Երեկ Երեւանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ ՀՅԴ կազմակերպած հանրահավաքն ընդդեմ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացմանը: Ներկա էին 3-5 հազար միտինգավորներ:
2010-ին կլրանա Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) 10-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ ՌՀՄ-ի ծրագրերը բազմաթիվ են: Անդրադառնալով տասնամյա գործունեությանըՙ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նկատում է, որ 10 տարին բավական մեծ տարիք է հասարակական կազմակերպության համար` վերլուծելու ձեռքբերումներն ու բացթողումները:
«Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանն ինձ ասել է, որ դժվար թե Ղարաբաղի հայերը այլեւս համաձայնեն ապրել Ադրբեջանի ենթակայության տակ», թուրքական Hurriet թերթին հայտնել է վերլուծաբան Բարչին Իյնանչը: Նա չի կարծում, թե թուրքական բյուրոկրատիան այլ համոզմունք ունի. «Որքան էլ դժվար լինի Ադրբեջանի համար, նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան խնդիրն այնքան էլ ...
Ֆրանսիական Le Figaro պարբերականը, պատկերելով Թուրքիայի էներգետիկ միջանցքների քարտեզը, որը կազմել են Կենտրոնական հետախուզական վարչությունը եւ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը, Հայաստանի եւ Թուրքիայի սահմանագիծը որոշել է Սեւրի պայմանագրի համաձայն:
Չորեքշաբթի Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ արգելվել էր մուտքը մարզադաշտ ադրբեջանական դրոշով: Այդ արգելքը, ինչպես երեկվա համարում նշել էր «Հյուրիեթը», զայրացրել է Բաքվին: Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի արտգործնախարարություն է հրավիրվել Թուրքիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Նիհաթ Ջիվաները: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը իր պետության մտահոգություններն է հայտնել նրան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ...
Եվրոմիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան ողջունել է Հայաստանի նախագահի այցելությունը Թուրքիա. «Ես շատ ուրախ եմ, որ երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը հանդիպեցին Բուրսայում: Շաբաթ օրվա իրադարձություններից հետո (ցյուրիխյան ստորագրումը նկատի ունի-խմբ.) սա եւս մի կարեւոր քայլ էր երկու երկրների, տարածաշրջանի եւ Եվրոմիության համար, որը պետք է ողջունել: ...
Երեկ Անկարայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Մակեդոնիայի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս հրավիրեց եւ վերստին անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, նա նշել է, որ Թուրքիան կարեւոր նշանակություն է տալիս իր բոլոր հարեւաններին` ընդգծելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
ԱՆԿԱՐԱ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրված Է Վաշինգտոն: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Էրդողանը, նշելով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից հրավեր Է ստացել հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով ժամանելու ԱՄՆ:
2009թ. հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի: Ստորեւ ներկայացնում ենք սույն հայտարարության հայերեն թարգմանությունը:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների եւ ֆրանսահայ բարերարներ Հարություն եւ Հերմինե Այդաբիրյանների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Շուշիի Մուրացանի անվան դպրոցի վերակազմակերպման հարցը, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անցյալ շաբաթ վեց տասնյակ սփյուռքահայ ռամկավարներ համախմբվել էին մայր հայրենիքումՙ գումարելու ՌԱԿ-Արմենական համաժողովը, անցկացնելու գիտաժողովներ, քննարկումներ, որոնք միտված էին մի նպատակի` ՌԱԿ-Արմենական հայաստանակենտրոն կառույցի ստեղծմանն ու նրա հետագա գործընթացներին ի շահ մեր անկախ պետականության զարգացման ու առաջընթացի, ի շահ մեր ժողովրդի երկու հատվածների: Այդ համախմբման աշխատանքներին մասնակցում էր նաեւ 87-ամյա ...
«Իսլամական կոնֆերանսում» Հայաստանը որպես ագրեսոր, տարածքների բռնազավթող եւ համաշխարհային իսլամական մշակույթը ոչնչացնող ճանաչելու դեմ երեկ «Արմատ» մամուլի ակումբում իրենց բողոքը հայտնեցին «Նորավանք» գիտակրթական համալիրի փորձագետ Արաքս Փաշայանը եւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն իր կարծիքն է արտահայտել հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքների, մասնավորապես թուրքական կապիտալի ներհոսքի մասին:
Հոկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 61,133,222 ԱՄՆ դոլարՙ 385.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,908,999 ԱՄՆ դոլարՙ 386.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն:
ՍՏԱՄԲՈՒԼ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության շրջանային գործադիր տնօրեն Աբդուլլահ Թունջդեմիրը կողմ է, որպեսզի Աղթամարը դառնա գործող եկեղեցի, որովհետեւ դա կնպաստի հոգեւոր զբոսաշրջության զարգացմանը: Ինչպես գրում է «Մարմարան», այս առնչությամբ Միությունն իր առաջարկը փոխանցել է պատկան մարմիններին եւ սպասում է պատասխանի: Միությունը առաջարկում է ...
Երկու տարով տնից, ընտանիքից դուրս ապրել, կարոտ, տղամարդկային միջավայր ու մթնոլորտ, ռեժիմով առօրյա, սահմանապահ լինելու ապրումներ, եւ հետագայում հանգիստ խղճով ու ավելի խոհեմ հայացքներով սեփական երկրում ապրելու հնարավորություն:
«Անհավատալիորեն մեծ է հետաքրքրությունն այն ֆիլմերի նկատմամբ, որ կարողացել ենք ձեռք բերել այս տարի: Դրանք հայերին վերաբերող կամ հայերի նկարահանած լավագույն կինոգործերն են, եւ մենք հպարտ ենք, որ հնարավորություն ունենք ցուցադրելու փառատոնի օրերին», ասել է «Արփա» կինոփառատոնի կազմկոմիտեի տնօրեն Ալեքս Կալոգնոմոսը:
Ժամանակակից ոճով վերանորոգված «Պիոներ» կինոթատրոնը Մոսկվայում հոկտեմբերի 15-ից իր դռները բացեց կինոսերի առաջ` ցուցադրելու միմիայն արվեստի ֆիլմեր: Ժամանակին նույնանուն կինոթատրոն կար նաեւ Երեւանի Տերյան փողոցում, որը, սակայն, կորել է անհետ: Ռուսաստանում գիտակցում են, որ կիրթ հասարակություն ունենալու լավագույն պայմանը բարձրորակ ֆիլմեր քարոզելն է, մինչդեռ մեզանում` վազելով միայն շահույթի ետեւից, հասարակությանը ...
Հոկտեմբերի 8-16-ը տեղի ունեցած Պուսանի 14-րդ կինոփառատոնում ցուցադրվել է 355 ֆիլմ` 70 երկրից: Փառատոնն ամեն տարվա պես ընդունել է անթիվ եւ անհաշիվ հյուրերի: Բացման ֆիլմ էր ընտրվել Չան Չժինի «Բարի լույս, նախագահ» /Good Morning President/ կորեական ֆիլմը, որը պատմում է երեք տարբեր նախագահների եւ նրանց վարած քաղաքականության մասին: Վերջին երեք ...
Իրանի պատմության մեծ դեմքերից է Նադիր շահը (1736-1747): 18-րդ դարի 30-ական թթ. նա կարողացավ ոչ միայն միավորել ներքին ու արտաքին կռիվների պատճառով հյուծված երկիրը, այլեւ հաջող արշավանքներ կատարել դեպի Աֆղանստան եւ Հնդկաստան (դեպի Դաղստան արշավանքը ձախողությամբ ավարտվեց): Այդուհանդերձ, նա եւս զերծ չմնաց Արեւելքին առավել յուրահատուկ խարդավանքներից, որոնց գլխավոր հերոսն էր ...
Անցյալ դարի երկրորդ հիսունամյակը առաքելական մեր Ս. եկեղեցու պատմության մեջ ցավալիորեն առանձնացավ ներեկեղեցական բարդ հարաբերություններով, երբ ստեղծված ոչ կանոնավոր վիճակը հանգեցրեց եկեղեցական մեր կյանքի պառակտմանը: Դժվարին այդ տարիներին Մայր աթոռին նեցուկ ու ապավինություն դառնալու առաքելությամբ Լիբանանում երկու հոգեւորականների գլխավորությամբ եւ մի քանի տիկինների հավաքական կամքի շնորհիվ ծնունդ է առնում Ս. ...
Շուտով Ռուսաստանի հայերի միությունը կթեւակոխի իր ստեղծման 2-րդ տասնամյակ: Երեկ, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի մամլո ասուլիսից անմիջապես հետո Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում տեղի ունեցավ «կլոր սեղան»` նվիրված հիշարժան հոբելյանին: ԳԱԱ պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանի բացման խոսքից հետո ընդարձակ զեկուցմամբ հանդես եկավ Ա. Աբրահամյանը եւ անդրադարձավ այն գլխավոր իրագործումներին, որոնք արձանագրվել ...
Հոկտեմբերի 16-ը հայ մամուլի օրն է. հայ լրագրողների մասնագիտական տոնը, որի վավերացման համար Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը դեռեւս անկախության առաջին տարիներից էր դիմել Ազգային ժողով, որն իրականացավ միայն 2004-ին` ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի աջակցությամբ: Օրացուցային թիվ ընտրվեց հայ առաջին տպագիր պարբերականի` «Ազդարարի» հիմնադրման ...
Հոկտեմբերի 20-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բըրնսի հանձնաժողովի նախագահ Չարլզ Մասրաֆը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ժողովրդավարության եւ սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Սանգիթա Փաթելը Աբովյան քաղաքի ծննդատանը նվիրաբերեցին նորածնի վերակենդանացման սարքավորում, 2009-ի փետրվարին Բըրնսի ընթրիքի բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակված միջոցների շնորհիվ:
2005-ի գարնանը «Կիլիկիայի» անձնակազմը պատրաստվում էր Եվրոպայի շուրջը յոթ ծովերով նավարկության երկրորդ փուլին: Այն ժամանակ, ինչպես եւ անցյալ տարի, նավապետ Կարեն Բալայանին առանձնապես մտահոգում էր խոհարարի պաշտոնը: Նախկին խոհարարըՙ Արթուր Համբարյանը, ինքն էր խոստովանում, որ այդ գործն իր համար չէ: Մանավանդ որ ինքը մասնագիտությամբ բժիշկ էր: Ամբողջ առաջին փուլում նա ...
Այսօր առավոտյան ժամը 7.45-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի շրջակայքից կտրվի «Կովկասյան առեղծվածներ» հեծանվային շրջագայության մեկնարկը, որին կմասնակցեն Իտալիայից եւ Շվեյցարիայից ժամանած 60 հեծանվորդներ: Նրանց տարիքը տատանվում է 36-78-ի սահմաններում: Մասնակիցների թվում են ինչպես արհեստավարժ, այնպես էլ սիրողական հեծանվորդներ: 740 կմ ընդհանուր երկարությամբ երթուղին կընդգրկի Երեւան, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Մարտունի, Եղեգնաձոր, ...
Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում մինչեւ 69 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Սերգեյ Պետրոսյանը: Ճիշտ է, հայ մարզիկը հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Պոկում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 135, 140 եւ 143 կգ ծանրություններն ու արժանացավ փոքր ոսկե մեդալի: Նույնպիսի արդյունք ուներ նաեւ ռուսաստանցի ...
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Որքան էլ որ տարօրինակ է, Հայաստանի հավաքականը չնայած իսպանացիներից ու թուրքերից կրած պարտություններին, նախորդ ամսվա համեմատ միանգամից 25 հորիզոնականով առաջադիմել է եւ զբաղեցնում է 100-րդ տեղը: Մեր ընտրանին տեղ է զբաղեցրել Տանզանիայի եւ Իսլանդիայի հավաքականների հարեւանությամբ:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականն էլ եզրափակեց Եվրոպայի առաջնության ընտրական խմբի աղյուսակը: Ավստրիայում ընթացած մրցաշարի 3-րդ խաղում էլ մեր պատանիները պարտվեցին: Ճիշտ է, այս անգամ խոշոր հաշիվ չգրանցվեց: Ռումինացիների հետ ավարտական խաղում մեր հավաքականի դարպասում ընդամենը մեկ գնդակ հայտնվեց, այն էլ 11 մ հարվածով: Հիշեցնենք, որ մինչ այդ ...
Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի պատասխանատու Նաթելա Հովասափյանից, երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը 2010-ին Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Հայաստանն օլիմպիադայում ներկայացված կլինի դահուկային սպորտի, լեռնադահուկային սպորտի եւ սքելետոնի մրցումներում: Այս մարզաձեւերի ներկայացուցիչները ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի ...
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի հանդիպումները նախապես նշանակված հոկտեմբերի 18-ի փոխարեն կկայանան հոկտեմբերի 20-ին: Պատճառը մեր հավաքականների մասնակցությամբ ընտրական մրցախաղերի անցկացումն էր: