Դեկտեմբերի 7-ին Սպիտակ տանը նախագահ Բարաք Օբաման ընդունել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական լրատվամիջոցների վկայությամբ, նախապես կես ժամ ենթադրվող հանդիպումը ձգվել է երկու ժամ: Քանի որ կողմերը միմյանց հետ շփվում էին թարգմանչի միջոցով, ուստի հանդիպման տեւողությունը կիսով չափ կրճատվում եւ մեկ ժամ է դառնում: ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի ...
Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձան Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ եւ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին: ՀՅԴ խմբակցության ղեկավար, Վահան Հովհաննիսյանը Թուրքայի Ազգային ժողովի փոխնախագահ Սադիկ Յաքութի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանն անդրադարձավ, թե չեն էլ կարող քննարկման դնել արձանագրությունների վավերացման հարցը, ...
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը, տիկնոջՙ Լիլիտա Զատլերեյի հետ: Լատվիական պատվիրակության մեջ մտնում են այդ երկրի էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը եւ այլ պաշտոնատար անձինք:
«Իմ նշանակման հարցը օրակարգում է, բայց դեռ որոշում չի կայացվել», «Թուրան» գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան : Բրայզայի խոսքերով, նա սպասում է ԱՄՆ վարչակազմի որոշմանը: «Անձամբ ես շատ կցանկանայի աշխատել Ադրբեջանում, ԱՄՆ հիմնական գործընկեր երկրներից մեկում», նախկին համանախագահն այսպես է արտահայտել ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններն ու Ղարաբաղի հարցը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ավելի հաճախ առերեւույթ գործընթացի տպավորություն են թողնում, որ ինչ-որ այլ նպատակների համար են, բայց ոչ հակամարտության լուծման: Այդպես հնարավոր կլիներ չեզրակացնել, եթե Ադրբեջանի կեցվածքը այդքան հարափոփոխ ու հեղհեղուկ չլիներ այն իմաստով, որ հարմար պահերին ողջունում են բանակցությունները, մեկ այլ պահի ռազմատենչության հովերի մեջ ընկնում, մեկ այլ ...
Նոյեմբերի 27-ին ուսանողների, մարդու իրավունքների պաշտպանների եւ լրագրողների ակտիվ քննարկման նյութն է դարձել Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին պատմող Գագիկ Կարագյոզյանի «Կապույտ գիրք» ուսումնա-վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է Լոնդոնի համալսարանի «Քուին Մերի» քոլեջի Հիչքոքի անվան դահլիճում: «Նման բան երբեք չէի տեսել: Շատ ուժեղ վավերագրական ֆիլմ է, որն ...
Անկախ լեզվի պետական տեսչության ստուգումներից ու սահմանած տուգանքներից, Հայաստանում մայրենիի պահմանման խնդիրները բազմաթիվ են: Մայրաքաղաքի փողոցներում շարունակում են «փայլել» օտարագիր կամ օտարաշունչ ցուցանակները (մարզերում սա շատ ավելի ակնհայտ է), ապրանքների մեծ մասը չունի հայերեն մակնշումներ, իսկ որոշ ընկերություններում աշխատանքի ընդունման համար պահանջում են «ռեզյումե», այն էլ անգլերենով:
Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանի խոսքերովՙ Հայաստանում, դեկտեմբերի 8-ի տվյալներով, գրանցվել են A/H1N1 վիրուսակիր 38 հիվանդներ. «Բոլոր 38-ն էլ անցել են լաբորատոր հետազոտություն, որտեղ հաստատվել է վիրուսի առկայությունը», նշել է Ասոյանը:
Երեկ Երեւանում տեղի ունեցավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի երկրորդ մասնաշենքի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Գաղտնիք չէ, որ հայկական մշակութային ժառանգությունները վտանգի տակ են եւ կարիք ունեն պաշտպանության: Աշխարհի տարբեր վայրերում (Թբիլիսի, Վենետիկ, Փարիզ, Ստամբուլ, Երուսաղեմ եւ այլն) գտնվող շինություններ, ինչպես նաեւ անգնահատելի փաստաթղթեր ու արվեստի գործեր դիտավորյալ անտեսման ու վերջնական քայքայման են ենթարկված: Նոյեմբերի վերջերին Փարիզում կայացած գիտաժողովը («Հայկական ժառանգություն: Պահպանման եւ հովանավորման մարտավարություն»), ...
Մենք ունենք այսօր բավական հետ ընկած լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններում (հեռուստաեթերներում) վերլուծություն չկա, միայն հարցազրույցներով են լցված` միայն քաղաքական գործչի տեսակետն է ներկայացվում, իսկ թե ի՞նչ է մտածում մեր հանրությունը, դա չի երեւում. այն 4 հոգին, որ ուղարկում ենք ՀՌԱՀ, պիտի հետեւեն, որ մեր ժողովրդի կարծիքը երեւա լրատվամիջոցներում, Հայաստանը միայն Երեւանը չէ, ...
Անցած տարի Հայաստանում ստացվել էր հացահատիկի մշակաբույսերի 415 հազար տոննա բերք, այս տարի ավելի քան 50 հազար տոննայով քիչՙ 361,5 հազար տոննա համախառն բերք 171,5 հազար հա-ից: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը , նշելով, որ միջին բերքատվությունը նվազել էՙ նախորդ ...
Տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանի խոսքերով` Արաբական Էմիրություններում տեղի ունեցող գործընթացները (դեֆոլտ) Հայաստանի համար հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ ՄԱԷ-ն երկրի հիմնական առեւտրական գործընկերներից մեկն է:
Դեկտեմբերի 10-13-ը Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի կունենա Travel Turkey ցուցահանդեսը` մասնակցությամբ 17 երկրների 430 ընկերությունների: Ցուցահանդեսին առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանի ճամփորդական գործակալների միությունը: Zaman-ի փոխանցմամբՙ հայկական կողմը ցուցահանդեսին կներկայանա տաղավարով: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի զբոսաշրջությանը նվիրված քննարկում «Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, զբոսաշրջության նոր հեռանկարներ» թեմայով:
Այս կարծիքն է արտահայտել Սիրանուշ Պապյանը Lragir.am կայքում, հիմնվելով այդ բնագավառում որոշ մարդկանց հետ իր զրույցների վրա: Ըստ «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության ղեկավար Վահե Դանիելյանի , օրինակ, գործակալությունը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրյակին: Նամակագիրները երբեմն Թոմ կամ այլ օտար անուն ...
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի կունենա «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը: Բացման խոսքով հանդես կգա Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը: «50 տարի առաջ, Մատենդարանի հոյակերտ շենքի կառուցումից 2 տարի անց, 1959 թվականին ստեղծվեց «Մատենադարան» գիտահետազոտական ...
26-ամյա Լեյլան ծնվել ու մեծացել է Թուրքիայում: Ուսումնասիրել է պատմություն, լեզուներ, միջազգային հարաբերություններ: Երկու շաբաթ Լեյլան Երեւանում է: Հասցրել է լինել նաեւ Էջմիածնում, Գառնիում ու Գեղարդում: Սա Լեյլայի առաջին այցելությունն է Երեւան, բայց հավաստիացնում է, որ վերջինը չի լինելու: Ծրագրում է տուն գնել ու ապրել Երեւանում: Ասում է` այդ կերպ ...
- Արդէն մի քանի տասնամեակ է, որ Ձեր աշխոյժ գործունէութիւնը կը ծաւալէքՙ Լիբանանի եւ տարածաշրջանի ֆինանսական, ազգային ու քաղաքական կեանքին մէջ... 4 ցամաքամասերու վրայ: Կարո՞ղ էք հակիրճ ներկայացնել այդ գործունէութեան անցեալն ու ներկան:
Օրերս Կամերային երաժշտության տանը բարոկկո դարաշրջանի երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ունկնդրելու մի բացառիկ համերգ: Երեկոն կազմակերպել էր Մշակույթի նախարարությանը կից Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը, նրա գիտաշխատակից եւ կոնսերվատորիայի դոցենտ Գրիգոր Դանիելյանը, որն ավելի հայտնի է իր բեմական կեղծանվամբ իբրեւ Դանիել Երաժիշտ: Նա ներկայացրեց Հայաստանում առաջին անգամ հնչող ավստրիացի կոմպոզիտոր եւ ...
Ականավոր բեմադրիչ, ազգային ռեժիսուրայի նահապետ Վարդան Աճեմյանը թատերական ինտիտուտում ընդամենը մեկ ռեժիսորական արվեստանոց է ղեկավարել` 1964-ի իր շրջանավարտների միջոցով փորձելով ձեւավորել հայ նորագույն ռեժիսուրայի երկրորդ սերունդը, այն սերունդը, որը եկավ Մարատ Մարինոսյանից, Կիմ Արզումանյանից, Սոկրատ Աքմաքչյանից, Ռաֆայել Ջրբաշյանից եւ մյուսներից հետո, որպեսզի շարունակեր նորարարական այն հաստատումները, որոնք արդեն ազգային թատրոնում ...
Այսօր հայկական հեռուստաալիքներից հնչող աղտոտված, ժարգոնային հայերենի, անորակ եւ սերունդներին փչացնող սերիալներից հոգնած, հաճախ հեռակառավարման վահանակով փորձում ենք մի հետաքրքրական հաղորդում գտնել, գեղեցիկ հայերենով մատուցված: Ցավոք, դա լոկ երազանք է մնում, եթե չհաշվենք մի շարք հեռուստահաղորդումներ, որոնցից մեկն էլ 25 տարվա հեռուստալրագրող Արփեն Մովսիսյանի հաղորդումներն են: Ակնարկներ, մեր մեծերի մասին ...
Փարիզի HC EDITIONS հրատարակչությունում լույս է տեսել «L’Armռnie d’Antan» («Անցյալի Հայաստանը») գիրք-ալբոմը, որը հիմնված է հին փոստային բացիկների եւ լուսանկարների վրա: Խնամքով կազմված ու ձեւավորված 130 էջանոց գիրքը նույն հեղինակների ավելի վաղ հրատարակած «Armռnie 1900» աշխատության նորացված եւ հարստացված տարբերակն է, նշում է Փարիզի «Աշխարհ» թերթը:
Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանությունները որոշել են Ղրիմի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին դարձնել Ղրիմի ազգագրական կենտրոնի մասնաճյուղ: Եկեղեցին պատմական նշանակության հուշարձան է, որ մի քանի հարյուրամյակ եղել է հայերի հոգեւոր կենտրոն եւ ուխտատեղի:
Դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում WBC-ի եւ WBA-ի վարկածներով առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հերթական մենամարտը կանցկացնի WBC-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, 29-ամյա մեքսիկացի բռնցքամարտիկ Թոմաս Ռոխասի հետ: Այս օրերին Դարչինյանը վերջին մարզումներն է անցկացնումՙ մեծ ուշադրություն դարձնելով ֆիզիկական պատրաստությանը: Դարչինյանը ...
Երկրորդ միջին քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարի կազմակերպիչները որոշել են 2-րդ փուլի հանդիպումների անցկացման վայրերն ու ժամկետները: Երկրորդ փուլը կսկսվի Արթուր Աբրահամի եւ ամերիկացի Անդրե Դիրելի մենամարտով, որը կկայանա 2010-ի մարտի 6-ին Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքում: Մյուս երկու մենամարտերը կանցկացվեն ապրիլի 17-ին: Երկրորդ միջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի ...
Մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հայ պատանիների մրցակիցներից մեկը կրկին Թուրքիայի պատանեկան հավաքականն է: Վիճակահանությամբ մեր հավաքականն ընդգրկվել է ընտրական 7-րդ խմբում: Բացի թուրքերից, հայ պատանիները կմրցեն նաեւ Չեխիայի եւ Իսլանդիայի հավաքականների հետ: Ընտրական փուլի հանդիպումները տեղի կունենան 2010-ի սեպտեմբերի 22-27-ը Իսլանդիայում:
Խանտի Մանսիյսկում վերջնագծին է մոտենում շախմատի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Արդեն հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը: Աշխարհի գավաթը վիճարկելու պատվին է արժանացել Իսրայելում բնակվող Բորիս Գելֆանդը: Կիսաեզրափակիչում նա 2-0 հաշվով պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին: Մինչ այդ քառորդ եզրափակիչում նա 3,5-1,5 հաշվով առավելության էր հասել Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ:
Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 3-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում կայանալու է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցելու են 10 հավաքականներ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը վերջնականապես որոշել է կազմը: Բուրսայում հանդես կգան Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը: