ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի Աթենքում ընթացող 17-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ԽՎ` ԼՂ հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Արմենպրեսի հաղորդմամբ` երեկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ...
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը նոյեմբերի 30-ին Աթենքում, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ ԱԳ նախարարներ նիստը, հայտարարել է. «ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է արդեն հաջորդ տարի: Սա հնարավոր եմ համարում, քանի որ վերջին ժամանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները բավական ակտիվացել են, եւ արդեն մոտ ապագայում ...
Երեկ Աթենքում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հանդիպումը տեւել է մոտ կես ժամ: Ըստ թուրքական աղբյուրների` քննարկվել են ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամկետների, ինչպես նաեւ ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները: Թուրք արտգործնախարարն այդ հանդիպումից հետո հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ենթադրվում էՙ քննարկելու ղարաբաղյան ...
«Թարաֆ» թերթի նոյեմբերի 24-ի համարում Հուսեյին Քալքան ստորագրությամբ հրապարակվել է «Թոռները եւ փաստաթղթերը» հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է այն հայ կանանց եւ աղջիկներին, որոնք Մեծ եղեռնի տարիներին հայտնվել են թուրք երեւելիների ընտանիքներում եւ բռնի մահմեդականացվել: Հարցն ինքնին բազմաբնույթ է, ինչը դժվարացնում է դրա ուսումնասիրությունը: Իսկ թուրքական ընտանիքներում հայտնվելու պատճառով մահմեդականացված ...
Դեկտեմբերի 7-10 Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը կլինի Թուրքիայում, որտեղ նախատեսվում է այցելություն թուրքական ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ Թուրքիայի հակաօդային պաշտպանության կենտրոն:
Այսօր մարդկության առջեւ ծառացած կարեւորագույն հիմնախնդիրներից են պարենային, վառելիքաէներգետիկ, էկոլոգիական եւ ջրային պրոբլեմները, որոնք 21-րդ դարում էլ կմնան որպես մարդկությանը հուզող գերխնդիրներ: ՄԱԿ-ի բնապահպանական խնդիրների հանձնաժողովի կողմից դեռեւս 1999 թվականին կատարած ուսումնասիրությունները, որոնց մասնակցել են աշխարհի 50 երկրների ավելի քան 200 խոշոր գիտնականներ եւ մասնագետներ, պարզել են, որ 21-րդ դարում ...
Այս կիրակի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորական լրացուցիչ ընտրություններ են լինելու թիվ 25 եւ թիվ 8 ընտրատարածքներում, որտեղ ավելի վաղ պատագամավոր են եղել Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը (Լեդի): Ու թեեւ երկրի իշխող կուսակցության ղեկավարը խոսում էր արդիական հասարակություն ձեւավորելու, կուսակցությունն արդիականացնելու, ժողովրդավարությունը միակ ալընտրանք եւ նոր մոդելի Հայաստան ունենալու ...
Կայացավ սփյուռքի նախարարության հերթական ատյանի նիստը, որի ընթացքում նախարարության 2010-ի աշխատանքային ծրագրի մասին զեկուցեց համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանը: Ներկայացված ծրագիրը քննարկվեց ու հավանության արժանացավ ատյանի անդամների կողմից:
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 1-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը , հաստատեց «Երաշխիքի տրամադրման դասով ապահովագրական ընկերությունների գործունեության սահմանափակման եւ իրականացման հատուկ կարգը»: Փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձեւավորման եւ հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ում եւ «Կարգավորվող շուկայի օպերատորի համար ...
Նախկին դաշնակ, հետո ՀԺԿ-ական, ՕԵԿ-ական, հիմա անկուսակցական, ինչպես ինքն է ասում, կյանքում հալածյալների պաշտպան Հմայակ Հովհաննիսյանի երեկվա ասուլիսը չափազանց երկար էր: Այն մեկնարկեց Նժդեհից մեջբերումներով, հետո թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Հովհաննիսյանը շտապեց ասել, որ իր մեջբերումները ՀՀԿ-ի հետ որեւէ կապ չունեն, ու ինքը չի պատրաստվում դառնալ ...
«Լորի» ադամանդագործական ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի 30 տոկոսով ընդլայնել արտադրական ծավալները: Երեկ Այս մասին լրագրողների հարցին պատասխանելիս նշեց «Լորի» ընկերության տնօրեն Իսահակ Աղաջանյանը, ավելացնելով, որ ցանկանում են ռուսական շուկայում ավելացնել իրացման ծավալները:
«Յունիբանկը» հայտարարում է ավտովարկավորման ոլորտում նոր ակցիաների մեկնարկման մասին, որոնց շրջանակներում NISSAN TEANA եւ MAZDA 2 մակնիշի ավտոմեքենաների, ինչպես նաեւ արտաճանապարհային ավտոմեքենաների ձեռքբերումը կվարկավորվի արտոնյալ պայմաններով:
2009-ի հոկտեմբերին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15271 գործարք, ինչը 12 տոկոսով բարձր է 2009-ի սեպտեմբերին կատարված գործարքների եւ 5 տոկոսով` 2008-ի հոկտեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 7,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի ...
Երեկ ՕԵԿ գրասենյակում տեղի ունեցավ քննարկում` նվիրված ավանդների փոխհատուցման խնդրին: ՕԵԿ կուսակցության նախագահը տեղեկացրեց, որ 2010-ի բյուջեով ավանդների փոխհատուցման համար կնախատեսվի 1 մլրդ 700 մլն դոլար: Հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված 62.000 ավանադատուներից, որոնք ընդգրկված էին նպաստավոր ընտանիքների ցուցակներում, 26.000-ն արդեն ստացել են փոխհատուցում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար ...
«Մենք պետական փակ բաժնետիրական ընկերություն ենքՙ հետապնդելով շահույթ, եւ իրականացնում ենք Հայաստանում սերտիֆիկացման 2/3-ը, մնացածը իրականացվում է մասնավոր կազմակերպությունների կողմից», երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը ՙ հիշեցնելով, որ իրենց սերտիֆիկացման միավորըՙ ՀՍՏ-01-ն է, իսկ մնացած բոլոր միավորները մասնավոր կազմակերպությունների գործն ...
Դարձյալ Նկարիչների միություն եւ դարձյալ ընտիր մի ցուցադրությունՙ այս անգամ Սամվել Սեւադայի գեղարվեստական լուսանկարչությունը ներկայացնող: Առաջին հայացքից գեղանկար թվացող աղջկա մեծադիր նկարը հետաքրքրական լուծում ունի_երբ թվում էՙ առաջին պլանի վրա աղջկա պատկերն է, բայց հայացքդ արձանագրում է վերին անկյունի դեղին տերեւը, որը կարծես ուր որ էՙ կպոկվի, կընկնի նկարից: Սա ...
Ընդունված սովորույթ է, որ տարեդարձի առիթով նվերներ են տալիս հոբելյարին: Սակայն գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանն իր ծննդյան 60-ամյակի օրը, ավանդույթը խախտելով, Ազգային պատկերասրահին նվիրաբերեց իր վերջին աշխատանքը: «Հայաստան» մեծադիր պաննոյի վրա (4x8 մետր) գեղանկարիչը աշխատել է մեկ տարի: ...
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թողարկվել է Շառլ Ազնավուրի 56-րդ ալբոմը, որում ներկայացված են նրա հայտնի կատարումները` Ջոն Քլեյտոնի ջազ նվագախմբի ուղեկցությամբ:
ԹԵՀՐԱՆ, ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իրանահայերի Արվեստից միության նախաձեռնությամբ «Կոմիտաս» սրահում նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 ամյակը` «Ծաղկեփունջ» ընդհանուր խորագրով: Ինչպես տեղեկացնում է «Ալիք» օրաթերթը, միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Արվեստից միության գրեթե բոլոր բաժինները: Ելույթ են ունեցել «Արարատ» մանկա-պատանեկան երգչախումբը` Կիտա Սարգսյանի ղեկավարությամբ, «Շանթ» եւ «Շանթիկ» ...
Մանկական փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամը ստեղծվել է 1988 թվականին, երբ Լոս Անջելեսի ոստիկանության վարչության պետի նախկին տեղակալ Մարկ Քրոքերը, խորապես ազդված լինելով արգենտինացի Վերոնիկա անունով մի երեխայի լյարդի ծանր հիվանդության պատմությունից, սկսեց միջոցներ հանգանակել երեխայի լյարդի փոխպատվաստման վիրահատություն կատարելու նպատակով: Բուժման համար աղջիկը տեղափոխվեց Տորոնտո, երեք վիրահատություններից հետո նա այդուհանդերձ մահացավ:
ՍՏԱՄԲՈՒԼ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դեկտեմբերի 1-ի` Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) օրվա կապակցությամբ արած հայտարարության մեջ ասվում է, որ բազմաթիվ երկրներում այդ հիվանդության անկում ապրելու հետ, Թուրքիայում այն սպառնալից աճ է գրանցել:
Արթուր Աբրահամը հիվանդացել է գրիպով, որի պատճառով հնարավոր է, որ ամերիկացի Անդրե Դիրելի հետ հունվարի 23-ին կայանալիք մենամարտը տեղափոխվի մարտի 7-ին: Այդ մենամարտը երկրորդ միջին քաշային կարգում 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարի 2-րդ հանդիպումն է Արթուրի համար: Հիշեցնենք, որ առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր ամերիկացի Ջերմեն Թեյլորին: Հիվանդության հետեւանքով բացառված ...