AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#205, 2009-11-11 > #206, 2009-11-12 > #207, 2009-11-13 > #208, 2009-11-14 > #209, 2009-11-17
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 13-11-2009



Ընթացիկ

Տեղադրվել է` 2009-11-18 22:43:23 (GMT +04:00)

ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆԻ 3 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

«Ազգը» ժամանակին անդրադարձել է մայիսի 14-ին «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարին, որի հետեւանքով 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի կոնդեսատորներում տեղի ունեցած պայթյունները 4 մարդու մահվան պատճառ դարձան, իսկ գործարանին պատճառված վնասի չափը կազմեց 41 553 427 դրամ: Ժողովրդի մեջ շարունակ պտտվում էին լուրեր, թե վթարի ողջ մեղքը կբարդվի անմեղ զոհված աշխատակիցների վրա:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող դատախազը երեկ հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա գործարանի 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի հերթափոխի պետ Դ. Նահապետյանին, 1-12 արտադրամասի պետ Ա. Ասլանյանին եւ գործարանի քլորոպրենի արտադրության պետ Գ. Խաչանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասովՙ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ այդ երեքը մայիսի 14-ին «Բ» բաժանմունքում դրսեւորելով հանցավոր ինքնավստահություն, պատշաճ կերպով չեն իրականացրել իրենց պաշտոնապես սահմանված պարտականությունները, որի արդյունքում եղան մարդկային զոհեր, այրիացան կանայք, որբացան զավակներ: Մինչդեռ Ա. Ասլանյանն ու Գ. Խաչանյանը, եթե դեպքի օրը դադարեցնեին 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի արտադրությունը, ապա այդ բաժանմունքի կոնդեսատորում առաջացած անկառավարելի գործընթացներից, ինքնաքայքայումից ու տեխնոլոգիական բնույթի պայթյուններից հրդեհ չէր առաջանաՙ տխուր ու անդառնալի հետեւանքներով:

Վերը շարադրվածը մասնագետների մանրակրկիտ ուսումնասիրությունների ու ձեռք բերված ապացույցների հիմնավորումն է: Քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան, ըստ էության քննելու համար:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 13-11-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua