Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը հանդիպեց իր հայ գործընկերոջը: Երկու երկրների արտգործնախարարների մամլո ասուլիսի ընթացքում հիմնականում խոսվեց տարածաշրջանային խնդիրների ու հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Բելառուսը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան փոխզիջման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», հայտարարեց Մարտինովը: Անդրադառնալով ...
Իրանական «Համշահրի» թերթը իրՙ «Հայ-թուրքական հարաբերություններում պարտվող կողմը Բաքուն է» հոդվածում գրում է. «Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների բանակցություններին զուգընթաց Ադրբեջանում ձեւավորվում են հակաթուրքական տրամադրություններ: Հենց այս պատճառով Թուրքիայի նախագահը եւ այլ բարձաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի օգտին լուծելը բխում է Թուրքիայի շահերից` դրանով փորձելով ցրել «կրտսեր եղբոր» ...
Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանը երեկ «հրթիռային» արագությամբ անցկացրեց ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ եղբոր հանդեպ տարվող դատավարության վերջին նիստը, լսեց Չախալյանների պաշտպաններ Նինո Անդրեաշվիլուն եւ Ստեփան Ոսկանյանին ու մի քանի րոպե անց հրապարակեց իր որոշումը, որի համաձայն Ախալցխայի ...
Հոկտեմբերի 29-ին Բաքու ժամանած թուրքական Մեջլիսի պատգամավորական խումբը, որը գլխավորում էր Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մարջանը, հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հոկտեմբերի 20-ին «Հայացք» ակումբում լրագրողների հարցերին պատասխանելիս նշել էինք. «Եթե ՀՀ նախագահը դուրս է գալիս երկրի սահմաններից, նա արդեն Սարգսյան կամ Քոչարյան չէ, այլՙ Հայաստանի բարձրագույն ղեկավարը, ուստի սփյուռքի հակազդեցության դրսեւորումները անընդունելի են ինձ համար, առավել եւսՙ մեքենայի քարկոծումը: Դա տգեղ երեւույթ է: Մանավանդ, նախագահը գնացել էր խորհրդակցելու»:
Ազգային ժողովի ճեպազրույցները երեկ մի փոքր անցան իրականության եւ առասպելի սահմանը` երեւի մեր լրագրողները հոգնել են լուրջ-լուրջ ու չափազանց երկարախոս մեր պատգամավորներից եւ այնպիսի հարցեր ներմուծեցին, որ նաեւ մի փոքր կատակել-հանգստանալու տարրեր ունեին իրենց մեջ: Օրինակՙ հարցնում էին` արդյո՞ք հայ-թուրքական սահմանը բացելուց հետո հայ գործարարներն ու մեծահարուստները կգնեն Արեւմտյան Հայաստանի ...
«Վարորդներից մեզ հասած ահազանգերից եզրակացնում ենք, որ ճանապարհային ոստիկանները չգիտեն երթուղային կանոնները, շատերը դրանք շփոթում են կառավարության ընդունած օրենքների հետ», երեկ «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց վարորդների իրավունքների պաշտպան «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը : Որպես օրինակ նա բերեց տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին օրենքը, ըստ որի` ոստիկանը ...
Երեկ ՀԱԿ-ի որոշմամբ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Այդ ընտրատարածքում են առաջադրվել նաեւ կոնգրեսականներ Սուրեն Սուրենյանցն ու Դավիթ Հակոբյանը, որոնց ՀԱԿ-ը չի պաշտպանում: Այդ ընտրատարածքում առաջադրվածների մեջ են Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), Տիգրան Ուրիխանյանը, դերասան Վովա Կոստանյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Չգիտենք` ...
ՀԱՊԿ շրջանակում համագործակցության 2009-2010 թթ. ծրագրով նախատեսված են 60-ից ավելի միջոցառումներ տարբեր ուղղություններով: Դրանց իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երեկվա նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը , ամփոփվել են վերջին ամիսների ընթացքում կատարված աշխատանքները:
Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը հավաստիացնում է, որ հանրապետությունում H1N1 վարակի որեւէ դեպք չի հայտնաբերվել: Պաշտոնական տվյալներով` աշխարհում հայտնաբերվել է վարակի 416.000 դեպք, որոնցից 4.500-ը` մահացու ելքով: Նոյեմբերից բազմաթիվ երկրներում կմեկնարկի վարակի կանխարգելման դեմ պատվաստման շրջան: Հայաստանը նույնպես ցուցակում է:
Հոկտեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,592,163 ԱՄՆ դոլարՙ 384.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 57,031,335 ԱՄՆ դոլարՙ 386.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 5-8-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաժողովը տեղի կունենա ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում գտնվող Սիլիկոնային հովտում, որն այս ոլորտի համաշխարհային կենտրոնն է համարվում: «Արմթեք կոնգրես 2009»-ում նախատեսված միջոցառումներին երեկ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը ...
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը հոկտեմբերի 17-ին Կալիֆոռնիայի «Շերատոն Յունիվերսլ» հյուրանոցում տեղի ունեցած ՀԲԸՄ Հարավային Կալիֆոռնիայի շրջանակային հանձնաժողովի (ՀԿՇՀ) գալա-երեկոյի ընթացքում, որին ներկա էին ավելի քան 500 հյուրեր, հայտարարեց, որ Վաչե եւ Թամար Մանուկյանները 11 միլիոն ԱՄՆ դոլար են նվիրաբերում ՀԲԸՄ Փասադենայի դպրոցին ...
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում երեկ հանդիսավորապես նշվեց Հայաստանի ազգային արխիվի հիմնադրման 85-ամյակը: Այդ առիթով հանդիպեցինք արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ` զրուցելու արխիվի ստեղծման, ներկայիս խնդիրների եւ հեռանկարների մասին:
«Արեւորդի» փառատոնի ստեղծած հնգօրյա (հոկտ. 25-29) բնապահպանական մթնոլորտը Երեւանում պետք է, որ լուրջ ազդեցություն թողնի գոնե դրան հետեւողների հետագա վերաբերմունք-հայացքների վրա: Փառատոնը բազմաբնույթ էր` սկսած դիմակահանդես-մշակութայինից մինչեւ կոնֆերանս-սեմինարային: Եթե ըստ էության` փառատոնի նպատակը բնապահպանական հարցերի հանրայնացումն էր: Միաժամանակ փառատոներին բնորոշ` «Արեւորդին» էլ աչքի ընկավ մրցանակաբաշխության բազմազանությամբ (նկարչական, դիմակահանդեսային, երաժշտական):
«Ազգը» արդեն տեղեկացրել էր, որ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմը Հյուսթոնում կայացած միջազգային կինոփառատոնում արժանացել է պլատինե մրցանակի, իսկ Սիրակուզայում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ» կոչմանը: «Սահմանը» նաեւ ստացել է լավագույն ռեժիսուրայի համար անվանակարգի մրցանակը «Կինոշոկում»: Հայ-ադրբեջանական փակ սահմանը հատած գոմեշի մասին պատմող «Սահման» ֆիլմի շնորհանդեսը ...
Սերբիայի Նովի Սադ քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում տղամարդկանց 38 եւ կանանց 28 հավաքականներ: Ցավոք, մերոնց չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Ավարտական տուրից առաջ բավական խճճված իրավիճակ էր ստեղծվել մրցաշարային աղյուսակում: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը 13-ական միավորով գլխավորում էին Ռուսաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Ընդ որում բոլոր պարտիաներում ...
Մեկօրյա հանգստից հետո Արգենտինայում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 8-րդ տուրն անհաջող էր Ավետիք Գրիգորյանի համար, որը սեւերով պարտվեց Դմիտրի Անդրեյկինին: 8 տուրից հետո Ավետիքը վաստակել է 5 միավոր:
Սա ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկան աղջիկների հավաքականի տխուր ցուցանիշն է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին խաղում մեր ֆուտբոլիստուհիները 0-19 հաշվով զիջել էին ռուսներին, ապա 21 անպատասխան գնդակ էին բաց թողել իսպանուհիներից: Եվ ահա ավարտական խաղում մեր հավաքականը կարողացավ գոնե ավելի քիչ գոլ բաց թողնելՙ ընդամենը 12 անգամ գնդակը հանելով ...
Երեւանում են բասկետբոլի եվրոպական ֆեդերացիայի (ՖԻԲԱ-Եվրոպա) գլխավոր քարտուղար Նաո Զանոլինը եւ գանձապահ Յան Բերտոլինգը , որոնց այցի նպատակն է տեղում ծանոթանալ հանրապետությունում մարզաձեւի զարգացման հեռանկարներին, առկա խնդիրներին եւ փորձել գործնական օգնություն ցուցաբերել: Նրանք հանդիպել են բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի ...
2001 թվականից սկսեց գործել ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որը Երեւանում, հանրապետության տարբեր մարզերում եւ Արցախում ստեղծեց «Արեւորդի» ուսուցողական-ճանաչողական բնույթի էկոակումբներ: Տարիների հետեւողական կրթադաստիարակչական աշխատանքները, բնապահպանական միջոցառումները աստիճանաբար դրանք վերափոխեցին ներկայացման ավելի ծավալուն ձեւերի: 2007-ին հիմնադրամը իրականացրեց իր տեսակի մեջ Հարավկովկասյան առաջին եւ առայժմ միակՙ «Արեւորդի» բնապահպանական ...
«Արեւորդի» փառատոնը ուղղվասծ էր հասարակության բոլոր շերտերինՙ ազդարարելու, որ երկրի հարստությունները անսպառ չեն, որ մարդու ընչաքաղցությունը, ագահությունը, անտարբերությունն ու անհոգությունը բնության հանդեպ կանգնեցնելու է մեծ աղետի առաջ, որ մոլորակը հավիտենաբար ի զորու չէ դիմանալու մարդուց իրեն պատուհասած բոլոր գործողություններին: «Արեւորդիների» այսօրվա մեր կրտսեր սերունդը այդ տագնապի կոչնակն է հնչեցնումՙ սթափվելու, ...
«Ժամանակը մարդու եւ բնության միջեւ պատ է կառուցելՙ որպես շինանյութ օգտագործելով մարդկային անգիտությունը, ագահությունն ու անտարբերությունը, մենք մի դուռ ենք բացել այդ պատի մեջ»:
Մի քանի գաղափարակից համախոհների հետ Ռուբեն Խաչատրյանը 2001-ին մտահղացավ Հայաստանում ստեղծել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ: Ռուբեն Խաչատրյանի մասնագիտական նախասիրությունները արվեստի շրջանակներում են. դա երաժշտություն է, քանդակագործություն եւ կինոռեժիսուրա: Նա նաեւ հոգեւոր, աստվածաբանական կրթություն է ստացել Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում, բնապահպանական դասընթացների մասնակցել արտերկրում: Սեփական երկրի, նրա ...
Բնապահպանական այս փառատոնը ինչ-որ տեղ ինքնաբավ, ինքնանպատակ կդիտվեր, եթե այն ոչ միայն ուղղված չլիներ հասարակության լայն շերտերին, այլեւ չապահովեր նրանցից շատերի ներգրավվածությունն այն ծրագրերին, որոնց իրագործմանը հետամուտ է Հիմնադրամը տարիներ շարունակ: Արդեն ակնհայտ իրողություն է մարդկանց գիտակցության հետընթացը գրեթե բոլոր ասպարեզներում` հատկապես բարոյականության ենթատեքստում, ուստի գուցե զարմանալի չէ բնական ժառանգության ...
Արվեստի զարգացումը հին հունական մշակույթից մինչեւ Վերածնունդ, թերեւս մինչեւ XIX դար, չնայած տարբեր դրսեւորում-ուղղությունների, հիմնականում բնության ընդօրինակման (մեմեսիս) սկզբունքով է ընթացել. անքակտելի է բնության եւ արվեստի կապը: Ուստի անխուսափելի էր բնապահպանական փառատոնում մշակութային տարաբնույթ ծրագրերի ընդգրկումը, որը հագեցած էր հատկապես ֆիլմային ցուցադրությամբ: Այս օրերին ցուցադրվեցին 80-ից ավելիՙ արտերկրի եւ տեղական ...
ՆՓԱԿ-ում կազմակերպված ցուցադրությունը «Արեւորդի» էկոակումբների սաների հնարամիտ աշխատանքի արդյունքն էր. դրանք բազմազան իրեր էինՙ թափոններից պատրաստված, եւ կամՙ դրանց վերամշակմամբ: Այս մեթոդով ստացած թղթից նրանք գրքույկներ, թռուցիկներ, տեղեկատուներ, բացիկներ էին պատրաստել, արեւային էներգիայով աշխատող սարքՙ գարեջրի թիթեղատուփերից: Օգտագործված էին ամենատարբերՙ գործածության համար անպիտան իրերՙ շշեր, պլաստմասայե կապարիչներՙ ձվի թղթատուփեր, CD-ներ, ...
Ցուցահանդեսին մասնակցել էին Հայաստանից, Վրաստանից, Իրանից մի քանի լուսանկարիչներ. ընտրված թեման խորհրդանշական-իմաստավոր էրՙ բնության հիմնական տարրերից ջուրը կյանքի սկզբնավորողն է, այսօր ջրային ռեսուրսների հարցը բնապահպանական ամենախոցելի կետերից մեկն է: Ներկայացված լուսանկարներում ջուրը տարբեր արտահայտություններ էր ստացելՙ ռոմանտիկ-գեղագիտականից մինչեւ կենցաղային կիրառական (ցողի մի կաթիլՙ բույսի փխրուն տերեւին, ջրի տարերք-ջրվեժը, ջրի լուսային ...
Փառատոնի երաժշտական էջը ներկայացրին ռոք խմբերըՙ «Armenian Space Station» (ԱՄՆ)ՙ «Road Movie», «Որդան կարմիր» «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճում: Ռոք երաժիշտները միշտ էլ աչքի են ընկել իրենց ներքին ազատությամբ եւ արտաքին անսովոր դրսեւորումներովՙ ավելի ագրեսիվ, շեշտակի: Ռոքը բողոքի ճիչ է ամեն տեսակ բռնությունների, պատերազմների, ցեղասպանությունների, մարդու իրավունքների ոտնահարումների, իհարկե, նաեւ բնության ...
- 5 հա գյուղ. նշանակության հող, Աբովյան քաղաքին սահմանակից դեպի Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին, ունի ոռոգման եւ խմելու ջրից օգտվելու հնարավորություն, գինը` պայմանագրային