Մյունխենյան հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունը` պատերազմի սպառնալիքով, առիթ է դարձել, որ «Արմենպրեսի» թղթակիցը Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվի ԼՂ խնդրի հետ կապված լարվածության աճի պարագայում Հայաստանի դիրքորոշման մասին: Ս. Ֆարմանյանը նախ նկատել է, թե նման հայտարարություններն արվում են ներքին լսարանի ...
Նոյեմբերի 22-ին Մյունխենում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, որն ընթացիկ տարում նրանց 6-րդ հանդիպումն էր: Հանդիպման նախօրյակին Իլհամ Ալիեւը վերստին հանդես եկավ որեւէ նորություն չպարունակող ռազմատենչ նոր հայտարարությամբ: Ո՞րն է դրա նպատակը: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսարանում, դրան բացի երկու երկրների արտգործնախարաներից, ներկա ...
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումն էլ դարձավ իրականություն, սակայն դրանից հանրային մակարդակում կարծես ոչինչ չփոխվեց, ինչպես եւ որեւէ փոփոխություն չէր արձանագրվել նախորդ հերթականներից հետո:
Վերջին ժամանակներում, ըստ հոգեբան Դավիթ Ջամալյանի , ստեղծվել է կարծիք, թե թուրքն այլեւս նախկինը չէ, որ նա փոխվել է: «Սակայն, եթե եվրոպական հանդուրժողականության միջավայրում թուրք աշակերտը հեռացվում է դպրոցից Հայոց ցեղասպանության փաստը չընդունելու համար, ապա դա պատահական չէ, այլ նշանակում է, որ թուրքը նույնիսկ Թուրքիայից դուրս ծնված ...
«Հայ-թուրքական սահմանի բացման խոչընդոտը շուտով կվերանա: Իհարկե, որոշ ժամանակ է պետք, որպեսզի լուծվեն «տեխնիկական» խնդիրները. երկու երկրներում էլ ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեն խորհրդարանում», իտալական La Stampa թերթին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա վստահեցրել է, որ մոտ ապագայում Հայաստանն ու Թուրքիան կփոխանակեն դեսպաններ, եւ ցամաքային սահմանը կբացվի: «Իսկ ...
Երեկ տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ պատվիրակության անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Ժամանակին անկախ Հայաստանի լրատվական դաշտի առաջին թերթերը նոր լրատվական մշակույթ ձեւավորեցին. «Ազգը», «Առավոտը», «Իրավունքը», «Հայքը», «Երկիրը» ընթերցողական սերունդ են ձեւավորում արդեն երկրորդ տասնամյակը: Այդ ընթացքում ստեղծվեցին եւ մահացան թերթեր, ծնվեցին ու ծնվում են նորերը: Սակայն մի քանի թերթ, այնուամենայնիվ, կարողացան ընթերցողի մշտական համակրանքի ծիրում մնալ: Մեր գործընկեր «Իրավունքն» այս տարի ...
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակից արձագանքել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը: Ռ. Հայրապետյանը մեղադրել էր Ծառուկյանին այն հայտարարության համար, թե Բուրսա չէր գնա, որովհետեւ գիտեր, որ մեր թիմը պարտվելու է: Գ. Ծառուկյանը թեեւ Հայաստանում չէ` անձամբ արձագանքելու համար, բայց նրա մամուլի գրասենյակն է ստանձնել այդ գործը` ...
Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչությունը ներկայացնող պատվիրակությունը երեկ այցելեց Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ եւ հանդիպում ունեցավ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, ՀՀԿ փոխնախագահ եւ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի եւ ՀՀԿ գաղափարախոսության գծով փոխնախագահ Մուշեղ Լալայանի հետ: Սկզբնապես քաղաքավարական նպատակ ունեցող այցը շուտով վերածվեց աշխույժ քննարկմանՙ ընդգրկելով Հայաստանում կուսակցական ինստիտուտի ...
Սահմանադրական դատարանը նոյեմբերի 17-ին մուտքագրել է հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը: Ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի, միջազգային պայմանագրերում ամրագարված պարտավորությունների սահմանադրությանը համապատասախանության հարցը լուծելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնում է հանրապետության նախագահը:
«Ապագա կերտող երիտասարդների գիտելիքներ» խորագրով երեկ բացվեց «Ֆրութֆուլ Արմենիա» 5-րդ միջազգային համաժողովը, որի կազմակերպիչներն են հայտնի գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանն ու Աննա-Քրիստինա Շիրինյանը: Համաժողովում նախատեսվող միջազգային նորարարությունների մրցույթի թեմաները 4-ն են` «Գյուղատնտեսություն եւ գյուղարդյունաբերական արտադրություն», «Առեւտուր եւ մարկետինգ», «Ֆինանսներ» եւ «Ենթակառուցվածքներ»: Այսօր արդեն կամփոփվեն մրցույթի արդյունքները եւ կպարգեւատրվեն հաղթողները: Մրցույթին ...
Տարիներ առաջ, երբ առիթ եղավ ծանոթանալու Ս. Պետերբուրգի այն ժամանակվա հոգեւոր հովիվ Եզրաս աբեղա Ներսիսյանի հետ, նա ինձ հրավիրեց նոր-նոր պետությունից «խլված»ՙ նշանավոր Նեւսկի պողոտայի վրա գտնվող Սբ Կատարինե հայկական եկեղեցի եւ առաջնորդեց... դեպի ներքնահարկ... Մեղա քեզ, Տեր Աստված, «մարդաբոյ» կեղտաջուր էր կանգնած: Հետո ցույց տվեց ...
Այսօր, ժամը 14-ին Հանրապետության հրապարակից դեպի ՄԱԿ-ի գրասենյակ եւ Վրաստանի դեսպանատուն տեղի է կունենա բողոքի երթ` վրաց եկեղեցուց եւ իշխանություններից պահանջելով Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները եւ հարգել ու պահպանել հայ մշակութային արժեքները:
Նոյեմբերի 18-21-ը «Մոսկվա» կ/թ-ում անցկացվեց «Կինո` բաց սահմաններ» փառատոնը` ԱՊՀ երկիր մասնակիցների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի աջակցությամբ: Ծրագրում ընդգրկված էին ԱՊՀ երկրների վերջին երկու տարվա հանրաճանաչ ֆիլմեր. Կարեն Շահնազարովի «Անհետացած կայսրությունը», «Պալատ N 6», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Դմիտրի Դյաչենկոյի «Ռադիոյի օրը», Գուկա Օմարովայի «Հեքիմը» ֆիլմերը:
Ավարտվեց մանկական «Եվրոտեսիլ-2009», որին մասնակցած Հայաստանի պատվիրակությունը Ռուսաստանի հետ հավաքելով 116 միավոր, կիսեց 2-րդ պատվավոր տեղը: Չնայած որ 1-ին տեղից ընդամենը մեկ միավոր էր հետ մնացել Հայաստանը, սակայն մեր 6 աղջնակների «Բարսելոնա» երգը համարվեց մրցույթի ամենահաջողվածը եւ ինչպես պատմում էր Լուարա Հայրապետյանը, «երգը շատ երկրներից ցանկացան ունենալ ու մի քանի ...
Շաբաթներ շարունակ «Արմենիայի» փոքրիկ անձնակազմը տեսնում է միայն դելֆիններ. չկա ոչ օվկիանոսային նավ, ոչ էլ ռոմանտիկ առագաստանավ: Մերթ ընդ մերթ նայում ենք հեռվում նշմարվող Բրազիլիայի հյուսիսարեւելյան ափերին: Փոքրիկ նավահանգիստների մեջ առանձնանում է բավական մեծ Ֆորտալեզա նավահանգիստը: Բայց դա մեր երթուղու մեջ չի մտնում:
Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կազմակերպության 16-րդ շրջանային ժողովը, որտեղ քննավել են հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացն ու հեռանկարները: Շրջանային ժողովն արձանագրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումները հակասում են ՀՀ, ԼՂՀ եւ աշխարհասփյուռ հայության շահերին: «Արձանագրություններում ստորացուցիչ եւ վտանգավոր նախապայմանները, Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապես հնչեցվող նոր ...
Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը հասել է 24-ի: Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ A/H1N1 գրիպի կասկածով 5 հայ հիվանդներից վերցված նմուշների հետազոտությունը դրական արդյունք է տվել: Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայնՙ հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման եւ տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ...
Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որի պարգեւները վիճարկողների թվում են նաեւ հայ ծանրորդները (4 տղա, 3 աղջիկ): Մեր մարզիչներն այս անգամ հավաքականի կազմում ընդգրկել են միայն մեդալների հավակնորդներին:
Փետրվարի 7-ին տեղի կունենա 2012-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: 51 հավաքականները կբաշխվեն ընտրական 9 խմբերում (6 խմբերում 6-ական, 3-ումՙ 5-ական հավաքականներ): Խմբերի հաղթողները եւ
Թուրքիայում ավարտվեց շախմատի պատանեկան առաջնությունը, որն անցկացվեց տարիքային վեց խմբով: Ցավոք, Հայաստանի 24 ներկայացուցիչներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մինչդեռ մինչեւ 10 տարեկանների մրցաշարում հիանալի հանդես եկող Միքայել Մկրտչյանը լավ հնարավորություն ուներ մեդալ նվաճել: 8 տուրից հետո նա 7 միավորով չին շախմատիստ Ջինշի Բայի հետ գլխավորում էր աղյուսակը: Բայց ...
Խանտի Մանսիյսկում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: 128 շախմատիստներ նոկաուտ համակարգով կորոշեն 2009-ի աշխարհի գավաթակրին: Մրցաշարն անցկացվում է օլիմպիական մրցակարգով: Յուրաքանչյուր փուլում մրցակիցները վիճակահանությամբ զույգեր կկազմեն եւ 2 պարտիայից բաղկացած մրցախաղում կորոշեն հաղթողին: Հավասար արդյունքի դեպքում կնշանակվի լրացուցիչ 2 պարտիա արագ շախմատի կանոններով, իսկ հարկ եղած դեպքում հաղթողին ...
Մոսկվայի «Դինամոն» մտադիր է թիմ հրավիրել ՀՀ հավաքականի եւ «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկուն որպես Վլադիմիր Գաբուլովի փոխարինող: Բացառված չէ նաեւ, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Բերեզովսկուն առաջարկեն աշխատել ակումբում որպես դարպասապահների մարզիչ:
Հայաստանի ազգային հավաքականը մեկ հորիզոնականով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակումՙ զբաղեցնելով 99-րդ տեղը: Դասակարգման ցուցակը կրկին գլխավորեց Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականըՙ շրջանցելով բրազիլացիներին: 3-4-րդ տեղերը պահպանել են Հոլանդիայի եւ Իտալիայի հավաքականները: Իսկ ահա պորտուգալացիները 5 հորիզոնականով բարձրացել են եւ այժմ զբաղեցնում են 5-րդ տեղը: Գերմանիայի հավաքականը 6-րդ տեղում էՙ ...
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ նամակով դիմել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որով առաջարկում է քննարկել նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատահարմարությունը: Հիմնավորումը` Ս. Միքայելյանի ծայրաստիճան վատառողջությունն ու որակյալ բժկական օգնություն ստանալու անհրաժեշտությունն է: