ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանը երեկ, հարց ուղղելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, նկատեց, թե ամեն օր Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ հավակնոտ դիրքորոշումներ են արտահայտում Արցախի հարցում, երբեք Թուրքիան այնքան ակտիվ չի եղել Արցախի հարցում, ինչպես արձանագրությունները ստորագրելուց հետո, նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը մասնակցել է Մինսկի խմբի համանախագահների նիստին, Թուրքիան անգամ հավակնում է դառնալու ...
Ադրբեջանական լրատվամիջոցների գործունեությունը կարելի է բացառիկ համարել հատկապես այն առումով, որ ադրբեջանցիների ազգային նկարագրին ու մտածողությանը հարիր դրսեւորումները վերագրում են հայերին: Երեկ ադրբեջանական Day.az էլեկտրոնային պարբերականը տեղեկություն է տարածել, որ հայերն այսպես կոչված «օկուպացված» տարածքներում ավերում են ադրբեջանական գերեզմանոցները, մասնավորապես Աղդամի գերեզմանոցը, որը, ըստ Day.az-ի, 200 տարվա պատմություն ունի: Ըստ ...
Լոս Անջելեսում կայանալիք հեռուստամարաթոնից մեկ շաբաթ առաջ, երեկվանից, Ղարաբաղում սկսվել է համազգային դրամահավաքը: Հանգանակված միջոցներն, ինչպես հայտնի է, կնպատակաուղղվեն Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը:
Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում նոր բնակելի շենքի շահագործման հանձնելու ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղի հարցով բանակցությունների ներկա փուլում արդեն իսկ նախատեսված է հայկական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղի շրջական բոլոր յոթ շրջաններից, ինչպես նաեւ ադրբեջանցի փախստականների վերադարձը այդ շրջաններ. «Այժմ քննարկվում է ադրբեջանցիների վերադարձի ...
ԱՆԿԱՐԱ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի հետ քննարկելու Է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Անատոլու» գործակալությունը, հայտնել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: «ԱՄՆ Էրդողանի այցի ընթացքում քննարկվելու Է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել Է նա:
Հայկական համայնքը Ստամբուլում, ըստ ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող Քեյթ Գունդակչյանի , ապրում է ինչպես 19-րդ դարում. «Եթե հակակառավարական ելույթներ չեն ունենում, ապա նրանց ոչինչ չի սպառնում», «Արմատ» մամուլի ակումբում երեկ հայտարարեց տիկին Գունդակչյանը:
Սյունիք գյուղական համայնքում, որ Հայաստանի հարավում ծվարած փոքր համայնքներից է ու հինգ գյուղ է ներառում, ամենքի նման, երբ հիվանդությունը մտնում է մեկի տուն, ավելի հաճախ նախ դեղ ու դարման են փնտրում, այստեղ ու այնտեղ բժիշկ փնտրում, երկար ու ծանր ճանապարհ կտրում, հասնում Երեւան` վիրահատության:
Հայաստանի խորհրդարանը սկսել է 2010 թ. պետական բյուջեի օրինագծի քննարկումները: Ներկայացնելով փաստաթուղթըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կառավարությունը շեշտը դնում է կենսաթոշակային հիմնադրամի ու ապահովագրության ոլորտի բարեփոխումների վրա, ինչը թույլ կտա մեծացնել հայկական տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը:
Երեկ լրագրողները աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Գեւորգ Պետրոսյանից ճշտեցին` արդյոք ճշմարիտ են նրա հրաժարականի մասին լուրերը: Նախարարը, որ նախ երեկ առավոտյան այդ հարցով պարզաբանում տալուց խուսափել էր, կեսօրին արդեն հաստատեց` առողջական պատճառներով հրաժարական է տվել: Թե ինչ առողջական պատճառներ էին` պարզ չդարձավ: Իսկ ԲՀԿ խորհրդարանական ...
Հայաստանի գեղեցիկ արվեստների ակադեմիան 4-րդ անգամ է մասնակցում Մոսկվայում «Ազգային տարազ» միջազգային մրցույթին, որը հովանավորում է Մոսկվայի թուրքալեզու կանանց միությունը: Սեդրակյանը պատմում է, որ նման մրցույթներում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ հակասություններ են առաջանում մշակութային պատկանելության` երաժշտության, տարազների, զարդերի, նախշերի հարցերի առումով: Սեդրակյանի հավաստմամբ` նմանատիպ մրցույթներում ...
«Մարտիրոս Սարյանի 130-ամյակը եկող տարի կնշվի մի շարք միջոցառումներով», «Ազգի» թղթակցին տեղեկացրեց մեծահամբավ նկարչի տուն-թանգարանի տնօրեն Սոֆյա Սարյանը : Նա նաեւ հավաստեց, որ Սարյանի ծննդյան օրըՙ փետրվարի 28-ին երեւանյան տուն-թանգարանում ցուցահանդես կբացվի, որտեղ կներկայացվեն նկարչի լուսանկարները, որոնք հեղինակել են Անդրանիկ Քոչարն ու Գավուքը:
Կոմիտաս վարդապետի ծննդյան 140-ամյակը նշել են Աթենքում: Հոբելյանական երեկո, որ կազմակերպել է «Հայաստան» կենտրոնը, «Արարատ» մարզամշակութային կենտրոնում մեկտեղել էր Հունաստանի հայությանը եւ Հունաստանում Հայաստանի դեսպանության եւ հունահայոց հոգեւորականության ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում է «Հայաստան լրատուն» Աթենքից, հանդիսության մասնակիցներին ներկայացվել են Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, նաեւ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից հատվածներ ...
Լիբանանահայ վաստակաշատ ուսուցիչ եւ խմբավար Գեւորգ Քանդահարյանը Թարգմանչաց տոնի կապակցությամբ հետմահու պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւովՙ «Ոսկե մեդալով»: Պարգեւը լիբանանահայ գործչին շնորհվել է կրթության ոլորտում ունեցած նշանակալի վաստակի համար: Մեդալը Քանդահարյանի ընտանիքին կհանձնի Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:
«Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմը, որ պատմում է 17-ամյա Հովսեփ Բեգլարյանի մասին, ներկայացվել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի 22-րդ փառատոնին: Ֆիլմի հեղինակներըՙ Արման Երիցյանը, Վահան Հովհաննիսյանն ու Իննա Սահակյանը ֆիլմի ցուցադրությունից հետո պատասխանելու են հանդիսատեսի հարցերինՙ ամբողջացնելու ֆիլմում տված տեղեկությունը Հայաստանում կորստի եզրին գտնվող ժողովրդական արվեստիՙ լարախաղացության մասին: Ֆիլմը նաեւ ներկայացնում ...
«Զանգակ-97» հրատարակչության լույս ընծայած «Հայ արվեստի պատմություն» գիրքը արդյունք է աշխատանքային խմբի երկարամյա աշխատանքի եւ ներկայացնում է հայկական ճարտարապետության ու կերպարվեստի զարգացումըՙ պատմական փուլերով: Յուրաքանչյուր փուլը ներկայացված է առանձին գլխով եւ պատմական ժամանակագրությամբ: Հարատարակչությունում վստահ են, որ գիրքն ունի շատ ավելի լայն նշանակություն, քան հայ հասարակությանն իրազեկելն է, ինչում համոզվելու ...
Նախագահ Սերժ Սարգսեանի արտասահմանի մէջ կատարած հանդիպումներու ընթացքին Հայաստան-Թուրքիա մերձեցման դէմ արտայայտուողներու շարքէն, մասնաւորաբար աղմկարար կոպիտ փոքրամասնութեան մը կողմէ կազմակերպուած ցոյցերը անընդունելի պատահարներու ալ տեղի տուին:
2003-ին Փարիզի Կանադական հրապարակում մասնակցում էի Կոմիտասի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Շարք էին կանգնել ալեհեր հայ պատվո լեգեոնականները` սպիտակ ձեռնոցներով, ձիգ, հպարտ ու արժանապատիվ: Կանգնած էր մեր ազգային հպարտությունը` Շառլ Ազնավուրը: Այստեղ էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դեսպան Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Ներկա էին Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, սփյուռքի ուրիշ ...
Ազգի պահպանման գործում մեծ դեր ու նշանակություն ունի ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումը: Եվ ահա այդ կարեւոր գործին միացան մի խումբ նվիրյալներ ու երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առաջարկով եւ հովանավորությամբ, կառավարությանն առընթեր 2004 թվականին ստեղծվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը: Ամիսներ անց, հիմնադրամը հանրապետության 10 մարզերում եւ Արցախում վեց ամիս ...
Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկված աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել եւ օրինական տերերին է վերադարձվել միջազգային հետախուզման մեջ գտնվող մշակութային երկու արժեք: Մեկը Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավն էր. այն գողացվել էր Ազգային պատկերասրահից եւ հայտնաբերվեց Մոսկվայում: Մյուսը 15-րդ դարի ավետարանն էրՙ գողացվել էր Արագածոտնի մարզի վարչական տարածքում գտնվող մատուռից, որն էլ հայտնաբերվեց ...
Հոգեբուժական համաշխարհային միտքը, Իրանի գիտությունը եւ իրանահայ համայնքը անդառնալի կորուստ կրեցին: 2009 թ. նոյեմբերի 12-ի առավոտյանՙ կյանքի 86-րդ տարում վախճանվեց իրանահայ անվանի գիտնական, հոգեբույժ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԻԻՀ ԲԳԱ անդամ, ԻԻՀ ԳԱ պատվավոր անդամ, ազգային եւ հասարակական գործիչ Հարություն Դավթյանը:
Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում ավարտվեց եւ այժմ մարզասերների ուշադրությունը կբեւեռվի Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմին, որը մասնակցում է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում «Հատիսն» Աթենքում 54-105 հաշվով զիջել է մրցաշարի ուժեղագույն թիմերից մեկինՙ «Աթինաիկոսին»: Եվ ահա տեւական ընդմիջումից հետո Երեւանում կրկին մեծ բասկետբոլի ականատես դառնալու հիանալի հնարավորություն է ընձեռվել ...
Նոյեմբերի 20-ին Հարավային Կորեայում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան չորս ծանրորդներ եւ երեք մարզուհիներ: Հայաստանի պատվիրակների համար առաջնությունը կսկսվի նոյեմբերի 22-ին: Այդ օրը մեր ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի մեծահասակների այս տարվա չեմպիոն Առաքել Միրզոյանը: Ի դեպ, հանրային հեռուստատեսությունն ուղիղ ...
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ժամանակավորապես կգլխավորի գերատեսչությունըՙ փոխարինելով Վիտալի Մուտկոյին, որը նոյեմբերի 23-ին պաշտոնապես կազատվի զբաղեցրած պաշտոնից: Դա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրահանգն էՙ մարզական ֆեդերացիաների ղեկավար պաշտոններն ազատել մարզաձեւի պրոֆեսիոնալների համար: Ըստ այդ հրահանգի, 11 մարզական ֆեդերացիաների նախագահները, որոնք պետական ծառայողներ են, այդ թվումՙ նախարարներ, պարտավոր ...
Օրերս մամուլում, այդ թվում` ադրբեջանական « DAY.az» կայքէջում եւ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությունը, թե առաջիկայում գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանին փոխարինելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, իրականությանը չի համապատասխանում: