AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#189, 2009-10-20 > #190, 2009-10-21 > #191, 2009-10-22 > #192, 2009-10-23 > #193, 2009-10-24
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 22-10-2009



Պատմության դասեր

Տեղադրվել է` 2009-10-22 00:31:40 (GMT +04:00)

ԲԵՅՐՈՒԹԻ «ԶԱՐԹՕՆՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ «ԱԶԳԻՆ»

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Օրերս «Ազգը» հյուրընկալել էր Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի նոր խմբագիր Պայծիկ Գալայճյանին: 1,5 տարվա ընդմիջումից հետո, վերահրատարակվող օրաթերթի պատասխանատվությունը վերջերս հանձնվել է Պայծիկ Գալայճյանին, որ մինչ այդ 2 տարի Հրայր Տեր-Կարապետյանի (Վիեննայի «Հրայք» թերթի խմբագիր) հետ ստանձնել էր թերթի խմբագրական գործը: Վերջինս նաեւ 1993 թվականից թերթի լրագրողներից է եղել: 10 տարի առաջ Պայծիկ Գալայճյանը Լիբանանից տեղափոխվում է Կիպրոս ու այնտեղ եւս շարունակում է իր աշխատանքը 1994 թվականից, լինելով «Փարոս» թերթի խմբագրական կազմի անդամ եւ միաժամանակ շարունակել է ՀԲԸՄ «Խօսնակ» պարբերականի խմբագրական կազմում աշխատելը: Լիբանան վերադառնալով, ստացել է առաջարկ «Զարթօնքից» ու անմիջապես ընդառաջել է, «քանզի իմ թերթն է, իմ կուսակցության թերթը, եւ ինձ համար մեծ ցավ էր այդ թերթը փակված տեսնել, հատկապես, երբ պատճառները նյութականից անկախ էին: Ուստի պատասխանատվության մեծ զգացումով եւ գիտակցությամբ անմիջապես ընդառաջեցի, որովհետեւ ինձ համար կարեւորն այն էր, որ կուսակցության պաշտոնաթերթը կրկին պիտի լույս տեսներ», պարզաբանեց Պայծիկ Գալայճյանը : 18 ամսվա ընդմիջումից հետո «Զարթօնքը» արդեն երկու տարի է կրկին լույս է տեսնում, իսկ վերջին 4 ամիսներին օրաթերթի խմբագրի բարդ ու պատասխանատու գործը վստահվել է Պ. Գալայճյանին:

«Ազգի» այն հարցին, թե ի՞նչ տպավորություն եւ ի՞նչ ակնկալիքներ ունի մասնակցելով ՌԱԿ-Արմենական երեւանյան համաժողովին, գիտաժողովին ու քննարկումներին, պատասխանատու խմբագիրն ասաց. «Գլխավոր ակնկալիքներս նույնն են, ինչ-որ կա մեր կուսակցության տարբեր երկրներում գործող շրջանակների կուսակիցների մոտ: Հատկապես Լիբանանի շրջանակի տղաների համար սկզբունքային հարց էր ու փափագՙ կենտրոնակայանը հայրենիք տեղափոխելը: Ասեմ, որ երբ ՌԱԿ-ի կենտրոնական մարմինը պիտի ստեղծվեր ու պատգամավորական ժողով պիտի գումարվեր սփյուռքում, մենք միակ վարչությունն էինք, որ քաջություն ունեցանք նամակ հղել ՌԱԿ Կենտրոնական վարչությանը ու խնդրել հետաձգել այդ պատգամավորական ժողովը եւ առաջարկեցինք, որ բոլորս միասնաբար մեկտեղվենք հայրենիքում այդ կարեւոր եւ վճռորոշ ժողովը անելու համար: Մեր խնդրանքին չընդառաջեցին ու մարտին Ամմանում գումարելով ժողովը, ընտրեցին պատգամավորական մարմին, հակառակ նրան, որ մենք արդեն ընտրել էինք մեր պատգամավորներին, որոնք չգնացին Ամման: Եվ որպեսզի երկու կողմերի միջեւ ճիշտ կարողանայինք դիրքորոշվել, որովհետեւ երկու կողմերում էլ շատ հարգված ու նվիրյալ կուսակիցներ կային իրենց վաստակով, մի կողմ քաշվեցինք ժամանակավորապեսՙ Լիբանանի քաղաքական իրավիճակի սրման պատճառով: Մեր շրջանային վարչությունն իր որոշումը կայացրեց ու հպարտ ենք, որ մայր հայրենիքում կայացավ ժողովը:

Հենց սա էր մեր առաջարկը ու, ինչպես տեսաք, այն այսօր արդեն իրականացավ ու ես հավատում եմ, որ այս հավաքը, այս համախմբումը կտա իր առողջ պտուղները եւ մաղթում եմ, որ այն հարատեւի ու նաեւ ընդարձակվի իր նոր շրջանակներով, որովհետեւ եւ ես, եւ մասնակիցները շատ դրական ենք գնահատում թե՛ բարձրացված հարցերը, եւ թե՛ համաժողովի մասնակիցների տեսակետները հետագա մեր անելիքների շուրջը, որոնք միտված էին մեր կուսակցության վաղեմի հեղինակությունը վերահաստատելու եւ հիմնադիրներից ժառանգություն ստացած սուրբ գործը շարունակելու, ասաց Պայծիկ Գալայճյանը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 22-10-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua