Միջազգային ճգնաժամային խումբը հերթական անգամ իր մոտեցումն է բարձրաձայնելՙ թերեւս սեփական գործունեությունը կարեւորելու դրսեւորումները թարմացնելու համար: Այդուհանդերձ, ՄՃԽ-ն նախորդ հայ-թուրքական դիրքորոշումից կրկին անցել է հակամարտությունների տիրույթ եւ անդրադարձել ղարաբաղյան հարցում Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներին, բնականաբար, կապող հայ-թուրքական դիտանկյունով:
«Ազգը» հոկտեմբերի 22-ի համարում «Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները վերաճում են հակասությունների» վերնագրով անդրադարձել էր Ադրբեջանի` Հայաստան-Թուրքիա արձանագրություններով պայմանավորված կամակորություններին: Դրանք դեռեւս դրսեւորվել էին 2008-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին, իր տիկնոջ` Հայրուննիսայի հետ ժամանել էր Երեւան: Կամակորությունների դրսեւորման մեկ այլ ...
«Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը չի կարող բացասաբար ազդել Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ այլ երկրների հարաբերությունների վրա: «Երբ 2008-ին Հայաստանը նախագահում էր մեր կազմակերպությունում, այդ երկրի իշխանությունների կողմից կատարվել է հսկայական աշխատանք, եւ դա ...
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հաստատել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ կմասնակցի Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցմանը: ՌԻԱ գործակալությունը մեջբերում է Նազարբաեւի այն խոսքերը, որ Ղազախստանը պատրաստ է միանալ նոր նավթամուղի նախագծին, «ինչպես որ ժամանակին պաշտպանեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառուցման նախագիծը»:
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն իր հոկտեմբերի 3-ի համարում թուրքական «Թարաֆ» թերթից արտատպել է Ստամբուլից պատմաբան-հրապարակախոս Աիշե Հյուրի հոդվածը, որը մի տեսակ պատմականն է Թուրքիայի ներսում հակահայկական վերջին 30-35 տարիների քարոզչության: Ստորեւՙ թարգմանաբար հատվածներ այդ հոդվածից, որը թուրքերենից անգլերեն է թարգմանել Արութուն Մարանջին:
Ինչպես «Ազգ» -ն արդեն տեղեկացրել էր, հոկտեմբերի 23-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի գործով հերթական դատալսումը:
«Մենք մտադիր ենք տարածաշրջանի համար Հայաստանը դարձնել օրինակելի երկիր եւ մաքսային ընթացակարգերի բարեփոխման ոլորտում նրա ձեռք բերած փորձը ներկայացնել նաեւ մյուս երկրներում», այս մասին երեկ պետեկամուտների կոմիտեում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում գտնվող Համաշխարհային մաքսային կոմիտեի գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Նա նշեց, որ մաքսային կառույցում իրականացված բարեփոխումների շնորհիվ ...
Հոկտեմբերի 22-ին Անկարայում նախագահներ Աբդուլլահ Գյուլի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հանդիպումից հետո ստորագրվեց Թուրքիա-Ղազախստան ռազմավարական գործակցության պայմանագիրը: Դրա առնչությամբ Թուրքիայի նախագահն ասաց. «Սա Եվրասիայում ստորագրված ռազմավարական գործակցության բնույթի միակ պայմանագիրն է: Դրա համար ես ինձ երջանիկ եմ զգում»: Իսկ Ղազախստանի նախագահն ավելացրեց. «Մենք ռազմավարական բնագավառում արդեն գործակիցներ էինք նախքան պայմանագիրը: Սակայն ...
Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մամեդյարովի ու Դավութօղլուի համատեղ ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Բաքվի Շեհիդների պուրակում, Մամեդյարովը հայտարարել է. «Կհարուցվի քրեական գործ Բուրսայում ադրբեջանական դրոշի ոտնահարման համար, մենք հույս ունենք, որ մեղավորները կգտնվեն եւ կենթարվեն խիստ պատիժների»:
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 26-ին կմեկնի Լյուքսեմբուրգ:
Ադրբեջանական Mil.az կայքէջը տեղեկացնում է, որ երկրի ռազմական դոկտրինի նախագիծը, որտեղ Թուրքիան ներկայացված է որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, իսկ Հայաստանը` թշնամի, նորից գտնվում է վերամշակման փուլում` Թուրքիա-Ադրբեջան ստեղծված լարվածության եւ Թուրքիայի ղեկավարության ու Հայաստանի միջեւ սկսված մերձեցման գործընթացների պատճառով: Կայքէջը նշում է, որ ավելի վաղ նախատեսվում էր, որ դոկտրինը այս ...
Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պատգամավորների հանդիպումը, որին ամեն երկրից մասնակցում էին հինգական պատգամավորներ, ինչպես նաեւ Ռուսաստանում երկու երկրների դեսպանները, ավարտվել է: Հանդիպման մասնակից ադրբեջանական պատվիրակության անդամ Սաբիր Հաջիեւը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղի հարցը. «Մենք հայկական կողմի հետ չենք բանակցել հարցի լուծման ...
Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունների մեծ մասը, որ վերաբերում էր թուրք-ադրբեջանական եղբայրությանն ու դրա դրսեւորումներին տարբեր մակարդակներում ու հարցերում, ուղղված էին հենց ադրբեջանական լսարանին` Ադրբեջանում ստեղծված հակաթուրքական տրամադրությունները որոշ առումով մեղմելու նպատակով:
ԲԱՔՈՒ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով խորհրդական Թինա Կայդանովը այսօր Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ:
«Մենք դնելու ենք իշխանափոխության խնդիր: Այն շատ ավելի լայն պահանջ է, քան կոնկրետ հրաժարականի պահանջը: Քանի որ կուրսն է շեղված, պետք է փոխվի ամեն ինչ` թե՛ նախագահը, թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը` բոլոր նրանք ովքեր առնչված են եղել այս արձանագրությունների մասով», ՀՅԴ քաղաքական պլատֆորմը ներկայացնելիս, անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից նախագահ Սերժ ...
«Ոստիկանության համակարգում բոլոր ուղղություններով խորքային բարեփոխումներ պետք է իրականացվեն Եվրոմիության չափանիշներին համապատասխան», երեկ ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը :
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը ` երեկ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց հիմնադրամի այս եւ եկող տարվա ծրագրերը եւ դրանց իրականացման ընթացքը: Նա հայտնեց, որ 4 ոլորտներումՙ զբոսաշրջություն, առողջապահություն, կրթություն եւ հեռահաղորդակցություն, իրականացվում են համապատասխանաբար «Տաթեւի վերածնունդ», «Միջուկային բժշկության կենտրոն», «Կրթության եւ ...
«Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում ներկայացրեց տնտեսական երկու նախագծերի վերաբերյալ ԱԺ ուժերի հակասությունները:
Panarmenian expo 2009 երրորդ համահայկական եռօրյա ցուցահանդեսը երեկ բացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համաժողովը կազմակերպել էին Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը (ՀԱԱՊ), սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարությունները: Առաջին համահայկական ցուցահանդեսը տեղի էր ունեցել 2003-ին, իսկ երկրորդը` 2006-ին: Այս ցուցահանդեսը նույնպես տարվա նշանակալից տնտեսական իրադարձություններից է, որին մասնակցում են 160 ընկերություններ: Մասնակիցները ...
Ս.թ. հոկտեմբերի 23-ից իր գործունեությունն է սկսել «Յունիբանկ»-ի թվով 33-րդ` «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տեղակայված է ք. Երեւան, Ռուբինյանց 15/5 հասցեում (Զեյթուն համայնքում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի տարածքում): «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղը աշխատելու է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
Հոկտեմբերի 5-9-ը Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում կայացավ Կենսաֆիզիկոսների եւ կենսատեխնոլոգների երկրորդ միջազգային կոնֆերանսը, որին մասնակցեցինք մենք` Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանական կենտրոնի մի խումբ գիտնականներ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանի գլխավորությամբ: Կոնֆերանսը կազմակերպված էր բարձր մակարդակով: Արեւելքը ներկայացված էր իր ողջ շքեղությամբ: Մեր խմբին ընդունեցին մեծ ջերմությամբ. այնպիսի տպավորություն էր, կարծես հանդիպել էին տարիներ ...
Հոկտեմբերը հայտարարված է «Զգաստություն կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ» ամիս, ինչի շրջանակներում կազմակերպվում են առողջության քայլարշավներ: Օնկոլոգիական հիվանդություններից կրծքագեղձի քաղցկեղը տարածվածության առումով զբաղեցնում է առաջին տեղը, հաջորդում են արգանդի քաղցկեղը եւ արգանդի պարանոցի քաղցկեղը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` առաջիկա տարիներին կգրանցվի կրծքագեղձի քաղցկեղի նոր` 1 մլն 200 դեպք: «Թիվն աճում է, սակայն ...
Հոկտեմբերի 15-ին Տարտուի համալսարանում տեղի են ունեցել Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցել է Էստոնիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը : Տարտուի համալսարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել գիտական համաժողով` նվիրված Խաչատուր Աբովյանի կյանքին եւ գրական գործունեությանը: Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել դեսպան Գալոյանը: Զեկույցներով հանդես ...
Տարեցտարի գնալով ավելի բազմազան ու ընդգրկուն են դառնում Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդի կրթական ծրագրերը: Վերջիններս, ունենալով սոցիալական ուղղվածություն, կոչված են աջակցելու անապահով ընտանիքների եւ մեր հասարակության խոցելի այլ շերտերի ուսումնատենչ պարման-պարմանուհիներին միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ստանալու հարցում:
Հոկտեմբերի 22-ին Հաագայում տեղի է ունեցել հայկական կինոյի փառատոնի պաշտոնական բացումը: Այն նվիրված է Հաագայի Աբովյան մշակութային միության 25-ամյակին: Փառատոնը կազմակերպվել է Աբովյան միության եւ Հաագայի Կինոյի տան ջանքերով, Հայաստանի կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենության եւ Հաագայում Հայաստանի հյուպատոսության աջակցությամբ:
Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում կանցնեն չորս համերգովՙ հոկտեմբերի 26-29: Բոլոր չորս համերգներում կհնչեն բացառապես Պենդերեցկու գործերը, իսկ համերգներից մեկը տեղի կունենա հենց նրա խմբավարությամբ: 76-ամյա կոմպոզիտորի հայաստանյան երկրորդ համերգաշարն է, առաջինը տեղի է ունեցել նախորդ տարիՙ ապրիլին: Այս տարի կոմպոզիտորի գործերը կհնչեն «Շանհայ» քառյակի, ավստրիացի ջութակահար Յուլիան Ռախլինի, լատվիացի ալտահար ...
Հոկտեմբերի 25-ին հայկական ֆուտբոլի անվանի վետերաններից մեկը` Հակոբ Դուրգարյանը կնշի ծննդյան 90-ամյակը: Այդ տարիներից 70-ը նա նվիրել է սիրած մարզաձեւին` սկզբում որպես ֆուտբոլիստ, հետագայում երկար տարիներ ֆուտբոլային կադրեր պատրաստելով հանրապետության թիմերի համար:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի թիմային առաջնությունում: Տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով պարտության մատնեց Դանիայի շախմատիստներին, իսկ հայ շախմատիստուհիները 2,5-1,5 հաշվով առավելության հասան Իտալիայի ընտրանու նկատմամբ:
Շախմատի Չիգորինի հուշամրցաշարի 7-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող հայ շախմատիստները հաջող խաղացին: Զավեն Անդրեասյանը հաղթեց ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանին, որին օրերս գրոսմայստերի կոչում է շնորհվել: Լեւոն Բաբուջյանը պարտության մատնեց բելառուսցի Վադիմ Մալախատկոյին, Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության հասավ իսպանացի գրոսմայստեր Սալվադոր դել Ռիոյի նկատմամբ: Մեր այս եռյակը վաստակել է 5 միավոր: Նույնպիսի արդյունք ...
Երեկ Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Լեւոն Գուլյանի գործով քննիչի` քրեական գործը կարճելու որոշման հակառակ կողմի բողոքարկումը:
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009-ի հոկտեմբերի 25-ին (հոկտեմբերի վերջին կիրակի օրը), ժամը 3:00-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ հետ տանել, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: