Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամենայն ակտիվությամբ ու ժրաջանությամբ, անգամ նախանձելի համառությամբ տարածաշրջան այցելություններն իրականացնում են ոչ միայն մեկ ուղղությամբ, այլեւ իրապես «մաքոքային», ասել է, թե գալիս են Բաքվից Երեւան ու հետո նորից հայտնվում Բաքվում:
Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմի հրավերով Հունգարիայում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկ տեղի է ունեցել երկու նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահները վստահություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը նշանակալի խթան է` ակտիվացնելու հարաբերությունները երկու երկրների միջեւ, քանի որ պետական այցի շրջանակում ստորագրվող փաստաթղթերը եւ այլ համաձայնագրերի ...
Հայ-թուրքական հարաբերությունների ներքո զարգացման ընթացքում գլխավոր ուշադրությունը նվիրվում է երկու պետությունների շահերի ու կորուստների համադրմանըՙ ո՞վ այդ հակադիր իրադրությունից դուրս կգա իր համար առավել նպաստավոր հանգուցալուծումով: Եվ դա տրամաբանական է:
Մուշ այցելած Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յլդըրիմը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի տարածքային պահանջներ ներկայացնելու Թուրքիային: Թուրքական Vatan գործակալության տեղեկության համաձայնՙ Յլդըրիմը հայտարարել է նաեւ. «Երբ Թուրքիան իր հարեւանների հետ սառը հարաբերություններ ուներ, մենք ոչ մի բարեկամ չունեինք: Հիմա, սակայն, մենք լավացնում ենք հարաբերությունները Սիրիայի հետ, խորացնում ենք ...
Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու այցը Հարավային Կովկաս տեղի չունեցավ: Սիկորսկին պատվիրակության հետ այսօր պետք է լիներ Բաքվում, նոյեմբերի 11-ին ծրագրված էին հանդիպումները Թբիլիսիում, իսկ տարածաշրջան այցելության վերջին կանգառը պիտի լիներ Հայաստանը:
Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության` անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը` հայկական դիրքերի վրա կրակ բացելով շփման գծի տարբեր հատվածներում. նոյեմբերի 6-ին գնդացիրներով, դիպուկահար կրակոցներով կրակ է բացվել ԼՂՀ Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի դիրքերի վրա, նոյեմբերի 7-8-ին հրադադարը ադրբեջանցիք խախտել են ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման ...
Ադրբեջանցիները կրկին հիստերիայի մեջ են ընկել: Այս անգամ նրանց «ջղայնացել է» Euronews հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերության կայքում կատարված նորացումից հետո «Եղանակի տեսություն» բաժնում Ադրբեջանը բացակայել է այն երկրների ցուցակից, որոնց եղանակի տեսությունը զետեղված էր կայքէջում: Նախկինում, ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի, որոնք գտնվում էին եվրոպական երկրների ցանկում, Ադրբեջանը զետեղված էր ասիական երկրների ...
Ի հակադրություն ադրբեջանական էլեկտրոնային կայքերի տարածած ապատեղակատվության, պատմական փաստերի խեղաթյուրման, ստահոդ հոդվածների ու հորինված պատմությունների, հայերը համացանցում վեր են հանում պատմական ճշմարտությունը` ներկայացնելով կոնկրետ փաստեր, թվեր ու ականատեսների վկայություններ: Հսկայական արխիվում, ի տարբերություն ադրբեջանականի, բացակայում են ազգային հողի վրա գրված զգացմունքային «փաստերը», «հիշողություններն» ու անիմաստ եւ ոչ ծիծաղելի անեկդոտները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ ամենամյա հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 26-ին` «Մեր Շուշին» խորագրի ներքո: Այն կաբելային, արբանյակային եւ ինտերնետային կապով ուղիղ կհեռարձակվի աշխարհով մեկ:
Դեռ սեպտեմբերին, երբ կառավարության որոշմամբ ՀԴՄ-ների կտրոնների բոնուսների համար չորրորդ եռամսյակում նախատեսված 543 մլն դրամը տեղափոխվեց երրորդ եռամսյակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ փաստում էր, որ 50 հազար քաղաքացի ստացել է եւ ստանալու է բոնուսները, եւ որ պետական եկամուտների կոմիտեն այս միջոցառման շնորհիվ արդեն իսկ լրացուցիչ հավաքել է 5 մլրդ դրամ: ...
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած «Արմթեք-2009» համաժողովի ժամանակ Տիգրան Սարգսյանը ելույթով դիմել է մասնակիցներին ու հյուրերին, նշելով, որ համաժողովի «երեք օրերի ընթացքում բավական մեծ դասեր ենք քաղել մեզ համար»: «Առաջինը, այս հանդիպումները, քննարկումները բացառիկ հնարավորություն են ստեղծումՙ մեր տնտեսական ...
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանում եւս գրանցվել է խոզի գրիպի` A/H1N1-ի դեպք: Ավելի ուշ, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը հաստատեց, որ այդ հիվանդության մեջ կասկածվող անձը, որն ազգությամբ հայ չէ, հետազոտվել է, եւ նրա անալիզներն ուղարկվել են Լոնդոնի համապատասխան լաբորատորիա, որտեղ ...
Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը շարունակում է իր ծավալումը Հայաստանի մարզերում: Նոյեմբերի 7-ին կուսակցության վարչության մի խումբ անդամներ գտնվում էին Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ Արմենական-ՌԱԿ վարչության փոխատենապետ Արմեն Մանվելյանը, վարչության անդամներ Գայանե Մուրադյանը, Սիրո Գեւորգյանը, Վահե Դարբինյանը եւ «Արմենական» ակումբի ատենապետ Սամվել Տոնոյանը խոսեցին կուսակցության ծրագրերի եւ ...
Անցած դարի 50-60-ական թվականներին, պատերազմից հետո մեջքը շտկող հասարակությունը մինչ կհասցներ ուշքի գալ եւ թացը չորից զատել, Հայաստանում (ինչպես եւ Սովետի մյուս հանրապետություններում) սկսեց ձեւավորվել առաջին փակ համակարգը, որը մեջմեջ էր անում յուղոտ պաշտոնները, փողով կամ ծանոթությամբ բոլոր առանցքային դերակատարություն ունեցող ֆիգուրներին իրենով էր անում, կամ այդ առանցքային ֆիգուրները պարզապես ...
«Կասկադի առանցքն ուղղված է օպերային, օպերայի շենքինըՙ Հանրապետության հրապարակին, նա էլ իր հերթինՙ դեպի Արարատըՙ հայոց արարչական ոգու սնուցման կենտրոնը: Այնպես որ, Կասկադում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործունեությունը լավագույնս նոր շունչ տվեց կառույցին: Գոհ եմ այսչափ բովանդակալի կիրառությունից», նոյեմբերի 7-ին կայացած կենտրոնի պաշտոնական բացման ընթացքում կարծիք հայտնեց Կասկադի հեղինակ, Հայաստանի ժողովրդական ...
Ապրիլի 20-ին մեկնարկեցին Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք ներառեցին հանրապետության դպրոցներում նրան նվիրված բաց դասերի շարքը, Կենտի (Բելգիա) համալսարանում, ուր սովորել է Վարուժանը, նրա ստեղծագործությանը նվիրված գիտաժողովը: Մինչ տարեվերջ, ինչպես «Ազգ» -ի թղթակցի հետ զրույցում նշեց մշակույթի նախարարության արդի արվեստի եւ ժողովրդական արվեստի վարչության պետ ...
Ընդհանրապես կրթությունը չարիք չի կարող լինել, գուցե միայն այն դեպքում, երբ կրթություն ստացածն ինքն ի չարն է գործադրում այն: Օրինակ` ունենալով ռուսական կրթություն, համառորեն ցանկանում է իր առանձնահատուկ ներդրումն ունենալ հայկական բանավոր խոսքարվեստի անդաստանում: Նկատի ունեմ հայ բեմի ռուսական կրթությամբ դերասաններին եւ հեռուստատեսության եւ ռադիոյի հայերեն հաղորդում վարողներին: Առաջինները տասնամյակներ ...
«Մշակույթի ոլորտի կարեւորագույն ծրագրերը, որ նախատեսված էին 2010-ին, իրականացվելու են, հետեւաբար ոլորտում ցնցումներ չեն լինի», եկող տարվա բյուջեն ներկայացնելիս նախապես եզրակացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը : Իսկ բյուջեն կազմելու է 7953,4 մլն դրամ, այսինքնՙ 355,4 մլն դրամով, որ նույնն է, թե 4,27%, քիչ ընթացիկ տարվա բյուջեից: Բյուջեի ...
«Ազգը» տեղեկացրել էր, որ նոյեմբերի 8-19 Երեւանում անց է կացվելու երիտասարդ ռեժիսորների հանրապետական 4-րդ փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ ՊՀԹ շենքում ազդարարեցին փառատոնի մեկնարկը: Ներկա թատերասերներին ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը ողջունելով նշեց, որ նախորդ տարվա փառատոնի մասնակիցներից ...
Նոյեմբերի 8-ին Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ոչինչ չի կարող խոչընդոտել Իրան-Թուրքիա հարաբերությունների հետագա զարգացմանը: «Մեր երկու երկրները նույն շահերն ունեն տարածաշրջանում», նկատել է Իրանի նախագահը:
Գաղտնիք չէ, որ հայ երիտասարդությունը զբաղվածության խնդիր ունի: Բուհեր ավարտածները նույնպես հանդիպում են այս խնդրին: Ոմանք իրենց զբաղվածությունն ապահովվում են ոչ մասնագիտական աշխատանքներ «ընտրելով», շատերը մեկնում են Հայաստանից, ոմանք էլ իրենց պարապությունը ցրում են փողոցներում, սրճարաններում եւ վերջերս շատացած «ինտերնետ-սրահներում»:
Ինչ կուզեք ասեք` մեր երեւանաբնակը, հատկապես այսօրվա երիտասարդը երբ ասում է «քաղաք», հասկանում է բացառապես միայն Երեւան: Իհարկե` Հայաստանում: Մնացյալը, նրա պատկերացմամբ, ինչ-որ «շռջաններ» կամ «ռայոններ» են, այսինքն թե` եղած-չեղած մի բան: Այս երկիր ամայացնող արմատացած մտայնության դեմ առաջինը բողոքող լենինականցի-գյումրեցին էլ տեղն եկած տեղը ոչ անհիմն խրոխտանում է, թե ...
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը: Նոյեմբերի 4-ին սրբազան հայրն այցելեց Վանաձոր, եղավ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում, որտեղ կայացավ նրա հանդիպումը քաղաքի մտավորականների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Սրբազան հայրը շրջեց տուն-թանգարանումՙ ...
Վերջնագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 18-րդ առաջնությունը: Նախավերջին տուրում տեղի էր ունեցել մեդալների վերջնական բաշխումը, ինչպես նաեւ որոշվել էր բարձրագույն խմբին հրաժեշտ տվող թիմը: Այնպես որ, ավարտական տուրում մնում էր ի հայտ բերել առաջնության լավագույն ռմբարկուին: Այդ տիտղոսի գլխավոր հավակնորդներ Արթուր Քոչարյանն ու Բոտի Դեմելը խփել էին 14-ական գնդակ: ...
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 3-րդ տուրում վերջապես առաջին հաղթանակները գրանցվեցին: Ուրախալի է, որ 3 հաղթանակներից մեկն իր օգտին գրանցեց Լեւոն Արոնյանըՙ պարտության մատնելով Պետեր Լեկոյին: Արդյունավետ էր նաեւ Անանդ-Սվիդլեր պարտիան, որում հաղթեց աշխարհի ներկայիս չեմպիոնը: Կրամնիկն էլ սեւերով առավելության հասավ Մորոզեւիչի նկատմամբ: Գելֆանդ-Կառլսեն, Իվանչուկ-Պոնոմարյով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: