Նախագահ Օբամայի խոստումների դրժմանն է անդրադառնում «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դաշնության խորհրդին առաջարկել է «Ռուսաստանի շահերի պաշտպանության նպատակով» իրեն տալ արտերկրում զինված ուժերի օպերատիվ օգտագործման ինքնուրույն որոշում ընդունելու իրավունք: «Կոմերսանտ» թերթի տեղեկությունների համաձայն, Դաշնության խորհուրդը պատրաստ է նախագահին նման իրավունք տալ արդեն առաջիկա նիստումՙ դեկտեմբերի 16-ին: Մինչդեռ փորձագետները նախազգուշացնում են, որ թույլտվությունը կհակասի ՌԴ սահմանադրությանը:
Կտտանքների դեմ ադրբեջանական կոմիտեի նախագահ Էլչին Բեհբութովը տեղեկացրել է, որ Ադրբեջանում 2009-ի ընթացքում կտտանքներից մահացել են 6 հոգի. «Բացի այդ, կտտանքների ենթարկված 10 քաղաքացիներ դիմել են մեզ», ավելացրել է Բեհբութովը: Նա նաեւ հայտնել է, որ կտտանքների առավել մեծ թիվ է արձանագրվել ուժային մարմիններում նախաքննության ժամանակ: Ըստ ...
Գերմանական հեռուստատեսության 2-րդ ալիքիՙ ZDF-ի լրատվական «Հոյթե» (այսօր) ծրագիրը դեկտեմբերի 6-ին քաղաքականություն բաժնում անդրադարձել է Թուրքիա- Հայաստան հարաբերություններին: «Թուրքերը մեր թշնամիներն են» հրապարակման հեղինակ Մարայքե Ադենը Երեւանում ունեցած հանդիպումների արդյունքում նկատել էՙ Հայաստանում աճում է թերահավատությունը սահմանի բացման վերաբերյալ: Թուրքիայի վարչապետ Էրդողանիՙ ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հանդիպման թեմաներից մեկը Թուրքիա-Հայաստան ...
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դեկտեմբերի 9-ին, ելույթ ունենալով եվրոպական ու ասիական ԶԼՄ-ների համաժողովում, եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մերձեցմանը: «Մենք դրական ենք վերաբերվում, որ 20-րդ դարում կուտակված ահռելի խնդիրներն ուսերինՙ հայերն ու թուրքերը փորձում են լուծել իրենց միջեւ եղած խնդիրներըՙ դրսեւորելով ...
Օրերս ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի «Շաբաթվա մանրամասներ» հաղորդումը ծավալուն ռեպորտաժ էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղից: Ռեպորտաժում մասնավորապես նշվում էր, որ 20 տարի առաջ` 1989-ի դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղը, որն այդ ժամանակ Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, որոշում է ընդունել դուրս գալ Ադրբեջանի ՍՍՀ կազմից եւ միավորվել Հայաստանի ՍՍՀ հետ: Այդ ժամանակ տարածքային ...
ԲԱՔՈՒ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն այս շաբաթ: Այդ մասին այսօր «Թրենդ»-ին Մոսկվայից հեռախոսով հայտնել Է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:
Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն այս տարի ավարտեց դեսպանի իր առաքելությունը: Համատեղության կարգով Վահրամ Կաժոյանը դեսպանի պարտականություններն էր իրականացնում նաեւ Ալբանիայում, Խորվաթիայում, Կիպրոսում, Սերբիայում եւ Սլովենիայում: «Ազգին» տված բացառիկ հարցազրույցում դեսպանն ամփոփում է շուրջ 7 տարվա իր աշխատանքը:
Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում խոզի գրիպի առումով` համաճարակը նվազո՞ւմ, թե տարածվում է. Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցին պատասխանեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նա նախ նշեց, որ փորձ է արվում մաքսիմալ իրազեկել բնակչությանը` անհանգստությունը փարատելու համար: Երեկվա դրությամբ` 49 H1N1 խոզի գրիպի դեպք էր գրանցվել, մնացածը սեզոնային գրիպ եւ սուր ...
Հունվարի 12-ին, ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կքննի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրությունները: Փաստաթուղթը քննարկման կներկայացնի արձանագրություններն ուսումնասիրող դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը :
Լուր-1. Երեկ անգամ քվեարկությունների միջակայքում ԱԺ նիստերի դահլիճը կիսով չափ լիքն էր, այնպես չէր, ինչպես նախորդ օրերին, երբ որոշ պահերի երկու-երեք պատգամավոր էր ներկա քննարկումներին: Պատճառն ավելի քան տեսանելի էր` կորեական այցից վերադարձել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի ներկայությամբ պատգամավորներն աշխատում են առանձնապես բացակայություններով շատ աչքի չընկնել:
Դեկտեմբերի 9 կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, Երեւանում ԱՄՆ ՄԶԳ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ գլխավոր դատախազության համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց համաժողով: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը , որն իր խոսքում ընդգծեց կառավարության լուրջ պատրաստակամությունը եւ ջանքերը, որոնք ուղղվում են երկրում կոռուպցիոն երեւույթների դեմ ...
Դեկտեմբերի 9 կոռուպցիայի դեմ պայքարի օրն է, այդ կապակցությամբ իր դիտարկումներն է ներկայացրել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրան : Նա նշել է, որ մեր երկրում հասարակությունը ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երեւույթների դեմ: Հոֆսթրայի խոսքերով, եթե կառավարությունը ցանկանում է շտկել իրավիճակը, պետք է ստեղծի հակակոռուպցիոն կառույցներ: ...
Երեւանում հասարակական տրանսպորտի ողբալի վիճակի մասին այնքան է խոսվել, որ թվում է, թե այլեւս անիմաստ է դրան անդրադառնալը: Սակայն տրանսպորտային սպասարկումը ոչ միայն չի բարելավվում, այլեւ ընդհակառակը, հատկապես ձմռան սկսվելուն պես, ավելի է վատթարանում: Եթե մինչ ժամային փոփոխությունը երթուղիներում միկրոավտոբուսների եւ ավտոբուսների կարելի էր հանդիպել մինչեւ երեկոյան ժամը 20-21-ը, ապա ...
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները երեկ Բուզանդի փողոցի 83 տնից փորձել են վտարել բնակիչներին: Նրանք տանտերերին որեւէ դատական փաստաթուղթ չեն ներկայացրել: Դեպքի վայր է ժամանել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը արագ արձագանքման խմբի հետ:
Գեղանկարիչ, քանդակագործ Գեւորգ Մշեցին իր հերթական անհատական ցուցահանդեսը, որը դեկտեմբերի 4-ին բացվեց Ստեփանակերտի պետական պատկերասրահում, նվիրել է «Մարդու իրավունքների պաշտպանության», նաեւ Արցախի ինքնորոշման անկախության հռչակագրի օրերինՙ դեկտեմբերի 10-ին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Ցուցահանդեսին Գեւորգ Մշեցին ներկայացրել է ...
Խորհրդային Միութեան «վախճանման» օրերուն, ժամանակաւորապէս Շուէդի Հելսինբորգ քաղաքը տեղափոխուած Սիլվա եւ Սիմոն Մոսկոֆեաններու ընտանիքին մէջ կը ծնի կապուտաչեայ աղջնակ մը, Մարիան, որուն վիճակուած էր Լիբանան եւ Կիպրոս «թափառում»-ներէն ետք հասակ առնել եւ ծաղկիլ հայաշատ Կիպրոսի Լառնաքա քաղաքին մէջ:
Կալիֆոռնիայի Հայ գրողների միության (ԿՀԳՄ) գրական հանդիպումը, Գլենդեյլի Հանրային գրադարանի հովանավորությամբ կայացավ գրադարանի սրահում հինգշաբթի, 2009 դեկտեմբերի 3-ին: Երեկոն նվիրված էր ժամանակի «Փարոս» շաբաթաթերթի հիմնադիր, տեր եւ տնօրեն, հրապարակագիր Սուրեն Բուրսալյանի հիշատակին, նրա ծննդյան ութսունամյակին, «Հոդվածների ժողովածու» հատորի հրատարակության շնորհանդեսին:
Կալիֆոռնիայի Հայ գրողների միության արտահերթ գրական հանդիպումը, կայացավ շաբաթ, 2009 դեկտեմբերի 5-ին, Գլենդեյլի «Գարամանուկյան» երիտասարդական նորակառույց կենտրոնում: Երեկոն հյուրընկալում էր ՀՅԴ Գլենդեյլի Ահարոնյան կոմիտեն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի վերաբերյալ հանրության եւ ԶԼՄ-ների հետաքրքրությունն այս տարի չափազանց մեծ էր: Դա խոստովանում է նաեւ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ` փաստելով, որ վերջին 6 տարվա ընթացքում նմանատիպ հետաքրքրություն չի նկատվել: Կարծում ենք, այդ հետաքրքրությունն արդարացված է` հաշվի առնելով արտաքին ու ներքին խնդիրները, ...
Դեկտեմբերի 6-ին իսպանական Կալոնժե ծովափնյա քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցում առաջին անգամ պաշտոնապես մատուցվեց պատարագ: Պատարագիչն էր Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: Պատարագի վերջում հոգեհանգստյան պաշտոն կատարվեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին եւ վեհահոր մահվան քառասունքի կապակցությամբ:
Դեկտեմբերի 3-ին տարածված հաղորդագրությունը, որը հրապարակված է ինչպես պատրիարքարանի պաշտոնական կայքէջ «Լրաբերում», այնպես էլ «Հայ թերթում», համայնքին իրազեկել է աթոռակից պատրիարքի ընտրության մասին: Ահա թե ինչ է գրված հաղորդագրության մեջ. «Պատրիարքարանի կրոնական ժողովը նկատի ունենալով Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի ընտրված լինելու հանգամանքը, 2008-ի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր Նորին սրբությանը Թուրքիայում ...
Մինչ Շվեյցարիան մզկիթներում մինարեթի կառուցումն արգելելու որոշում էր ընդունում, Դիարբեքիրում երեք անձինք ներխուժում են 1750 տարվա Սուրբ Մարիամ Աստվածածին ասորական եկեղեցի եւ սպառնում են քահանա Յուսուֆ Աքբուլութին, թե Շվեյցարիան արգելել է մինարեթների կառուցումը, մենք էլՙ զանգակատունն ենք արգելում, կքանդե՛ք եկեղեցու զանգակատունը:
Շախմատի Բրազիլիայի 76-րդ առաջնությունում գերազանց է հանդես գալիս հայազգի միջազգային վարպետ Սեւակ Մխիթարյանը: 8 տուրից հետո նա 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության հանդիպումները բացահայտեցին, որ «Հատիսը» պահեստայինների կարճ նստարան ունի, ինչը չի կարող բացասաբար չազդել թիմի մրցելույթների վրա: Դրա վառ ապացույցը հունական «Աթինաիկոսի» հետ երեւանյան հանդիպումն էր, որը շատ հաջող սկսելով եւ զգալի առավելության հասնելով առաջին խաղափուլում, «Հատիսն» ի վերջո զիջեց դիրքերն ու պարտվեց: Այդ հանդիպումից առաջ կայացած ...
Լոնդոնում մեկնարկեց 8 գրոսմայստերների մասնակցությամբ շախմատի մրցաշարը, որում միավորների հաշվարկը կատարվում է այնպես, ինչպես ֆուտբոլում: Հաղթանակի համար շախմատիստին տրվում է 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում է 1 միավոր: Հաշվարկի նման ձեւը կստիպի մրցաշարի մասնակիցներին պայքարելու հաղթանակի համար: Մեկնարկային տուրում հաղթանակի հասնելու մեծ վճռականություն դրսեւորեց անգլիացի Լյուկ Մակշեյնը: Իր հայրենակից Նայջլ Շորթի ...
Ռուսլան Պոնոմարյովը դարձավ Բորիս Գելֆանդի մրցակիցը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում: Վլադիմիր Մալախովի հետ նրա մրցավեճի ելքը որոշվեց արագ շախմատի կանոններով անցկացված չորս պարտիաներում: Առաջինում հաջողությունն ուղեկցեց Մալախովին, իսկ մնացած պարտիաները շահեց Պոնոմարյովը: Հաղթելով 3-1 հաշվով, Ռուսլան Պոնոմարյովը մտավ եզրափակիչ: