Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած կոնֆետների ապրանքային նշանների առնչությամբ առաջացած հակամարտությունը կարծես թե հանգուցալուծման նշաններ ցույց չի տալիս: Ի՞նչն է հետաքրքրական այս պատմության մեջ: Տեղական արտադրողին անբարեխիղճ մրցակցության մեջ մեղադրած ուկրաինական ընկերության կամ նրա հայաստանյան ներկայացուցիչների կողմից, բացի մերկապարանոց մեղադրանքներից, որ նրանք հասցրել էին Հայաստանի վարչապետին, հավելյալ հիմնավորումներ կամ պարզաբանումներ չեն ...
Ում ինչը ցավում է, դրանից էլ խոսում են կամ խոսում են այլ բաներից, բայց համատեքստում էլի ցավոտ տեղն է զգացվում: Գնալով ակնհայտ է դառնում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը ոչ միայն միանշանակ չի ընդունվում, ասել է` թե ողջունվում հարեւան Վրաստանում, այլեւ լուրջ մտահոգություններ են արտահայտվում` չտարբերակել թեման ու հարիր լինելը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնատար անձանց հղումներով, բավականին հաճախ տպագրում էին նյութեր, թե տասնյակ հազարավոր թուրք մեսխեթցիներ Վրաստան վերադառնալու ցանկություն են հայտնել ու հիմնականում Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան, որ առավելապես բնակեցված է հայերով:
«Ամերիա» բանկի գլխամասային մասնաշենքը երեկ բացվեց Երեւանում: Բացման արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց, որ մասնաշենքը կառուցված է ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով, եւ նշեց, որ դա հնարավորություն կտա ավելի բարձրորակ ծառայություններ մատուցելու: Ըստ Արտակ Հանեսյանիՙ բանկում ներդրված են նոր տեխնոլոգիական լուծումներՙ հզոր ...
Մոսկվան բոլոր ժամանակներում եղել է տարբեր ժողովուրդների խառնարան: Ռուսական մայրաքաղաքում այսօր էլ կողք կողքի ապրում են չեչենն ու ռուսը, վրացին, օսն ու աբխազը, իսկ հայը շուկայում ադրբեջանցու ամենաառատաձեռն հաճախորդն է:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) անցկացվել են քննարկումներ «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով: Այն նվիրված էր ԱԽ-ի վերոնշյալ թեմային առաջին անգամ անդրադառնալու 10-ամյակին: Միջոցառումը նախագահելու նպատակով Նյու Յորք էր ժամանել Ավստրիայի նախարար Միխայիլ Շպինդելեգերը: Նիստում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Ձայնի իրավունք է տրվել ՄԱԿ-ի 47 ...
Հոկտեմբերի 20-ին Իրանի մայրաքաղաքում մեկնարկել է մամուլի միջազգային 16-րդ փառատոն-ցուցահանդեսը: Ներկայացված մի քանի 10-յակ երկրների թվում էին նաեւ Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը: Հայաստանը ներկայացնում էին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն ու իրանագետ Էմմա Բեգիջանյանը: Ցուցահանդեսի արդյունքներից Բեգիջանյանը գոհ է: Բացի մամուլի ցուցահանդեսից, այցելուների դատին է հանձնվել նաեւ երեւանյան տեսարանները պատկերող CD:
«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված MWC լրատվական գործակալության գլխավոր քաղաքական մեկնաբան, 130 աշխատությունների հեղինակ, դոկտ. Գիդեոն Պոլիայի ծավալուն գրախոսականը, որից թարգմանաբար քաղում ենք հետեւյալ մանրամասնությունները, դրվատանքի խոսքեր ուղղելով Թոնի Թեյլորի «Ժխտումըՙ դավաճանություն պատմության հանդեպ» («Denial. History Betrayed», by Tony Taylor, Melbourne University Press, Melbourne, 2008) գրքի վերաբերյալ, ...
Նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս քոլեջում կայացած Օրհան Փամուկի «Անմեղության թանգարան» նոր գրքի ներկայացումից հետո գրողին հարց է ուղղել «Արմնյուզի» «Քոմենտ» հեռուստահաղորդումից հայտնի, Սորբոնի համալսարանի դոկտորանտ, նյույորքաբնակ Հայկ Մարտիրոսյանը : Հարցի իմաստը եղել է այն, որ Փամուկը, Հրանտ Դինքի հետ առաջիններից մեկը քաջություն ունենալով խոսել Հայոց ցեղասպանության ...
«Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանին տրամադրած վարկերը ուղղվում են բացառապես ԿԲ արժութային պահուստները համալրելուն, բայց 2009-ին ԱՄՀ-ն գնացել է աննախադեպ քայլի եւ համաձայնել է, որ վարկից 150 մլն-ը կառավարությունն ուղղի բյուջեի համալրմանը», երեկ հայտարարեց ԱՄՀ Հայաստանի ներկայացուցիչ Նինկե Օմեսը : Նա նաեւ ավելացրեց, որ եթե ամեն ինչ ...
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ուշադրությամբ կարդացած մարդկանցից շատերն են նշում, որ այս անգամ նա, չնայած ելույթի ոգեղեն կողմը փորձել է պահպանել` այդպիսով անկեղծ խոսքի արտաքին երեւույթով փորձելով գրավել, այնուամենայնիվ, բովանդակության մեջ խճճվել է: Չենք լսել-ընթերցել ենք. սա չի թողնում նրա ձայնի էֆեկտի տակ չհետեւել բովանդակությանը, իսկ բովանդակությունը մատնում է նրա հոգում ...
Թե ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական սահմանի բացումը մեր երկրի վրաՙ բազմիցս է խոսվել ու դեռ կշարունակվի խոսվել: Սակայն այդ քննարկումները, ըստ գեղագետ, մշակութային մեկնաբան Լեւոն Լաճիկյանի , ավելի շատ վերաբերում են առեւտրատնտեսական հարցերին, այլ ոչ մշակութային թեմաներին: «Ես կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը ազդակ է, որ ...
«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ընկերության երեք նոր առաջարկությունները: Դրանցից առաջինը «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունն է, որը հնարավորություն է տալիս բաժանորդներին 3-րդ սերնդի կապի շնորհիվ դիտելու Հայաստանի հեռուստատեսային ալիքների հաղորդումները: Մասնավորապես, Հայաստանի 12 հեռուստաընկերություններին հետեւելու հնարավորություններն արդեն կան, դրանց կավելանան նաեւ մնացած ...
«Ազգը» ժամանակին անդրադարձել է մայիսի 14-ին «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարին, որի հետեւանքով 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի կոնդեսատորներում տեղի ունեցած պայթյունները 4 մարդու մահվան պատճառ դարձան, իսկ գործարանին պատճառված վնասի չափը կազմեց 41 553 427 դրամ: Ժողովրդի մեջ շարունակ պտտվում էին լուրեր, թե վթարի ողջ մեղքը ...
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Նոյեմբերի 12-ին կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Ստանիսլավ Զասի առանձնազրույցը, որին հետեւել են ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումներ:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով եռօրյա պաշտոնական եւ հովվապետական այցով մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Թուրքական «Թարաֆ» թերթը տեղեկացնում է, որ Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուն դիմել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը` թույլատրելու Սուրբ Խաչ եկեղեցում կատարել եկեղեցական արարողություններ: «Չնայած եկեղեցին թանգարան է եւ այն բացելը նույնքան անհնար է, որքան, օրինակ, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը, սակայն հաշվի առնելով հայ համայնքի պահանջը, կարծում եմՙ տարին մեկ ...
Տորոնտոյի համալսարանի «Կենտրոնական եվրասիական ուսումնասիրությունների ընկերության» 10-ամյակին նվիրված կոնֆերանսի շրջանակներում հոկտեմբերի 8-10 կայացել են նաեւ «Հայերը եւ մահմեդականությունը» թեմայով քննարկումներ, որոնց մասնակցել են Մուշեղ Ասատրյանն ու Խաչիկ Գեւորգյանը: Երկուսն էլ հիմնադիր անդամներ են «Ակադեմիական ընկերակցության եւ պաշտպանության հայկական ասոցիացիայի» (ARMACAD), որի նպատակն է համագործակցել արտասահմանյան ակադեմիական շրջանակների հետ:
Ս.թ. նոյեմբերի 11-ին «Ազգ» օրաթերթի թիվ 205 համարում ներկայացվել է լրագրություն իմ` «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի վերաբերյալ: Նյութի թե վերնագիրը` «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՅՈՒՋԵ ՉԿԱ»` իր առաջին մասով, թե տեքստում առկա մեջբերման տեսքով ներկայացված նմանատիպ միտքը (որը երկու տարբեր մտքերի համադրություն է), ...
Դիզայներական (գեղարվեստական հարդարանք, ձեւավորում) մասնագիտացումով կրթություն Հայաստանում ապահովում է հիմնականում Գեղեցիկ արվեստների ակադեմիան, որի ուսումնական ընթացքին, գործունեությանը, փառատոնային մասնակցություններին անդրադարձանք ամիսներ առաջ: Բուհի ֆակուլտետներից հագուստի մոդելավորման ճյուղը բավականին հաջողություններ է արձանագրել. տպավորիչ են մրցանակային արդյունքներըՙ թե՛ հանրապետական, թե՛ ռուսաստանյան, թե՛ միջազգային մակարդակներում:
Հայաստանում հայտնաբերվել է խոզի գրիպի նոր դեպք: Հիվանդն այժմ գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: News.am-ի տեղեկացմամբ` ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը հայտնել է, որ հիվանդը Թուրքիայի քաղաքացի է, ազգությամբ թուրք, որը Ստամբուլից եկել է Երեւան: Նրան հենց օդանավակայանից տեղափոխել են հիվանդանոց:
Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում էր միանձնյա առաջատար Վլադիմիր Կրամնիկի հետ: 22-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նա- Սվիդլեր-Կառլսեն, Անանդ-Մորոզեւիչ, Պոնոմարյով- Լեկո պարտիաներում: Տուրի միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Վասիլի Իվանչուկը: Նախորդ տուրում նա պարտության էր մատնել Մորոզ-իչին, այս անգամ էլ 43-րդ քայլին ...
Նովոռոսիյսկում ավարտվեց տարիքային չորս խմբով անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Աբխազիայի ավելի քան 100 բռնցքամարտիկներ: Մեր 10 բռնցքամարտիկների հաջողվեց մտնել եզրափակիչ ու պայքարել ոսկե մեդալների համար: Նրանցից չորսին հաջողվեց դառնալ մրցաշարի հաղթող:
Մոսկվայում անցկացված լողի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլում Միքայել Քոլոյանը թեեւ համեստ տեղեր զբաղեցրեց, սակայն հանրապետական 2 ռեկորդ սահմանեց: Նա 50 մետր ազատ լողաոճում մրցատարածությունը հաղթահարեց 23,25 վրկ-ում: Այս ցուցանիշով Քոլոյանը զբաղեցրեց 20-րդ տեղը: Հանրապետության նոր ռեկորդ էր նաեւ 50 մետր բատերֆլյայ լողաոճում ցույց տված նրա արդյունքը (25,6 վրկ): Այդ ...
Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում անցկացված ջրացատկի «Վոդոլեի գավաթ» միջազգային մրցումներում հաջող մրցելույթներ ունեցան հայ մարզիկները: Մեդալների հարուստ ավարով տուն վերադարձավ Ազատ Հարությունյանը: Նա բոլորից հաջող հանդես եկավ 3 մետր ոստնակացատկում եւ 5 մետր աշտարակացատկումՙ արժանանալով ոսկե մեդալների: Մեկ բրոնզե մեդալ էլ Ազատը նվաճեց 1 մետր ոստնակացատկում:
ՖԻԴԵ-ն հաստատել է 2010-ի հունվարի 3-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակիցների ցանկը: Առաջնության պարգեւները կվիճարկեն Հայաստանի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իսրայելի, Բրազիլիայի, Չինաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Եգիպտոսի հավաքականները:
Նոյեմբերի 11-ին Նյուրնբերգում սկսվել է 61-ամյա բժիշկ Կուրտ Պ.-ի եւ 28-ամյա հիվանդապահ Իլյա Ս.-ի դատավարությունը: «Զյուդդոյչե ցայթունգի» տվյալներով, նրանք մեղադրվում են 24-ամյա Դավիթ Զարգարյանին ժամանակին անհրաժեշտ օգնություն չտրամադրելու մեջ: Բժշկի եւ հիվանդապահի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալներին ազատազրկում չի սպասվում: