AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#227, 2009-12-11 > #228, 2009-12-12 > #229, 2009-12-15 > #230, 2009-12-16 > #231, 2009-12-17
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #229, 15-12-2009



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2009-12-15 21:02:22 (GMT +04:00)

«ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ» ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸՙ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

«Ազգը» պարբերաբար անդրադառնում է տարածաշրջանում գործողՙ իր տեսակի մեջ միակ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գործունեությանը եւ հատկապես կրծքագեղձի քաղցկեղի դեմ տարվող կանխարգելիչ ու հետազոտական ծավալուն գործունեությանը: Կենտրոնի հիմնադրման առաջին իսկ օրվանից արդեն 12 տարի շարունակ հիմնադիրների (ամերիկահայ Ռիտա Պալյան, Հրանուշ Հակոբյան) պահանջով ամիսը 4 անգամ կենտրոնի մասնագետները հատուկ սարքավորումներով գնում են մարզեր, սահմանամերձ շրջաններ ու տեղի բնակչության շրջանում (հատկապես կանանց ու աղջիկների) անց են կացնում հետազոտություններ: Նման աշխատաոճը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել կրծքագեղձի այս կամ այլն փոփոխությունները, որոնք հետագայում կարող են վերափոխվել քաղցկեղի:

Հայ կանանց առողջության պահպանման եւ քաղցկեղի կանխարգելմանն ուղված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում հիվանդների թիվն անհամեմատ շատ ավելին է, քան այլ մարզերում, «Ազգի» հետ զրույցի ժամանակ նշեց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը եւ ավելացրեց. «Սակայն դա չի նշանակում, որ մյուս մարզերում կրծքագեղձի նորագոյացություններ կամ արդեն վերջին փուլերի հասած չարորակ ուռուցքներ ունեցող հիվանդներ չկան: Եվ հենց դրանց վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս բուժումների, վիրահատությունների միջոցով կանխել, երկարաձգել անհուսալի վիճակում հայտնված կանանց կյանքը, նրանց կյանք պարգեւելով: Եվ արդյունքում կենտրոնը այսօր արդեն 60 թոռնիկ ունի», հպարտորեն նշում էր տնօրինուհին եւ խորհուրդ տալիս. «Հետեւեք ձեր առողջությանը, սիրելի տիկնայք, եւ գոնե տարին մեկ անգամ հետազոտվեք»:

Ցավալի է, բայց փաստ, որ կրծքագեղձի քաղցկեղ հիվանդությունը հայտնաբերվում է անգամ երիտասարդների մոտ: Արդեն գրանցվել է 18-ամյա աղջկա չարորակ քաղցկեղի դեպք:

Երկու օր առաջ «Ազգը» հրավիրվեց ներկա գտնվելու մամոգրաֆիայի կենտրոնի մասնագետների հետ Արմավիրի մարզում անցկացվող հերթական անվճար հետազոտումների ակցիային: Կենտրոնի ռադիոլոգ-բժիշկ Գայանե Հովակիմյանը , որը մի քանի ժամվա ընթացքում հետազոտեց 60 կանանց ու աղջիկներիՙ «Ազգի» խնդրանքով որոշ պարզաբանումներ տվեց: «Հետազոտվածներից միայն 18-ի մոտ ոչ մի փոփոխություն չհայտնաբերվեց, 35-ի մոտՙ բարորակ գոյացության տարբեր փոփոխություններ հայտնաբերվեցին, 2-ի մոտՙ հավանաբար բարորակ, 3-ի մոտՙ քաղցկեղի կասկած եւ մեկի մոտ քաղցկեղի ամենաբարդ վիճակ: Եթե կրծքագեղձի քաղցկեղը կատեգորիաներով նշենք, ապա առաջինըՙ դա նորմալ վիճակն է, 2-րդի մեջ մտնում են բարորակ փոփոխությունները, 3-րդըՙ հավանաբար բարորակ, 4-րդըՙ քաղցկեղի կասկածն է, իսկ 5-րդըՙ միանշանակ քաղցկեղ է»: Բոլոր 35 կանայք հրավիրվեցին մամոգրաֆիայի կենտրոն, ավելի մանրակրկիտ զննություն անցնելու համար:

Կենտրոնը ամփոփելով տարին, որի ընթացքում 78 այց են ունեցել մարզեր, մասնագետները նշում էին, որ հետազոտությունների ցուցանիշները տարեցտարի ավելի վատ արդյունքներ են արձանագրում: Պարզվել է, որ բազմաթիվ ռիսկային գործոններին, որոնք նպաստում են կրծքագեղձի քաղցկեղի եւ ընդհանրապես քաղցկեղի առաջացմանը, ավելացել է նաեւ սեռավարակումից հետո լիարժեք բուժման կուրս չանցած կանանց մոտ, ոչ միայն միջին տարիքի, այլեւ երիտասարդների: Վերը նշված դեպքերը շատ ավելին են, հատկապես գյուղական շրջաններում, որով էլ պայմանավորված է հիվանդությունների աճը, եւ այդ հանգամանքը մտահոգում է կենտրոնի մասնագետներին: Իսկ դրանց հիմնական պատճառ են հանդիսանում արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ, որոնք հաճախ սեռավարակը փոխանցում են իրենց կանանցՙ չմտածելով, որ պարտադիր պետք է հետազոտվեն տուն դառնալուց հետո, որ հետո բարդություններ ու ցավ չպատճառեն ընտանիքին:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #229, 15-12-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua