Նոյեմբերի 3-ին Քուվեյթի իր կեցավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային Ժողովի նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ Խորաֆիին եւ Քուվեյթի վարչապետ Նասսեր ալ Մուհամմադ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահին:
Ապրիլին ադրբեջանական իշխանությունները Բաքվի նահատակների ծառուղում գործող թուրքական մզկիթի փակումից հետո հոկտեմբերին փակել են նաեւ Ապշերոնի «Մեհթաբադ» մզկիթը, որը պատկանում է Թուրքիայի կրոնական հիմնադրամին: Պատասխանելով թուրք լրագրողների հարցերին, «Մեհթաբադի» իմամ Իսմայիլ Սուլեյմանովը հաստատել է փակման փաստը եւ նշել է, որ մզկիթը վերանորոգման պատճառաբանությամբ փակվեց հոկտեմբերի 17-ին, մինչդեռ անցյալ տարի վերանորոգվել ...
Այդ մասին նոյեմբերի 4-ի համարում ահազանգել է թուրքական «Ենի շաֆաք» թերթը: Խոսքը տվյալ դեպքում Մեքքայում մահմեդականների սրբավայր Քաաբեն շրջապատող սյունասրահի 500 փոքրիկ գմբեթների մասին է, որոնք կառուցվել են դեռեւս օսմանյան տիրապետության շրջանում, ծագումով հայ, աշխարհահռչակ ճարտարապետ Սինանի նախագծով:
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի բացման թեման արդիական է դարձել` թերեւս անհեռանկար անցակետի բացման, բայց անհրաժեշտ ստեղծված իրավիճակի առումով: Վրացական կողմը, կարծես հատուկ դիտավորությամբ, իսկ ավելի հավանական էՙ հեռահար նպատակով տարբեր առիթներով անդրադառնում է Վերին Լարսի անցակետին` հիմնական մատուցումը համեմելով Հայաստանի համար այդ անցակետի «մեծագույն» կարեւորությամբ:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու դրանց հետեւած գործընթացները, ինչպես նաեւ ընդհանուր խոսակցությունները հայ-թուրքական սահմանի բացման մասին տարածաշրջանում այնպիսի գնահատականների առիթ դարձան, որ դրանցում բացասական ու ոչ կառուցողական մոտեցումները բնավ էլ զարմանալի չէին, նաեւ հարեւանների կողմից: Այն, որ Ադրբեջանը լիովին լծվել է սահմանի բացման դեմ արտահայտվելու, խոչընդոտելու գործընթացին, կասկածելու հարկ չկա, սակայն ...
«Ջավախքը երկրորդական խնդիր է Հայաստանի տարածաշրջանային եւ ազգային քաղաքականության մեջ: Վրաստան-Հայաստան հարաբերություններում Ջավախքը միշտ եղել է գործոն վրացիների ձեռքումՙ Հայաստանի դեմ ճնշումներ օգտագործելու համար: Եթե Ջավախքի ներուժն ու աշխարհագրական դիրքն օգտագործեր Հայաստանի կառավարությունը, ապա Ջավախքը հայ-վրացական քաղաքական գործընթացներից միայն պետք է շահեր: Սակայն տեղի է ունենում հակառակը. Ջավախքի ու ջավախեցու ...
Ըստ թուքական Zaman թերթի` Եվրոխորհրդարանը կոչ է անում Թուրքիային վավերացնել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Եվրոխորհրդարանը հերթական նախնական զեկույց է ներկայացրել` որտեղ ակնարկներ է արել, թե կքննադատի Թուրքիային` եվրոպական նախաձեռնությունները տապալելու համար: Նախնական զեկույցի հեղինակները նկատի ունեն Թուրքիայի` Կիպրոսի խնդրում ունեցած դերակատարումը, համարելով որ այստեղ Անկարան խոչընդոտում է ԵՄ համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ:
Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում վերջին ժամանակներում նկատվող լարվածությունը կարող է խորանալ: Իսրայելի ռազմական հետախուզության` ԱՄԱՆ-ի ղեկավար Ամոս Յադլինը հայտարարել է, որ ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպությունը զենք եւ հեռահար հրթիռներ է ստանում Իրանից` Թուրքայի տարածքով:
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի 64-րդ նստաշրջանի ժամանակ ՄԱԿ-ի 3-րդ կոմիտեն քննարկումներ է անցկացրել «ինքնորոշման իրավունք» օրակարգային թեմայով: Ելույթներ են ունեցել 50 երկրի պատվիրակություններ ու միջազգային կազմակերպություններ: Այս տարի քննարկումները սովորականից ավելի թեժ բնույթ են ունեցել, քանի որ մի քանի անգամ պատասխան ելույթներ են հնչեցրել Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանն ...
Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես հերքել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քայդենաուն Բաքվում Ադրբեջանին զգուշացրել է, թե պատերազմ սկսելու դեպքում ԱՄՆ-ն կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցման, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը, թե Քայդենաուն այդպիսի բան Բաքվում չի ասել, այլ խոսել ...
Բրիտանական Guardian պարբերականը երկրի արտաքին գործերի նախարարության որոշ արխիվային նյութերի հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեղադրում է 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժխտման մեջ:
Ադանայի ջարդերի հարյուրամյակին նվիրված հիշատակի երեկո է տեղի ունեցել հոկտեմբերի 11-ին Գլենդեյլի հանրային գրադարանի դահլիճում, տեղեկացնում է Նորա Ոսպիկյանը : Իրադարձության հովանավորողներն են եղել «Ապրիլ բուքս» գրախանութը, «Կոմիտաս» ինստիտուտը եւ Գլենդեյլի հանրային գրադարանը: Բանախոսներ Կարո Մոմճյանը եւ Արա Սարաֆյանը ...
Մոտավորապես 860 մլրդ դրամ ծախսեր, 183 մլրդ դրամ դեֆիցիտ, 677 մլրդ դրամ էլ եկամուտներ նախատեսող 2010-ի բյուջեն, որ դոլարային տեսքով 2,5 մլրդի սահմաններում է (թեեւ դոլարային կուրսով վերջին երկու տարում մեր բյուջեում հաշվարկներ չեն կառուցում), որպես փաստաթուղթ այս օրերին քննարկվում է Ազգային ժողովի հանձնաժողովներում եւ տարբեր գնահատականների արժանանում: Երեկ փորձեցինք ...
Երեկ ոլորտային բյուջետային հոսքերը ներկայացնող առողջապահության նախարար Հարություն Քուշկյանից ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց` խոզի գրիպի դեմ հայտարարված պատվաստումը նոյեմբերին զանգվածայի՞ն է լինելու, թե՞ թիրախային` սոցիալական որոշակի խմբերի, բացի այդ` որքա՞ն է «Տամիֆլյուի» պաշարը Հայաստանում: Նա նաեւ բերեց Ուկրաինայի օրինակը, որտեղ խոզի գրիպի համաճարակ է` Ուկրաինայի ...
Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը արձագանքել է վերջերս մամուլում տեղ գտած «Բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ-ում փողեր են լվանում» հրապարակմանը:
Օգոստոս ամսին ադրբեջանական ու թուրքական հակերների հարձակումը հայկական կայքէջերի վրա հսկայական էր: Սակայն հայ փորձագետներին հաջողվեց համապատասխան քայլեր ձեռնարկել: Այդ ընթացքում կատարվեց ուսումնասիրություն` պարզելու 99 պետական կայքերի անվտանգությունը: «Անվտանգությունը շարունակական ընթացք է: Հնարավոր չէ հաղթել տեղեկատվական պատերազմում: Այս առումով չափազանց կարեւոր է տեխնիկական պատրաստվածությունը, մասնագետների մակարդակը: Այստեղ հայկական կողմը թերանում ...
Երեկ Մամուլի ազգային ակումբում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհություն հայտնեց ԳԱԱ ֆինանսավորումից. «Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալները հասնում են 8 մլրդ դրամի, ինչը կազմում է պետական բյուջեի ծախսային մասի 1 %-ից էլ քիչ», նկատեց ակադեմիկոսը:
Նկատելով, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը տանում է փակուղի, երեկ «Հայացք» մամուլի ակումբում ԱԺ «Ժառանգության» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց հայկական եւ թուրքական կողմերի նպատակները` արձանագրությունների հետ կապված: Ընդ որում հայկական կողմը, ըստ Սաֆարյանի, ունի երկու նպատակ` առավելագույն եւ նվազագույն. «Հայաստանի նվազագույն նպատակն է, որ արձանագրությունները ...
2009-ի սեպտեմբերին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13636 գործարք, ինչը 6,1 տոկոսով բարձր է 2009-ի օգոստոսի կատարված գործարքների եւ 3,1 տոկոսով` 2008-ի սեպտեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 4,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի ...
Հռոմի սրբազան քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապը գահակալության տասնամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին. «Փառք ենք տալիս Աստծուն այն օրհնության համար, որ Նա տվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն` Ձերդ Սրբության ծառայության միջոցով: Մեզ հայտնի է նաեւ Ձեր անձնական նվիրումը Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների միջեւ երկխոսության, ...
Այդ մասին գրել էր «Հյուրիեթը», նշելով, որ Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից մեկ ամիս հետո միավորելու է թուրքահայերին: Օծումից հետո եկեղեցում կկատարվի առաջին պատարագը:
Այս օրերին աչքիս քուն չի գալիս: Գեշ երազներ եմ տեսնում: Մեկ երազիս տեսնում եմ հայ-թուրքական սահմանը բաց: Թուրքերը եկել, լցվել են Հայաստան, սուպերմարկետները, հարսանյաց սրահները, կազինոները, նույնիսկ ատոմակայանը իրենցով են արել: Շնչահեղձ վեր եմ թռչում`«ոչ» գոռալով: Առավոտյան գնում եմ դաշնակցության «Ոչ»-ի տակ ստորագրելու:
Վլադիմիր Պետրոսյանի «Գրիգոր Հարությունյանի ժամանակը», ինչպես հեղինակի նախկին, այս ժանրի պատմակագրական աշխատություններըՙ «Կոմս Լորիս-Մելիքով», «Անտոն Քոչինյան» եւ այլն, այս եռահատորը ավելի ծավալուն, քրտնաջան աշխատանքի արդյունք է: Նրանք ընդգրկում են Խ. Հայաստանի պատմության երկու տասնամյակների ամենածանր, դրամատիզմով լի տարիներըՙ 1937-1938 թվականները, 1941-1945 թթ. Հայրենական պատերազմ, 1949ՙ հայության մի հատվածի աքսոր, անհատի ...
Համանուն վերնագրով ներկայացում 2006 թ. բեմադրվեց Լոս Անջելեսում: Ներկայացման հիմքում լիբանանահայի, իրանահայի եւ հայաստանցու հանդիպումն էր օդանավակայանում: Ներկայացման իրադարձությունները մեկնարկում եւ ավարտվում են մաքսատանը` թողնելով բազմաթիվ հարցեր: Դերասան Միքայել Պողոսյանը նկատում է, որ ներկայացումը խաղացել են Սան Ֆրանցիսկոյում, եվրոպական բազմաթիվ երկրներում: Յուրաքանչյուր քաղաքում հանդիսատեսը ներկայացման ավարտին ...
Հայ մեծանուն գրող, հրապարակախոս, ազգային-կուսակցական գործիչ Վահան Թեքեյանի 1931 թ.-ին գրած հոդվածաշարըՙ «Թուրքեւհայ յարաբերութիւններ» վերնագրով: 80 տարի առաջ հրապարակված հոդվածը մեծագույն հետաքրքրությամբ է ընթերցվում նաեւ այսօր, հատկապես այս օրերին, երբ օրակարգի գլխավոր հարցը, արդեն տեւական ժամանակ, մնում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունների խնդիրը:
Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Չեմպիոնը որոշվեց ավարտական տուրում: Երիտասարդների մրցաշարում չեմպիոնի տիտղոսին հավակնում էին ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը եւ բելառուսցի Սերգեյ Ժիգալկոն: 13-րդ տուրում Ժիգալկոն ոչ-ոքի խաղաց Իվան Պոպովի հետ, իսկ Վաշիե-Լագրավը հաղթեց Դմիտրի Անդրեյկինին: Արդյունքում երկու շախմատիստներն էլ վաստակեցին հավասարՙ 10,5-ական միավոր: ...