ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւն այս տարի վեցերորդ անգամ կհանդիպեն նոկեմբերի 22-ին Մյունխենում` Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը: Հաղորդագրությունում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ, արդար եւ տեւական կարգավորման հիմքում ընկած ...
Լիբանանը նշում է իր անկախության 66-րդ տարեդարձը: Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրայիլ Ժեարայի հետ հարցազրույցում «Ազգի» ընթերցողներին ենք ներկայացնում ոչ միայն անկախության առնչությամբ միջոցառումները, այլեւ, դեսպանի ներկայացմամբ, հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա վիճակը, առկա մտահոգություններն ու զարգացման հեռանկարները:
ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել ամերիկացի դիվանագետ Մելիսա Սթոունը, որը մինչ նոր նշանակումը աշխատում էր ԵԱՀԿ Կոսովոյի գրասենյակում: Անցյալ շաբաթ Սթոունը ժամանել է Բաքու եւ ամիջապես անցել իր պարտականությունների կատարմանը:
Նոյեմբերի 13-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի լիագումար նիստում քննարկման էր դրվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ժողովրդավարական նախաձեռնությունը», որն էությամբ քրդական է: Այսինքն, նախաձեռնության անվան տակ իրականում Մեջլիսում քննարկվեց քրդական հարցը, իսկ քննարկումները բուռն հակազդեցություն առաջացրին ընդդեմ Էրդողանի եւ նրա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության: Նախաձեռնությունը, թերեւս, պաշտպանեց քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» ...
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2009 թ. օգոստոսին Բիթլիս կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ներկայիս Գյուրօյմաք գավառի իսկական անունը քրդերեն Նորշին է: Մինչդեռ Նորշինը մաքուր հայկական է թե՛ իր բաղադրիչներով` Նոր+շեն (կառույց, գյուղ, բնակատեղի), թե՛ տեղանվանակազմ կաղապարաձեւով:
Բյուջեն խորհրդարան մտնելուց հետո ոչ միայն մնում է որպես մեր երկրի թիվ 1 տնտեսական փաստաթուղթ, այլեւ դառնում է քաղաքական փաստաթուղթ: Քաղաքական է դառնում ամեն ինչ` սկսած տնտեսական աճի ցուցանիշից, որը 2010-ին նվազագույնն է կանխատեսված ընդհանրապես մեր բյուջեների պատմության մեջ, վերջացրած երկրի արտաքին պարտքով, որ մոտենալու է ՀՆԱ-ի 50 տոկոսին, եւ ...
Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար, «Պրոմեթեյ բանկից» վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, «Նորաշեն 2007թ.» սպառողական կոոպերատիվին, կառավարության երեկվա ընդունած որոշմամբ տրամադրվեց 500 հազար դոլարին համարժեք դրամի չափով, երեք տարի մարման ժամկետով բյուջետային երաշխիք: «Նորաշեն 2007 թ.» սպառողական կոոպերատիվի հետ նախատեսվում է ...
Երեկ Երեւանում էր եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների կազմակերպության նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Յաժիերսկին: Նրա եւ Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի համատեղ ասուլիսում գծագրվեց հայրենի եւ եվրոպական վերահսկիչների համագործակցության դաշտը: Եվրոպական հեղինակավոր կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան նաեւ նշան է եվրոպական եւ ընդհանրապես միջազգային վերահսկողական համագործակցության ...
Կառավարության երեկ հաստատած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում կատարված լրացման նախագծում առաջարկվում է ստեղծել օրենսդրական հիմքՙ պլաստիկ քարտերով գործարքների իրականացման դեպքում նույնպես հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ տրամադրելու համար: Ինչպես հայտնեց օրենքի նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը , այդ լրացման նպատակը պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալի անկումը կանխարգելելն ...
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը լի է հակասություններով: Հակասություններից մեկն այն է, որ մի կողմից Տեր-Պետրոսյանը պահանջում է նախագահի հրաժարականը, մյուս կողմիցՙ գործարք առաջարկում: «Տեր-Պետրոսյանի ելույթի նպատակը նախագահին գործարք առաջարկելն է: Իշխանությունները հնարավորություն են տալիս ՀԱԿ-ին ...
Նման կարծիք երեկ հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը : Խոսելով միության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ՏՏ վարչության համագործակցության մասին` Վարդանյանն ասաց, որ իրենց նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր. «Ուզում ենք Երեւանից տարածվել դեպի մարզեր, որպեսզի մեր շրջանների, գյուղերի բնակիչները օգտվեն ...
Նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերըՙ 4-ն անց 15, փլուզվել է Թբիլիսի քաղաքի 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին, որ վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում հայտնվել էր Վրաստանի հայկական այն եկեղեցիների շարքում, որոնք վրացական կողմը «վիճահարույց» է որակում:
Հարավային Կովկասի 6-րդ մեդիա-համաժողովը, որը նվիրված է լրագրողական կրթության բարելավմանն ու նոր մարտահրավերներին, մեկնարկել է Թբիլիսիում: Այնտեղ քննարկվել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցների ազատության հարցերը:
Մոտ օրերին ՀՀ-ում Կորեայի Հանրապետության գլխավոր պատվո հյուպատոսության 5-ամյակին նվիրված միջոցառումների շարքը համալրելու է գալու Մի Րա Պարային ընկերությունը, որը կորեական ազգագրական պարերի ջատագովն է ոչ միայն Կորեայի Հանրապետությունում, այլեւ նրա սահմաներից դուրս:
Թատրոնի յաջող զարգացումը կախում ունի զանազան ազդակներէՙ ինչպէս բեմադրիչի ու դերասանի տաղանդէն, թատրերգութեան որակէն, հասարակութեան մակարդակէն ու երկրի քաղաքական վիճակէն: Ամերիկահայ գաղութի մէջ զուտ թատերական կեանքի պահանջներ չկային: Կար ընդհանրապէս հայ մշակոյթի հանդէպ ծարաւ, կար հայ լեզուի, հայ մտքի եւ զգացումներու հրամայական պահանջ: Ամերիկահայ մշակութային կեանքը առաջնորդող ու տիրապետող գլխաւոր ...
Մեկ տարուց ավելի ՀՀ-ում ստեղծվել է սփյուռքի նախարարությունն ու իր գործառույթներն ու լծակները համակարգված գործի դրել: Նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով ԵՊՀ-ում երկու ամիս առաջ բացվեց սփյուռքագիտության ամբիոն, եւ մագիստրատուրայի 11 ուսանողներ այսօր ամբիոնի վարիչ, բանասիրական գիտ. դոկտոր-պրոֆեսոր Յու. Ավետիսյանի ու նաեւ սփյուռքագետ դասախոսների աջակցությամբ խորացված ուսումնասիրում են սփյուռքի պատմությունը:
Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ Վալանս քաղաքի արվարձան Բուր-լե-Վալանսի «Լը Ռոն» թատրոնում հոկտեմբերի 18-ին հանդիսավոր պայմաններում նշվել է ֆրանսահայոց մշակութային միության (USFAF) 60-ամյակը: Հոբելյանական հանդիսության գեղարվեստական մասում ելույթ է ունեցել Լիոն քաղաքի ազգագրական պարերի «Գորիս-Սասուն» համույթը:
Հայաստանում այսօր հաշվառված է շուրջ 177.000 հաշմանդամ: Այս թիվըՙ համեմատած սույն թվականի հունվար ամսվա տվյալների հետ, աճել է 7.000-ով, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է ավելի համալիր մոտեցումներ մշակի հաշմանդամ անձանց խնդիրներին անհրաժեշտ լուծում տալու համար: Հաշմանդամ մարդկանց համար մեծագույն պրոբլեմ են հատկապես հասարակության վերաբերմունքն ու հասանելիության խնդիրըՙ ինչը ...
Մոտ մեկ եւ կես ամիս է, ինչ «Մետաքսյա Սիմոնյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնած «Հանրապետական ասմունքի փառատոնը» անց է կացվում մարզերում եւ Արցախում: Ասմունքի անդրանիկ փառատոնը անցկացնելու գաղափարը բարձր է գնահատել օրենսդիր մարմնի ղեկավարը եւ հենց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ...
Պարույր Սեւակին նվիրված հուշագրություն-մենագրությունների վերջին շրջանի առատությունըՙ բանաստեղծի անձի եւ նրա ստեղծագործության գնահատական-ուշադրությո՞ւն, թե՞ «մեծերու շուքին տակ» երեւալու հարմարավետություն-ինքնացուցադրանք. այս մասինՙ բանաստեղծի որդուՙ Արմեն Ղազարյանի «Պարույր Սեւակ, զուտ մերօրյա սպանություն» հրապարակման մեջ:
Երեւանի «Հատիսը» Եվրոպայի գավաթի խաղարկության 2-րդ տուրում չափազանց համառ ու դրամատիկ պայքարում 103-99 հաշվով պարտության մատնեց Վոլգոգրադի «Չեւակատային»ՙ տոնելով անդրանիկ հաղթանակը: Այս հաջողությունը մեծ ոգեւորություն էր առաջացրել «Միկա» մարզադահլիճում հավաքված մարզասերների շրջանում, որոնք ամբողջ խաղի ընթացքում ջերմորեն աջակցում էին հատիսցիներին:
Թուրքիայում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում պարզապես հիանալի է խաղում մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարի մասնակից Միքայել Մկրտչյանը: 7 տուրից հետո վաստակելով 6,5 միավոր, Միքայելը միանձնյա առաջատարն է: 7-րդ տուրում նա սեւերով հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ, իրանցի Շահին Լորպարիզանգենեհին: 6-ական միավորով Միքայելին հետապնդում են չին շախմատիստներ Ջինշի Բայը եւ Ջիալուն Հուն, ...
Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ արդյունավետ խաղովՙ խփելով 4 գոլ: Մինչ այդ նա մեկական գնդակ էր խփել Շվեյցարիայի եւ Թուրքիայի հավաքականների դարպասը: Ընտրական մրցաշարի լավագույն ռմբարկուների շարքում Մխիթարյանը 6 գնդակով զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա միայն մեկ գնդակով է զիջում առաջատարի դերը ...
Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում 22 շախմատիստներ: Երկու շրջանով անցկացված մրցաշարի հաղթող ճանաչվեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, որը 42 պարտիաներում վաստակեց 31 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրեց Վիշվանաթան Անանդը (28 միավոր), որը բավական ժամանակ գլխավորում էր աղյուսակը: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սերգեյ Կարյակինին (25):
Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության մեջ մեղադրվող անձին: