Ըստ նախագահ Սարգսյանի մամուլի ծառայության` Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի պաշտպանական դիրքեր եւ ԼՂՀ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը պաշտպանական դիրքերում ծանոթացել է զինված ուժերի մարտական պատրաստությանը եւ բանակաշինության ընթացիկ աշխատանքին: Ապա Հայաստանի նախագահը մասնակցել է Արցախի ...
Երեկ արտգործնախարար Դավութօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովինՙ Մեջլիսին պարզաբանումներ տվեց: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, նա նշեց, որ Հայաստանի հետ Թուրքիայի ստորագրած արձանագրությունները ե՛ւ կարգավորելու են երկու երկրների հարաբերությունները, ե՛ւ վերականգնելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վերջում Թուրքիայի արտգործնախարարն ասաց. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար այնքան է սուրբ, որքան մեր երկրինը: Ինչպիսին ...
«Առ այսօր վերաքննիչ ատյանում տեղի ունեցած երկու դատական նիստերի ընթացքը ցույց է տալիս, որ դատավարությունը շարունակվում է տարվել նույն կոպիտ օրինախախտումներով, որոնք առկա էին եւ առաջին ատյանի դատալսումների ժամանակ»: Հոկտեմբերի 16-ին այսպիսի հայտարարություն է իր փաստաբան Ստեփան Ոսկանյանին փոխանցել ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը , որը ներկայումս ...
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը էապես փոխում է ուժերի առկա հավասարակշռությունը Հարավային Կովկասում, անմիջականորեն անդրադառնում է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի ու Եվրոմիության անհաշտ մրցապայքարի ընթացքին, միջազգային այս ուժերի հարավկովկասյան քաղաքականությանը, ինչպես նաեւ վերջինների հետ պաշտոնական Երեւանի ու Անկարայի փոխհարաբերությունների վրա, թերեւս դրանով էլ ձեռք է բերում տարածաշրջանային նշանակություն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա: Այս մասին երեկ հայտարարեց Հայաստանում Հունգարիայի պատվո հյուպատոս Արտաշես Բլուրցյանը :
News.am -ի տեղեկացմամբ` 44 միլիոնանոց լսարան ունեցող եւ 19 լեզվով թողարկվող Radio France International-ի «Շաբաթվա եվրոպացի» խորագրի հերոսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է համարվել: Հատուկ, նախագահ Սարգսյանի մասին պատմվող հաղորդման մեջ, նա անվանվել է հետխորհրդային շրջանի պրագմատիկ քաղաքական գործիչ: Այս խորագրի հերոսներ եղել են տարբեր երկրների քաղաքական ...
Հոկտեմբերի 14-ին Բաքվում կայացած Ադրբեջան-Ռուսաստան ֆուտբոլային խաղից հետո Ադրբեջանում բարձրացել է հսկայական հակառուսական հիստերիա: Ադրբեջանական «Ազադ Ադրբեջան» հեռուստաալիքը հոկտեմբերի 15-ի իր եթերը ամբողջովին լցրել է հակառուսական քարոզչությամբ: Ահա թե ինչ է հնչել ալիքի եթերից. «Հոկտեմբերի 15-ին մենք երկու հզոր երկրների ցույց տվեցինք, թե ով ենք մենք. Ռուսաստանին` ֆուտբոլի դաշտում (խաղը ...
Թուրքիայի արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգունը Referans թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան եւ Իրանը պատրաստվում են ստեղծել միացյալ ազատ առեւտրի գոտի. «Թուրքական Իգդիր քաղաքի մերձակայքում, կարծում եմ, կլինի այն տարածքը, որտեղ երկու երկրների ընկերությունները կարող են ազատ ռեժիմով վաճառել նավթամթերքներ, էլեկտրաէներգիա տեխնիկական սարքավորումներ եւ այլն», հայտարարել է թուրք նախարարը: ...
Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը յուրօրինակ մեկնաբանությունների ու զուտ վրացական դիտարկումների տեղիք է տվել հարեւան երկրում: Վրաստանում հնչող մեկնաբանություններն այնքան հիմնազուրկ են, որ անհեթեթության հասնող արտահայտությունների առկայությունը կարելի է բացատրել ստեղծված իրավիճակում որեւէ մոտեցում դրսեւորելու անկարողությամբ կամ առնվազն այն շփոթությամբ, որ Վրաստանում առաջացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանն ուղղված առաջին քայլերի իրականացումը:
Նոյեմբերի 19-26-ը տարածաշրջան` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան է այցելելու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի խումբը (չնայած խմբի ղեկավարն արդեն Ագոն չէ, բայց սովորույթով դեռ անվանվում է Ագոյի խումբ): Այս երեք երկրներում էլ խումբը դիտարկելու է Եվրոխորհրդի առջեւ տվյալ երկրների ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքն այս հանգրվանում: Խումբը հանդիպումներ կունենա երկրների ղեկավարության, հասարակական ...
Երեկ «Ազգը» տպագրել էր Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության հայտարարությունը, ուր Ցեղասպանության հարցի հնարավոր շահարկումները կանխելու եւ այդ հարցում հայ ժողովրդի միակամությունը նկատել տալու համար Ազգային ժողովին առաջարկել էր ընդունել օրենք, որով քրեորեն կհետապնդվի Հայոց ցեղասպանության ժխտման որեւէ փորձ: Երեկ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է ...
«Մայքրոսոֆթ» եւ «Բիզնես Սոֆթ Ալյանս» ընկերություններն աշխարհի ավելի քան 70 երկրում նշում են «պիրատության» հիմնախնդրի դեմ պայքարի միջազգային օրը: Այդ առիթով «Երեւան» հյուրանոցում երեկ կազմակերպվեց քննարկում, որին մասնակցում էին ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների, բիզնես դաշտի, համակարգչային ծրագրեր արտադրող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:
«Միանանք ՀԱԿ-ին, որ ինչի՞ հասնենք: Այսօր այս հարցը թողնենք եւ ասենք` Սերժ Սարգսյան, հեռացի՞ր: Սերժ Սարգսյանին աթոռից իջեցնենք, Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն նստեցնենք իր աթոռին: Սա՞ է այս ազգի կարեւորագույն խնդիրն այս պահին: Միավորում կարող է լինել այս ազգի համար կենսական խնդիրների շուրջը», այսպես է խոսել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ...
Երեկ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը լրագրողներին ասել է, թե Թուրքիան ավելի մեծ խնդիրներ ունի լուծելու, քան Ադրբեջանի շահն է Ղարաբաղի հարցում. «Իրենք ձգտում են մտնել Եվրոմիություն... եթե սահմանները չբացեն` իրենց համար արդեն խոչընդոտ կա», ասել է ՀՀԿ փոխնախագահը: Ըստ նրա` մինչեւ գարուն թուրքերը պիտի որ բացեն սահմանը. «Դրանից հետո գալիս ...
Հին վերքեր փորփրելը չէ մեր նպատակը, այլՙ հայացք գցելով պատմությանՙ ներկան ու գոնե մոտիկ ապագան կշռաչափելու հնարավորություն ստեղծել հատկապես այն մարդկանց համար, ովքեր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ բանավիճային այս օրերին կրկին հրապարակ են իջել գերպահանջատիրական նկրտումներով: Ընդունենք, որ պատմությունը նման պարագաներում օգտակար խորհրդատու է բոլորիս համար: Եվ ահա այդ նպատակով, եւս ...
Մարդու սիրտ է ճաքում հայ-թուրքական թեմայով ամենօրյա այս տուրեւառումներից: Սա հենց այն դեպքն է, երբ բացարձակ նույնական է «Սիրտ է պետք, որ դիմանա» ասույթը: Հատկապես այնպիսի մարդու սիրտը, որ ամեն օր քչփորում է կայքերն ու րոպեն րոպեի վրա հայտնաբերում, թե թուրքերը ո՞նց են պոչ խաղացնում: Մեկ` Էրդողանն է բեղը ոլորում, ...
«Նովոստի» միջազգային մամուլի ակումբում երեկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Շեւգեթ Շայդուլինը ներկայացրեց ընթացիկ տարում ընկերության ունեցած արդյունքները:
Օրերս «Ազգը» հյուրընկալել էր Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի նոր խմբագիր Պայծիկ Գալայճյանին: 1,5 տարվա ընդմիջումից հետո, վերահրատարակվող օրաթերթի պատասխանատվությունը վերջերս հանձնվել է Պայծիկ Գալայճյանին, որ մինչ այդ 2 տարի Հրայր Տեր-Կարապետյանի (Վիեննայի «Հրայք» թերթի խմբագիր) հետ ստանձնել էր թերթի խմբագրական գործը: Վերջինս նաեւ 1993 թվականից թերթի լրագրողներից ...
«Վիեննան ողջունում է Երեւանին»ՙ հայ-ավստրիական երաժշտական փառատոնը կմեկնարկի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 27-ին ու կտեւի մինչեւ նոյեմբերի 1-ը:
Լոս Անջելեսի Սթեֆանի պատկերասրահը նոյեմբերի 13-15-ը ցուցադրելու է քսաներորդ դարի չորս հայ հայտնի նկարիչների գործերը: Մեկ ցուցահանդեսում կներկայացվեն Ժան Գառզուի, Էդգար Շահինի, Ժանսեմի, Լեոն Թութունջյանի գործերը: Ցուցահանդեսը բացառիկ է հենց այդ համատեղման տեսանկյունից, չնայած նկարիչների ճակատագրում եղած ընդհանրություններին: 1907-ին Հալեպում ծնված Գառնիկ Զուլումյանըՙ Գառզուն 1938-ին արդեն Եվրոպայի մի քանի երկրներում ...
Օտարագիր հայ գրողների երրորդ գիտաժողովը տեղի է ունենալու Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում նոյեմբերի 6-7-ին, տեղեկացնում է Կանադայում հրատարակվող «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթի սեպտեմբերի 28-ի համարը:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Կենտրոն վարչական շրջան ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 20:00-ի մոտակայքում, Սայաթ-Նովա Չարենցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան, որի վարորդը եղել է 1986 թ. ծնված Գոռ Ա.-ն, բախվել է «Նիսսան Իկստրիլա» մակնիշի մեքենային, որի մեջ է եղել Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության ...
Այսօր Գերմանիայում ապրում է 40.000 հայ, որոնց 85 տոկոսն այնտեղ է հայտնվել Հայոց ցեղասպանության հետեւանքով: Մինչդեռ Բեռլինում բնակվող թուրքերի թիվը հասնում է 300.000-ի, իսկ Գերմանիայի ողջ տարածքում գերազանցում 3 միլիոնը: Freie Universitat Berlin-ի դասախոս, հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանը նկատում է, որ ...
Աշոտ Պետրոսեանը նարեկացիագիտութեան հարցերով սկսել է հետաքրքրուել անցեալ դարի 80-ական թուականներից: Հետաքրքրասիրութիւնը վերաճել է իմացական, հետազօտական պահանջի, եւ արդէն 1989 թուականին «Քո մատեանը շնորհ է» վերտառութեամբ նա հրատարակել է Նարեկի մեկնական Մելքոնեան ցանկը` լուսաբանումներով եւ մեկնութեամբ, որն ընթերցողների կողմից ընդունուել է ջերմօրէն: Նարեկի ընթերցողներին այդ ցանկը հնարաւորութիւն է տալիս աղօթագիրքը ...
Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր կտրվի շախմատի Եվրոպայի կանանց 8-րդ եւ տղամարդկանց 17-րդ թիմային առաջնությունների մեկնարկը: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր: Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 38 հավաքականներ, կանանց մրցավեճում պարգեւները կվիճարկեն 28 հավաքականներ:
Շախմատի Չիգորինի հուշամրցաշարի 5-րդ տուրն ընդհանուր առմամբ անհաջող էր հայ շախմատիստների համար: Մեր շախմատիստներից միայն Սարգիս Մանուկյանն ու Վլադիմիր Պողոսյանը հաղթեցին: Անդրանիկ պարտությունները կրեցին Լեւոն Բաբուջյանը, Դավիթ Պետրոսյանն ու Հրայր Սիմոնյանը: Բաբուջյանը պարտվեց Վլադիմիր Բուրմակինին, Պետրոսյանը զիջեց Սերգեյ Յուդինին, Սիմոնյանն էլ հանձնվեց Բորիս Սավչենկոյին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին, որը մեղադրվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապի մեջ:
Հոկտեմբերի 21-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում կրկին դիմավորեցին ծափահարություններով:
«Ազգի» նախորդ համարում տպագրվել էր հարցազրույց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի հետՙ «Մասնավորեցման այս ձեւը կբարձրացնի ներդնողների հետաքրքրությունը» վերնագրով: Դժբախտաբար, հենց ենթավերնագրում սպրդել էր սխալՙ «պետական գույքի» բառակապակցության փոխարեն տպագրվել էր «պետբյուջեի», ինչը սխալ է: