Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով ստեղծվել է 17 տարի առաջ: Ունի 13 անդամներ, որոնք ենՙ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, Թուրքիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Իտալիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Շվեդիան, ինչպես նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Խմբի համանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, հանդիպելով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակում ...
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է ՌԴ դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովին : Վերջինս նախագահին է ներկայացրել Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետՙ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին:
«Հայ-վրացական հարաբերությունները միշտ եւ հատկապես վերջին շրջանում կառուցված են եղել անհավասարաչափության եւ անհամաչափության սկզբունքների վրա», երեկ հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը :
Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 20-ով թվագրված մի նամակ է ուղարկել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին, որտեղ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը որակել է պատմական: Նամակում Օբաման նշել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը պետք է տեղի ունենա առանց ...
ԲՐՅՈՒՍԵԼ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հավաստել Է Վրաստանին իր շարքերն ընդունելու Հյուսիսատլանտյան դաշինքի մտադրությունը:
Հայաստանը համաձայնո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հարց լուծել, թե՞ Ադրբեջանը` ժողովուրդների ինքնորոշոման սկզբունքով Ղարաբաղը ձեռքից բաց թողնել. թեմա, որ Աթենքը տվեց մեր քաղաքական գործիչներին: Թեեւ ԵԱՀԿ նախարարների կոմիտեի նիստում ընդունված հնգակողմ հայտարարությունը ԼՂ բանակցային գործընթացում «դրական դինամիկայի» հույս ունի նաեւ 2010-ին, սակայն ղարաբաղյան խնդրի բանակցային կարգավորման վերաբերյալ յուրաքանչյուր բարձր ...
Ամերիկյան հեղինակավոր պարբերական The wall street journal-ն իր ինտերնետային կայքում տեղադրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակ: Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացման ականատես 99-ամյա հայուհի Ելենա Աբրահամյանը պատմում է հայերի նկատմամբ իրագործված կոտորածների, թուրք ժողովրդի վայրագությունների մասին:
Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, հիմնվելով նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի զեկուցագրերի վրա, Արսեն Աֆրիկյանին ազատել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ զինված ուժերում ներդրվել է պայմանագրային հիմունքներով սերժանտների ինստիտուտ: Դասընթացների տեւողությունը 4 ամիս է: Դրանց կարող են մասնակցել մինչեւ 30 տարեկան, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի այն պահեստազորայինները, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն եւ պիտանի են շարային ծառայության համար: Կնքելով պայմանագիրՙ քաղաքացին ...
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60,814,458 ԱՄՆ դոլարՙ 385.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 66,455,237 ԱՄՆ դոլարՙ 386.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հայաստանը քաղաքականապես երկընտրանքի մեջ է: Այդ դրությունը արտացոլվում է նաեւ սփյուռքահայության համայնքային կյանքում: Մենք պարտավոր ենք մոբիլիզացնել մեր ռեսուրսներըՙ դիմակայելու համար համաշխարհային մարտահրավերներին: Սակայն, դժբախտաբար, մենք ավելի քան երբեւէ բաժանված ենքՙ կարողանալ կենտրոնանալու համար մեզ հուզող ամենաակտուալ խնդիրների վրա:
Հայ քաղաքական կուսակցությունների պատմության լուսաբանումն այսօր հրատապ է երկու հիմնական դրդապատճառով. նախ` դրանց գործունեությունը նախորդել է հայոց նոր պետականության արարմանըՙ սկսած 19-րդ դարի 80-ական թթ.-ի կեսերից, եւ դրա բացահայտումը նպաստելու է այն հարցի ճշմարիտ պատասխանի որոնմանը, թե որքանով դրանք նպաստեցին այդ խնդրի լուծմանը եւ արդյոք հնարավոր չէ՞ր ավելի քիչ զոհողություններով ...
Երեկ «Հայացք» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը ՙ ավելացնելով. «Առաջին անգամ Հայաստանն ընդունեց, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Զուրաբյանը հիշեցրեց, որ նախկինՙ ՀՀՇ-ական իշխանությունների օրոք հայ դիվանագիտության ջանքերով մշակվել էր ղարաբաղյան հակամարտության լուծման մեխանիզմ. «Դա ԵԱՀԿ շրջանակներում խնդրի ...
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010-ի կեսերին: Նոր էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 մեգավատի եւ շահագործելովՙ «Հայռուսգազարդ» ընկերությունը ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում եւ ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարեւան երկրներ:
Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», դեկտեմբերի 4-ից Contact համակարգի փոխանցումները ներկայիս 3 տոկոսի փոխարեն բանկն իրականացնելու է իջեցված` 2 տոկոս սակագնով:
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայն Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլյա Երկրորդը դեկտեմբերի 3-ին իր նստավայրում ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ժամանակ հանգամանորեն քննարկվել են Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու ...
Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ գծի «Նեւսկի էքսպրես» ճեպընթացի պայթյունից հետո զոհերի մեծ մասի մահվան պատճառը եղել են հատակից պոկված բազկաթոռները: «Կոմերսանտ» թերթը մեջբերում է փորձագետների այն հետեւությունը, որ պայթյունը մեծ վնաս չի պատճառել ուղեւորներին: Էլեկտրաքարշի տակ տեղի ունեցած պայթյունից հետո մեքենավարը ըստ հրահանգի կտրուկ կանգնեցրել է գնացքը: Երեք վագոն շրջվել է, իսկ ...
Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմին անդրադարձել էինք «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած առաջին ցուցադրության առիթով («Ազգ», 7 նոյեմբերի 2009, «Հայկական ամեն մի նոր ֆիլմ մեր կինոքննադատները մատնում են լռության»), արտահայտելով ոչ այնքան դրական կարծիք եւ հույս հայտնելով, որ ֆիլմին կանդրադառնան մեր կինոքննադատները: Խմբագրություն բերված այս հոդվածը, ցավոք, ոչ թե ...
«Հայաստանում ժողովրդագրությունն աղետալի վիճակում է», ահազանգում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը : Նա նկատում է, որ ժողովրդագրական կայունություն Հայաստանում գրանցվել է հեռավոր 70-ականներին: 90-ականներից սկսած Հայաստանում գրանցվել է ծնելիության նվազում, տեղի է ունեցել ժողովրդագրական անկում: Եթե 1986-ին Հայաստանը ծնելիության առումով ռեկորդ է գրանցել` 81.000, ապա 2002-ին գրանցվել է ...
Երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը եւ բժիշկ ռադիոլոգ Նունե Մաշուրյանը: Մեր երկրում արդեն 12 տարի է, որ գործում է մամոգրաֆիայի կենտրոնը, որը հիմնադրվել է ամերիկահայ Ռիտա Պալյանի եւ Հրանուշ Հակոբյանի ջանքերով: Սակայն բնակչությունը մի տեսակ խուսափում է այդ կենտրոնում հետազոտման գնալու, որն էլ ...
Ազգաբնակչության եւ զարգացման 15-րդ միջազգային խորհրդաժողովին նվիված միջոցառման ժամանակ պերինթոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը , անդրադառնալով Հայաստանում ծնելիության խնդրին ու արհեստական վիժեցումներին, փաստել է, որ երկրում 4 ծնունդին բաժին է ընկնում 1 արհեստական վիժեցում: «Եթե խորհրդային տարիներին Հայաստանում հակառակ հարաբերակցությունն էր, մեկ ծնունդին` 3-4 ...
Գերմանական «Վելթը», «Բիլդը» իրազեկում են, որ Բեռլինի «Շյոնեֆելդ» օդանավակայանից դեկտեմբեր 4-ի լուսադեմինՙ Հայաստան, Վրաստան, Տաջիկստան առաքվելիք 22 տոննա կենսապահովման միջոցներով, տաք հագուստով, խաղալիքներով բեռնված օդանավը ուղեւորվել է Դուշանբե: Օդանավակայանի խոսնակի տրամադրած վերոնշյալ լուրը մանրամասնելով տեղեկացնենք, որ խոսքը գերմանական «Ֆրիդենսդորֆ» (թարգմ. Խաղաղության գյուղ) կազմակերպության տրամադրած օգնության մասին է, որն արդեն 17-րդ ...
Կիպրոսի խորհրդարանի նախագահ, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, հայազգի Մարիոս Կարոյանին Կիպրոսի հայկական ազգային կոմիտեն շնորհել է «Տարվա մարդ» տիտղոս` Կիպրոսի հայությանը մատուցած իր ծառայությունների եւ Հայկական հարցն առաջ մղելուն նպաստելու համար: Ըստ կիպրահայ մամուլի` մրցանակի հանձնմանը մեծ թվով պաշտոնատար անձինք են մասնակցել:
Այսպես սկսեց իր խոսքը «Դե ֆակտո» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը : Ասուլիսին ներկա էին նաեւ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը :
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ակումբները թեեւ դեռ չեն սկսել նոր մրցաշրջանի նախապատրաստությունը, սակայն արդեն մտածում են կազմը համալրելու մասին: Մասնավորապես «Միկան», որի ղեկը որոշ ընդմիջումից հետո կրկին ստանձնել է Արմեն Ադամյանը, լուրջ համալրում է ստացել ի դեմս Հայաստանի հավաքականի եւ «Ուլիսի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի: Վերջինս «Շիրակի» սան է, 2 ...
Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության «F» խմբի մյուս խաղում թուրքական «Բեշիքթաշը» սեփական հարկի տակ 81-80 հաշվով առավելության հասավ ռուսական «Չեւակատայի» նկատմամբ: Վերջինիս հետ հյուրընկալվելիս «Հատիսը» մրցելու է դեկտեմբերի 10-ին: Եթե մեր բասկետբոլիստուհիներին հաջողվի հաղթել, ապա անկախ «Բեշիքթաշի» հետ կայանալիք խաղից, ժամկետից շուտ հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն: