Ադրբեջանցիները, ի դեմս որոշ լրատվամիջոցների, այնպիսի համառությամբ են աշխատում Վրաստանում հակահայկական «իրողություններ» բացահայտելու ուղղությամբ, կարծես ադրբեջանական լրատվական գործակալությունները մտադիր են փոխարինել հատուկ ծառայություններին, որոնց կարող է հանձնարարված լինել պղտորել առանց այն էլ ոչ մի բանի չնմանվող հայ-վրացական հարաբերությունները:
Օրերս The Christian Science Monitor պարբերականում տեղ գտած հրապարակման մեջ նշվել է, որ չնայած Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ կապված են ե՛ւ քաղաքական, ե՛ւ մշակութային, իսկ վերջերս էլ նաեւ էներգետիկ ոլորտերով, սակայն «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը ենթարկվում է լուրջ փորձության հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: «Ադրբեջանն ամեն գնով ...
Հոկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, արտգործնախարար Դավութօղլուն հայ-թուրքական արձանագրությունների մասին պարզաբանումներ էր տվել պատգամավորներին: Նրանից հետո պատասխան ելույթով հանդես էին եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում եւ քրդերի շահերն արտահայտող «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունների բանախոսները: Քրդական այս կուսակցության անունից Դավութօղլուին պատասխանել է «Ժողովրդավարական հասարակարգ» խմբակցության փոխնախագահ ...
«Ազգ» -ը հոկտեմբերի 24-ի համարում տեղեկացրել էր, որ Բաքվում կայացած Դավութօղլու-Մամեդյարով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի նախարարը հայտարարել էր, թե Բուրսայում կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ ադրբեջանական դրոշները մարզադաշտ թույլ չտվողները պետք է ենթարկվեն քրեական պատիժների: Եվ ահա Բուրսայի քաղաքապետ Շահաբետին Հարբուտը ...
Բաքվում ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քայդենաուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ կարեւորություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, քանի որ «Ադրբեջանը անչափ կարեւոր երկիր է Կովկասում»:
Վերջին շրջանում կրթության բնագավառում նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական համակարգի դերը կտրուկ նվազել էր: Ի տարբերություն հանրակրթական եւ բուհական ոլորտների, որտեղ կրթական բարեփոխումները մեծ ծավալներով էին ընթանում, նախնական եւ միջին մասնագիտական կրթությունը հետին պլան էր մղվել: Եվ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրապետության մասնագիտական ուսումնական հաստատություններում (ՄԿՈՒ) սովորող ...
Չգիտեմ` ինչ է տալիս երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին նախորդ տարվա հաշվետվությունը այդ տարվա սկզբից 10 ամիս հետո Ազգային ժողովում քննարկելը, բացի մի անգամ եւս մարդու իրավունքները տարբեր եղանակներով, այդ թվում` ինստիտուցիոնալ բացերի հետեւանքով խախտելու պատկերը մեկ անգամ եւս ցուցանելուց, մանավանդ որ լրագրողներին այդ պատկերը մարդու իրավունքների պաշտպան ...
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ամեն քառօրյայից առաջ լրագրողները սիրում են հարցեր տալ, ասենք` նա ինքն էլ դեմ չէ պատասխանել հարցերին: Մի քանի հետաքրքրական պատասխաններ առանձնացնենք երեկվա նրա ճեպազրույցից լրագրողների հետ:
Հոկտեմբերի 22-ին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական գրասենակում էին հավաքվել մի խումբ համակիրներ, ովքեր ցանկանում էին ծանոթանալ կուսակցության գաղափարախոսությանը եւ նրա անելիքներին: Հանդիպման ընթացքում կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը ներկայացրեց կուսակցության անցած ուղինՙ Արմենական շարժումից մինչեւ Ռամկավար ազատական կուսակցության ձեւավորումը եւ նաեւ գործունեությունը մայր հայրենիքում: Նորագիր անդամներին հետաքրքրում ...
Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսեց գործել ավանդական դարձած «Պանարմենիան էքսպո-2009» ցուցահանդեսը: Մասնակից 100 եւ ավելի կազմակերպությունների թվում է նաեւ 30 տարվա պատմություն ունեցող հանրահայտ «Yves Martin» ընկերությունը, որն արտադրում է տղամարդու տարբեր տեսակի ներքնազգեստներ, եւ որի մասնաճյուղըՙ նույնանուն հայ-կանադական ընկերությունը Հայաստանում հիմնադրեց կանադահայ ճանաչված գործարար Հակոբ Ամիրյանը 1997 ...
Այս օրերին Հայաստանում է գտնվում «Օյկոս» աշխարհահռչակ իտալական ներկերի ընկերության նախագահ Կլաուդիո Բալեստրին , որի հետ հանդիպեցինք եւ զրուցեցինք Երեւանում նոր ներկերի ներկայացման շնորհանդեսի ժամանակ: Կլաուդիո Բալեստրիի Հայաստան գալու նպատակը մեր երկրին եւ այստեղ բիզնեսի զարգացման հնարավորություններին մոտիկից ծանոթանալն է: Նշելով, որ մի քանի տարի է, ինչ ...
Մատենադարանի` իբրեւ գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովն ավարտվեց Մատենադարանի կայքէջի` www.matenadaran.am շնորհանդեսով, որն արտակարգ տրամադրություն պարգեւեց ոչ միայն մատենադարանցիներին, այլեւ արտասահմանցի հյուրերին` Փիթեր Քաուիին (Մ. Նահանգներ), Շտեֆան Հայմանին (Գերմանիա), Լյուդմիլա Կիսելյովային (Պետերբուրգ), Գեւորգ Բարդակչյանին (Մ. Նահագներ) եւ մյուսներին, արժանանալով նրանց հիացմունքին ու գովեստին: ...
Պետերբուրգի ազգային գրադարանի լատինական ձեռագրերի մասնագետ Լյուդմիլա Կիսելյովան , որը զբաղվել է Մատնադարանի լատինատառ ձեռագրերի ուսումնասիրությամբ, կազմել եւ հրատարակել է դրանց գիտական նկարագրության ցուցակը, ներկա էր Մատենադարանի կենտրոնական ցուցասրահում լատինական 14 ձեռագրերի ցուցադրության բացմանը: Նա ասաց, որ Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրերի 17 հազար թվաքանակում իր ուրույն տեղն ունի ...
Այդ մասին հոկտեմբերի 25-ի համարում նշեց թուրքական «Սթար» թերթը, գրելով. «Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից հետո երկու երկրները ձեռնամուխ են եղել ձեռք ձեռքի տալ, որ համագործակցեն մշակույթի ոլորտում: Կարսից ոչ հեռու գտնվող Անիի ավերակների վերականգնման համար նախատեսվում է թուրք գիտնականների հանդիպումը հայաստանցի գիտնականների հետ: Զուգընթաց դրան, շարունակվում են համատեղ համերգ կազմակերպելու աշխատանքները: ...
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ տուրում էլ Հայաստանի հավաքականները հաղթեցին: Տղամարդիկ 2,5-1,5 հաշվով առավելության հասան ռումինացիների նկատմամբ, կանայք հաղթեցին Սլովենիայի հավաքականին (3-1): Առաջին անգամ մրցաշարում խաղասեղանի շուրջը նստեց Լեւոն Արոնյանը, որը հաղթեց Անդրեյ Իստրատեսկուին: Այդ հաղթանակն էլ ապահովեց մեր թիմի ընդհանուր հաջողությունը, քանի որ մյուս ...
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը պարուրած մշուշը գրեթե ամբողջությամբ ցրվեց: Այսօր արդեն մեծ հավանականությամբ կարելի է պատասխանել մարզասերներին հուզող բոլոր հարցերին: Նախ, որքան էլ որ ցավալի է, «Արարատը» ստիպված կլինի հրաժեշտ տալ բարձրագույն խմբին (գուցե ՀՖՖ-ն հաշվի առնելով հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակրի նախկին նվաճումները, ...
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Հայրապետյանը հաջող են հանդես գալիս Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Պատանիների մրցաշարում հանդես են գալիս 84 շախմատիստներ, կանանց մրցապայքարում աշխարհի չեմպիոնուհու տիտղոսն են վիճարկում 45 շախմատիստուհիներ: Շվեյցարական մրցակարգով անցկացվում է 13 տուր:
Սանկտ Պետերբուրգում ավարտված շախմատի Չիգորինի հուշամրցաշարի մասնակից 12 հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն) եւ միայն լրացուցիչ գործակիցներով զիջելով մյուս 4 առաջատարներին` զբաղեցրեց 5-րդ տեղը: Փաստորեն կարելի է ասել, որ Մելքումյանը մրցաշարի 5 հաղթողներից մեկն ...
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականները շարունակում են տխուր ռեկորդներ սահմանել ու գցել առանց այն էլ ցածր վարկանիշ ունեցող հայկական ֆուտբոլի հեղինակությունը: Մինչեւ 17 տարեկանների հավաքականը Ռուսաստանի ընտրանուց 0-19 հաշվով կրած պարտությամբ սկսեց իր ելույթները Սերբիայում մեկնարկած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Միայն նշենք, որ կրկին մեր ...