Երեքշաբթիՙ նոյեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռնում աշխատանքային այցով հանդիպել է իր պաշտոնակից Քալմի- Ռեյին, Շվեյցարիայի արտգործնախարարության հաղորդագրությունն է փոխանցում տեղական «Նոյե ցյուրխեր ցայթունգը»:
Բելառուսի խորհրդարանի պատգամավորները մտադիր են Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելել նոյեմբերի 17-19: Այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության, տեղեկացրել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի` ԱՊՀ կապերի եւ միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մասկեւիչը: Մոտ մեկ տարի առաջ են Աբխազիան եւ Հարավային Օսիան իրենց անկախության ճանաչման խնդրանքով դիմել Բելառուսի խորհրդարանին, ...
Շվեյցարիայում մեկնարկած Ադրբեջանի մշակույթի օրերի շրջանակներում անցկացված սեմինարներից մեկում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային խմբի նախկին համազեկուցող Անդրեաս Գրոսը հանդես է եկել «Նավթով հարուստ, ժողովրդավարությամբ աղքատ Ադրբեջանը» զեկույցով: Բացի այդ, միջոցառման կազմակերպիչներից Շվեյցարիայի Culturescape կազմակերպությունը Ադրբեջանի մշակույթի մասին հավաքածու է հրատարակել, որի մեջ ներառվել են ազատ ...
Թարգմանաբար ներկայացնում ենք «Զորյան» ինստիտուտի ցեղասպանական ուսումնասիրությունների բաժնի տնօրեն, միջազգային ճանաչման արժանացած հայտնի ցեղասպանագետ պրոֆ. Վահագն Տատրյանի մեկնաբանությունները Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:
Ռուսաստանը շրջանցող ՆԱԲՈՒԿԿՈ գազատարի նախագծի վերաբերյալ ներդրումային որոշումը հերթական անգամ հետաձգվել է մինչեւ 2010 թվականի վերջ: Եթե անգամ այդ մասին որոշում կայացվի 2010 թվականի վերջին, ինչը նույնպես անիրական է թվում, անգամ այդ դեպքում գազատարի գործարկման հնարավոր թվական համարվում է 2014-ը: Ջուր կտրի գազատարից դագանակ սարքելու պատրաստ մեր հարեւանների աչքը:
Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ ամեն տարի Հայաստանից Թուրքիա, հատկապես Անթալիա է այցելում հայ զբոսաշրջիկների 70 տոկոսը: Այս փաստը, ըստ «Զաման»-ի, վկայում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն կան նորմալ հարաբերություններ. «Իհարկե, շրջափակված երկրի ամեն մի քաղաքացի կերազեր Միջերկրական ծովի ափին հանգստանալ,- գրում է թերթը,- սակայն Երեւանի փողոցներում, ...
Մեկ օր առաջ Թուրքիայի խորհրդարանում «Քրդական հարցի ժողովրդավարական լուծման քննարկումների» վերաբերյալ քննարկումները վերածվել են քաշքշոցի: Սկզբում ընդդիմադիր պատգամավորների մի խումբ խոչընդոտել է Թուքիայի ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթին, այնուհետեւ ելույթը խանգարել են` կարգախոսներ հնչեցնելով եւ պաստառներ պահելով, որոնց բովանդակությունը հակաքրդական եւ հակահայկական են եղել: Նշենք այդ կարգախոսներից մեկը` «Արդարություն ...
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն , ադրբեջանական Trend News կայքին տված հարցազրույցում, նշելով, որ ղարաբաղյան հիմնախնդիրը երբեք չի օգտագործել շահագրգիռ պետությունների հետ հարաբերություններում, միաժամանակ ասել է, թե խնդիրն ընկերաբար քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր նախագահների հետ: Բելառուսի նախագահը, հասկանալով, որ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովուրդների համար ցավոտ ...
Փասադենայի համաժողովների կենտրոնում նոյեմբերի 8-ին կայացած տարեկան ճաշկերույթի ժամանակ ՀՅԴ Հայ դատի ազգային կոմիտեն (արեւմտյան Մ. Ն.) «Ազատության» շքանշանով պատվել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ջերրի Բրաունին, «Տարվա օրենսդիրներ» կոչումովՙ Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Մարկ Ռայլենդին եւ Կալիֆոռնիայի ասամբլեայի մեծամասնակցական խմբակցության առաջնորդի փոխանորդ եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի թեկնածու Պոլ Գրիգորյանին, ինչպես ...
«Մենք առաջարկում ենք «Վերամիավորման տոն» անունով պետական տոն ունենալ», երեկ «Արցախ» ակումբում հայտարարեց Սահմանադրական իրավունք կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ հիշեցրեց, որ ԼՂՀ վերամիավորման 20-ամյակը պետականորեն տոնելու առաջարկով արդեն հանդես է եկել ՀՀ եւ ԼՂՀ նախագահների առջեւ:
Թուրքիայի վարչապետը վերոհիշյալ հայտարարությունն արել է երկուշաբթիՙ նոյեմբերի 9-ին, Հաագայի միջազգային դատարանի քննադատությանն ի պատասխան: Նույն օրը Ստամբուլում գումարված Իսլամական երկրների կազմակերպությունների ժողովին հրավիրված է եղել ոճրագործության մեջ մեղադրվող եւ Ինտերպոլի հետախուզման ցուցակում հայտնված Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը: Վերջինս մերժել է մասնակցել ստամբուլյան ժողովին, բայց նույնիսկ մասնակցության պարագայում նա ...
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեծ շուքով շահագործման հանձնեց Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի նորակառույց դպրոցըՙ ամբողջովին կահավորված: Ընդհանուր արժեքով մոտ 200 միլիոն 460 հազար դրամ է իրականացվել հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինասավորմամբ նորակառույցի վրա: Դպրոցի բացման արարողությանը ներկա են եղել ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Մարտունուն շրջանի ...
Հայաստանում երեկ գրանցվել էր խոզի գրիպի եւս երկու դեպք: Մեկը հայտնաբերվել է օդանավակայանում եւ տեղափոխվել է հիվանդանոց (ժամանած հայ), մյուսն անձամբ է դիմել հիվանդանոց (իրանցի): Իսկ ահա Վրաստանում այդ հիվանդության 48 դեպք կար երեկվա տվյալներով: Թուրքիայում այս վիրուսից մահացել է 36 մարդ: Երկու դեպքում էլ տվյալներն անհանգստացնող են, քանի որ ...
Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել ՀԱԿ ակտիվի ժողովում եւ քննադատել ամենքին եւ բոլորին, ով կողմ կամ դեմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրություններին:
Եթե հավատանք գովազդային նյութերի իսկությանը, ապա Հայաստանում «Վիվասել-ՄՏՍ»-ի բաժանորդները շուրջ 2 մլն են, «Արմենտել-Բիլայնն» էլ նույն վստահությունը կարող է ունենալ, իսկ եթե նկատի ունենանք Հայաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալները, ապա պետք է արձանագրենք, որ մեր երկրում բոլորը, նույնիսկ ավելին, քան բոլորը, բջջային կապի բաժանորդներ են:
Թեպետ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը օրերս հայտարարեց, որ հակահամաճարակային խստացված միջոցառումների կարիք եւ խուճապի մատնվելու պատճառ չկա, այնուամենայնիվ, քաղաքի դեղատներում փոքրիկ շրջայցից պարզ դարձավ, որ քաղաքի դեղատներում սպառվել են պաշտպանիչ բժշկական դիմակներն ու օքսոլինի քսուքը:
Տրանսպորտի եւ կապի նախարարությանը 2010-ին բյուջեով կատարված հատկացումներին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նախարար Գուրգեն Սարգսյանը : Նա հայտնեց, որ 2010-ին նախարարությանը հատկացվել էՙ 34 մլրդ դրամՙ 2009-ի 38,8 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն, մոտ 12 տոկոսով ավելի քիչ գումար: Սակայն, ըստ նախարարի, այդ միջոցներով եւ ստացված ...
Ամփոփվել են «Գրանշան 2009»-ի արդյունքները: «Microsoft»-ը նկատել ու ընդունել է, որ սարերից այն կողմ կա գիտական ու մասնագիտական մեծ ներուժ, սակայն դեռեւս այդ ներուժի ներկայացրած արտադրանքի կիրառության համաձայնություն չի տվել:
Հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ուկրաինացի փորձագետ Գեորգի Պոչեմցովը երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում նշեց, որ տեղեկատվական պատերազմ ասվածը ընդամենը լրագրողական տերմին է. «Ընթանում է «աշխարհի զավթում»` հոգեբանական, կրոնական տեսակետներից, ֆիլմերի տեսքով, եւ դուք ինքներդ «զինվորներ» եք` նույնիսկ չգիտակցելով», լրագրողներին դիմեց Պոչեմցովը:
SMS հաղորդագրություններ ուղարկելու նորՙ անմիջապես համակարգչից, տարբերակ է առաջարկում «Վիվասել ՄՏՍ»-ն: Ինչպես տեղեկացանք ընկերության մեզ տրամադրած հաղորդագրությունից, դրա համար «Վիվասել ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են գրանցվել ընկերության SMS պորտալում (http:/sms.vivacell.am/Login.aspx) եւ հաղորդագրության տեքստը մուտքագրել անմիջապես համակարգչից: Այստեղ բաժանորդը կարող է նաեւ պահպանել իր հեռախոսահամարներն ու խմբավորել դրանք, ստեղծել SMS նմուշներ, ծրագրել ...
Վերջին տասնամյակում Հայաստանում զարգացել են հակագիտական բնույթի պնդումներ Հայաստանում իբր եզակի հնագույն աստղադիտարանների գոյությունից մինչեւ եգիպտական, բաբելոնյան մշակույթների վերագրումը հայերին, որ Ադամը հայ էր եւ այլն: Այս անհեթեթությունները, սփռվելով եթերում եւ հակահարված չստանալով ակադեմիական ատյաններից, սկսել են ներխուժել արդեն դպրոցական եւ մանկական գրականություն:
Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահի առաջին իսկ միջնապատի ինքնադիմանկարըՙ արծվահայաց ու հաստատակամ տղամարդու, Էդուարդ Արծրունյանի ստեղծագործության սկզբի ու դրա հետագա ընթացքի տարածականության ու ծավալային ընդգրկումների առաջին նշանն է. այս դիմանկարը ցուցահանդեսային էքսպոզիցիայի տիրապետող կամ լեյտմոտիվային ֆիգուրն է, կարծես:
... Այս ռեպորտաժը սկսելուց առաջ արբանյակային հեռախոսով զանգահարեցին Չիլիից: Ինչպես միշտ, լսելիությունը վատ էր: Առաջին զանգը չէր, եւ ես հասկացա, որ մեր հայրենակիցները թախանձագին խնդրում են չշրջանցել իրենց: Քանզի մայր հայրենիքից որեւէ մեկը նրանց չի այցելում (չհաշված դեսպանին): Արխիվներից պարզեցի, որ հայերը Չիլիում հայտնվել են անցյալ դարի 30-ական թվականներին: Հիմնականում ...
Երեւանի «Փյունիկը» 9-րդ տարին անընդմեջ եւ ընդհանուր առմամբ 12-րդ անգամ նվաճեց հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Թիմի այդ հաջողություններում իր անմիջական մասնակցությունն է ունեցել Վարդան Մինասյանըՙ 6-ական անգամ որպես ֆուտբոլիստ ու մարզիչ, ընդ որում 3 անգամ հենց նրա գլխավորությամբ է «Փյունիկը» ոսկե մեդալների արժանացել: «Փյունիկի» գլխավոր մարզչին խնդրեցինք անփոփել մրցաշրջանը:
Ինչպես տեղեկացրել էինք, առաջնության ավարտից մեկ տուր առաջ պաշտոնանկ էր արվել «Միկայի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը: Եվ ահա հայտնի դարձավ, որ թիմի ղեկը կրկին ստանձնելու է Արմեն Ադամյանը, ով նախկինում արդեն գլխավորել էր «Միկան»:
Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը սպիտակներով խաղացող Բորիս Գելֆանդն էր, որի հետ մրցախաղերը հայ գրոսմայստերի համար այնքան էլ հեշտ չեն դասավորվում: Գելֆանդը նավակային վերջնախաղում երկու զինվորի առավելություն էր ստացել, ընդ որում մեկն անցողիկ էր: Ի վերջո Գելֆանդն իրացրեց առավելությունը` 65-րդ քայլին հասնելով հաղթանակի: Արոնյանը մրցաշարում անդրանիկ պարտությունը ...
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը «Լինեքս-Մաջիք» թիմի կազմում մասնակցել է Լինարեսում անցկացված շախմատի Իսպանիայի ակումբային առաջնությանը եւ նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում «Լինեքս-Մաջիքը» պարտության է մատնել «Մարկոտին», որը գլխավորում էր ադրբեջանցի Հաշիմովը:
Այսօր Թուրքիայի Կեմեր քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որն անցկացվում է տարիքային 5 խմբով: Առաջնության պարգեւները կվիճարկեն 10-18 տարեկան շախմատիստները: Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացված կլինի 24 շախմատիստով: