Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացը տարօրինակ ինտենսիվությամբ է շարունակվում: Այնպիսի հաճախակիությամբ են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, էլ չեմ ասումՙ արտգործնախարարները, հանդիպում ու «քննարկում» ղարաբաղյան հարցի կարգավորման իրենց մոտեցումներում «չհամաձայնեցված» կետերը, որ տպավորություն է ստեղծվում, թե մնացել է համաձայնեցնել միայն այդքան շատ ասված «շրջանակային համաձայնագրի» ստորագրման տեղն ու ժամանակահատվածը:
Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը , անդրադառնալով Աթենքում ընդունված Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարաների համատեղ հայտարարությանը, երեկ «Հայելի» մամուլի ակումբում նկատել է, որ Հայաստանի համար արձանագրվել են առաջընթաց եւ խոշոր հաղթանակ. «Քանի որ Ադրբեջանն արդեն ընդունում է ինքնորոշման փաստը», ասել է պատգամավորը:
Ըստ ադրբեջանցի փորձագետ Արազ Ալիզադեի ՙ ոչ ոք չի տեսնում առաջընթաց ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ. «Չնայած բոլորը խոսում են այդ մասին, սակայն առաջընթացը տեսանելի չէ ոչ մեկին: Բացի այդ, միջազգային պրակտիկայում չկա մի դեպք, երբ պատերազմով ձեռք բերած հողերը վերադարձվեն խաղաղ բանակցություններով», նկատել է ադրբեջանցի փորձագետը:
Ադրբեջանական կողմը մեծ աղմուկ է բարձրացրել Euronews հեռուստաընկերության հեռարձակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմող ռեպորտաժի կապակցությամբ: Ադրբեջանցիները հայտարարել են, որ ռեպորտաժի հեղինակները «սուտ եւ չստուգված» տեղեկատվություն են տարածում` հայտարարելով, որ Ղարաբաղը բնիկ հայկական հող է, իսկ Բակո Սահակյանը` ԼՂՀ նախագահ: Հիշեցնենք, որ հեռուստաընկերության լրագրող Միքայել Ռեյխմանը ծավալուն ռեպորտաժ է պատրաստել ...
Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ-ն կանցկացնի հերթական մոնիտորինգըՙ պարզելու, թե կողմերը որքանով են պահպանում հրադադարային ռեժիմը:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Հարեւաններ» ծրագրի շրջանակներում Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի նահանգ այցելության նպատակն էր ծանոթացնել վրաց պետությունում ազգային փոքրամասնություն ներկայացնող ադրբեջանցիների իրականության որոշ կողմերին: Միեւնույն ժամանակ, հնարավորություն եղավ այցելելու հայ-ադրբեջանաբնակ Խոժոռնի գյուղ, որ գտնվում է Վրաստանի Քվեմո-Քարթլիի ադրբեջանաբնակ նահանգնում, շրջապատված է մի քանի հայկական ու շատ ավելի մեծ թիվ ...
Երեկ «Ազգը» անդրադարձել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի թուրք պաշտոնակցիՙ Ահմեդ Դավութօղլուի հետ աթենքյան հանդիպմանը: Թեեւ այս հանդիպումն իրականացավ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում, սակայն թուրքական լրատվամիջոցների անդրադարձն այն տպավորությունն է գործում, թե նստաշրջանն է իրականացել Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման շրջանակում: Համենայն դեպս, ...
Թուրք-ամերիկյան խորհուրդը դիմել է պաշտոնական Վաշինգտոնին եւ ԱՄՆ-ում ապրող բոլոր թուրքերին, որպեսզի ճնշում գործադրվի ԱՄՆ Կոնգրեսի վրա, քանի որ վերջինս փորձում է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը:
Այդ մասին դեկտեմբերի 1-ի համարում գրել է «Հյուրիեթի» հեղինակ Սեֆա Քափլանը: Ահա թե ինչ. «Անունը Լեո Սուրեն է, Հալեպից... Հաջողությամբ հանձնեց Եվրոմիության գլխավոր քարտուղարության փորձագետի քննությունը: Եթե անցկացնի հարցազրույցները նույն հաջողությամբ, ապա կդառնա Թուրքիայի Հանրապետությունում պետական ծառայություն ստանձնող առաջին հայ քաղաքացին: Նա 1981-ին ծնվել է Ստամբուլում, հայկական վարժարանն ավարտելուց հետո ...
Այդ մասին դեկտեմբերի 2-ի համարում «Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունը թունավորող երկու հիմնախնդիր» վերնագրով գրել է «Սաբահ» թերթը: Հոդվածը հետաքրքրական է, մասնակի կրճատումներով ուշադրության ենք ներկայացնում:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է, որ եթե Թուրքիան դանդաղեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարող է վտանգել Հայաստանի հետ ընթացող ողջ գործընթացը: Ըստ նրաՙ այժմ թուրքական քաղաքականության օրակարգի հիմնական հարցը համարվում է քրդական խնդիրը: «Ինձ թվում էՙ Թուրքիայի ղեկավարությունը կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, երբ քրդական հարցում ...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը երեկ հայտարարել է, որ Ուկրաինան եւ Վրաստանը իրենց առջեւ դրված պարտականությունները կատարելուց հետո անպայման դառնալու են դաշինքի անդամներ: «Բուխարեստում ընդունված որոշումները մնում են ուժի մեջ, եւ Ուկրաինան ու Վրաստանը անպատճառ կանդամակցեն մեզ: Շեշտեմ, որ մոտ ապագայում մենք պատրաստվում ենք ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունըՙ այդ երկրի ...
«Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գտնում է, որ հայերս հասկանալիորեն վշտանում ենք ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանության փաստի աղավաղմանը կամ ժխտմանն ենք հանդիպում, եւ հանգստանում ու մխիթարվում ենք, երբ տեսնում ենք, որ այդ փաստը պատշաճորեն ճանաչված է: Եթե մենք արագ ենք արձագանքում եւ քննադատում առաջիններին, ապա շատ ...
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Արմեն Աբրահամյանը, Արա Նռանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Սեուլում Հ. Աբրահամյանը, հանդիպելով Կորեայի վարչապետ Չունգ Ուն Չանի հետ, նշել է, թե Հայաստանում կարեւորում են ասիական առաջատար երկրների ...
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին: Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունն ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ մի կողմից շուրջ 40 հեկտար հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով, մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է ...
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որն առնչվում է ամանորյա տոներին: Դրանում կառավարությունն առաջարկում է դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը սահմանել ոչ աշխատանքային օրեր: Օրենքի նախագծի մեջ մասնավորապես հիշատակվում է, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը նշվում է Ամանորը, հունվարի 3-5-ըՙ Նախածննդյան ...
ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը երեկ ՄԱԱ-ում, անդրադարձ անելով Աթենքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն մտքին, թե ԵԱՀԿ տարածքում բոլոր հակամարտությունների լուծումը պետք է լինի նույն սկզբունքների հիման վրա, դա համարել է հետաքրքրական հայտարարություն, ասելով, թե պետք է հետեւել` արդյո՞ք հետեւողական է լինելու այս առումով ՌԴ-ն. ...
Տեղեկատուական զանգուածային միջոցներու հաղորդումներէն ու թղթակցութիւններէն յայտնի է արդէն, որ 2009 հոկտեմբեր 3-6-ին Երեւանի մէջ գումարուեցաւ ՌԱԿ-Արմենական միաւորիչ համաժողովը, մասնակցութեամբ Հայաստանի մէջ մինչ այդ վերակազմուած Արմենական-ՌԱԿ 16 ակումբներու վարչութեանց եւ Ռամկավար Ազատական կուսակցութեան սփիւռքատարած շրջանակներէ եւ ակումբներէ 56 պատուիրակներու: Այսպիսով համաժողովին ներկայ էին կուսակցական պատուիրակներՙ Հայաստանէնՙ Երեւանի վարչական զանազան տարածքներէն, ...
Մամուլի միջազգային ակումբը եւ «Վեգա պրեսս» գործակալությունը մի շարք մրցանակներ են տվել հայտնի լրագրողների ու լրատվամիջոցների: «Արտասահմանյան մամուլ» անվանակարգում մրցանակի է արժանացել մեր հայրենակից, իսպանաբնակ լրագրող Արթուր Ղուկասյանը : Հայ լրագրողը հայտնի է ոչ միայն իսպանական մամուլում հայկական թեմաներով իր հրապարակումներով: Նա նաեւ «Վեգա մեդիա պրեսսի» ինտերնետային ...
Քեն Լյուդվիգն ամերիկյան թատերգության դասականներից է դառնում` կատակերգականի ընկալման սեփական տեսադրույթով ձեւավորելով ուրույն ավանդույթներ այս ժանրում, նեոռեալիստական եւ սյուռռեալիստական դրամաների կողքին, որոնցով է գլխավորապես արժեւորվում 20-րդ դարի ամերիկյան դրաման, ստեղծելով նաեւ «թյուրիմացությունների», արտաքուստ կենցաղային թվացող ինտրիգի վրա կառուցված երկեր, որոնք զարմացնում են կոմպոզիցիայի ամբողջությամբ, դրությունների սրությամբ, ավանդական դիպաշարը ինքնատիպ տիպարներով ...
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Ավետիք Իսահակյանի` Երեւանում գտնվող տուն-թանգարանը, որը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական հիմնադրամի միջոցներով: Նա Վարպետի թոռան` Ավիկ Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված տուն-թանգարանում, ծանոթացել մեծ բանաստեղծի կյանքին եւ գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին: Ս.Սարգսյանն ասել է, որ տպավորված է հիմնանորոգված թանգարանով եւ նշել, որ այն ...
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում 1994 թվից լույս է տեսնում հայկական համայնքի հայերեն լեզվով տպագրվող ամենահին «Արագած» պետական պաշտոնական թերթը: Ահա արդեն 15 տարի է թերթի գլխավոր խմբագիրն է բանասեր Ժենյա Մուշեղի Ծերունյանը , որը նաեւ եղել է Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի դասախոս: Ժենյա Ծերունյանը միաժամանակ նաեւ ...
Նոր ժամանակներում կանայք արդարացիորեն պահանջում են երկրի քաղաքական, հասարակական կյանքում իրենց մասնակցության եւ ընդհանրապես իրավունքների մեծացում: Այս հարցերը քննարկվում են վերջին ժամանակներում բավական ակտիվացած կանանց ամենատարբեր միություններում ու կազմակերպություններում: Սակայն անհնար է չնկատել, որ երկրի աշխատաշուկան գրեթե ամբողջովին պահանջում է կին աշխատողների. փաստորեն կանայք Հայաստանում ավելի մեծ հնարավորություններ ունեն աշխատանքի ...
Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության «F» խմբի ընտրական մրցաշարի հերթական խաղում այսօր Երեւանի «Հատիսը» «Միկա» մարզադահլիճում կհյուրընկալի հունական «Աթինաիկոսին»: Խաղը կսկսվի ժամը 18-ին: Հաղթանակի դեպքում «Հատիսը» ժամկետից շուտ 1/16 եզրափակիչի ուղեգիր կնվաճի:
Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները: Պայքարը կշարունակեն Պյոտր Սվիդլերը, Շահրիյար Մամեդյարովը եւ Սերգեյ Կարյակինը: 4-րդ փուլի հանդիպումների առաջին օրը կայացած 8 պարտիաներից միայն երկուսն արդյունավետ ելք ունեցան: Սեւ խաղաքարերով Սվիդլերը հաղթեց Շիրովին, Մամեդյարովը պարտության մատնեց Լազնիչկային: Մյուս պարտիաները, այդ թվում Կարյակին-Վիտյուգով մրցախաղն ...
Դեկտեմբերին Ֆրանսիայում նախատեսված Կասպարով-Կարպով շախմատային մրցամարտը հետաձգվել է եւ կկայանա 2010-ին: Առայժմ ստույգ ժամկետը հայտնի չէ: Ինչպես Իսպանիայում անցկացված նախորդ մրցամարտում, այս անգամ էլ երկու հանրահայտ գրոսմայստերները 8 պարտիայից բաղկացած մրցամարտ կանցկացնեն: Դրանցից 4-ը կլինեն արագ շախմատի, չորսըՙ կայծակնային շախմատի մրցախաղեր:
Team Sauerland պրոմոութերական ընկերությունը հերքել է լրատվամիջոցներով տարածված այն լուրերը, թե իբր Արթուր Աբրահամը հիվանդացել է գրիպի ծանր տեսակով ու չի կարող նախապատրաստվել հունվարի 23-ին Անդրե Դիրելի հետ կայանալիք մենամարտին: