Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն դեկտեմբերի 10-ի բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պահպանվի բանակցությունների` այս տարի ձեռք բերած դինամիկան, ապա. «Մոտ ապագայում մենք լուրջ շրջադարձ կարձանագրենք երկու երկրների միջեւ` հիմնական սկզբունքների համաձայնության եւ խաղաղության դաշնագրի տեքստի մշակման ուղղություններով», հայտարարել է Նեստերենկոն:
Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելու Թուրքիայի փորձերը սկզբից եւեթ ձախողման են դատապարտված: «Նովոստի Արմենիա» գործակալության տեղեկացմամբ, երեկ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` լատվիացի իր գործընկեր Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Երեկ Արցախում ըստ տոնացույցի ոչ աշխատանքային օր էր` կապված ԼՂՀ սահմանադրության ընդունման հերթական տարեդարձի հետ: Բայց միայն երկրի հիմնական օրենքի ընդունման կապակցությամբ չէ, որ կարեւորվում է այդ օրը. 18 տարի առաջ, դարձյալ դեկտեմբերի 10-ին, Արցախի ժողովուրդը հանրաքվեով քվեարկել է ԼՂՀ անկախության օգտին:
Երեկ ԼՂՀ փրկարար ծառայության աշխատակիցները Ստեփանակերտից 6 կմ հեռավորության վրա հայտնաբերել են չպայթած ականների հերթական խմբաքանակը, որը մնացել էր հայ-ադրբեջանական պատերազմից: Աշխատակիցները նախ ճամփեզրին վնասազերծել են T-57 տեսակի հակատանկային մի ական: Այնուհետեւ բրիտանական The Halo Trust կազմակերպության որոնողական խումբը, որն արդեն 10 տարի զբաղվում է ԼՂՀ տարածքի ականազերծմամբ, հայտնաբերել եւ ...
«Դատելով Օբամա-Էրդողան հանդիպումից, այն Թուրքիայի համար եղել է շահավետ, եւ թուրքերին հաջողվել է ԱՄՆ նախագահին ներկայացնել իրենց մոտեցումը հայ-թուրքական հարաբերության կարգավորման կապակցությամբ», երեկ «Փաստարկ» ակումբում ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Թուրքիան այս անգամ էլ կարողացավ իր տեսակետը ներկայացնել եւ ինչ-որ տեղ ընդունելի դարձնել Ամերիկայի ...
Մինչ ամփոփվում էին վարչապետ Էրդողանի Միացյալ Նահանգներ կատարած այցելության արդյունքները, հրաժարական տվեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը: Թերեւս այս հրաժարականը կարելի է համարել այցի գլխավոր արդյունքը: Դեսպան Շենսոյի հրաժարականի մասին երեկվա համարում նշել է «Զամանը», տեղեկացնելով, որ նա Թուրքիայի վարչապետին ԱՄՆ-ից Մեքսիկա ուղեւորելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Անկարա, եւ ...
Եվրոպական հաղորդակցողների միությունը դրամական տուգանք է սահմանել Ադրբեջանի եւ Իսպանիայի համար, իրազեկ ենք դառնում դեկտեմբերի 8-ին ԵՀՄ գլխավոր քարտուղարության հաղորդագրությունից: 2009-ի մայիսին Մոսկվայից «Եվրոտեսիլ» մրցույթը հեռարձակելիս իսպանական RTVE եւ ադրբեջանական Ictimai TV-ն խախտել են օրենքը: Իսպանական հիշյալ հեռուստաալիքը կիսաեզրափակիչ փուլը ցուցադրել է կրճատումներովՙ հնարավորություն չընձեռելով իսպանացի հեռուստադիտողներին քվեարկելու կիսաեզրափակիչ փուլի ...
Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները բավականին կանխատեսելի են այն մոտեցմամբ, որ դրանցում փոփոխությունները բնավ էլ բանակցությունների, ինչ-որ տարաձայնությունների հաղթահարման կամ ընդհանրական գնահատականների հանգելուն ձգտող իրավիճակ չեն ենթադրում, այլ շատ դեպքերում տրամաբանությունից դուրս են:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելությունը Միացյալ Նահանգներ, առավել եւս դեկտեմբերի 7-ի հանդիպումը նախագահ Բարաք Օբամայի հետ, միջազգային լայն արձագանք է գտել: Այցի արդյունքները դեռեւս ամփոփվում են, սակայն առանց ամփոփման էլ ակնհայտ է, որ Էրդողանի այցելությունն ու հանդիպումը Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության հարցերի պատճառով Թուրքիայի համար եղել են խնդրահարույց:
Երեկ Ազգային ժողովի աշնանանային նստաշրջանի վերջին օրվա վերջին րոպեներին 82 կողմ, 16 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց 2010 թվականի բյուջեի փաստաթուղթը: Բայց ողջ ինտրիգն այն էր, որ բյուջեի առիթով իրար ասելիք ուղղեցին ե՛ւ ընդդիմախոս ու իշխանական պատգամավորները, ե՛ւ ԱԺ նախագահն ու երկրի վարչապետը, այսինքնՙ ՀՀԿ համագումարին հնչած ուղերձներից հետո ...
Թեպետ հանրապետությունում A/H1N1 վիրուսով 54 դեպք է հաստատվել, սակայն հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը խուճապի մատվելու պատճառներ չի տեսնում: «Խուճապի մատնվելու կարիք չկա, որովհետեւ սա նման է սեզոնային գրիպին, որեւէ արտառոց բան չկա, պետք է զգոն լինել, ախտանշանների դեպքում դիմել բժշկի, ապահովել հիգիենիկ, հակահամաճարակային պայմաններ»: Առողջապահության նախարարության հրամանով պոլիկլինիկաներում կիրականացնեն ...
Այսպիսի մի անգլիական անեկդոտ կա. «Ջենտլմենն ու որդին զրուցում են: Որդին հարցնում է` հայրիկ ինչո՞ւ ես ծխում, չէ՞ որ դա վնասակար է առողջությանը: Հայրը պատասխանում է. «Եթե դու կարող ես ինձ ասել ծխելու պատճառով առաջացող 100 հիվանդություններ, ես էլ կարող եմ ասել ծխելու պատճառով չառաջացող 100 հիվանդություններ»:
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը երեկ ասուլիսում, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ իրականություն են դարձել վատագույն կանխատեսումները: Ըստ նրա, ենթադրվում էր, որ այս երկու ամիսների ընթացքում` նոյեմբեր, դեկտեմբեր, տնտեսությունը գոնե անցած տարվա մակարդակի վրա կմնա, քանի որ անցած տարի նոյեմբերը խոր անկման ամիս էր` ...
Մոսկվայի քաղաքային դումայի տրանսպորտի բաժնի պետ Վասիլի Կիչենջին հայտարարել է, որ 2010-ի հունվարի մեկից Մոսկվայում չեն լինի երթուղային տաքսիների միգրանտ վարորդներ: Տեղեկացնենք, որ ըստ Մոսկվայի քաղաքապետարանի, 2009-ի առաջին կիսամյակի տվյալներով, քաղաքում երթուղային տաքսիների վարորդների 13 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ էին:
50 տոկոս եւ ավելի պետական առեւտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների 2008-ի գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին հաշվետվությունը երեկ կառավարության նիստում ամփոփ ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանում առկա են 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ 493 առեւտրային կազմակերպություններ, որոնցից 327-ում գործել են վերստուգող հանձնաժողովներ: Դրանցից 125-ը ...
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը դեկտեմբերի 9-ին համաձայնության են եկել 2010թ. արտաքին օգնության օրինագծի շուրջը, որով Հայաստանի համար առաջարկվում է 41 միլիոն դոլարի օգնություն, եւս 8 միլիոն դոլար` Լեռնային Ղարաբաղում «ծրագրերի եւ գործունեության» համար:
Նրանց ստեղծագործական ուղու սկզբնական վեց-յոթ տարիները համընկան արցախյան շարժման, պատերազմի, Խորհրդային Միության փլուզման եւ «մութ ու ցուրտ» տարիների հետ: Սակայն նրաք չհեռացան այլ երկրներ, ինչպես շատերը, չնայած նրանց թե՛ արտաքին տվյալները, թե՛ պարային եւ դերասանական օժտվածությունը թույլ էին տալիս հաջողությամբ ծաղկել այլ բալետային բեմահարթակներում: Նրանք մնացին իրենց հայրենիքում` Հայաստանում, եւ ...
Շատ քիչ ժամանակ է անցել այն օրից, երբ կյանքից հեռացավ սիրված ու հարգված, ազնիվ ու նվիրյալ արվեստագետը, բազմաթիվ ֆիլմերի օպերատոր, լուսանկարի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Յավուրյանը: Դեռ շատերի հուշերում թարմ է այն օրը, երբ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը նշեց Յավուրյանի 70-ամյակը: Այդ օրը նա իր պապենական տան գորգին բազմած ...
Երեկ Չարենցի անվան գրականության թանգարանում կայացավ մեծ բանաստեղծ. եղեռնազոհ Դանիել Վարուժանի 125-ամյակին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում բացվեց գրողի 1000-ից ավելի արխիվային փաստաթղթերի, ձեռագրերի, լուսանկարների ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը բացելով միջոցառումը Կոմիտասի անվան դահլիճում, բարձր գնահատեց Դ. Վարուժանի գրական բարձրարժեք ժառանգությունը եւ նշեց, որ հենց թանգարանում ...
Այս տարվա օգոստոսին լրացավ միկրոէլեկտրոնիկայի հիմնադիրներից մեկիՙ Էդուարդ Մկրտիչի Գյոնջյանի ծննդյան 100-ամյակը: Իր հիմնական գործունեությունը նա ծավալել է ԱՄՆ-ում, որտեղ ապրել է 1947-ից մինչեւ 1999ՙ իր կյանքի ավարտը: Մեծ գիտնականը հեղինակել է 100-ից ավելի աշխատություն, հրատարակել է մի քանի գիրք, ստացել 27 արտոնագիր եւ մի քանի մրցանակ: Ահա թե ինչ ...
2009-ի նոյեմբերի 7-ին, Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լեփ-լեցուն սրահում տոնում էինք մի քանի հոբելյաններ միաժամանակ. Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու «Կոմիտաս» դպրաց դաս երգչախմբի ոսկե 50 տարին եւ Կանադահայոց առաջնորդության հիմնադրման 25 տարին: Քաղաքիս հայ եւ ոչ հայ երաժշտասեր հասարակությունը այդ օրը եկել էր լսելու «Կոմիտաս» երգչախմբի երկու բաժնից ...
Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի երեւանյան գրասենյակից երեկ մեր թերթին հայտնեցին, որ վերոհիշյալ կազմակերպությունների նախագահ Արա Աբրահամյանը վերջերս Սպիտակ տանը կայացած ընդունելությանը ծանոթացել է Մ. Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ եւ արժանացել վերջինիս հատուկ ուշադրությանը: Մ. Նահանգների նախագահի նստավայրում կայացած ընդունելությունը կազմակերպված է եղել Քենեդու կենտրոնի կողմից: Ավանդական ...
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն իր տիտղոսների պաշտպանության համար կմենամարտի WBC-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի Թոմաս Ռոխասի հետ:
Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության 5-րդ տուրում երեկ «Հատիսը» Վոլոգդայում մրցեց տեղի «Չեւակատայի» հետ: Հաղթանակի դեպքում «Հատիսը» ժամկետից շուտ 1/16 եզրափակիչի ուղեգիր կնվաճեր: Սակայն մեր թիմը պարտվեց 82-91 հաշվով ու զգալիորեն դժվարացրեց հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Armsport.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ «Հատիսը» ...
Լոնդոնում ընթացող շախմատի մրցաշարում հաջող է մեկնարկել Մագնուս Կառլսենը, որը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այս անգամ նա առավելության հասավ անգլիացի Լյուկ Մակշեյնի նկատմամբ: 2 տուրից հետո Կառլսենը 6 միավորով միանձնյա առաջատարն է: Կրամնիկն ու Մակշեյնն ունեն 3-ական միավոր: Կրամնիկն առաջին տուրում Կառլսենին պարտվելուց հետո հաղթեց չինացի Նի Հուային: Ադամս-Նակամուրա, Շորթ-Հաուել ...
Շախմատի Բրազիլիայի առաջնության 9-րդ տուրում կենտրոնականն առաջատարներիՙ Սեւակ Մխիթարյանի եւ Ջովանի Վեսկովիի մրցախաղն էր: Ցավոք սեւերով խաղացող հայ շախմատիստը վճռորոշ այդ պարտիայում պարտվեց եւ մրցաշարային աղյուսակում զիջեց դիրքերը: Սեւակը 9 տուրից հետո 6,5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Իսկ աղյուսակը 7-ական միավորով գլխավորեցին Ջովանի Վեսկովին ու Ժիլբերտո Միլոշը: Վերջինս եւս հաջող ...
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 2 անձիՙ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, անվտանգության ապահովման գծով պատասխանատու, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանին եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Թամրազյանինՙ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի ...