Թուրքական «Հյուրիեթ» թերթի տեղեկացմամբ` ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը իտալական հեռուստաընկերություններից մեկի` RAI 3-ի եթերում խոսել է հայ-թուրքական արձանագրությունների, իր ծագման եւ հայկական հողերի մասին. «1924 թվականին, երբ ես ծնվեցի, հայերին խոստացել էին վերադարձնել հողերը: Ես եւս 85 տարի չեմ կարող սպասել: 1924 թվականին Ստալինը հայերին խոստացել էր վերադարձնել Էրզրումը, ...
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնեց Քուվեյթ: Նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում էին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի Հայաստան-Քուվեյթ պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Վահան Հովհաննիսյանը, արդյունաբերողների եւ գործարարների միության ...
«Իրան-Հայաստան բարեգործական ընկերության» ծրագրերի շրջանակներում մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում են իրանյան 9 ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Բարեգործական ընկերությունը հայկական կողմի հետ իրականացնում է բազմաթիվ համատեղ տնտեսական, մշակութային եւ այլ ծրագրեր: Իրանցի գործարարների պատվիրակությունը, որը գլխավորում է պարոն Ռահմանիֆարդը, առաջին անգամ այցելելով Հայաստան, մեծ գոհունակություն հայտնեց հայկական կողմի հետ ձեռք ...
Հեղինակի պարագայում խոսքը «Հյուրիեթում» առաջնորդողի հեղինակ, Թուրքիայի մամուլի խորհուրդի նախկին նախագահ Օքթայ Էքշիի մասին է: Նրա խնդրո առարկա մեկնաբանությունը հրապարակվել է «Հյուրիեթի» նոյեմբերի 3-ի համարում: Թեեւ հոդվածագիրը հայ-թուրքական արձանագրությունները մեկնաբանելիս փորձում է դրանց վրա հայացք գցել Հայաստանից եւ սփյուռքից, բայց դրանով էլ հստակեցնում է հայկական մոտեցումների թուրքական գնահատականները:
Ուկրաինայում գրիպի տարածումը հասել է այնպիսի չափերի, որ այդ հիվանդությունը վտանգավոր է հայտարարված ազգային անվտանգության համար: Երկրում արդեն գործում է Անվտանգության խորհրդի որոշումը վարակի դեմ պայքարի անհետաձգելի միջոցների վերաբերյալ, նշում է «Վեստի» գործակալությունը:
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինը հայտնի դիվանագետ, Հայաստանում այդ երկրի պատվավոր հյուպատոս Էդուարդ Խոջայանին արժանացրել է թագավորության բարձրագույն պարգեւներից մեկինՙ Իզաբելլա կաթոլիկուհու «Արժանաց համար» սպայական խաչին: Էդ. Խոջայանը պատմության մեջ առաջին հայաստանցին է, որ արժանացել է Իսպանիայի Թագավորության պետական պարգեւի:
ԱՄՆ-ի սենատում Նեւադա նահանգից ընտրված սենատոր, դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռիդը հայ-թուրքական արձանագրությունների եւ դրանց վերաբերյալ ԱՄՆ-ի հայ համայնքի դիրքորոշման վերաբերյալ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում, նկատի առնելով Նեւադայի հայ բնակչությունից ստացած նամակների անհանգստությունները, գրել է. «Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում արձանագրությունների համատեքստում ստեղծվելիք եւ Հայոց ցեղասպանության ...
Ըստ Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի` հայ-թուրքական պատմական հանձնաժողովի նախագահ է նշանակվել պոլսահայ գիտնական Բարսեղ Թուղլաճյանը: «Զարթօնքը» լուրը քաղել է թուրքական մամուլից: Թուղլաճյանը հրաժարվել է այս լուրն ու հայ-թուրքական վերջին զարգացումները մեկնաբանելուց: Լուրն էլ պաշտոնապես դեռ չի ճշտված եւ բոլորովին տարակուսելի է:
Թուրքիան տանուլ է տվել իր դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհատ քաղաքացիների հայցերով հարուցված երեք դատ: Ըստ «Ջումուհուրիեթ» օրաթերթի` Եվրոդատարանի այդ վճիռներով Թուրքիայի վճարելիք բարոյական փոխհատուցման եւ դատական ծախսերը կազմում են 34 700 եվրո:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը վերստին ստանձնել է իր իսկ հիմնադրած «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարումը: Նա այդ պաշտոնից հրաժարվել էր երկու տարի առաջ, երբ նշանակվել էր հանրապետության վարչապետ, սակայն օրերս կայացած ԱՀԿ 3-րդ համագումարը նախընտրել է կուսակցության ղեկը կրկին նրան հանձնել` թերեւս նկատի առնելով Արա Հարությունյանի հեղինակությունն ...
Վաշինգտոնը Ադրբեջանի առջեւ դրել է կտրուկ վերջնագիր: Newsru.com պարբերականը, հղում կատարելով ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության Yeni Musavat պաշտոնական կայքէջին, տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն դիվանագիտորեն հասկացրել է, որ եթե Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ապա ԱՄՆ-ն կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 3-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ում եւ «Վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների ...
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել է 2010 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը: Առավոտյան նիստում ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության հարցերի ոլորտների բյուջետային հատկացումները: Շատ ոլորտներում ֆինանսավորման կրճատումներ են եղել, սակայն, դա չի անդադառնալու ոլորտի աշխատողների աշխատավարձերի վրա:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը երեկ «Հայացք» մամուլի ակումբում իրենց տեսչության` սննամթերքի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող ընկերություններ կատարած ստուգայցերը բաժանեց երկու մասերի. մինչ կառավարության 2009-ի համապատասխան որոշումը, որ ստուգայց պետք է կատարվի միայն կառավարության թույլտվությամբ, եւ վերոհիշյալ որոշումից հետո: ...
Հայաստանի PR ասոցիացիան եւ ԱՄՆ Զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագիրն արդեն հոկտեմբերից սկսել են «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» վեցամսյա ծրագրի իրականացումը: Նախաձեռնության հիմնական թիրախն, ըստ PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի, փոքր եւ միջին բիզնեսն է, քանի որ այստեղ է զբաղվածության զգալի մասն ու նաեւ կոռուպցիոն ռիսկերի:
Ազգային Ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված հարկային փոփոխությունների փաթեթը երեկ լրագրողներին Մամուլի ազգային ակումբում ներկայացրեց պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը : Նա նախ նշեց, որ ճգնաժամի պայմաններում կառավարությունը հարկային բեռի հետ կապված փոփոխություններ չկատարեց, այլ գնաց միայն վարչարարությանը միտված փոփոխությունների: Այդ փոփոխությունները, ըստ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի, ներառում էին ...
2009 թվականի ինը աիմսներին ձեւակերպվել է ՀՀ քաղաքացու 158 882 անձնագիր։ Ըստ բնակության վայրի հաշվառվել է 2 487 քաղաքացի։ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ է ստացել 227 օտարերկրացի, իսկ ՀՀ քաղաքացիությունՙ 2 260 մարդ։
Միգրացիոն իրավիճակի փոփոխությունները հատկապես ակնհայտ են դառնում աշնան ամիսներին: Եթե դրան գումարենք նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ապա ակնհայտ կդառնա, որ հանրապետությունում ընթացիկ միգրացիոն իրավիճակը, որ արդեն ենթարկվել էր լուրջ փոփոխությունների, շարունակվում է, եւ միգրանտներին լավ օրեր չեն սպասում:
Վեհափառ Հայրապետին ամենէն դիւրամատչելի կողմն իր աչքերն են, որոնք անմիջապէս կը մատնեն անոր հոգու բարութիւնը, զոր նոյնիսկ իր գործի բերմամբ երբեմն ուզէ քօղարկելՙ խստութեան, բարկութեան եւ կամ դժգոհութեան երեւութականութեամբ: Ես չորս տարիէ ի վեր այդ աչքերուն մօտէն նայելու բախտաւորութիւնը ունեցայ եւ հոն տեսայ անոր հոգու ճառագայթող նշոյլները, որոնք կը տարածուին ...
Արդեն իրականություն է հայ գրողների` սեփական տպագրատուն ունենալու վաղեմի երազանքը: Հայաստանի գրողների միությունն իր տարերգության մեջ հիշատակելի մի քայլ եւս արձանագրեց. իրականացավ շուրջ 3 տարի ՀԲԸՄ-ի եւ ՀԳՄ-ի հետ համատեղ քննարկվող տպագրատան ծրագիրը: Երեկ կայացավ «ՀԲԸՄ Լեւոն Զ. Սյուրմելյան տպագրատան» բացումը` առայժմ տեղակայված ՀԳՄ շենքի ձախակողմյան ներքնահարկում: Հայաստանի կառավարության աջակցությամբ ...
Yerevan Musicfest-ի վերջին համերգները ուշադրություն գրավեցին անցյալ տարվա փառատոնի երկու երիտասարդ երաժիշտների` ջութակահար Դայշին Կաշիմոտոյի (Ճապոնիա) եւ դաշնակահար Էշլի Վոսի (Մեծ Բրիտանիա) մասնակցությամբ: Իրենց արդեն լավագույն կողմերով դրսեւորած, ծանոթ արվեստագետների այցելությունները տվյալ փառատոնի ժառանգորդության գծերից մեկն են: Դրա համար հատկանշական է նաեւ ակադեմիական սիմֆոնիկ երաժշտության ընդհանուր հայեցակարգում կամերային-գործիքային երաժշտության համերգների ...
Խորհրդային տարիներին անգամ մինչեւ պատանեկություն ապրած մարդկանց մեծ մասի համար, մերօրյա բառապաշարով ասած, Վրաստանի անվիճելի բրենդներից է Իլիկո Սուխիշվիլու անվան պարի պետական համույթը: Ի՞նչ Վրաստան առանց վրացական ազգային բալետային համույթի, առանց նրանց կայծակնային արագության եւ արյունը եռ բերող, զուսպ ու նազանքով պարերի: Սուխիշվիլու պարային համույթի անունը միայն լսելը, նրանց ելույթը ...
Իրավամբ հանրահռչակ համարվող ջազմեն, բազմաժանր երաժիշտ Ջորջ Բենսոնի երեւանյան եզակի համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային սրահում նոյեմբերի 12-ին:
Նոյեմբերի 6-ին, ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը» հոկտեմբերի 22-ի համարում, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում մեկնարկելու է օտարագիր հայ գրողների 3-րդ համաժողովը, կազմակերպությամբ Հայաստանի գրողների միության, Հայաստանի մշակույթի նախարարության եւ Կալիֆոռնիա համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի: Երեքօրյա գիտաժողովը մասամբ հովանավորում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: ...
Պանամայի նավահանգստում եւ ցամաքի վրա 48 ժամ նոթատետրը ձեռքիս աշխատելը նման էր ծովային ձկնորսության, երբ ցանցի մեջ հայտնվում են ձկների հսկայական վտառներ: Գրականության մեջ դա համեմատում են Պուշկինի Բոլդինյան աշնան հետ: Այդ պատկերը ես հասցրեցի օգտագործել «Լիտերատուրնայա գազետային» ուղարկածս ծավալուն պրոբլեմային նյութի մեջ: Իսկ հիմա կատարում եմ վերջին ռեպորտաժում տվածս ...
Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում վերջերս անցկացված ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները մեծ հաջողության հասան` արժանանալով մեդալների հարուստ ավարի ու թիմային հաշվարկով գրավելով առաջին տեղը: Շուտով Կորեայում կայանալու է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որում մեր ծանրորդներից ակնկալիքները եւս մեծ են: «Ազգի» հյուրն է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ ...
Ֆրանսիայում 4 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցախաղ անցկացրին աշխարհի ներկայիս եւ 12-րդ չեմպիոններ Վիշվանաթան Անանդն ու Անատոլի Կարպովը: Վերջինս միայն 2-րդ պարտիան ավարտեց ոչ-ոքի` պարտվելով մյուս երեք մրցախաղերում: Այսպիսով, Անանդը մրցակցին հաղթեց 3,5-0,5 հաշվով:
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն 350 ակումբների դասակարգման հերթական ցանկը: Հայաստանն այդ ցուցակում ներկայացնում է միայն երկրի բազմակի չեմպիոն «Փյունիկը», որը զբաղեցնում է 272-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ «Փյունիկը» 17 հորիզոնականով բարձրացել է:
Արգենտինայում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին` 12-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը մրցում էր առաջատարներից մեկի` բելառուսցի Սերգեյ Ժիգալկոյի հետ: Հաղթանակի դեպքում հայ շախմատիստի մրցանակակիր դառնալու հնարավորությունները կտրուկ կաճեին: Ցավոք, Գրիգորյանը սպիտակներով պարտվեց ու զգալիորեն դժվարացրեց իր խնդիրը:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի 28 հասցեում գտնվող տան տանիքում նոյեմբերի 3-ին հայտնաբերել են երիտասարդիՙ կախված։ Փրկարարների օգնությամբ դիակը իջեցվել է ու հանձնվել իրավապահներին։ Պարզվել է տղամարդու դիակի իսկությունըՙ Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 46 շենքի 46-րդ բնակարանի բնակիչ, 1989-ին ծնված Արտյոմ Մովսիսյան։