Հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեն (Միացյալ Նահանգներ) տարածել են վերջին մի քանի օրերի ընթացքում երկրորդ հայտարարությունը` անդրադառնալով Լյուքսեմբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներին:
Վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր Սումգայիթում ադրբեջանցիների վայրագությունները փաստող ապացույցների ու պատմությունների տեղադրումը համացանցում: Արխիվը հսկայական էր, ավելի քան 37 հատոր` լուսանկարներ, ականատեսների վկայություններ, պատմություններ:
«Նովոստի-Արմենիա» գործակալության տվյալներովՙ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նախօրեին Թբիլիսիի Marriott courtyard-ում կազմակերպել էր Ադրբեջանի դեսպանատան հրատարակած անգլերեն եւ ռուսերեն լեզվով «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիան ու դրա իրավական հետեւանքները» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, վրացի քաղաքագետներ, հասարակագետներ, կովկասագետներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Ներածական հոդվածի կազմողն ...
Պակիստան կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ինչպես հոկտեմբերի 26-ին նշել է «Աքթիվհաբեր» կայքէջը, հարցազրույց է տվել Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստատեսությանը, պատասխանելով վրաց-օսական պատերազմում Թուրքիայի որդեգրած դիրքորոշման, Իսրայելի հետ տարաձայնությունների, Գազայի հատվածի ողբերգական իրավիճակի, ԱՄՆ-ի հրեական համայնքի, Իրանի միջուկային ծրագրի, Բալկանների քաղաքական զարգացումների եւ վերջապես Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու մասին հարցերին:
Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցի շրջանակներում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Նրա Պակիստան այցելությունը Անկարան պայմանավորում էր Իրան-Պակիստան լարվածությունը մեղմելու համար Թուրքիայի ստանձնած միջնորդական առաքելությամբ, հիշեցնելով միաժամանակ, որ Թուրքիան այդպիսի միջնորդությամբ հանդես է եկել նաեւ Սիրիա-Իրաք հարաբերություններում եւ թուրքական նախաձեռնությունը հաջողությամբ է ...
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները երեկ մեկնել են Բաքու: Պատվիրակության այցը Բաքու գլխավորել է Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը:
Թուրքիան սկսել է կորցնել Ադրբեջանը, եւ արդեն չի աշխատում «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը», հաստատում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը : Նա նկատում է, որ թուրքական դրոշները Ադրբեջանում այրելու դեպքը փաստում է, որ Ադրբեջանը շատ հեռուն է գնացել Թուրքիային վանելու հարցում, եւ ...
Այս ենթատեքստով «Սաբահ» թերթը անդրադարձել էր հայ-թուրքական սահմանի բացման հարցին, գրելով. «Կարսի եւ Իգդիրի միջեւ գոյություն ունեցող սահմանային անցակետը կոչվում է «Դողուքափու» (արեւելյան դուռ): Եթե Հայաստանի հետ հարաբերությունների մեղմացումից հետո կողմերը վերջնական համաձայնության գան, ապա այս անցակետի գլխավորությամբ բացվելու են սահմանային մի քանի այլ անցակետեր: Քանի որ «Դողուքափուն» ընդգրկված է ...
Ուրբաթ 16 հոկտեմբեր 2009ի երեկոյեան, Միութեան Հարաւային Քալիֆորնիոյ Փասատինայի կեդրոնին մէջ, ՀԲԸՄ-ի նախագահըՙ Պերճ Սեդրակեան եւ Կեդրոնական վարչական ժողովի անդամներ, Միութեան մասնաճիւղերու անդամակցութեան եւ վարչական պատասխանատուներու մասնակցութեամբ ժողովրդային լսարան մը ունեցան, որուն ընթացքին պատասխանեցին Հայաստան-Թուրքիա բանակցութիւններու ի նպաստ ՀԲԸՄ-ի որդեգրած դրական կողմնորոշումին շուրջ հարցումներու:
«Հայ-թուրքական սահմանի բացումը եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը զգալի փոփոխություններ կմտցնի Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական կյանքում», երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը :
Վերահաստատելով Հայ դատի պահանջատիրությանը` Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանն ու նրա հետեւանքների վերացմանը ՀԴԿ անվերապահ հավատարմությունը, պարտադրված ենք հայտարարել, որ բոլոր մեկնաբանություններն, իբր ստորագրված արձանագրություններում չկան նախապայմաններ, ոչ միայն համոզիչ չեն, այլեւ իրենց իսկ բովանդակությամբ հաստատում են հակառակը:
Երեկ Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված կոթողի բացման արարողությունը: Կոթողը Երվանդ Քոչարի ստեղծագործության վերակերտումն է` նոր չափերով: Արարողությանը ներկա էին ոչ միայն զոհված պետական այրերի հարազատները եւ ԱԺ ղեկավարությունն ու պատգամավորները, այլեւ Հայաստանի բոլոր առանցքային պաշտոնյաները` Հայաստանի նախագահը, վարչապետը, Ամենայն հայոց կաթողիկոսը: ...
Աշխարհի բնակչության ավելի քան յոթից մեկը միգրանտ է, եւ նրանց մեծամասնությունը` ավելի քան 700 մլն մարդ, ներքին միգրանտներ են, իսկ ավելի քան 200 մլն-ը` միջազգային: Միջազգային միգրանտների մոտ 70 միլիոնը զարգացող երկրից տեղափոխվում են զարգացած երկիր, սակայն միջազգային միգրանտների մեծամասնությունը մեկ զարգացող երկրից տեղափոխվում է մեկ այլ զարգացող երկիր: Նրանց ...
Slon.ru էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբՙ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են նավթավերամշակման գործարան (ՆՎԳ) կառուցել Սամսուն-Ջեյհան նավթամուղի վերջնական կետում: ՆՎԳ-ն կծառայի նավթամթերքների համատեղ առեւտրի իրականացմանը: ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն երեկ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախագիծն ակտիվորեն քննարկվել է այս տարվա գարնանից: Նա նախագիծն անվանել է «ծագող աստղ»` հավելելով, որ ...
Այս տարի ամռանը իտալացի մասնագետներն ավարտեցին Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումը: Աշխատանքն ընթացավ երեք փուլով, յուրաքանչյուրը տեւեց 5-6 օր: Աշխատանքների ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարարության եւ իտալական կողմի միջեւ բանավոր համաձայնություն է կայացել Մինասի եւս մի, հավանաբար «Հայաստան» որմնանկարի վերականգնման համար:
Ավստրիան եւ հատկապես Վիեննան հայտնի են իրենց սրճարաններով: Անցյալ 300 տարիներին այդ սրճարաններն իրենց կնիքն են դրել ժամանակակից մշակույթի վրա, քանի որ սրճարաններում են մեկտեղվել ժամանակի փիլիսոփաներն ու երաժիշտները, գիտնականներն ու նկարիչները: Եվ առաջին հայացքից խիստ վիեննական թվացող այդ իրականությունն անմիջականորեն կապված է հայկականի հետ: Չէ՞ որ սուրճը, որի շուրջը ...
Շուրջ ինը տարի անընդմեջ Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունը ձեռնամուխ է լինում «Աջակցություն ուսուցչին» ծրագրի իրականացմանը: Անկախ դրամահավաքի դժվարություններից, սփյուռքի թեքեյանցիները սիրով եւ նվիրումով են համախմբվում հայրենիքի դպրոցների ուսուցիչներին օգնելու գաղափարի շուրջը: Նրանք կարեւորում եւ գնահատում են ուսուցիչների դժվարին ու կարեւոր աշխատանքը, որովհետեւ ուղղակիորեն նրանց ջանքերով ու հոգատար նվիրումով ...
Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակութային միությունը հոկտեմբերի 24-ին կազմակերպել էր երեկոՙ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին: Երեկոյի մասնակիցները մեծ ուշադրությամբ ծանոթացան բազմաթիվ լուսանկարներին, փաստաթղթերի պատճեններին, նոր լույս տեսած գրքերին: Թումանյանի կյանքի, գործունեության եւ ստեղծագործության մասին խոսեց միության նախագահ, տեղի «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ ...
Հայաստանի ավանդական բժշկության համալսարանը (ՀԱԲՀ), որ գործում է 1992 թվականից, առաջինն է ու դեռեւս միակն է տարածաշրջանում, մշակել եւ այս տարի առաջարկում է Առողջապահության համաշխարահային կազմակերպության եւ Բոլոնիայի կոնվենցիայի պահանջներին լիովին համապատասխանող երկամյա մագիստրական կրթական ծրագիր: Ինչպես հավաստիացրեց ուսումնական ծրագրերի գծով համալսարանի իրանական ավանդական բժշկության ամբիոնի վարիչի տեղակալ ...
Հոկտեմբերի 14-18-ը Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցավ Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ , որին մասնակցում էին բազմաթիվ երկրների գրահրատարաչական եւ գրավաճառ ընկերություններ: Ցուցահանդեսի պատվավոր հյուրը Չինաստանն էր:
Երեկ երեկոյան, ըստ ոչ պաշտոնական աղբյուրներից «Ազգ»-ի ստացած տեղեկության, կյանքից հեռացել է Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի հայրըՙ ԳՐԻԳՈՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ , 88 տարեկան հասակում, թոքաբորբի հետեւանքով:
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀՊՊ) գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը եւ ներկայացրեց այս տարվա 9 ամիսների ընթացքում երկրում արձանագրված հանցավորության իրավիճակը: Պրն Պողոսյանը նշեց, որ հանրապետությունուն 9 ամիսների ընթացքում աճել են հանցագործությունները եւ դրան զուգահեռ` նաեւ բացահայտումները: Թմրամիջոցների հայտմաբերման ու կանխման աշխատանքների ...