ՀՅԴ «Երկիր» կայքէջի երեկվա թողարկումից տեղեկացանք, որ հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունեցել «միջկուսակցական բարձրագույն մակարդակի» հանդիպում, որին մասնակցել են Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՍԴՀ կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը եւ ՌԱԿ «Կենտրոնական վարչության ատենապետ» Մայք Խարաբյանը: Հաղորդագրությունը, վերոհիշյալ հակիրճ տեղեկությունից բացի, խիստ կարճառոտ, ընդամենը ...
Երեկ մեկնարկեց «Արեւելյան գործընկերություն. արդյո՞ք այն նոր փուլ է ազդարարում եվրոինտեգրման գործընթացում» խորագրով եվրոինտեգրմանը նվիրված հինգերորդ տարեկան միջազգային համաժողովը: Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ եւ ՆԱՏՕ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ Վրաստանից, Ուկրանիայից, Ռուսաստանից, Բելգիայից, Լիտվայից:
«Ադրբեջանը պատրաստ է միջնորդի դեր կատարել մերձավորարեւելյան հակամարտության մեջ եւ կանի ամեն հնարավոր բան հարցի լուծման համար, եթե կողմերը մեզ հրավիրեն», հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Պաղեստինի արտգործնախարար` Ռիադ ալ Մալիքի հետ հանդիպումից հետո:
Հոկտեմբերի 30-31-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը: Նախատեսված են նախարարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների ընթացքում պետք է քննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները` առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ հայ-բելառուսական համագործակցությունը միջազգային կառույցներում` ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում, Եվրոխորհուրդում եւ այլուր:
Զինվորական ծառայությունից խուսափելու համար Եհովայի վկա Վահան Բալաթյանը 2002 թ. նոյեմբերի 28-ին հրապարակված դատարանի վճռով դատապարտվել էր ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, իսկ 2002 թ. դեկտեմբերի 24-ին քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով:
Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթ «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից կշահեն բոլորը: Ընդ որում, նրա կարծիքով, այս գործընթացները ձեռնտու են նաեւ Ադրբեջանին. «Բացառված չէ, որ հայ-թուրքական նորմալ հարաբերությունների հաստատումը էականորեն կմոտեցնի հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը», հայտարարել է Պրիմակովը:
Երեկ «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում հայ-թուրքական արձանագրությունների մեջ Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող նախապայման էին «փնտրում» ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, «Արցախ» հայրենասիրական միության նախագահ Համլետ Հարությունյանն ու ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը : «Ընդհանրապես չկա Ղարաբաղին վերաբերող որեւէ կետ: Իսկ ինչ վերաբերում է թուրք ...
Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, 1994 թվականին, առաջարկություն կար ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղափոխել Շուշի: Եթե այդ առաջարկությունն այն ժամանակ ընդունվեր, թերեւս պետական այլ կառույցներ էլ տեղափոխվեին այնտեղ` նոր շունչ ու ոգի տալով հինավուրց բերդաքաղաքին, եւ անշուշտ, հիմա Շուշին բարգավաճ ու ծաղկուն տեսք կունենար, իսկ բնակչության թիվը գուցե նաեւ բազմապատկվեր:
Հոկտեմբերի 28-ին կայացած ԼՂՀ ԱԺ հերթական նիստում ՀՅԴ-Շարժում-88 խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է.
Հոկտեմբերի 21-ին հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանում վավերացման ներկայացնելիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բացահայտեց իր կառավարության իսկական նպատակները, գրում է իր հերթական սյունակում «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը: Ստորեւ թարգմանաբար նրա հոդվածը` որոշ հապավումներով:
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հավատարիմ մնաց խոստմանը եւ Վերահսկիչ պալատի մասին օրենքում նախաձեռնեց մի փոփոխություն, որով ՎՊ-ի վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ ուղարկում է ՀՀ գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ: Նախաձեռնողն այդ փոփոխությունը անհրաժեշտ է համարել, քանի ...
Կենսաթոշակային նոր համակարգին անցնելու նպատակով կառավարության հաստատած օրենսդրական փոփոխությունների փաթեթը երեկ լրագրողներին ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար Արտեմ Ասատրյանը : Նա մասնավորապես հայտնեց, որ համաձայն այդ օրենսդրական փոփոխությունների, 2011-ից կգործի կենսաթոշակային բազմաստիճան նոր համակարգ:
Մինչ կառավարության երեկվա նիստի սկսվելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մամուլում հրապարակված Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարությանը, ըստ որիՙ ինքը գիտի, որ Հայաստանում պետական չինովնիկները զբաղված են փողերի լվացմամբ: Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ համարեց, որ այդ հայտարարությանն արձագանքեն դատախազությունն ու Կենտրոնական բանկը: «Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան չինովնիկներ, որոնք ...
Շինարարության ծավալների խթանման նպատակով կառավարության նախաձեռնած օրենքի նախագծին երեկ անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը , իսկ դրա մանրամասները կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը : Խոսքը առաջիկա երեք տարիների ընթացքում 1 մլրդ դրամից ավելի արժողությամբ շինարարություն նախաձեռնողներին պետական օժանդակության մասին ...
Երեկ «Փաստարկ» մամուլի ակումբում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը վերահաստատել է կուսակցության կողմ դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ. «Մենք իրոք այնտեղ նախապայմաններ չենք տեսնում», հայտարարել է բանախոսը, շեշտելով, սակայն, թե չի բացառվում, որ ԲՀԿ-ն դեմ քվեարկի արձանագրություններին. «Դա կլինի այն դեպքում, եթե Թուրքիան ...
Միջազգային տնտեսական ճգնաժամը, որն իր ազդեցությունն է թողել բոլոր երկրների վրա, պայմանավորված է ոչ միայն զուտ տնտեսական գործոններով, այլեւ հոգեբանական բնույթի երեւույթներով, որոնք հնարավոր չէ բանաձեւային չափման ենթարկել, բայց որոնք երբեմն ավելի լուրջ դեր են կատարում տնտեսական անկումները կանխելու, վերելք ապահովելու կամ տնտեսական ճգնաժամեր առաջացնելու առումով, քան «չոր» տնտեսական ինդիկատորները:
Հոկտեմբերի 29-31-ը Հայաստանում տեղի կունենա երկրորդ ամենամյա արդյունաբերական EXPO RUSSIA-ARMENIA 2009 ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է «Զարուբեժ-Էքսպո» փակ բաժնետիրական ընկերությունը: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 70 ռուսական եւ ռուս-հայկական տեղական ընկերություններ: Միջոցառման նպատակն է Հայաստանի հետ գործարար հարաբերությունների զարգացումը:
Ֆինանսական տարվա սկզբից 3 միլիոն դրամ եւ ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների եւ նրանց վճարած պարտադիր սոցիալական ապահովության վճարների մեծությունների ցանկում «Գրանդ հոլդինգը» 5-րդ տեղում է: «Գրանդ հոլդինգի» սոցիալական ապահովության վճարների ընդհանուր գումարը կազմում է 9.166.199 դրամ:
Հայաստանում երրորդ սերնդի (3G) ցանցի ընձեռածՙ լայնաշերտ արագընթաց շարժական ինտերնետի տեսազանգերից օգտվելու հնարավորությունները հասանելի կլինեն Հայաստանի բոլոր մարզերում: Այդ մասին երեկ Սեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն ՌալՖ Յիրիկյանը եւ «ՄՏՍ»-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը :
«Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը նորանկախ Հայաստանի առաջին եւ հեղինակավոր մրցանակաբաշխություններից է: Այն մեկնարկել է 1992-ինՙ դառնալով գրականության, արվեստի, երաժշտության, լրագրության ոլորտներում լավագույն գնահատականներից մեկը: Այս տարի մրցանակաբաշխությունը կանցկացվի 12-րդ անգամ` 9 անվանակարգերում:
Հոկտեմբերի 8-ին գերմանուհի Հերթա Մյուլլերը դարձավ գրականության ասպարեզում 2009 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Շվեդիայի ակադեմիայի ներկայացրած հիմնավորման մեջ ասված է, որ բարձր կոչումը նրան է շնորհվել «Թշվառության պատկերը պոետիկ եւ առարկայորեն ներկայացնելու» նրա կարողության համար:
«Սաուդի գազեթ» պարբերականից արտատպելովՙ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն իր սեպտեմբերի 26-ի համարում ներկայացրել է Սուսաննա Թարբուշի հոդվածը, որն անդրադառնում է անգլիախոս երկրներում արաբ գրողների ստեղծագործությունների մեծ հաջողություններին:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» (ԱԱՀՖ) կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո երեկ իր անդրանիկ համաժողովը Երեւանում գումարեց «Սրտաբանության Եվրոկովկասյան համաժողովը»: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բացելով ու ողջունելով համաժողովի մասնակիցներին, հույս հայտնեց, որ այն կնպաստի սրտամկանի իշեմիկ հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդների մշակմանը: ...
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում պայքարը մրցանակային տեղերի համար հասել է գագաթնակետին: 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների տարած վճռորոշ հաղթանակներից հետո մեր շախմատիստները հիանալի հնարավորություն էին ստացել դառնալու մրցանակակիր: Տղամարդիկ 11 միավորով ռուսների եւ ադրբեջանցիների հետ գլխավորում էին աղյուսակը, իսկ կանայք 10 միավորով ընթանում ...
Այս տարի խորհրդային ուժեղագույն գրոսմայստերներից մեկի` Միխայիլ Տալի հուշամրցաշարը կանցկացվի 4-րդ անգամ: Մեկնարկը կտրվի նոյեմբերի 5-ին Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում, այնուհետեւ մրցաշարը կշարունակվի ԳՈւՄ-ի ցուցադրական դահլիճում: 21-րդ կարգի մրցաշարի 10 մասնակիցների թվում է Լեւոն Արոնյանը (2773), որն իր վարկանիշով զիջում է միայն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին (2788): Հաղթողի կոչման համար կպայքարեն ...
Հակադոպինգային համաշխարհային գործակալության նախագահ Ջոն Ֆեին հայտարարել է, որ իրեն մտահոգել է թմրանյութերի օգտագործման մասին Անդրե Աղասու խոստովանությունը: Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, անվանի թենիսիստն իր ինքնակենսագրական գրքում խոստովանել էր, որ 1997-ին մետամֆետամին էր օգտագործել: Ջոն Ֆեյին նաեւ ցանկանում է իմանալ, թե ինչու ժամանակին պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը չի որակազրկել Աղասուն: