Դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանն արգելեց քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության գործունեությունը Թուրքիայում: Դատարանի որոշումն ընդունվել է միաձայն, իսկ արգելքը «հավերժ» է: Ի դեպ, այս կուսակցությունը 550 տեղանոց թուրքական խորհրդարանումՙ Մեջլիսում ունի պատգամավորական քսան տեղեր, հետեւաբարՙ քաղաքական խմբակցություն ձեւավորելու իրավունք: Բացառությամբ Թուրքիայի մարդու իրավունքների միության նախկին գլխավոր նախագահ Աքըն Բիրդալի, նրա մնացած ...
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին:
Համաձայն «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն»-ի անցկացրած հետազոտություններիՙ ռուսաստանցիների 8 տոկոսն է միայն Հայաստանը ճանաչում որպես կայուն եւ ամուր երկիր, հետեւաբար այդ 8 տոկոսն էլ վստահում է Հայաստանին` որպես գործընկերոջ: ԱՊՀ երկրներից Բելառուսը առաջինն է, ում վստահում են ռուսները (43 տոկոս), իսկ երկրորդ տեղում Ղազախստանն է, որին վստահում է ռուսների ...
Ամփոփելով հանրապետության արտաքին քաղաքականությունըՙ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը պաշտոնական այցելությունների առումով նկատում է ակտիվություն: Դա պայմանավորված է նախաձեռնողական քաղաքականությամբ եւ տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի հանդեպ օգոստոսյան պատերազմից հետո մեծ հետաքրքրությամբ: Այցելությունները հիմնականում եվրոպական ուղղությամբ էին, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, արձանագրվեց արաբական ու ասիական ...
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի վերջին Ստրասբուրգում կմեկնարկի իր 2010 թվականի նստաշրջանը: Մինչ այդ Փարիզում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին թերեւս քննարկի Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության մասին, որ արդեն իսկ պետք է քննարկված լիներ, սակայն, ինչպես նման այլ պարագաներում, հանձնաժողովի օրակարգի բեռնվածության ...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն երեկ հերթական նիստում, ի թիվս ԵԽԽՎ 2010 թ. առաջին նիստի օրակարգում ներգրավված հարցերի վերանայման ու այլ խնդիրների, նախատեսել էր նաեւ քննարկել դեռեւս 2005 թվականին ընդունված 1416 բանաձեւի կատարումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Թուրքիայի վարչապետի վաշինգտոնյան այցը, անկախ դրա իրական արդյունքներից, որ, հավանաբար, հայտնի կդառնան ավելի ուշ, նույն տպավորությունն է թողել Բաքվում, ինչ ԽՄԿԿ քաղբյուրոյի` 1988 թվականի փետրվարի 21-ի որոշումը կամ «թանկագին Միխայիլ Սերգեեւիչի» հայտնի «Դիմումը», եւ Ադրբեջանի «քաղաքագիտական» ու «վերլուծաբանական» հանրությունը ներկայումս ջանք չի խնայում «սեղմ ժամկետներում» համոզելու սեփական հանրությանը, որ Լեռնային ...
«Շուշի վերածնունդ» հասարակական բարեգործական հիմնադրամի առաքելության եւ խնդիրների իրագործման նպատակով, հոգաբարձուների խորհրդի նախագահ Երվանդ Զախարյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ իրականացվում են Շուշիի վերականգնմանն ուղղված մի շարք շինարարական-վերականգնողական, սոցիալական, կրթական եւ մշակութային ծրագրեր:
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Հայերը Քրդստանում»` այսպես է կոչվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը, որ պատմում է Աբդուլ Համիդ II-ի կառավարման ժամանակ Քրդստան փախած եւ Թուրքիայի ու Իրաքի ներկայիս սահմանին գտնվող Զախո քաղաքի մերձակա գյուղերում հաստատված հայերի մասին: Այս ֆիլմը նկարահանում է քուրդ ռեժիսոր ...
ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը կսկսի հունվարի 12-ին: Այդ օրվանից Հայ հեղափոխական դաշնակցությունը մտադիր է հանրահավաք եւ բողոքի այլ ակցիաներ անցկացնել: «Այդ օրերին Հայաստանում հանգիստ չի լինի: Չնայած հասկանում ենք, որ հաշվի առնելով հետտոնական տրամադրությունները` մեզ շատերը չեն միանա, բայց կարծում եմ, սա այնքան կարեւոր հարց է, որ ժողովուրդը ...
Ողջունելով ներկաներին իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության շաբաթ օրը կայացած թվով 12-րդ համաժողովումՙ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր գոհունակությունը հայտնեց ՕԵԿ-ի հետ համագործակցությունից, ինչպես նաեւ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանից, որպես Ազգային անվտանգության խորհրդի նախագահից. ««Օրինաց երկիր» կուսակցությունն արագ նվաճեց իր տեղը երկրի քաղաքական դաշտում ...
Այս տարի Հայաստանում նկատվել է անշարժ գույքի գների նվազում` պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է անշարժ գույքի փորձագետ Գարիկ Դանիելյանը :
Ինչպես տեղեկացանք «Արդշինիվեստբանկից», բանկը դեկտեմբերի 14-ից դրամական փոխանցումների համակարգով, դոլարից եւ եվրոյից բացի, դրամական փոխանցումներ կիրականացնի նաեւ ռուսական ռուբլիով: ըօրՑՐՈÿ տՏփՑՈ-ն գործում է ԱՊՀ երկրներում եւ 5000-ից ավելի սպասարկման կետեր ունի: Այս համակարգի հետ «Արդշինինվեստբանկը» համագործակցում է 2006 թվականից:
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 13-ի ժամը 21:00-ից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Ինչպես պաշտոնապես տեղեկացվել է «Հայռուսգազարդ»-ին, գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս», «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա» մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ: «Հայռուսգազարդ»-ը տեղեկացնում է, որ Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների` պահեստային ...
«Ազգը» պարբերաբար անդրադառնում է տարածաշրջանում գործողՙ իր տեսակի մեջ միակ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գործունեությանը եւ հատկապես կրծքագեղձի քաղցկեղի դեմ տարվող կանխարգելիչ ու հետազոտական ծավալուն գործունեությանը: Կենտրոնի հիմնադրման առաջին իսկ օրվանից արդեն 12 տարի շարունակ հիմնադիրների (ամերիկահայ Ռիտա Պալյան, Հրանուշ Հակոբյան) պահանջով ամիսը 4 անգամ կենտրոնի մասնագետները հատուկ սարքավորումներով գնում են ...
Հայ երիտասարդներն այսօր էլ շարունակում են հաջողությամբ մասնակցել միջազգային կրթական ծրագրերին եւ լավագույնս դրսեւորվելով` արժանանալ հաղթանակի: ԻՖԼԱ/ՕՍԼՍ նախակարիերային զարգացման ծրագիրը կարեւորվում էր նրանով, որ այն առնչվում էր գրադարանային եւ տեղեկատվական գործունեությանը, մի ոլորտ, որը մեզանում այնքան էլ ուշադրության կենտրոնում չէ եւ իր զարգացվածության մակարդակով զիջում է միջազգային չափանիշներին:
«Ներշնչվելով Պողոս առաքյալի «Թուղթ առ հռովմայեցիս»-ի «Եթէ քու թշնամիդ անօթի է, հաց տուր անոր եւ եթէ ծարաւ էՙ ջուր տուր անոր, քանզի զայս ընելովՙ անոր գլխուն վրայ կրակի կայծեր պիտի դիզես», պատգամեց, Հայկազյան քոլեջի (այժմ համալսարան) 92-ամյա նախկին պրեզիդենտ եւ երիցական (պրեսբիտերյան) հավատի քահանա, վերապատվելի Ջոն Մարգարյանի ...
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը մի քանի ամիս առաջ ջրհեղեղի է ենթարկվել 2 հարկ վերեւ ապրող բնակիչների անփութության պատճառով: Հարեւանների հետ երկար-բարակ վեճ ու կռվից հետո գործը մտել է դատարան: Տուն-թանգարանը Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի պետական թանգարանի մասնաճյուղերից է: Մայր թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը տեղեկացնում է, որ դատական գործը կարճվել ...
Նոյեմբերի 25-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր, որ Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքների շարքը թարգմանվել է անգլերեն եւ հրապարակվել Լոնդոնում «Թադերոն» հրատարակչատան կողմից, որը «Կոմիտաս» ինստիտուտի մասնաճյուղերից է: «The Dark Valley» («Մթնաձոր») հատորը, թարգմանել է Նաիրի Հախվերդին, որի մասին որոշ մանրամասնություններ է ուղարկել խմբագրությանը վերոնշյալ «Կոմիտաս» ինստիտուտը:
Քսաներորդ դարի սկզբներին Եղեռնից մազապուրծների մի որոշակի խումբ ապաստանեց Արգենտինայում: Նրանց բաժին ընկած ճակատագրի, անցած փորձառությունների մասին հյուսված պատմությունները բանավոր փոխանցվեցին սերնդե-սերունդ: Դա ունեցավ իր ազդեցությունը արգենտինահայ համայնքի ապրելակերպի եւ պատմության ընկալման վրա:
«Էրեբունի» հիվանդանոցում մահացել է A/H1N1 վիրուսակիր մի կին` Կոտայքի մարզից: Կինը 6 ամսական հղի է եղել: Միեւնույն ժամանակ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է երիտասարդ տղամարդ, նույնպես խոզագրիպի վիրուսակիր:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին Տերյան-Աբովյան փողոցների միջ- գտնվող զբոսայգում, աստղադիտարանի մոտ, նախագահ Սերժ Սարգսյանը կբացի ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը:
1999 թվականի դեկտեմբերին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ նշանակվեց 36-ամյա Տեր Միքայել ծայր. վարդ. Աջապահյանը , ով 2001 թ. ձեռնադրվեց եպիսկոպոս եւ հաստատվեց որպես թեմակալ առաջնորդ: Սրբազան հոր առաջնորդական արդեն լրացած 10-ամյա գործունեության գնահատումն էր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի լի դահլիճում տեղի ունեցած ...
Վախթանգ Դարչինյանը հաջողությամբ պաշտպանեց առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Կալիֆոռնիայի նահանգի Ռանչո Միրաժ քաղաքում կայացած մենամարտի արդեն 2-րդ ռաունդում «Կատաղած ցուլը» նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Թոմաս Ռոխասին: Ամեն ինչ կատարվեց շատ անսպասելի: Առաջին ռաունդում հավասար մենամարտ էր ընթանում, Ռոխասը նույնիսկ մի քանի հարվածներ հասցրեց Դարչինյանին, որը ռաունդի ...
Լոնդոնում ընթացող շախմատի մրցաշարում իր հաջող ելույթներն է շարունակում նորվեգացի Մագնուս Կառլսենը: 4-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց ճապոնացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ 5-րդ պարտիան շահեց չինացի Նի Հուայից: 5 տուրից հետո Կառլսենը 11 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը: Նա 3 միավորով առաջ է անցել իր մոտակա հետապնդողիցՙ Վլադիմիր Կրամնիկից: Վերջինս ...
113-ամյա պատմության ընթացքում «Բանֆիլդն» առաջին անգամ հռչակվեց Արգենտինայի չեմպիոն: Ֆուտբոլի առաջնության ավարտական տուրից առաջ բավական անհաշտ պայքար էր ծավալվել չեմպիոնի տիտղոսի համար: «Բանֆիլդը» 2 միավորով առաջ էր անցել
Դեկտեմբերի 14-ին աշխատանքի գնալիս, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ դատապարտյալների շրջանում իրացնելու կասկածանքով քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը: Վերջինիս համազգեստի գրպաններում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր: Արթուր ...