AZG Daily #20, 04-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#191, 2009-10-22 > #192, 2009-10-23 > #193, 2009-10-24 > #194, 2009-10-27 > #195, 2009-10-28
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 24-10-2009



Ընթացիկ

Տեղադրվել է` 2009-10-24 00:56:36 (GMT +04:00)

ՉԱԽԱԼՅԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ` ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ա. Հ.

Ինչպես «Ազգ» -ն արդեն տեղեկացրել էր, հոկտեմբերի 23-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի գործով հերթական դատալսումը:

Նիստի սկզբում պարզվեց, որ դատարանը չէր ստացել Վահագն Չախալյանի հայտարարությունը, որով նա հրաժարվում էր այլեւս շարունակել ներկա գտնվել դատալսումներին: Ուստի ջավախքահայ ակտիվիստը դատարանում բարձրաձայնեց «Ազգի» ընթերցողներին արդեն ծանոթ հայտարարությունը եւ դուրս եկավ դատարանի դահլիճից: Նրա օրինակին հետեւեցին նաեւ Վահագնի հայրն ու եղբայրը, որոնք եւս անցնում են գործով:

Այնուհետեւ Վահագն Չախալյանի դատապաշտպաններից մեկը` Նինո Անդրիաշվիլին հայտարարեց, որ նա ստացել է պաշտպանության կողմի ծախսերով կատարված փորձաքննության արդյունքները, որտեղ նշվում է, որ Վահագն Չախալյանի տանը եւ գրասենյակում իբր հայտնաբերված զենքի վրա որեւէ մատնահետքեր չի գտնվել, քանի որ երկար ժամանակ է անցել դրանց «հայտնաբերումից», եւ դրանք փորձաքննությանը պիտանի չեն:

Չնայած դրան փաստաբանը հրաժարվել է կցել այդ փորձաքննության արդյունքները գործին, քանի որ փորձագիտական ծառայությունը թույլ չէր տվել նրան եւ նրա կողմից ներգրավված անկախ փորձագետին ներկա գտնվելու փորձաքննության իրականացմանը, ինչը նա գնահատեց որպես իր` փաստաբանի իրավունքի խախտում, որ արդեն իսկ բողոքարկվել է դատարանում առանձին հայցով:

Դատալսումների թարգմանությունը նույն ավանդական խայտառակ որակի էր: Դատավորը եւս ավանդաբար մերժեցՙ թարգմանչին բացարկ հայտնելու փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը:

Այնուհետեւ դատավորը անցավ դատախազի եւ փաստաբանի ավարտական ճառերին: Դատախազը շատ հակիրճ, ընդամենը 2-3 նախադասությամբ ասաց, որ առաջին ատյանի դատավճիռը հիմնավորված է եւ պահանջեց թողնել այն անփոփոխ:

Չախալյանի շահերը պաշտպանող երեք փաստաբաններից երկուսը հայտարարեցին, որ նրանց ժամանակ է պետք ըստ պատշաճի պաշտպանական ճառ պատրաստելու համար: Դատավորը, որն ակնհայտորեն ցանկանում էր ինչքան հնարավոր է արագ ավարտել դատավարությունը, այնուամենայնիվ ստիպված էր հաշվի առնել փաստաբանների օրինական պահանջը եւ հետաձգել նիստը մինչեւ հոկտեմբերի 30-ը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 24-10-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua