Այսօրվանից «Ազգի» կայքէջը կունենա արաբերեն բաժինՙ առայժմ փորձնական: Մեր թերթի պատմության մեջ այս հիշարժան նորությունը զուգադիպում է Լիբանանի Հանրապետության 66-րդ տարեդարձին, որը լրանում է վաղըՙ 22 նոյեմբերին: Այդ երկիրը դեռեւս հանդիսանում է սփյուռքի հայատրոփ սիրտը: Թեեւ, վերջին տասնամյակներին, այստեղ եւս նկատվում է հայախոսության նահանջՙ արաբերենը դառնում ...
Օր օրի ավելի ակնհայտ են դառնում թուրք պաշտոնյաների խաղերը կապված արձանագրությունների հետ: «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը, ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում, պարզել է հետեւյալը:
Ինչպես նշել էինք նախորդ համարում, Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նոյեմբերի 10-ի նիստում «Քրդական նախաձեռնության» նախնական քննարկման ժամանակ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Օնուր Օյմենը արձագանքել էր նախաձեռնությունը «երկրում մայրերի արցունքը զսպելու» անհրաժեշտությամբ պայմանավորող վարչապետ Էրդողանին եւ հայտարարել. «Մի՞թե մայրերը չեն արտասվել, երբ Աթաթուրքը ճնշում էր Դերսիմի ապստամբությունը»:
Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է ԱՄՆ Սենատում քաղաքական մեծամասնության ղեկավար, դեմոկրատ սենատոր Հարի Ռիդի` Հայոց ցեղասպանության թիվ 316 օրինագիծը պաշտպանելու որոշումը:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հայտարարության առնչությամբ, թե մադրիդյան սկզբունքները ներկայացնող փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղում չեն տեսել, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը արձագանքեց, թե պետք է հավատալ նրան, ինչ ասում է Լեռնային Ղարաբաղը: Նալբանդյանը չճշգրտեց, թե Հայաստանն այդ հիմնարար սկզբունքների փաստաթուղթը ցույց է տվել, թե՞ ոչ, միայն նշեց, ...
Երեկ «Սարդարապատ» շարժման հրավիրած կլոր սեղանի ժամանակ, որը «Հայ-թուրքական հակամարտության ներկա վիճակը» թեմայով էր, հայտարարվեց, որ նոյեմբերի 21-22-ին Սեւրում Արեւմտյան Հայաստանի Հայ ազգային խորհուրդը կկազմակերպի արեւմտահայերի 3-րդ վեհաժողովը` «Արեւմտյան Հայաստանն ու արեւմտահայերի իրավունքները» թեմայով:
Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքն առանց հեռահաղորդակցման տեղեկատվական տեխնոլոգիաների: Դժվար է պատկերացնել նաեւ այն դժվարությունները, որոնց առնչվում են ներմուծողները կամ արտահանողները նախքան արտադրանքը սպառողին հասցնելը: Այդ դժվարությունները բնականաբար տալիս են դժգոհության տեղիք ե՛ւ սպառողների, ե՛ւ արտահանողների, ե՛ւ ներմուծողների մեջ, ինչն էլ իր հերթին լուծումներ փնտրելու առիթ է դառնում: Եվ ...
Լավ եղանակը հնարավորություն տվեց Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուշացկասին վայելելու Արարատի գեղեցիկ տեսարանը: Երեկ այդ մասին Երեւանում հայտարարեց Լիտվայի արտգործնախարարը` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` կիրակի օրը Մյունխենում կայանալիք հերթական հանդիպումից հայ խորհրդարանականների սպասելիքները տարբեր էին, երեկ նրանք այդ մասին ասել են խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նախ գնահատեց հանդիպմանը նախորդող իրավիճակը. ըստ նրա` վերջերս մի փոքր մեղմացել է Ադրբեջանի վարած քարոզչական պատերազմը Հայաստանի ...
Ազգային Ժողովում ներկայացնելով 2010-ի պետական բյուջեն, գումարային ցուցանիշներից բացի, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ մեկ այլ կարեւոր խնդրի, որն առաջին հայացքից թվում է, թե բյուջեի հետ կապ չունի: Խոսքը սոցիալական արդարության մասին է: Ըստ վարչապետիՙ «Մեր ուսումնասիրությունները եւ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին ...
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, 2009-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 17,5 տոկոս: Անկման նման կրճատումը ավելի շատ պայմանավորված է նախորդ տարվա հոկտեմբերից սկսված տնտեսական անկման մեծ ցուցանիշով: Եթե այս տարվա մայիսից սկսած, մեր տնտեսությունը յուրաքանչյուր ամիս աճ էր արձանագրում դրան նախորդած կտրուկ անկումից հետո, ապա, ցավոք, ...
Երեկ միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի եւ տարածքային զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբերի համատեղ նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը , քննարկվել են ծրագրի եւ հայեցակարգի մշակման ընթացակարգերը:
Հանրային վեճերում բավականին մեծ թիվ են կազմում հարկային, մաքսային մարմիններին առնչվող գործերը, նաեւ քաղաքապետարանին, տեղական մարմիններին, լիցենզավորման գործառույթների իրականացնող մարմիններին վերաբերող բողոքները: Երեկ «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր սեղանում ներկայացնելով վարչական դատարանի դերը փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի գործումՙ նշեց Վարչական դատարանի նախագահ ...
Նոյեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 51,217,819 ԱՄՆ դոլարՙ 386.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 64,782,402 ԱՄՆ դոլարՙ 388.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հայաստանի վարչական դատարանը երեկ բավարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը` պարտավորեցնելով ոստիկանությանը 5 տարվա մշտական բնակության տեղեկանք տալ վերջինիս: Այսպիսով, կարելի է ասել, որ ապահովվում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին: Այդպիսով, կարող է կրկնվել Վանո Սիրադեղյանի նախադեպը, որ երկրորդ անգամ ...
Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզման վերաբերյալ իրենց դժգոհությունն ու զայրույթն են արտահայտել Հայաստանում բազմաթիվ կազմակերպություններ, քաղաքական գործիչներ մեղադրելով վրացական իշխանությանը բացահայտ անտարբերության մեջ:
Օգտվելով Հորդանանի Հաշեմական թագավորության բարյացակամ վերաբերմունքից եւ Հորդանան գետի արեւելյան ափերին եկեղեցիների կառուցելու թույլտվությունից, հայկական համայնքը Երուսաղեմի հայոց պատրիարքության նախաձեռնությամբ ձեռնամուխ է եղել նոր եկեղեցի կառուցելու աշխատանքներին, տեղեկացնում է Ամմանից Արթուր Հակոբյանը :
Վարդանյանների ընտանիքի աջակցությամբ դեկտեմբերի 15-ին տեղի կունենա «Սասնա ծռեր» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան: Մուլտֆիլմի աշխատանքներն ընթացել են շուրջ 10 տարի եւ անընդհատ հետաձգվել են ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Բացառիկ հաջողությամբ է պսակվել «Թռչունյան տուն» հիմնադրամի հոկտեմբերի 24-ին կազմակերպած երկրորդ կիսամյակային դրամահավաքը, տեղեկացնում է այդ առթիվ Սաութֆիլդից (Միչիգան, ԱՄՆ) ստացված հաղորդագրությունը: Հիմնադրամի նյութական միջոցները ուղղորդվում են Գյումրիի «Թռչունյան» մանկատանը:
Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչները ճանաչված նյարդաբան-վիրաբույժ դոկտ. Էդգար Հուսեփյանին 2010 թվականի հունվարի 15-ին կպատվեն Նյու Յորքի կենտրոնական մասում գտնվող «Կիպրիանի» համերգասրահում «Հայ օգնության ֆոնդի» հովանավորությամբ կազմակերպված գալա-ճաշկերույթով, տեղեկացնում է Ֆլորենս Ավագյանը :
Լոնդոնի ռեֆերենտ լաբորատորիան հաստատեց Հայաստանից ուղարկված անալիզների պատասխանները` 5 հիվանդների արյան մեջ իսկապես եղել է խոզի գրիպի վիրուսը: Այժմ Հայաստանում խոզի գրիպով վարակված հիվանդների թիվը 22 է:
Ավանդույթի համաձայն ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողներին: Նախագահի կարծիքով բարձրագույն խմբի առաջնությունն անցավ բավական հետաքրքրական պայքարում, երբ միայն վերջնագծում հայտնի դարձան մրցանակակիրները: Ինչ վերաբերում է մեր հավաքականների ելույթներին, ապա Ռուբեն Հայրապետյանը միանշանակ անբավարար գնահատեց դրանք: Ճիշտ է, միեւնույն ժամանակ նա դրվատանքի խոսքեր հղեց մեր երիտասարդական ...
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանն ու ներկայացրեց անչափահասների դեմ եւ նրանց կողմից կատարվող հանցագործությունների կանխման ու բացահայտման գործում պետական, հասարակական կառույցների եւ քաղաքացիների դերը: Նա նշեց, որ անցած 9 ամիսներին անչափահասների կողմից կատարվել է 383 հանցագործություն, ...
Սույն թվականի հոկտեմբերի 13-ին «Ազգ» օրաթերթը հրատարակել է «Հայ զինվորականներն օսմանյան բանակում. ծառայություն եւ ոչնչացում: Ոչ մի երկրում սեփական զինվորների նկատմամբ նման հաշվեհարդար չի եղել» խորագրով հոդված, որը (վերնագրի փոքր-ինչ փոփոխությամբ) վերցված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջից (www.genocide-museum.am), սակայն հրապարակման մեջ որեւէ հղում չկար հեղինակի կամ ...
«Ազգը» Հայհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Նոյեմբերի 21-ի ցերեկվանից սկսած հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններումՙ ձյան տեսքով: Արարատյան դաշտում եւ Երեւան քաղաքում ձյուն չի ակնկալվում: Օդի ջերմաստիճանը կնվազի ...