Ինձ համար, խոստովանեմ, զարմանալի էր «Ազգ»-ում կարդալ Հայկ Խանումյանի «բաց նամակը» («Ազգի» դեկտեմբերի 8-ի համարում), քանի որ այն ավելի վաղ տպագրվել էր «Ազատ Արցախ» հանրապետական թերթում: Կարծում եմ, որ դա պետք է բացատրել ոչ թե «Ազգ»-ի, այլ` հրապարակման հեղինակի կանխատրամադրվածությամբ:
Բոլորս ենք արդեն սովորել Ադրբեջանի կողմից այս կամ այն իրադարձության «ուրույն» մեկնաբանմանը: Հարեւան երկրից սուտ ինֆորմացիայի հոսքի մեծությունը վաղուց արդեն չի զարմացնում ոչ մեկիս: Շուրջ 1 մլն ադրբեջանցի փախստականներ, տարածքի 20 տոկոս զավթում, 9 մլն-անոց Ադրբեջան, տարածաշրջանի ամենամարտունակ ու հզոր բանակ եւ այլն, եւ այլն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այս այցի շրջանակներում չեն լինի Հայաստանում:
Շվեդիայի դեսպան Հանս Հուններ Ադենը երեկ հայտարարել է, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրերից է նաեւ համագործակցող երկրների եւ Եվրոմիության միջեւ վիզային ռեժիմի հնարավոր մեղմացումը: Այս առումով դեսպանը նշել է. «Չնայած վիզային ռեժիմի մեղմացումը Եվրոմիության հետ մեր գործընկերության հիմնական, կարեւոր մասը չի կազմում, սակայն ասեմ, որ Հայաստանի առնչությամբ ...
Հայաստանում Եվրոմիության նախագահող երկրի` Շվեդիայի դեսպան Հանս Հուններ Ադենը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Եվրոմիությունը Հայաստանի իշխանություններից սպասում է իր հարցերի պատասխանները` կապված երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ: «Մենք Հայաստանի իշախանությունների հետ խոսել ենք երկրում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Եվրոմիությունն այս կապացությամբ ...
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլանը նախարարին խնդրել է պարզաբանել Վրաստանի հայաբնակ Ջավախքում տիրող իրավիճակը: Մասնավորապես պատգամավորն անդրադարձել է Վահագն Չախալյանին ...
Այս կարծիքն է հայտնել «Իրելի» հասարակական միության նախագահ Չեյհուն Օսմանլին «Թրենդ նյուսին» տված հարցազրույցի ընթացքում: Նա նշել է, որ դեկտեմբերի 11-ին «Եվրոնյուսի» գրասենյակի առաջ միջոցառում է տեղի ունեցել, բայց նման իրադարձությունները չպետք է կամավորական հիմունքներով կատարվեն: Փոխարենը սփյուռքում պետք է աշխատեն բարձրորակ արհեստավարժ մասնագետներ, որոնք իրենց կանոնավոր ու մշտական աշխատանքի ...
Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալությունը (այսինքնՙ Հայաստանի իշխանությունները), կոպտորեն խախտելով մարդու իրավունքները եւ անտեսելով փախստականների պաշտպանության գծով միջազգային իրավունքի նորմերը եւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, հրաժարվում է «Փախստականի վկայական» տալ որդուսՙ 1993 թ. հունվարի 11-ին ծնված Ալեքսանդր Ռոբերտի Խաչատուրյանին, իր մերժումը պատճառաբանելով, որ նա ծնվել ...
Հայաստանից շարունակվող հիմնականում տարերային, չկարգավորվող արտագաղթի պայմաններում միգրացիոն հոսքերի հնարավորինս կանոնակարգումը, միգրանտներին տարբեր գործնական եւ տեղեկատվական աջակցության կազմակերպումը կարեւոր խնդիր է մնում պետական, ՏԻՄ մարմինների ու հասարակական կազմակերպությունների, թերեւս` նաեւ լրատվամիջոցների համար: «Մարդիկ կարիքի մեջ» (People in Need) կազմակերպության հայաստանյան առաքելության Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսի հրավերին, սակայն, ...
Մեկ օր առաջՙ 2010 թվականի բյուջեի վերջնական տարբերակի քննարկումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը մի լավ քննադատեց առողջապահության ոլորտը: Երբ ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելու փորձ արեց, ԱԺ նախագահը կոպիտ նկատողություն արեց, թե` «Մի խանգարիր», կանոնակարգով էլ այդպիսի հնարավորություն նախարարը չուներ: Սա` ՀՀԿ-ական փոխնախագահի եւ ԲՀԿ-ական ...
Մեկ օր առաջ Լատվիայի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախագահ Սարգսյանը խոսել էր այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների ձգձգման պարագայում Հայաստանը կօգտվի միջազգային իրավունքներից բխող հնարավորություններից` ասելով, որ հանձնարարել է միջազգային համաձայնագրերի մասին օրենքում պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելու վերաբերյալ փոփոխություն նախապատրաստել: Երեկ այս խնդրին անդրադարձան խորհրդարանական ուժերի ...
Աշխարհի զարգացած երկրներում Ամանորի նախաշեմին ապրանքների գները զգալիորեն իջնում են: Կիրառվում են զեղչերի տարբեր համակարգեր: Սա պայմանավորված է նրանով, որ քաղաքացիները տոների շեմին ավելի են «տրվում» առեւտրի, եւ, բնականաբար, վաճառողները, ապրանքը էժան վաճառելով, ամենեւին ֆինանսապես չեն տուժում. նրանք ավելի շատ ապրանք են վաճառում:
Միանգամից մի քանի երկրների գիտնականներ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) մեղադրել են դեղագործական խոշոր ընկերությունների հետ գործարք կնքելու մեջ: «Ազգը» արդեն գրել է, որ ԱՀԿ փորձագետներից շատերը ռոճիկներ են ստանում դեղագործական մի շարք ընկերություններից եւ շահագրգռված են խոզագրիպի համաճարակի տարածմամբ: Բրիտանական «Գարդիան» թերթին հայտնի են դարձել տվյալ ...
Հայ-լատվիական գործարար համաժողովը բացվեց երեկ Երեւանում, որին ներկա էին եւ ելույթներ ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը: Համաժողովին մասնակցում էին Հայաստանի գործարարներն ու նրանց միավորող կառույցների ղեկավարները եւ ավելի քան 60 լատվիացի գործարարներ:
Գրող, դրամատուրգ Յուրի Արաբովի սցենարով նկարահանված «Հրաշք» ֆիլմը վերջերս ցուցադրվել է Ռուսաստանի կինոէկրաններին: Այդ առիթով ռուսական լրատվամիջոցներում, մասնավորապես «Իզվեստիայում» տպագրվել է Արաբովի հետ հարցազրույց, որտեղ նա խոսել է ոչ միայն նոր ֆիլմի, այլեւ ռուսական կինոաշխարհում կատարվող փոփոխությունների մասին:
Երեկ մամուլի «Տեսակետ» ակումբում լրագրողների հյուրն էր մեր փառաբանված մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը : Լրագրողներին առավել հետաքրքրում էր վերջին շրջանում մեծ արձագանք ստացած հայտնի տեսահոլովակը, որը շրջանառվում է ինտերնետային որոշ կայքերում: Ընթերցողներին տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ նկարահանված տեսահոլովակին, որում ...
Դեկտեմբերի 5-ին Բարսելոնի հայկական մշակութային կազմակերպությունըՙ ԱԿԱԲ-ը հյուրընկալել էր ՀԲԸՄ Եվրոպայի վարչության անդամներինՙ ատենապետ Ալեքսի Գովճյանի գլխավորությամբ: Մեկ տարի է, ինչ ՀԲԸՄ Եվրոպայի վարչությունը եւ ԱԿԱԲ-Ը համագործակցում են կրթական ծրագրերում: Բարեգործականը օգնում է Բարսելոնի շաբաթօրյա դպրոցի գործունեությանը: 2004 թվականից գործող կազմակերպությունը անցած տարիներին իրականացրել է բազմաթիվ մշակութային եւ կրթական ծրագրեր, ...
Գերմանիայի հարավում գտնվող այս համայնքը ակտիվորեն աջակցում է Հայաստանի կարիքավորներին: Դեռեւս անցյալ տարի մեր ընթերցողներին ծանոթացրել էինք «Գմյունդեր թագեսփոստի»ՙ Գյումրիի կոնտեյներներում բնակվող 12 000 խունացած ճակատագրերի մասին սրտացավ հրապարակմանը, որով լրատվամիջոցը օգնության ակնկալիքով դիմում էր տեղական համայնքինՙ հոդվածին կցելով բանկային մի հաշվեհամար: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի թերթը Հայաստանի ...
Ինչ-որ «մարտնչող» փոթորկի երրորդ օրն էր: Եթե չշտապեինք, կարող էինք դա առհասարակ անտեսել: Այնինչ, ստիպված ենք հաճախ նավընթացը փոխել եւ քամու համեմատ շարժվել զիգզագներով: Համենայն դեպս, պասսատային հոսանքի մեկ հանգույցին գումարվում է երկուսը կամ երեքը: Բայց դա էլ քիչ է. առնվազն 6 հանգույց է հարկավոր, որպեսզի նախատեսված ժամկետում հասնենք Մոնտեվիդեո: ...
Այդ նույն պահին, երբ «Վիվասելը» շարունակում էր իր հերթական մարդասիրական օգնությունը` սայլակավոր հաշմանդամներին եւ որբերին իր մոտ աշխատանքի ընդունելով, իսկ կրթության նախարար Արմեն Աշոտյանին տրամադրվում էր թանկարժեք ավտոմեքենա, Վանաձորի մանկատնից բռնագանձում էին որբերի գոյատեւման գումարները:
Ֆրեզնոյից ծանր լուր հասավ Երեւան: Օրերս, դեռ ութսունը չբոլորած կյանքին հրաժեշտ է տվել անվանի գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանը: Նա 1977-ին արժանացել էր Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման եւ հանդիսանում էր 1960-ականների սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը: Իր անհատական ցուցահանդեսները ջերմ հաջողություն էին ունեցել եվրոպական մի շարք քաղաքներում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Համամիութենական մոսկովյան նկարահանդեսում ...
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը եւ աշխատակազմը խորը կսկիծով գուժում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Կարպիսի Ղոնջեյանի անժամանակ մահը:
Հոլանդիայում գրիպի նոր վիրուս է հայտնաբերվել, որը կենդանուց (այծից) անմիջականորեն փոխանցվում է մարդուն: Վիրոսով, որին տվել են Q անվանումը, արդեն վարակվել են 2300 հոլանդացիներ: Հիմնականում վիրուսը տարածված է հարավային եւ արեւելյան շրջաններում, որտեղ ֆերմաներում պահվում են 375 հազար այծեր: Այս համաճարակը ընդգրկել է երկրի 350 ֆերմաներից 55-ը:
Tert AM ինտերնետային կայքէջում երեկ հրապարակվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեկ հարց եւ մեկ պատասխան բնույթի նյութը, որն անդրադառնում էր Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ օրեր առաջ նրա թույլ տված ծանոթ արտահայտությանը: Նյութը հրապարակում ենք ամբողջությամբ:
Հայաստանում մարզական թեմաներով, հատկապես հայ մարզիկներին նվիրված նամականիշների քանակն այնքան էլ մեծ չէ: Երեկ դրանց թիվն ավելացավ երեքով: «Հայփոստը» շրջանառության մեջ դրեց մեր օլիմպիական երեք չեմպիոններիՙ Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի եւ Իգոր Նովիկովի դիմանկարներով նամականիշներ, որոնց մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Միջոցառմանը ներկա էին ...
Շախմատի Բրազիլիայի առաջնության 10-րդ տուրում Սեւակ Մխիթարյանը սպիտակներով հաշտություն կնքեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերի հետ: Հայ շախմատիստը 7 միավորով 3-րդ տեղում է:
Լոնդոնի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում միավորների առաջին կորուստն ունեցավ Մագնուս Կառլսենըՙ ոչ-ոքի ավարտելով պարտիան Հաուելի հետ: Չնայած դրան, Կառլսենը 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Վլադիմիր Կրամնիկըՙ պարտության մատնելով Լյուկ Մակշեյնին: Կրամնիկը 6 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Նակամուրա-Շորթ, Նի Հուա-Ադամս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Մակշեյնը, ...
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հատիսը» Վոլոգդայում 82-91 հաշվով պարտվել է ռուսական «Չեւակատային», ինչը զգալիորեն խճճել է մրցաշարային իրադրությունը «F» խմբում: Տուրի մյուս խաղում հունական «Աթինաիկոսը» սեփական հարկի տակ 81-60 հաշվով առավելության հասնելով թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ, իր համար ժամկետից շուտ ապահովեց 1/16 եզրափակիչի ուղեգիրը:
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Մատենադարանի նախկին փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանին մեղավոր ճանաչեց խոշոր չափի յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ: Նրան առաջադրված մեղադրանքների համար վերջնական պատժաչափ սահմանեց 3 տարվա ազատազրկում: Ազգային ժողովի համաներման որոշման համաձայն, Արշակ ...