Երեկ Ազգային ժողովում քննարկվում էին Աֆղանստանում միջազգային աջակցման ուժերի կազմում ՀՀ-ի զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական եւ ֆինանսական համաձայնագրերը (Հայաստանի նախագահի ներկայացմամբ): Ըստ այդ համաձայնագրերի, նախնական տվյալներով, 40 հոգանոց հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում հավանաբար 2010 թվականի փետրվարից խաղարար գործողություն է իրականացնելու Աֆղանստանում` իր կազմում ունենալով ...
ԼՈՆԴՈՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական The Daily Telegraph թերթը գրել է, որ Գարադաղի շրջանում AzMeCo գործարանի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Եվրոմիության Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ դեսպան Թոնի Բլերի` օրերս Բաքու կատարած այցը ֆինանսավորել է Սիրիայի, Իրանի եւ Աֆղանստանի հետ գործնական կապեր ունեցող «կասկածելի օլիգարխ», ապագա AzMeCo ...
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին Բրյուսելում կայանալիք «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման նպատակով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք:
ԲԱՔՈՒ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իրանի իր պաշտոնակցի հրավերով եկող շաբաթ կայցելի Իրան: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել Է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բաղիր Բահրամին:
Երբ Հարավային Կովկասում երկրների զարգացման ու դրան առնչվող տարբեր ցուցանիշներ են ներկայացվում, ավելի հաճախ մնում է ավելի լավ իրավիճակի սպասելու հույսը: Սակայն հարավկովկասյան երկրներում լրատվամիջոցների վիճակն էլ, ըստ վերջերս Թբիլիսիում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կազմակերպած «Լրատվամիջոցների ազատությունը Կովկասում» կոնֆերանսում ներկայացված ելույթների, թերեւս առավել քան տխուր է, ու այդ վիճակի ...
Վերջերս Հայաստանի եւ Արցախի մի շարք կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ես Ձեզ քննադատեցի ոչ կոմպետենտ լինելու համար: Ձեր թերահավատությանը, թե ի՞նչ կտա բանակցություններին Արցախի մասնակցությունը, ու որ Արցախի ժողովուրդը երբեք բանակցելու մանդատ չի տա մադրիդյան սկզբունքները քննարկելու համար, ես հակադարձեցի, նշելով, որ բանակցություններին մասնակացելը նշանակում է ոչ թե ...
ԲԱՔՈՒ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովն ասել Է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներ են պատրաստելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
1988 թվականի երկրաշարժի 21-ամյա տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա հետ Լոռու մարզ էին ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, այլ նախարարներ, ԱԺ պատգամավորներ: Լոռու մարզի սահմանագծում նրանց դիմավորեցին Լոռու մարզպետ Արամ ...
Դեկտեմբերի 6-ին Երեւանի թիվ 8 եւ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքներում անցկացվեցին Ազգային ժողովի մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններ: Երկուսում էլ մեկական թեկնածու էին գրանցվել, Երեւանում` ՀՀԿ թեկնածու անկուսակցական Կորյուն Նահապետյանը, Հրազդանում` ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը: Առաջինում գրանցվել է ընտրողների 14,2 տոկոս մասնակցություն, Հրազդանում` 24, 79 տոկոսը: Սա պարզապես մասնակցության շատ ցածր տոկոս ...
Հայաստանի առողջապահության եւ կրթության նախարարությունները, գրիպի համաճարակը կանխարգելելու նպատակով, որոշում են կայացրել հանրապետության բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները երկու շաբաթով փակել:
«Էրեխեք ջան, ես ռիկշայով դիմացից կգնամ, դուք էլ շարքով հետեւից եկեք, երթեւեկության կանոնները չխախտեք, մենք էլ սովորական փոխադրամիջոցների պես», փորձառու հեծանվորդներին հիշեցնում, նորեկներին էլ տեղեկացնում է Սամվելը, նստում իր իսկ պատրաստած ռիկշա հեծանիվն, ու Մատենադարանի դիմացից We are the chanpions երգի հնչյունների ու հեծանիվների ազդականչերի ներքո ընկնում են ճանապարհ:
22-ամյա Ավոյան Լիլիան իր ընկերներից, բարեկամներից, մի խոսքով`բոլոր ծանոթ-անծանոթներից հավաքում է շոր ու կոշիկ, ուտելիք, կենցաղային իրեր ու բաժանում սոցիալապես անապահով ընտանիքներին: Բարեգործություն անելը դարձել է նրա կենսակերպը:
2009-ը հոբելյանական է տաղանդաշատ ու բազմաշնորհ, խորաթափանց ու դինամիկ արվեստագետ Վարդան Պետրոսյանի համար: Հուրախություն նրա արվեստի իմաստությունը գնահատող եւ արժեւորող, Հայրենիքի եւ սփյուռքի ամենատարբեր դահլիճները լեփլեցուն անող, տարբեր տարիքի ու զբաղմունքի հանդիսատես-երկրպագուների, նա մեկ տարվա մեջ ժամանակաշրջանին համահունչ երեք-չորս արդիական եւ անմոռաց ներկայացումներով (hուլիս-Հայաստան` «Ցմահ բանտարկյալներ», հոկտեմբեր-Ֆրանսիա` «Վերելք», հոկտեմբեր-նոյեմբեր-Հայաստան` «Օրեր ...
Ավելի քան յոթանասուն տարի մենք այն թյուր տպավորության տակ ենք եղել, որ անպատասխանատվությունը մամուլում բարոյական մի հիվանդություն է, որով տառապում է միայն սփյուռքի լրագրությունը: Բայց հենց երկաթյա վարագույրը պատռվեց, սահմանադռները բացվեցին, այդ ամբողջ կեղտաջուրը սկսեց ողողել նաեւ հայաստանյան մամուլը:
Առաջին անգամ մեր միակայմ առագաստանավին գիտարշավի ժամանակացույցի գծով «կոշտ» պայման է առաջադրվածՙ 6 օրում հաղթահարել մոտ 900 մղոն (1700 կմ): Նման մի բան մեզ պատահել էր Լոս Անջելեսին մոտենալիս, բայց այնտեղ հեռավորությունը գրեթե քառապատիկ մեծ էր, եւ մենք կարող էինք ծայրահեղ դեպքում նախազգուշացնել ՀՀ գլխավոր հյուպատոսին, որ նա հետաձգի դիմավորման ...
Դեկտեմբերի 6-ին, ժամը 20:30-ին անհայտ ավտոնեքենայի վարորդը Երվանդ Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հայ գրողների միության նախագահ Հովհաննես Մելքոնյանին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրըՙ 23:15-ին, ըստ ոստիկանության մամուլի ծառայության, գիտակցության չգալով մահացել է: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ...
5-ին ԱԱԾ-ի կողմից «Բավրա» մաքսակետով 8,4 կգ ոսկյա զարդեր առանց հայտարարագրի ներկրելու պահին ձերբակալվել է Գյումրի քաղաքի բնակիչ Արմենակ Տիգրանյանը: Վերջինս, նախնական համաձայնության գալով Երեւանի բնակիչ Զատիկ Բոյաջյանի հետ, տարբեր երթուղիներով մեկնել են Ստամբուլ, ձեռք են բերել 8,4 կգ ոսկյա զարդեր: Արմենակ Տիգրանյանը այդ զարդերը թաքցրել է «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի ...
Երկու շաբաթ առաջ «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» թերթերում տպագրվեց մի լուսանկար, որտեղ պատկերված էին «Հոկտեմբեր 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածներ Դերենիկ Բեջանյանը եւ Էդիկ Գրիգորյանը, «Դրոյի» գործով զմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին, «Ազատամտություն» թերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը եւ եւս մեկ անձ: Լուսանկարը արվել է ՀՀ արդարադատության «Նուբարաշեն» ՔՀԿ-ի ցմահ դատապարտյալների ...
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Ռուսաստանի Պերմ քաղաքի գիշերային ակումբներից մեկում սառը հրավառության հետեւանքով հրդեհ բռնկվեց, որի հետեւանքով մահացան ավելի քան 130 մարդիկ: Շատերը ստացել են տարբեր մակարդակի այրվածքներ, դեկտեմբերի 7-ը Ռուսաստանում պետականորեն հայտարարվեց սգո օր: Հայտնի է նաեւ, որ տուժածների մեջ կա մեկ հայազգի երիտասարդ, որն այժմ բժշկական օգնություն ...