Աշխարհի առաջնության հերթական օրը փառահեղ նվաճում գրանցվեց հայկական ծանրամարտի պատմության մեջ: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ ծանրորդուհինՙ Նազիկ Ավդալյանը հռչակվեց ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի: 69 կգ քաշային մարզուհիների մրցավեճում Նազիկը պարզապես գերազանց հանդես եկավՙ վստահ հաղթանակ տոնելով երկամարտի 266 կգ (119+147) արդյունքով, գերազանցելով Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Շունհոնգ Լիուին ...
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա 12-րդ հեռուստամարաթոնը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին եւ ուղիղ եթերով հեռարձակվեց Լոս Անջելեսից: Այս անգամ համահայկական հիմնադրամի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Շուշին: Հավաքված գումարը` 15 մլն 875.000 դոլարի նվիրատվությունը կուղղվի Շուշիում սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը` նպատակ ունեալով սկիզբ դնել Շուշիի ...
Մյունխենյան հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանցի մի քաղաքագետ կարծիք էր հայտնել, որ բանակցությունների մասին ինչ- որ բան պարզ կդառնա միայն երկու- երեք շաբաթ անց: Սա միակ բանական արձագանքն էր տեղեկատվական այն հեղեղի մեջ, որ կազմակերպել էր պաշտոնական Բաքուն` տպավորություն ստեղծելու, թե «խիստ վախեցած լինելով Իլհամ Ալիեւի վերջնագրային հայտարարությունիցՙ Հայաստանը Մյունխենում կառուցոողական ...
Գերմանական տարբեր լրատու կայքէջեր իրազեկում են, թե նոյեմբերի 26-ին Գերմանաադրբեջանական ֆորումը Բեռլինում գիտական սիմպոզիում է կազմակերպել, որ կրել է «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի մշակութային օրրան» վերնագիրը: Բանավեճի թեման եղել է ԼՂ հակամարտությունը: Սիմպոզիումն ընդգծել է Ադրբեջանի մշակութային եւ էներգատնտեսական նշանակությունը: Հայաստանիՙ «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթումը Լեռնային Ղարաբաղը դարձրել է անտեսված ...
Վաղուց արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցում է ոչ թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու համար, այլ բանակցային գործընթացն օգտագործում է որպես քող` սեփական քարոզչությունն ու ապատեղեկատվությունը տարածելու նպատակով: Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ ...
Կանադայում գործող «Զորյան» ինստիտուտից հրատարակման խնդրանքով ստացել ենք ինստիտուտի նախագահ Գուրգեն (Գրեգ) Սարգսյանի վերոնշյալ խորագրով ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը:
Ամերիկյան Foreign Policy ամսագիրն ու «Հանուն խաղաղության» ամերիկյան ֆոնդը, ուսումնասիրելով 177 երկրներ, կազմել են աշխարհի չկայացած երկրների ցանկը, ըստ որի Հայաստանը զբաղեցրել է 101-րդ տեղը:
Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրին համահունչ կմշակվի քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգ:
Համաձայն «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» օրենքներիՙ 2010-ին պետք է անցկացվի շենքերի, շինությունների եւ հողամասերի կադաստրային գնահատում, պետք է ձեւավորվեն 2011-2013 թվականների գույքահարկի եւ հողի հարկի բազաները: Այդ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դավթյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համակարգի աշխատակիցների հետ պետք ...
Ամիսներ առաջ ԱՄՆ կառավարությունը մեկ ավտոմեքենա եւ համակարգչային սարքավորումներ էր նվիրաբերել ՀՀ ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնին: Եվ ահա, երեկ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը եւ համակարգի այլ պաշտոնատար անձինք, ընդունեցին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնին, որն այս անգամ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ...
Չնայած կարկառուն հանրապետականները պնդում են, որ ՀՀԿ այսօրվա համագումարը սովորական, հերթական, շարքային, աշխատանքային, ներկուսակցական խնդիրներ լուծող համագումար է, եւ պետք չէ այնտեղ անակնկալներ սպասել, սակայն, ըստ ամենայնի, պարզապես չի կարող հերթական կամ շարքային համագումար լինել` մի քանի պատճառներով:
2009 թ. սեպտեմբեր 18-19 Երեւանի մէջ կայացաւ կազմակերպչական կոմիտէի հերթականՙ 11-րդ նիստը: Նիստին մասնակցեցան կոմիտէի անդամները Ֆրանսայէն, ԱՄՆ-էն, Զուիցերիայէն, Աւստրիայէն, Հայաստանի Հանրապետութենէն եւ Ռուսաստանէն: Անոնք քննարկեցին կոմիտէի նախորդ նիստէն ետք կատարուած գործունէութեան արդիւնքներըՙ առնչուած Համագումարի նախապատրաստական աշխատանքներուն հետ, նպատակ ունենալով Համագումարը կայացնել ոչ ուշ, քան 2010 թ. նոյեմբերին Փարիզի (Սեւրի) ...
Նման կարծիք երեկ «Հայացք» մամուլի ակումբում հայտնեցին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդների եւ ուսանողների «Հայք» միության ներկայացուցիչները: Ներկայացնելով իրենց հայտարարությունը` կապված Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի ռազմատենչ արտահայտությունների հետ` վճռական ու խիստ տաքարյուն երիտասարդները կոչով դիմեցին հանրությանը` պատրաստ լինելու պատերազմին, քանի որ. «Պատերազմում հաղթելու միակ միջոցը նրան պատրաստ լինելն է»:
Երիտասարդ գեղանկարիչ Նազիկ Ասլանյանը մեծանալով արվեստագետների ընտանիքում, փոքր հասակից իր զգացողություններն ու բնության գեղեցկությունը թղթին է հանձնել: Այնուհետեւ, մասնագիտական կրթություն ստացել ու մասնակցել 1 տասնյակ խմբակային ցուցահանդեսների: Երեկ Երեւանի «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց Նազիկի գեղանկարների 4-րդ անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին գեղանկարչուհու 32 կտավները: Ցուցադրված կտավներում հստակ ընդգծված են Նազիկի գեղարվեստական ...
Ռոբերտ Գեդիկյանի «Ոճրագործների բանակ» ֆիլմին անդրադարձել էինք ամիսներ առաջ` մեր կինոէջում թարգմանաբար ներկայացնելով ֆրանսիական մամուլում, մասնավորապես «Լա տրիբունում» տպագրված «Գեդիկյանի դիմադրությունը» հրապարակումը («Ազգ» 26.09.2009): Հոդվածագիրը Կետիկյանի նոր ֆիլմը բնութագրել էր որպես նրա ամենաանձնական ֆիլմը, նմանության զուգահեռներ տանելով ռեժիսորի եւ ֆիլմի հերոսիՙ բանաստեղծ եւ բանվոր Միսաք Մանուշյանի միջեւ, ըստ ամենայնի, նկատի ...
Ֆրանսահայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի նոր` «Շան պատմություն» ֆիլմը փակ ցուցադրությամբ ներկայացվել է Ստամբուլում: Ռոբերտ Գեդիկյանի ֆիլմի պրեմիերայի առիթով Հայաստան ժամանած Ավետիքյանը երեկ ասել է, որ ֆիլմը պատկերում է անցյալ դարասկզբին երիտթուրքերի կառավարության գլուխ անցնելուց հետո Կոնստանդնուպոլսի 30 հազար շների վերացման պատմությունը` դրամատիկ եւ մի փոքր էլ հումորային երանգներով:
Վորոնեժի անտառտեխնիկական ինստիտուտի առաջին կուրսում ուսանելուս տարիներին բուսաբանության դասախոս պրոֆեսոր Պավել Ռասկատովը հարցական-հաստատական տոնով դիմեց ինձ. «Հա՞յ ես»: «Հայ եմ», պատասխանեցի ես: «Իսկ դու գիտե՞ս ով է Արմեն Թախտաջյանը», նորից հարցրեց նա եւ, չսպասելով իմ պատասխանին, բացականչեց. «Նա 20-րդ դարի Կարլ Լինեյն է»:
Օրերս «Ազգ» թերթում (7 նոյեմբերի, 2009) լույս տեսած «Ո՞վ եմ ես. Քրդացած հայի ինքնության խառնաշփոթը» նամակը, որը Ս.Բ. ստորագրությամբ հրապարակվել էր Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջում, եւ թարգմանաբար ներկայացրել էր «Ազգ» -ը, խորապես մտահոգեց ինձ, քանի որ խոսքը հոգեկան մեծ լարում ու կոնֆլիկտ ապրող մարդու մասին է: Քրդացած ...
«Գարդիան» անգլիական թերթի օնլայն տարբերակի երաժշտական բաժինը գուժում է մահը 85-ամյա հունահայ ճանաչված սոպրանո Արտա Մանտիքյանի, որը պատահել է նոյեմբերի 8-ին:
Լիբանանի առողջապահության նախարար Մուհամմեդ Ջավադ Խալիֆան պաշտոնապես հայտարարել է երկրում խոզի գրիպի համաճարակի տարածման մասին: Նրա խոսքերով, վերջին օրերին բուժօգնության համար դիմող քաղաքացիների 80 տոկոսն ունի նոր գրիպի ախտանիշներ: Երկրում խոզի գրիպից մահացել է 3 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Բեյրութում մամլո ասուլիսում ելույթ ունենալով, նախարարը նաեւ հաստատել է, որ ...
Բրազիլիայի Հայ եկեղեցու եւ Սան Պաուլուի գլխավոր հյուպատոսության տվյալներովՙ երկրում կա մոտ 30 հազար հայ: Մինչդեռ երկրի կառավարության տվյալներովՙ այս թիվը կրկնակի մեծ է: Կարծում եմ, դժվար չէ պարզել ցուցանիշների այդ տարբերության պատճառները: Բրազիլիայի քսանվեց նահանգներից յուրաքանչյուրը կանոնավորապես անցկացնում է իր մարդահամարը: Հաճախ տվյալներ են հավաքվում նաեւ այսպես կոչված խառնածինների ...
Հայ մարզասերներին հաճելի անակնկալ մատուցեցին Երեւանի «Հատիսի» բասկետբոլիստուհիները, որոնք Եվրոպայի գավաթի խաղարկության 3-րդ տուրում հյուրընկալվելիս 87-64 հաշվով պարտության մատնեցին ընտրական «F» խմբի առաջատար թուրքական «Բեշիքթաշին»: Այդ հաղթանակից հետո «Հատիսը» հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Մրցակցի նկատմամբ «Հատիսի» առավելության մասին է վկայում այն փաստը, որ բոլոր 4 խաղափուլերն էլ ...
Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում իր մրցելույթներն ավարտեց նաեւ Վարուժան Հակոբյանը: 2-րդ փուլում նրա մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովն էր: Դասական շախմատի երկու պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի եւ հաղթողը պետք է որոշվեր արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցամարտում: Վարուժանն անհաջող խաղաց: 1-ին եւ 4-րդ պարտիաներն ավարտվեցին ...
Հայաստանի չեմպիոն «Փյունիկն», այնուամենայնիվ, որոշել է մասնակցել ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» մրցաշարին, որ կայանալու է 2010-ի հունվարին: Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ «Փյունիկը» սկզբում հրաժարվել էր մրցաշարի մասնակցությունից: Սակայն Ռուսաստանի ֆուտբոլային միությունը, որը ժամանակավորապես գլխավորում է խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, խստացրել է պահանջները մասնակիցների նկատմամբՙ պահանջելով, ...