AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#216, 2009-11-26 > #217, 2009-11-27 > #218, 2009-11-28 > #219, 2009-12-01 > #220, 2009-12-02
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 28-11-2009



Մշակույթ

Տեղադրվել է` 2009-11-28 00:14:11 (GMT +04:00)

ՆԱԶԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Երիտասարդ գեղանկարիչ Նազիկ Ասլանյանը մեծանալով արվեստագետների ընտանիքում, փոքր հասակից իր զգացողություններն ու բնության գեղեցկությունը թղթին է հանձնել: Այնուհետեւ, մասնագիտական կրթություն ստացել ու մասնակցել 1 տասնյակ խմբակային ցուցահանդեսների: Երեկ Երեւանի «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց Նազիկի գեղանկարների 4-րդ անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին գեղանկարչուհու 32 կտավները: Ցուցադրված կտավներում հստակ ընդգծված են Նազիկի գեղարվեստական ինքնուրույնությունը, ցանկանալով դիտողի ուշադրությունը հրավիրել իր նախագծային մտածողությամբ լուծված կոմպոզիցիաներին: Այն, ինչ շրջապատում է Նազիկին, կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր ու բնության ամեն մի մանրուք փոխակերպվում է նկարչական ոճի, պայմանականորեն ջնջվում է իրականի ու երեւակայանի միջեւ եղած գիծը, դառնում կտավի հիմք:

Ահա այսպես էր բացատրում իր ստեղծագործելու գաղտնիքները Նազիկ Ասլանյանը «Ազգի» հետ զրույցում: Ցուցահանդեսին գեղանկարչուհին ներկայացրել էր իր աշխատանքներից երեք շարքՙ «Ծաղիկների թերթիկներ», «Ծաղիկներ» եւ «Արեւներ»: Գունային տաք լուծումներով արտահայտչամիջոցը միանգամից գրավում է դիտողին: Իսկ թե ինչո՞ւ էին ծաղիկներն այդքան մեծ չափերով պատկերվել, Նազիկն ասաց. «Գաղափարը, անհատի գաղափարն է, իր անհատականությամբ, որ իր հետեւից տանում է շատերին ու հենց նրանց, որոնց շուրջ էլ պտտվում է երկրագունդը: Հենց դրանց ի նկատի ունենալով մեկ գիգանտ ծաղիկ եմ ներկայացրել: Իսկ «Արեւների» շարքը կյանքի խորհուրդն է պարունակում, լույսի, ջերմության եւ շատ ուրիշ բաներ: «Ծաղկի թերթիկներ» շարքում ես պատկերել եմ մարդկային հարաբերությունների գաղափարըՙ իր գույնի, գծի լուծումներով, որոնք հենց մարդկային հարաբերությունների հուշումներն են...»:

Նազիկի նկարչությունը կարծես աբստրակտի ու ռեալիզմի սահմանագծում լինի: Սուր դիտողականությունը եւ վերլուծական միտքը օգնում են Նազիկին գտնել պատկերայինը վերացականին միաձուլելու եղանակները: Այն ամենը, ինչը գտնվում է նրա տեսողության դաշտումՙ խոտ, ծաղիկ, ցողուն, ճյուղ, ծաղկի մի թերթիկ, այդ ամենը դառնում են շարժառիթՙ մտքի ստեղծագործական թռիչքի համար: Նազիկը զգում է նրանց խորքում գոյություն ունեցող միասնությունը: Նա դրանք պատկերում է անսահմանափակ վարիացիաներովՙ գործի դնելով իր արտահայտչամիջոցները: Ցուցահանդեսի բացմանը գեղանկարչուհին ներկայացրեց իր գործերի հավաքական ալբոմը, որը նվիրել էր սիրելի հորՙ Մարզպետ Ասլանյանի հիշատակին:

Նշենք, որ Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 12-ը, «Ակադեմիա» պատկերասրահում:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 28-11-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua