Երեկ բյուջետային քննարկումների ժամանակ, պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի` 2010 թ. բյուջեում «Արցախյան խնդրի խաղաղ եւ արդարացի հանգուցալուծում» բառերը պարզաբանելու առաջարկին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ եթե բյուջեում այդպիսի տողեր կան, դա չի նշանակում, որ այս տարի հիմնախնդիրն անպայման լուծվելու է. «Մեր մոտեցեումը եղել ու մնում է նույնը` ...
Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով 2009-ին իրականացվող միջոցառումները: Ա. Բաղդասարյանն իրազեկել է Ռ. Սիմոնսին, որ ...
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի պրպտող միտքը նոր բացահայտումներ է կատարել Մեծ Բրիտանիայում: Ստորեւ թարգմանաբար նրա հոդվածը որոշ կրճատումներով:
«Առաջինը Ադրբեջանն է, որ կզգա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքները: Բաքվի քաղաքական ճակատագիրը կախված է Թուրքիայի որոշումից: Թվում էր, թե Ղարաբաղի խնդիրը միանշանակ է Անկարայի համար: Պետք է հաշվի առնել, որ այդ հարցը չի ներառվել արձանագրություններում», ՌԱՀՀԿ կազմակերպած «Հայ-թուրքական դիվանագիտություն եւ Լեռնային Ղարաբաղը. համաձայնեցո՞ւմ, թե՞ ոչ» սեմինար-քննարկման ժամանակ ասաց փարձագետ ...
Արտաքին գերատեսչության` 2010 թվականի բյուջեում տող կա Վրաստանում լույս տեսնող «Վրաստան» հայալեզու թերթի ֆինանսավորման մասին: Սակայն ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն այն կարծիքին է, եւ այդ մասին ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որ վերջին շրջանում, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը հանդիսանում է թերթի խմբագիրը, եւ «Վրաստանը» աշխարհի միակ հայատառ պարբերականն է, որ ...
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություներում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (Միացյալ Նահանգներ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ երեկ տարածաշրջանային այցի շրջանակներում եղել են Բաքվում: Այնուհետեւ նրանք կժամանեն Երեւան:
«Բեռլիներ ցայթունգ» թերթի գլխավոր խմբագրին նամակ է հղել ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` թերթի լրագրողին մեղադրելով Ղարաբաղի մասին խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու մեջ: Լրագրող Թոբիաս Ասմութը ընթերցողներին է ներկայացրել մակերերսային եւ աղճատված հոդվածՙ առանց խորամուխ լինելու ղարաբաղյան խնդրի դրդապատճառների եւ էության մեջ: «Եթե «Բեռլիներ ցայթունգի» համար խոսքի ու ...
Հացի խնդիրը կրկին հայտնվել է ԼՂՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է հաց արտադրող ձեռնարկությունների պատասխանատուների հետ եւ քննարկել ոլորտում առկա վիճակը:
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Սեւանում տեղի ունեցավ Սեւանա լճի խնդիրներին վերաբերող հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Ջնդոյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Հարությունյանը երեկ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարի զորակոչվում են 1991-ի «մութ ու ցուրտ տարիներին» ծնված երիտասարդները. «Այդ տարիների միջավայրը չի կարող իր ազդեցությունը չթողնել երիտասարդների առողջության, նրանց հոգեբանության վրա,- ասաց Հարությունյանը` շարունակելով,- այսօր խնդիրը ոչ ...
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով սոցիալական ոլորտին կատարվելիք հատկացումների կրճատումը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանին այնքան էլ չի անհանգստացնում: Նախարարը ըմբռնումով է մոտենում, որ հաջորդ տարվա հատկացումը լինելու է երկու միլիարդ դրամով պակաս եւ կազմելու է 241.27 միլիարդ դրամ: Ավելացումները հիմնականում լինելու են կենսաթոշակային եւ ...
Երեկ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Լճաշեն գյուղ: Գյուղի մերձակայքում` Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի վրա նա դիտեց 2,5 կմ ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը հավատարիմ իր հայտարարության (հոկտեմբերի 10, «Ազգ» օրաթերթ) Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեական արարք որակելու մասին, հանրության դատին է ներկայացնում համապատասխան օրենքի եւ Քրեական օրենսգրքի հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հայտնի է, որ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՅԴ-ն եւ Կառավարությունը, որոնք Քրեական օրենսգրքում փոփոխությունների ...
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը, գործընթացը, հեռանկարը օրինաչափորեն դարձել են Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը` ստվերելով հասարակական-քաղաքական գործընթացներում իրենց հրատապությունը եւ ուժգնությունը դեռ երեկ չկորցրած ժողովրդավարական ազատությունների խնդիրը: Միաժամանակ, որքան մոտենում եւ տեսանելի է դառնում Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հաստատման հանգրվանը, այնքան խորանում է հայ-թուրքական թնջուկը, եւ ավելի է խճճվում կարգավորման ...
Բջջային կապի նոր օպերատոր ֆրանսիական «Օրանժը» նոյեմբերի 5-ից սկսեց իր գործունեությունը Հայաստանի շուկայում, ինչի կապակցությամբ երեկ հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ընկերության նախագահ Դիդիե Լոմբարը , փոխնախագահ Օլաֆ Սուանտին , «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուան եւ մարկետինգի մենեջեր ...
Առաջիկա կիրակի Կեսարիայում կատարվելու է վերանորոգված Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը: Եկեղեցին Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի հովանավորությանը ենթակա այն 7 եկեղեցիներից է, որոնք Փոքր Ասիայի եւ երկրի հարավարեւելյան շրջանների երբեմնի հայաբնակ քաղաքներում են գտնվում: Այդպիսի եկեղեցիների շարքին է դասվում նաեւ Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին, որի վերանորոգման մասին պաշտոնապես հայտարարվել է ...
Մեծապես գնահատելով արվեստագետի բացառիկ տաղանդն ու անառարկելի ավանդն օտար շրջանակներում հայ մշակույթի տարածման գործումՙ ՀԲԸ Միության հարավային Կալիֆոռնիայի շրջանային վարչությունը հատուկ միջոցառմամբ նոյեմբերի 6-ին պատվում է Էմիլ Գազազինՙ Փասադենայի Ալեք Մանուկյան կենտրոնում: Ըստ Ալին Խանջյանի («Արմինյն Միրոր-Սփեքթեյթր»), միջոցառմանը ներկա են գտնվելու Հայաստանից այդ առթիվ հատուկ հրավիրված ...
Գյումրու Ժան եւ Ալբեր Պողոսյանների արվեստի դպրոցը մոտ մեկ ամիս առաջ որպես անհատույց օգնություն ստացել է թվով 24 տարբեր երաժշտական գործիքներ: Դրանց թվում են 11 ջութակ, էլեկտրոնային դաշնամուր, ալտ, թավջութակ, կլառնետ, շեփոր, ֆլեյտա, սաքսոֆոն, ծնծղաներ, կիթառ եւ այլն:
Թատերարվեստում երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնը ստեղծվել է 2006-ին Թատերական գործիչների միության ու նրա նախագահ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Չորս տարի շարունակ փառատոնն անց է կացվում մշակույթի նախարարության աջակցությամբ:
Վերատպությունՙ Վահան Թեքեյանիՙ 1931-ին Կահիրեի «Արեւ» թերթում տպագրված «Թուրքեւհայ յարաբերութիւնները» հրապարակման. հայությանՙ թվում է այլեւս «հավերժացող» այս խնդրի շուրջ ազգային-կուսակցական գործչի ստրատեգիական-հայեցակարգային մոտեցման այնպիսի սթափատեսություն, որ արդիական եւ կիրառելի է նաեւ ներկա օրերին:
Լեւոն Արոնյանը Պյոտր Սվիդլերի հետ ոչ-ոքի արդյունքով սկսեց երեկ Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարը: Սպիտակներով խաղացող հայ շախմատիստը մրցակցի հետ հաշտություն կնքեց 37-րդ քայլին: Մեկնարկային տուրի կենտրոնական պարտիան Մագնուս Կառլսենի եւ Վլադիմիր Կրամնիկի մրցավեճն էր, որը վեցժամյա պայքարից հետո ավարտվեց խաղաղ ելքով: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաեւ Մորոզեւիչ - Լեկո, Գելֆանդ ...