AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#226, 2009-12-10 > #227, 2009-12-11 > #228, 2009-12-12 > #229, 2009-12-15 > #230, 2009-12-16
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 12-12-2009



Ընթացիկ

Տեղադրվել է` 2009-12-12 00:21:40 (GMT +04:00)

ԱՐՇԱԿ ԲԱՆՈՒՉՅԱՆԻՑ ԿԲՌՆԱԳԱՆՁՎԻ $6000

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Մատենադարանի նախկին փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանին մեղավոր ճանաչեց խոշոր չափի յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ: Նրան առաջադրված մեղադրանքների համար վերջնական պատժաչափ սահմանեց 3 տարվա ազատազրկում: Ազգային ժողովի համաներման որոշման համաձայն, Արշակ Բանուչյանը փաստորեն ազատվում է պատիժը կրելուց: Դատարանը նաեւ վճռեց նրանից բռնագանձել շուրջ 2 միլիոն 335 հազար դրամ (6 հազար ԱՄՆ դոլար) հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի:

Ինչպես նշված էր մեղադրանքում, Բանուչյանը հիմնադրամի գործադիր տնօրեն եղած ժամանակ վատնել է հիմնադրամին տրամադրված գումարը, չի հրատարակել Մատենադարանի հոբելյանական բացառիկ հանդեսը: Նա մեղադրվում է նաեւ իր սեփական «Մագաղաթ» հրատարակչության միջոցով առանց հաշվապահական փաստաթղթերի 5 հազար բուկլետ եւ 71 հազար բացիկ ձեռք բերելու եւ իր աշխատակիցներին վաճառել հանձնարարելու մեջ, որոնց համար էլ նրան առաջադրվել են մեղադրանքներ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո Արշակ Բանուչյանի դեմ հարուցվել էր քրեական գործ եւ նա կալանավորվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով: Սակայն չորս ամիս անց, ապացույցների բացակայության պատճառով, քրեական այդ գործը կարճվել էր:

Բանուչյանը համաձայն չէ դատարանի վճռին հետ եւ որոշել է բողոքարկել:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 12-12-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua