակցության, թե հենց «Ժառանգության» համար, բայց դա տեղի ունեցավ: Սկսենք ...
«Մ եւ ՄԱՎՌ» կղմինդրներ եւ կերամիկա արտադրող ԲԲ ընկերությունում կայացավ նոր արտադրության առաջին օրինակի շնորհանդեսը, որին ներկա էին ԳԱԱ փոխպրեզիդենտ, ակադեմիկոս Յուրի Շուգուրյանը, ՀՀ գլխ. ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ճարտարապետներ, ինժեներներ, կոնստրուկտորներ եւ այլ շահագրգիռ մասնագետներ: Գործարանի տնօրեն Ռաֆիկ Գեւորգյանը հյուրերին ուղեկցեց ընկերության նիստերի դահլիճ, որտեղ կայացավ գործարանի նոր արտադրանքների ցուցադրությունն ...
Մարդու իրավունքների Ֆրանց Վերֆել 2009-ի մրցանակը կհանձնվի մեկ շաբաթ առաջ Նոբելյան մրցանակի արժանացած, Ռումինիայում ծնված գերմանացի 56-ամյա գրող Հերթա Մյուլլերին:
Հոկտեմբերի 14-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ-ի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ կնքվեց համագործակցության 2-րդ պայմանագիրը: Պայմանագրի նպատակն է հզորացնել գիտական եւ կրթական ներուժը ՀՀ տնտեսության զարգացման գործում, ամրապնդել ու խորացնել գիտության եւ երիտասարդ կադրերի պատրաստման ասպարեզում համագործակցությունը:
ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ վարչապետի հովանու ներքո հոկտեմբերի 29-30-ը տեղի կունենա Ախտաբանության եվրոկովկասյան համաժողով, որին կմասնակցեն շուրջ 100 ախտաբաններ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իսրայելից, Հայաստանից եւ այլ երկրներից:
Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ փառատոնը այսօրվանից մինչեւ հոկտեմբերի 19 կներկայացնի 51 երկրի 23 ֆիլմ, որոնցից 3-ի պրեմիերան կլինի: Այնուհետեւ փառատոնը կտեղափոխվի Լեռնային Ղարաբաղ, ապա 40 օրով կշրջի Հայաստանի մարզերում: Կազմակերպիչները նպատակ ունեն, ներկայացնելով ժամանակակից լավագույն մանկապատանեկան ֆիլմերը, երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնել կինոյի հանդեպ եւ ստեղծել մշակութային միջավայր, որտեղ կրթվածության կարեւորությունն ակնառու ...
Ամեն ինչ սովորականի պես էր, հանդիպական քամու արագությունը վայրկյանում մոտ տասը մետր էր: Ալիքների ճերմակ փրփուրներ, սեւ ամպեր, որոնց արանքից մերթ ընդ մերթ երեւում էր արեւը: Ալեկոծությունը դեռ այնքան էլ ուժեղ չէր:
Նյու Յորքի «Սիմոն եւ Շուստեր» հրատարակչատունը լույս է ընծայել Մայքլ Բոբելյանի «Հայաստանի երեխաները: Մոռացված ցեղասպանությունը եւ մեկդարյա պայքարը արդարության համար» խորագրով 308 էջանոց ուսումնասիրությունը: Ըստ Ռիչարդ Հովհաննիսյանի (Կալիֆոռնիա համալսարանից, Լոս Անջելես), որը գրախոսել է հատորը, հեղինակը, հավատարիմ մնալով առեղծվածային ոճին եւ օգտագործելով Սամանթա Փաուերի եւ այլ հեղինակավոր գրողների մոտեցումները, կարողացել ...
Հոկտեմբերի 17-ին Բեռլինում Արթուր Աբրահամի եւ Ջերմեն Թեյլորի մենամարտով կսկսվի 2-րդ կիսամիջին քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցավեճն աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար: Նախնական փուլում բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը 3 մենամարտ կանցկացնի: Առավելագույն միավորներ վաստակած բռնցքամարտիկներն իրավունք կստանան եզրափակիչում վիճարկելու բացարձակ չեմպիոնի տիտղոսը: Աբրահամ-Թեյլոր մենամարտի առիթով www.boxen.com կայքէջում հարցազրույց է տպագրվել հայ ...
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ի տարբերություն թուրքերի հետ երեւանյան հանդիպման, որում մեր ֆուտբոլիստները մրցակցին զիջել էին խոշոր` 2-5 հաշվով, այս անգամ հաղթանակը Թուրքիայի հավաքականին մեծ դժվարությամբ տրվեց:
Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որն առաջին անգամ է անցկացվում: Հայ ծանրորդների առաջին ելույթը տպավորիչ էր: 16-ամյա Սմբատ Մարգարյանը գերազանց հանդես եկավ` մինչեւ 56 կգ քաշային ծանրորդների մրցավեճում նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հրամանով հաստատվել է «Ֆիզիկական կուլտուայի եւ սպորտի պատվավոր աշխատող» եւ «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումների շնորհման կարգը: Դրանք շնորհվում են բնագավառի վաստակաշատ աշխատողներին ու միջազգային պաշտոնական մրցումներում առավել բարձր արդյունքների հասած մարզիկներին խրախուսելու համար: