Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը զուգահեռ հաճախակի են դարձել խոսակցությունները երկու երկրների սահմանի բացման մասին: Բազմաթիվ քաղաքական գործիչներՙ վերլուծելով ներկա հարաբերությունները, եզրակացնում են, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումն ու սահմանի բացումը դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում եւ կնպաստեն կայունության ու խաղաղության ամրապնդմանը: Այս կապակցությամբ տարածաշրջանում մեր հարեւանների հայտարարություններն ու մոտեցումները տարբեր են: Հայ-իրանական հարաբերությունների ...
Երբ կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե չի կարող Դարֆուրում տեղի ունեցածը որակել իբրեւ ցեղասպանություն, շատերը կարծեցին, թե նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան կրոնական համերաշխության դրսեւորում: Սակայն, եթե վերոնշյալ հայտարարությունը դիտարկենք նոյեմբերի 6-ին Հայկական կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս ...
Երեկ սենսացիոն տեղեկություններ էին տարածել լրատվական կայքերը, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է հրաժարական տալ: Որպես պատճառ տարբեր աղբյուրներ տարբեր էին նշում: Ըստ որոշ աղբյուրների` մասնավոր զրույցներից մեկում Հ. Քլինթոնը դժգոհություն է հայտնել իր աշխատանքից: Թափանցիկ ակնարկ կա, որ Մերձավոր Արեւելքում կատարած իր վերջին շրջագայությունից հետո պետքարտուղարը որեւէ մեկնաբանություն ...
News.am-ը, մատնանշելով CNNturk-ին, փոխանցում է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի այն հայտարարությունը, որ PKK-ի դեմ պայքարի շրջանակներում ավելացվելու են պահակակետերը նաեւ Հայաստանի հետ սահմանին: Ըստ թուրք նախարարի` Սիրիայի սահմանին կառուցվում են 18, Իրանի եւ Իրաքի սահմաններին` 17 եւ Հայաստանի սահմանինՙ 11 նոր պահակակետեր: Դրանց շինարարությունը կավարտվի ...
Խոսակցությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա, անգամ եթե փոխադարձ կախվածության կամ կապվածության հարց չդրվի, թերեւս ավելի շուտ իրականությանն է համապատասխանում, քան մնում է ենթադությունների մակարդակում:
«Արդեն բավական ժամանակ է, ինչ դոկտ. Պամելա Սթայները «հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերությունները բարելավելու» քողի ներքո ջանում է հանգստացնել հայերինՙ 1915-23 թվերի ցեղասպանության զոհերին, իրենց իսկ հաշվին», գրում է USA Armenian Life Magazine պարբերականի հրատարակիչ եւ խմբագիր Ափո Չափարյանը :
Թուրքական Hurrieyet-ը գրում է, որ կենտրոնական Անատոլիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի շրջանում գտնվող Թալաս ավանի բնակիչ Սարգիս Գառնիկօղլուն , չնայած այս շրջաններում մնացած վերջին հայերից է, չի պատրաստվում լքել իր բնակավայրը: «50-ամյա Գառնիկօղլուն պարբերաբար հաճախում է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ մասնակցում եկեղեցական աշխատանքներին», գրում է թուրքական ...
Թուրքական NTV հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ ինքը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. «Ես հավատում եմ Թուրքիայում հայերի ցեղասպանության իրողությանը: Այդ կապակցությամբ առկա են բազմաթիվ փաստեր: Եվ այժմ հայ եւ թուրք ժողովուրդները չեն կարողանում մոռանալ այդ ամենը, չնայած սկսել են մերձեցման գործընթաց, ...
Երեկ լրագրողների հետ հանդիպեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը , որը տեղեկացրեց, թե բուժհիմնարկներում կարանտինային պայմաններ են սահմանվել եւ միայն դիմակներով են հիվանդների հետ աշխատում: Սակայն, ըստ նախարարի, խուճապի մատնվելու պատճառ եւ հակահամաճարակային խստացված միջոցառումների կարիք չկա, քանի որ Հայաստանում պատրաստ են դիմակայել խոզի գրիպին կամ H1N1 վիրուսին: ...
Սեւանա լճի հիմնահարցերով զբաղվող ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ՙ անդրադառնալով Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, կարեւորեց Արփա-Սեւան թունելը: «Այդ թունելը ամենակարեւոր գործոնն է: Եթե Կեչուտից մինչեւ Սեւան ջուր չի տեղափոխվում, ապա լճի մակարդակի բարձրացման մասին խոսելն անիմաստ է դառնում»:
1998 թվականին, երբ պետությունը որոշեց ազատվել քաղաքային տնտեսության ամենաբարդ օղակից` բազմաբնակարան շենքերի կոմունալ խնդիրների հոգսից, ստեղծվեցին առաջին համատիրությունները: Հասմիկ Բաղդասարյանը հիմնադրեց եւ սկսեց ղեկավարել «Հասմիկ» համատիրությունը: Զրուցակիցս այս պահին Երեւանի Չարբախ համայնքում կազմակերպում է 8 շենքի, այսինքնՙ 240 տնտեսության աշխատանքներ, մոտավորապես 700 հոգանոց բնակչության համար: Ըստ նրա, այն օրվանից առ ...
1918 թվականին ընդունված դեկլարացված նոյեմբերի 10-ը հայտարարվեց «Ոստիկանության օր» ու այն նշվում է առ այսօր: Հայաստանի անկախությունից հետո, 2001-ից հայ ոստիկանի օրը նշում ենք ապրիլի 16-ին, սակայն չենք մոռանում նաեւ նոյեմբերի 10-ին կազմակերպել մի շարք միջոցառումներ:
Երեւանի եւ Անկարայի միջեւ մերձեցման քաղաքականութեան այս պատմական օրերուն, երբ առաւելաբար սփիւռքահայութիւնը, երկուստեք բացատրելի՛ պատճառներով, հակոտնեայ դիրքեր որդեգրած եղաւ, դեմ յանդիման գտնուեցանք չափազանցութիւններու, որոնք ճշմարտութիւնները մթագնեցին միայն: Մոռցուեցաւ սակայն մէկ դրական երեւոյթ, որ ըստ իս յոյժ պատուաբեր է բովանդակ հայ ժողովուրդին համար, այն թէՙ միջազգային նախաձեռնութիւնըՙ ներկայ տագնապահար շրջանին նոր ...
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը երեկ, խոսելով 2010-ի բյուջեի նախագծի մասին, նշեց, որ կառավարությունն ընդամենը թոզ է փչում մեր աչքերին. «Ցավոք սրտի, ե՛ւ ես, ե՛ւ իմ տնտեսագետ կոնգրեսական ընկերները չհասկացանք, թե ինչ է ուզում կառավարությունը», հայտարարեց բանախոսը, ըստ որիՙ կառավարությունն ինքը, հարկերի 22 տոկոս աճ ...
«Չնայած ԱԺ քաղաքական մեծամասնությունն էլ գիտակցում է 2010-ի բյուջեի նախագծի թերի լինելը, սակայն չեմ կարծում, թե դեմ կքվեարկեն նախագծին, քանի որ դա կնշանակի մեծամասնության քաղաքական ֆիասկո, որը Հայաստանում «ընդունված» չէ», երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը , ըստ որիՙ քաղաքական փոքրամասնությունը, ...
Կիսարթուն-կիսաքուն նկարների լռությունը իրենց նետված հատ ու կենտ դիտորդների հայացքի անշշուկ ներկայությունից չի խախտվում: Բակունցի տողերն են մտքիս մեջՙ աշխարհի մանուշակագույն խաբկանքի, ծիրանագույն բուրաստանի ու ճոճքում օրորվողի: Թվում էՙ հարյուրամյակներ առաջ մեր կյանքից ու շարժից հեռու, հեքիաթում լսած-կարդացածի պես աներեւույթ ձեռքով անշարժացած-արձանացած պատկերներ ենՙ մարդկային վիճակների, դրվագների. աշխարհի հեռավոր կանչՙ ...
Ուրբաթ եւ շաբաթ, 30 եւ 31 հոկտեմբեր 2009-ին Գերմանիայի Հանաու եւ Գէօփփինգէն քաղաքների մէջ, կազմակերպութեամբ տեղի եկեղեցական հայ համայնքների եւ աջակցութեամբ Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչութեան, տեղի ունեցան «Արցախի ձայներ» համոյթի համերգները: Մինչ այդ խումբը համերգներով հանդես էր եկել նաեւ Ֆրանսիայի հայաշատ մի քանի քաղաքներում:
Երեք անգամ Օսկար (13 թեկնածությունից) եւ 5 անգամ Գրեմմի մրցանակների արժանացած ֆրանսահայ ճանաչված դաշնակահար, կոմպոզիտոր, խմբավար, պրոդյուսեր եւ երգիչ Միշել Լեգրանը նոյեմբերի 18-ին եզակի համերգով ելույթ է ունենալու Բոստոնի սիմֆոնիկ երաժշտության համերգասրահում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 17-ի համարը:
Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) «Հայկական գյուղական երիտասարդություն» ՀԿ-ի հետ համատեղ օրերս երկօրյա տեղեկատվական սեմինար էր կազմակերպել «Երիտասարդություն եւ միջազգային ինտեգրում» թեմայով:
Պատվաստանյութը հայտնաբերող կորեացի գիտնականները հայտնել են, որ հեղուկ դեղամիջոցը, բացի գերարդյունավետությունից, նաեւ մատչելի կլինի հասարակության տարբեր խավերի համար:
Երեկ լույս չէր տեսել «Չորրորդ իշխանություն» թերթը: Թերթի խմբագրություն այցելած ԴԱՀԿ աշխատակիցներն արգելել են թերթի տպագրությունը: «Օգոստոս» գործակալությունը, որ թերթի հրատարակիչն էր ավելի վաղ, պարտք է «Գինդ» տպարանին, որն էլ հայց է ներկայացրել «Օգոստոսի» դեմ, դատական վեճը դեռ չի ավարտվել, ԴԱՀԿ-ն արգելել է ընդհանրապես «ՉԻ»-ի տպագրությունը որեւէ տպարանում: Այս որոշումը ...
Տեւական ընդմիջումից հետո հայ մարզասերները կրկին հնարավորություն են ստացել «Հատիսի» մասնակցությամբ մեծ բասկետբոլի հանդիպումների ականատես դառնալ: Բասկետբոլի կանանց նորաստեղծ «Հատիս» թիմն իր նորամուտն է նշելու Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Երեկ երեկոյան թիմը Երեւան-Վիեննա-Աթենք չվերթով մեկնեց մրցավայր, որտեղ նոյեմբերի 12-ին իր առաջին հանդիպումը կանցկացնի հունական «Աթինաիկոսի» հետ: Մեկ շաբաթ անց Երեւանի «Միկա» ...
Հայկական ֆուտբոլի վետերանների միությունը (նախագահՙ Սերգեյ Պողոսյան) շարունակում է ակտիվ գործունեությունըՙ ժամանակ առ ժամանակ ֆուտբոլասերներին հնարավորություն ընձեռելով մեկ անգամ եւս հիանալ մեր անվանի նախկին ֆուտբոլիստների անզուգական վարպետությամբ, վերհիշել նրանց ֆուտբոլային փառահեղ ուղինՙ հաճելի հուշեր արթնացնելով մարզասերների մոտ: Բոլորովին վերջերս Երեւանում կաշվե գնդակի հայ վարպետները հյուրընկալել էին վրացական ֆուտբոլի վետերաններին: Օրերս ...
Թեեւ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը հատել է վերջնագիծը, սակայն Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանը դեռեւս չի ավարտվել: Նոյեմբերի 14-ին եւ 17-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպումները կանցկացնիՙ «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Էստոնիայի եւ Իռլանդիայի հավաքականներին: Մեր ֆուտբոլիստները պարտվել են անցկացրած բոլոր չորս հանդիպումներում էլ, ուստի առաջիկա խաղերում պետք ...